Հայկական ալիք
Open in Telegram
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com
Show more3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
3 283
🇷🇺🇱🇧 Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային:
📌 ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
📌 Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:
[ ՌԴ ԱԳՆ ]
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇹🇷🇮🇱 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները:
🗣️ «Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողության հետևանքները նման չեն լինի նախորդ օկուպացիային: Իսրայելի ագրեսիան ազդում է նաև Թուրքիայի վրա։ Իսրայելի հաջորդ թիրախը կարող են դառնալ թուրքական տարածքները:
🗣️ Թուրքիան պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով դիմակայել այդ պետական ահաբեկչությանը։ Մենք գործ ունենք ոչ թե օրենքով կառավարվող պետության, այլ մարդասպանների հոտի հետ, որոնք սնվում են արյամբ և հարստանում օկուպացիայի հաշվին», - ասվում է հայտարարության մեջ:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
⛑️ ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին:
📌 Տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇳🇱🇧🇮🇱 Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել Լիբանանի վրա իսրայելական հարվածների հետևանքով, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️‼️‼️🇮🇱🇮🇷 Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին` խոստանալով, որ Իրանի և Իսրայելի ժողովուրդները բարեկամություն կանեն, եթե Իրանը կազատվի իր ներկայիս ռեժիմից։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇱🇱🇧 Իսրայելական բանակը ցույց է տվել Լիբանան ցամաքային ներխուժումից առաջ իրականացված գրոհային խմբերի վերջին նախապատրաստական աշխատանքների կադրերը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇱🇱🇧 Իսրայելական բանակը ցույց է տվել Լիբանան ցամաքային ներխուժումից առաջ իրականացված գրոհային խմբերի վերջին նախապատրաստական աշխատանքների կադրերը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇷🇮🇱 The New York Times-ը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի հազար լրացուցիչ զինվոր կուղարկի Մերձավոր Արևելք զսպելու Իրանին ու պաշտպանելու Իսրայելը:
‼️🇬🇧🇱🇧 Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է իր քաղաքացիներին Լիբանանից տարհանելու մասին:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇱 ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լյոյդ Օսթինը և Յոավ Գալանտը հեռախոսազրույց են ունեցել:
📌 Նախարարները ընդգծել են ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇱🇱🇧🇵🇸 Լիբանանում ռազմական գործողությունների հետ միասին Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները նաև Գազայի հատվածում, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
📌««Հյուսիսի նետեր» գործողությունը կշարունակվի՝ ըստ իրավիճակի գնահատման և Գազայում և այլ տարածքներում մարտերին զուգահեռ», - նշել է ՑԱԽԱԼ-ը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇱🇧🇮🇱 «Հեզբոլլահը» հարվածել է Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմաբազայի վրա:
📌 Առաջացած հրդեհների պատճառով քաղաքի ճանապարհները փակ են:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🤡 Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերջինս հայտարարել է.
🗣️ «Որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրի իմ հրաժարականի դիմումը»։
📌 Մինասյանի խոսքով՝ տեղեկացել է, որ խնդիր ունի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:
📃 Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարել էին՝ Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար սկսված ստորագրահավաքի մասին:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇳🇱 Նիդերլանդների նախկին վարչապետ Մարդ Ռյուտեն այսօրվանից ստանձնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
🇺🇦 Ռյուտեն հայտարարել է, որ իր առաջնահերթությունները լինելու են Ուկրաինան և դաշինքի պաշտպանության համար ծախսերի ավելացումը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇶🇦🇱🇧 Կատարի ԱԳՆ-ից հայտնել են, որ Կատարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել լիբանանյան բանակի հրամանատարի հետ, որի ընթացքում քննարկվել են վերջին զարգացումները և էսկալացիան նվազեցնելու ուղիները։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🤬🤬🤬 Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել:
‼️ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, թե իբր Արցախի ղեկավարների «հանցագործությունների» գործով «մեծ թվով տուժողներ» կան :
‼️‼️ Նրա խոսքով՝ գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը «լուրջ մեղադրանքներ» են առաջադրվել։ Ի թիվս այլ բաների, նրանց մեղսագրվում է Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը։
‼️‼️‼️ Հարկ ենք համարում հիշեցնել, որ հայազգի բարձրաստիճան պաշտոնյաների և գեներալների նկատմամբ թշնամական ոտնձգությունները շարունակվում են՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ամենաթողության և թրքահաճո քաղաքականության արդյունքում:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️‼️‼️🇮🇱🇱🇧 Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է հարավային Լիբանանում:
🔺 Իսրայելի պաշտպանության բանակը [ ՑԱԽԱԼ ] պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ գոտում «Հեզբոլլահի» թիրախների դեմ ցամաքային սահմանափակ արշավանքներ սկսելու մասին:
🔺 Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ գործողությունը միտված է տեղի ռազմական ենթակառուցվածների չեզոքացմանը, որոնք վտանգում են երկրի հյուսիսային շրջանները։
‼️🇱🇧🇮🇱 Ի պատասխան՝ «Հեզբոլլահ» շարժման կազմավորումները հրթիռակոծել են իսրայելական կիբուցները Արևմտյան Գալիլեայում։
‼️🇺🇸🇮🇱 Al Jazeera-ն, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները «հորդորել են» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ լայնածավալ գործողությունից և փոխարենը դիմել «տեղային» ներխուժման։
‼️🇮🇱🇸🇾 Զուգահեռաբար հայտնի է դարձել Դամասկոսի վրա Իսրայելի օդային հարձակման մասին. զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ սիրիական հեռուստատեսության լրագրող Սաֆաա Ահմադը, ևս 9 մարդ տուժել է:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇷🇺🇮🇷 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով Իրանում է։
🇮🇷🇷🇺 Այստեղ նախատեսված է նրա հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
🇮🇷🇷🇺🇦🇲 Ինչպես նշել էինք, Իրանից Միշուստինը կգա Երևան` մասնակցելու Եվրասիական տնտեսական ֆորումին։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷🇦🇲🚗 Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը, քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային:
🤝 Վերջինս շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇱🇧🇦🇲🇮🇱 Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, հայտարարել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:
📌 Դեսպանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելությունից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։
Հայկական ալիք | @hayaliq
