FinTech.am - ֆինթեք մեդիա հարթակ
Open in Telegram
FinTech.am - առաջին և միակ մասնագիտացված ֆինթեք հարթակը Հայաստանում, որն առաջարկում է՝ ✅ Ֆինանսական և տեխնոլոգիական լուրեր ✅ Վերլուծություններ և հոդվածներ ✅ Էքսկլյուզիվ հարցազրույցներ ✅ Կրթություն www.fintech.am
Show more501
Subscribers
No data24 hours
+17 days
-230 days
Posts Archive
«Հայաստանի կապիտալի շուկան ակտիվ է»․ «Դայմենշն»-ը գրանցել է տեղաբաշխումների ռեկորդային ծավալ
2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Դայմենշն» ներդրումային ընկերությունը հաջողությամբ իրականացրել է հայկական վեց ընկերության կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումներ։ Ընդհանուր 8.8 մլրդ ՀՀ դրամ ծավալով թողարկումները տեղաբաշխվել են ամբողջությամբ եւ նախապես սահմանված ժամկետներից շուտ։
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ
Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։
Visa-ն բարելավել է A2A գործարքներին ուղղված խարդախությունների կանխարգելման համակարգը
Visa-ն թարմացրել է բանկերի համար նախատեսված A2A Protect խարդախությունների կանխարգելման գործիքը՝ Featurespace ԱԲ-ով գործող խարդախությունների հայտնաբերման հարթակի միջոցով։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան 6 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդում
Ցե–Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ներդրում է կատարում տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ իրականացնող վենչուրային կապիտալի Formula VC Fund II-ում /Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդից 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հավասարակշռված ֆոնդից՝ 90 հազար ԱՄՆ դոլար/։
📊 Հայաստանում առաջին անգամ չափել են, թե որ բանկերին է «տեսնում» արհեստական բանականությունը
AFM.am-ը հրապարակել է AFM AI Visibility Index-ը։ Սա Հայաստանում առաջին ինդեքսն է, որը չափում է հավանականությունը, որ արհեստական բանականության մոդելը կնշի կոնկրետ բանկի անունը՝ պատասխանելով հաճախորդի հարցին բանկային պրոդուկտի վերաբերյալ։
🚀 Blockchain Life возвращается в Дубай 1–2 декабря 2026
1–2 декабря Blockchain Life 2026 вновь соберет в Дубае всю мировую криптоиндустрию: 15 000+ участников из 130+ стран, 200+ спикеров и 200+ спонсоров.
Մի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը
Իրականացրե´ք Ձեր ծրագրերը՝ առանց ֆինանսական հարցերի պատճառով դրանք հետաձգելու։ AMIO Mobile-ում ընդամենը մի քանի րոպեում ձևակերպվող օնլայն վարկը կարող է օգնել իրականացնել Ձեր բոլոր պլանները։
Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ
Կրիպտոհարձակում՝ առանց կոդի․ ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը
Հայաստանում, որտեղ վերջին տարիներին կրիպտոարդյունաբերությունը բավական արագ զարգանում է, օրինական ընկերությունների, ներդրողների և նոր ֆինանսական գործիքների հետ մեկտեղ ընդլայնվում է նաև խարդախությունների համար նախատեսված դաշտը։
Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ և հասանելի հնարավորություն։
Ripple-ը ներդրում է կատարել Licuido բրիտանական թվային ակտիվների հարթակում
Licuido կապիտալի շուկաների թոքենիզացման բրիտանական հարթակը ռազմավարական ներդրում է ստացել Ripple-ից՝ գործունեությունն ընդլայնելու և XRP Ledger (XRPL) բլոքչեյնում թվային կապիտալի շուկաների ենթակառուցվածք ստեղծելու նպատակով։
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն (UATE) մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Կենտրոնական բանկում կայացել է թանգարանների և գրադարանների թվայնացմանը նվիրված միջազգային սեմինար
Օգոստոսի 23-29-ը Կենտրոնական բանկում անցկացվել է «Կենտրոնական բանկերի թանգարանների և գրադարանների թվային զարգացում․ հանրային հասանելիության ապահովում և կրթական ծրագրերում ներառում» թեմայով միջազգային սեմինար՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Մոլդովայի կենտրոնական/ազգային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Yandex Go-ում պատմել են, թե երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել ուսումնական տարվա առաջին օրը
Սեպտեմբերի 1-ին Yandex Go-ի սակագները չեն փոխվում, սակայն մեքենաների պակասի պատճառով ուղևորությունների արժեքը կարող է բարձրանալ․ շատ մարդիկ ուղևորություններ են պատվիրում նույն ժամերին, իսկ վարորդներից ոմանք այդ ընթացքում իրենց երեխաներին են դպրոց տանում և կարող են պատվերներ չկատարել։ Yandex Go-ն ներկայացնում է, թե սեպտեմբերի 1-ին որ ժամերին է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել և ինչպես կարելի է խնայել բարձր պահանջարկի ժամերին։
Revolut-ը կգործարկի եվրոյով ապահովված սթեյբլքոին
Revolut-ը սկսել է իր առաջին սթեյբլքոինի՝ EURR-ի, փուլային գործարկումը Դանիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի համապատասխան հաճախորդների համար։ Ընկերությունն ակնկալում է, որ եվրոյով ապահովված սթեյբլքոինը մինչև տարեվերջ հասանելի կդառնա նաև Եվրոպական տնտեսական տարածքի այլ շուկաներում։
Nvidia-ն ձեռք կբերի Hugging Face-ը՝ $12.9 միլիարդով
Nvidia-ն համաձայնության է եկել 12.9 միլիարդ դոլարով ձեռք բերել Hugging Face ԱԲ հարթակը. այս մասին հայտնել է The Information-ը։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն և «ԱՊԱԳԱ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
