en
Feedback
Հայկական ալիք

Հայկական ալիք

Open in Telegram

«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com

Show more
3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
🇪🇺🇺🇦 ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բիրելը հայտարաէեք ր, որ եթե Արևմուտքը դադարի աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավ
🇪🇺🇺🇦 ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բիրելը հայտարաէեք ր, որ եթե Արևմուտքը դադարի աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի: 🗣️ «Շատերը, առաջին հերթին հենց ուկրաինացիները, ցանկանում են, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Բայց կարևորն այն է, թե ինչպես: Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը կավարտվի 15 օրից, և Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց արդյոք մենք դա՞ ենք ուզում ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիներիս անվտանգության համար», - նշել է նա։ Հայկական ալիք | @hayaliq

🇬🇪 «Վրացական երազանք» կուսակցությունը երկրորդ անգամ սկսում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը։ 📌 Պատճառն, ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի՝ դարձյալ նույնն է՝ չհամաձայնեցված արտասահմանյան այցելություններ։ 📌 Պապուաշվիլին հայտնել է, որ հայցը նախատեսվում է ներկայացնել Սահմանադրական դատարան մինչև առաջիկա ընտրություններ, իսկ ահա խորհրդարանում քվեարկությունը կիրականացվի ընտրություններից հետո՝ առաջին նիստերից մեկում։ 📌 Նա նաև նշել է, որ այս քայլը խորհրդանշական բնույթ ունի, որ «Սահմանադրությունը խախտող նախագահը պատմության մեջ այդպես մնա»։ Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» վերնագրով գիրքը՝ զինվորական հագուստով ֆուտբոլային հանդիսատեսի ձեռքին: 🔺 Երեկ տեղի ունեցած Բ
‼️‼️‼️ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» վերնագրով գիրքը՝ զինվորական հագուստով ֆուտբոլային հանդիսատեսի ձեռքին: 🔺 Երեկ տեղի ունեցած ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումից հետո պատահականության սկզբունքով ընտրված մի հանդիսատեսի, որը եղել է զինվորականի հագուստով, նվիրել են «Անտարես» հրատարակչության կողմից տպագրված «Ա՜խ Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը: 🔥 «ԲԿՄԱ» ՖԱ կողմից հրապարակված նկարը բուռն քննարկումների առիթ է դարձել ունեցել սոցցանցերում, ինչին ի պատասխան հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է. 🔺 «Գիրքը գիրք է ու կապ չունի, թե այն ֆրանսիացի է գրել, թե թուրք: Այն լավագույն միջոցն է թշնամիներին ճանաչելու, որպեսզի կարողանաս իրենց դիմագրավել։ Հիմա ինչ-որ մարդկանց դուր չի գալիս Ստամբուլ բառը, գուցե լիներ Պոլիս, Պոլիս, երևի դուր գար»: 🤬 Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը հայտնի է «հայերին՝ Արցախը 26 տարի շարունակ օկուպացիայի ենթարկելու» մեղադրական գրառմամբ և մի շարք այլ պրոիշխանական և այդպիսով նաև պրոթուրքական թեզերի սատարմամբ և տարածմամբ: Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթից ուղերձ է հղել՝ կապված Մերձավոր Արևելքւմ
🇮🇷 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանի կենտրոնում գտնվող Իմամ Խոմենի մզկիթից ուղերձ է հղել՝ կապված Մերձավոր Արևելքւմ տիրող իրավիճակի և Իրանի հետագա անելիքների հետ: Վերջինս հայտարարել է. 🗣️ «Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հանգիստ չեն տա Իսրայելին»: 🗣️ «Տարածաշրջանի դիմադրության ուժերը (ՀԱՄԱՍ, «Հեզբոլլահ») չեն նահանջելու նույնիսկ իրենց առաջնորդների սպանություններից հետո»: 🗣️ «Մի քանի գիշեր առաջ մեր զինված ուժերի փայլուն գործողությունները լիովին օրինական էին»: ‼️🇮🇷🇺🇸🇮🇱 Խամենեին նշել է նաև, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պաշտպանում են Իսրայելի անվտանգությունը, որպեսզի այն դարպաս դարձնեն տարածաշրջանից դեպի արևմուտք էներգակիրների արտահանման համար: Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇱🇧 Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Բեյրութ: 📌 Բեյրությում կայացած մամուլի ասուլիսի
🇮🇷🇱🇧 Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Բեյրութ: 📌 Բեյրությում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, բայց եթե Թել Ավիվը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի: 📌 Նշենք, որ իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇷🇺🇦🇲 «ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ Անդրկովկաս ներմուծել իր զորախումբը», հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդ
‼️🇷🇺🇦🇲 «ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ Անդրկովկաս ներմուծել իր զորախումբը», հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Աստանայում Անվտանգության մարմինների ղեկավարների և ԱՊՀ հատուկ ծառայությունների խորհրդի 55-րդ նիստում։ 📌 Արևմուտքը դրդում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Բաքվի հետ ապագա հարաբերությունների հարցում: 📌 Արտոնյալ զենքի մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների դիմաց Արեւմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին կդնի էլ ավելի մեծ կախվածության մեջ Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցերում։ ‼️ Անդրկովկասում ՆԱՏՕ–ի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը։ Հայկական ալիք | @hayaliq

🇬🇪 Հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում կուսակց
🇬🇪 Հոկտեմբերի 26-ին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇦🇿🇹🇷 Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ Յաշար Գյուլերի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: 🔺 Հասանովը կմասնակցի ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոն “TEKNOFEST 2024”-ին, որն անցկացվելու է Ադանա քաղաքում։ 🔺 Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի և Գյուլերի հանդիպումը։ Հայկական ալիք | @hayaliq

‼️🇮🇷🇱🇧🇮🇱 Իրավիճակը Մերձավոր Արևելքում. 📌 Իսրայելական բանակը գիշերը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքում գտնվող թաղամասին: Հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի հավանական իրավահաջորդը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը: Նա ողջ է, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։ 📌 Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին ժամանել է Բեյրութ: Իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից: 📌 Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 37, վիրավորվել՝ 151 մարդ: 📌 Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանի 35 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել շտապ տարհվանել, ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ 📌 Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է «Հզբոլլահի» կապի ցանցերի բաժնի ղեկավար Մուհամմադ Ռաշիդ Սաքաֆիի մահվան մասին։ 📌 Եմենի հութիները Կարմիր ծովում անօդաչուով հարձակվել են բրիտանական “Cordelia Moon” նավթատարի վրա: Հայկական ալիք | @hayaliq

‼️‼️‼️🇮🇷🇮🇱 ԻՀՊԿ ռազմական խորհրդական Մաջիդ Դիվանին մահացել է Դամասկոսին վերջերս Իսրայելի հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից, գրում են իրանական ԶԼՄ-ները: ‼️ Մաջիդ Դիվանին համարվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդանշական դեմքերից մեկը։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇮🇱 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին: 📌 Արաղչին նշել է, որ Իսլամական Հանրապետությունն այս դիրքորոշումն արդեն փոխանցել է այլ երկրներին։ Նա հույս ունի, որ ոչ ոք Իրանի վրա հարձակվելու թույլտվություն չի տա Իսրայելին: Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷🇶🇦 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրի հետ: 📌 Փեզեշքիանը կարևորել է Իրանն ու Կատարը կապող հաղորդակցական թունելի նախագծի իրագործումը, որը դեռ ուսումնասիրությունների փուլում է: 📌 Նա նշել է, որ իսլամական միության ստեղծման նախագծի իրագործումն իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար: 🇮🇷🇮🇱 Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ Իրանի գործողությունն իրագործվել է ի պատասխան «ռեժիմի հանցագործությունների»: 🇶🇦 Կատարի էմիրն իր հերթին կարևորել է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ Իսմայիլ Հանիեի սպանությամբ Իսրայելն ի չիք է դարձնում խաղաղությանն ուղղված ջանքերը: 📌 Նա նշել է, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել պատերազմի ու ճգնաժամի ընդլայնումը կանխելու ուղղությամբ: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇷🇺🇦🇿 ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ։ 🔺 Նշվել է, որ անհրաժեշտ է մ
‼️🇷🇺🇦🇿 ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ։ 🔺 Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հայկական ալիք | @hayaliq

🇬🇪Վրաստանի խորհրդարանի նախագահը օրենք է ստորագրել, որն արգելում է երկրում ԼԳԲՏ* քարոզչությունը: 🗣️ «Ես հասկանում եմ, որ այս օրենքի ստորագրումը կհանգեցնի որոշ օտարերկրյա գործընկերների քննադատությանը, բայց վրացիները երբեք չեն վախեցել ուրիշների գնահատականներից, երբ մեր հավատը, ողջախոհությունն ու երկրին նվիրվածությունը մեզ այդպես են պարտավորեցրել մեր ինքնությունը»,- գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցերում։ Հայկական ալիք | @hayaliq

🇮🇷✈️ Իրանը չեղարկել է թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո: 🗣️ «Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,- հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն: Հայկական ալիք | @hayaliq

‼️🇦🇿🇧🇾 Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Բելառուս։
‼️🇦🇿🇧🇾 Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Բելառուս։ 🔺 Ասադովին դիմավորել են Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, ԱԳ փոխնախարար Իգոր Նազարուկը, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Մահարրամ Ալիևը և այլ պաշտոնյաներ։ 🔺 Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ 🗣️ «Մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, մենք ընկերներ չենք երրորդ երկրների դեմ, այլ անում ենք ամեն ինչ հանուն մեր ժողովուրդների», - նշել է նա։ Հայկական ալիք | @hayaliq

⚡️🇦🇲 Հայկի ժառանգները գալու են քո հետևից: [ Սրբազանը՝ դե-ֆակտո վարչապետին ] Հայկական ալիք | @hayaliq

⚡️⚡️⚡️ Բագրատ Սրբազանի ուղերձը Հանրայինի ուղիղ եթերով: https://www.youtube.com/watch?v=ix972xOm_84&ab_channel=%D4%BC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80 Հայկական ալիք | @hayaliq

✝️ Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև, շնորհակալություն եմ հայտնում Վեհափառին Մայր Տաճարի վերաօծման առիթով: [ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան ] Հայկական ալիք | @hayaliq

🇷🇺🇮🇷🇱🇧🇮🇱 Ռուսաստանի Դաշնությունն անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետալի զարգացումները կանխելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: 🗣️ «Այս երկարամյա հակամարտության լուծումը գտնվում է բացառապես քաղաքական և դիվանագիտական հարթության մեջ, և անհրաժեշտ է ապավինել գործող միջազգային իրավական նորմերին։ Վաշինգտոնը դանդաղ և միանգամայն անարդյունավետ միջնորդական ջանքեր է գործադրում՝ փորձելով արաբների աչքին ներկայանալ որպես խաղաղարար», - նշել է Զախարովան: Հայկական ալիք | @hayaliq