FinTech.am - ֆինթեք մեդիա հարթակ
الذهاب إلى القناة على Telegram
FinTech.am - առաջին և միակ մասնագիտացված ֆինթեք հարթակը Հայաստանում, որն առաջարկում է՝ ✅ Ֆինանսական և տեխնոլոգիական լուրեր ✅ Վերլուծություններ և հոդվածներ ✅ Էքսկլյուզիվ հարցազրույցներ ✅ Կրթություն www.fintech.am
إظهار المزيد501
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-37 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ
Կրիպտոհարձակում՝ առանց կոդի․ ինչպես են խարդախները Հայաստանում «կոտրում» մարդու հոգեբանությունը
Հայաստանում, որտեղ վերջին տարիներին կրիպտոարդյունաբերությունը բավական արագ զարգանում է, օրինական ընկերությունների, ներդրողների և նոր ֆինանսական գործիքների հետ մեկտեղ ընդլայնվում է նաև խարդախությունների համար նախատեսված դաշտը։
Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ և հասանելի հնարավորություն։
Ripple-ը ներդրում է կատարել Licuido բրիտանական թվային ակտիվների հարթակում
Licuido կապիտալի շուկաների թոքենիզացման բրիտանական հարթակը ռազմավարական ներդրում է ստացել Ripple-ից՝ գործունեությունն ընդլայնելու և XRP Ledger (XRPL) բլոքչեյնում թվային կապիտալի շուկաների ենթակառուցվածք ստեղծելու նպատակով։
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն (UATE) մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Կենտրոնական բանկում կայացել է թանգարանների և գրադարանների թվայնացմանը նվիրված միջազգային սեմինար
Օգոստոսի 23-29-ը Կենտրոնական բանկում անցկացվել է «Կենտրոնական բանկերի թանգարանների և գրադարանների թվային զարգացում․ հանրային հասանելիության ապահովում և կրթական ծրագրերում ներառում» թեմայով միջազգային սեմինար՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Մոլդովայի կենտրոնական/ազգային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Yandex Go-ում պատմել են, թե երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել ուսումնական տարվա առաջին օրը
Սեպտեմբերի 1-ին Yandex Go-ի սակագները չեն փոխվում, սակայն մեքենաների պակասի պատճառով ուղևորությունների արժեքը կարող է բարձրանալ․ շատ մարդիկ ուղևորություններ են պատվիրում նույն ժամերին, իսկ վարորդներից ոմանք այդ ընթացքում իրենց երեխաներին են դպրոց տանում և կարող են պատվերներ չկատարել։ Yandex Go-ն ներկայացնում է, թե սեպտեմբերի 1-ին որ ժամերին է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել և ինչպես կարելի է խնայել բարձր պահանջարկի ժամերին։
Revolut-ը կգործարկի եվրոյով ապահովված սթեյբլքոին
Revolut-ը սկսել է իր առաջին սթեյբլքոինի՝ EURR-ի, փուլային գործարկումը Դանիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի համապատասխան հաճախորդների համար։ Ընկերությունն ակնկալում է, որ եվրոյով ապահովված սթեյբլքոինը մինչև տարեվերջ հասանելի կդառնա նաև Եվրոպական տնտեսական տարածքի այլ շուկաներում։
Nvidia-ն ձեռք կբերի Hugging Face-ը՝ $12.9 միլիարդով
Nvidia-ն համաձայնության է եկել 12.9 միլիարդ դոլարով ձեռք բերել Hugging Face ԱԲ հարթակը. այս մասին հայտնել է The Information-ը։
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն և «ԱՊԱԳԱ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ
Արտասահմանում վճարիր Amio Pro փաթեթի Visa Platinum կամ Mastercard World քարտով և գնումներիդ գումարի 20%*-ը հետ ստացիր:
Customer Choice Index 2026: названы лидеры клиентского опыта банков Армении
18 августа при поддержке ACORA состоялась закрытая презентация Customer Choice Index 2026 — исследования, проведенного международной консалтинговой компанией InteriseGroup и посвященного качеству клиентского опыта банков Армении в онлайн и оффлайн-каналах. По результатам исследования также состоялась церемония награждения банков-лидеров в 8 номинациях.
iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համար
Բանկի մեկնարկած գովազդային վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է անվճար* ձեռք բերել Amio Mastercard Student քարտը և կատարել առնվազն մեկ՝ 10,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ հաշվանցված գործարք։
Alipay-ը գործարկել է գործակալային առևտրի առաջին հարթակը Չինաստանում
Alipay-ը Չինաստանում գործարկել է գործակալային առևտրի առաջին համապարփակ հարթակը, որի նպատակն է օգնել բիզնեսներին թվային գործառնություններից անցում կատարել ԱԲ-ով կառավարվող գործունեության։
Converse Leasing-ի աջակցությամբ EMERTÉ-ն ընդլայնում է ախտորոշման հնարավորությունները
EMERTÉ-ի դեպքում ներդրումն իրականացվել է Converse Leasing ֆինանսավորման միջոցով, ինչը հնարավորություն է տվել չհետաձգել սարքավորման ձեռքբերումը և նախատեսված ժամկետներում գործարկել նոր կենտրոնը։
Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն մեկնարկում են AI և ML ոլորտների մասնագետների պատրաստման ծրագիր․ ուսուցման համար կընտրվի մինչև 30 մասնակից
Yandex Armenia-ն և Armenian Code Academy-ն մեկնարկում են ML School Armenia-ն՝ AI-ի և մեքենայական ուսուցման (ML) ոլորտների մասնագետների պատրաստման երկամյա ծրագիր։ Ծրագրի շրջանավարտները կկարողանան տեխնոլոգիական ոլորտի համար լուծումներ ստեղծել՝ մեքենայական ուսուցման դասական համակարգերից մինչև նեյրոնային ցանցեր, համակարգչային տեսողության համակարգեր և մեծ լեզվական մոդելներ (LLM)։
