en
Feedback
Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Open in Telegram

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնի տելեգրամյան ալիքը նախատեսված է դիմորդների, ապագա պոլիտեխնիկցիների համար:

Show more
731
Subscribers
No data24 hours
+17 days
-1030 days
Posts Archive
✨Մանկուց լսել եմ Պոլիտեխնիկի մասին և ինձ տեսել հենց նրա ուսանողների շարքում: Ունենալով մեծ սեր դեպի համակարգչային աշխարհ՝ առա
✨Մանկուց լսել եմ Պոլիտեխնիկի մասին և ինձ տեսել հենց նրա ուսանողների շարքում: Ունենալով մեծ սեր դեպի համակարգչային աշխարհ՝ առանց երկմտելու ընտրեցի Տեղեկատվական անվտանգությունը, որպես սկիզբ իմ մասնագիտական կարիերայի: 🌿Համալսարանում ամենասիրելի վայրը, իհարկե, ինձ արդեն հարազատ դարձած 5-րդ մասնաշենքն է և նրա բակը, որտեղ սիրում եմ անցկացնել ժամանակս՝ շփվելով ընկերներիս հետ և հիանալով համալսարանի գեղեցկությամբ: 💭Դիմորդներին խորհուրդ կտամ առանց վախենալու առաջ գնալ և հիշել, որ երբեք ուշ չէ նոր գիտելիքները ձեռք բերելու և տարբեր ոլորտներում ձեր ուժերը փորձելու համար: Նորից ու նորից կընտրեի ՀԱՊՀ-ն, վստահ եմ, որ տարեցտատի Պոլիտեխնիկը էլ ավելի է գեղեցկանալու է և զարգանալու, կլինեն նոր կրթական ծրագրեր՝ տարբեր մասնագիտություններով, և ուսանողները կունենան ավելի մեծ ընտրություն: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

🤩Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը լինելով տեխնոլոգիական ԲՈւՀ տարիներ շարունակ ջերմորեն ընդունում է այն ուսանողնե
🤩Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը լինելով տեխնոլոգիական ԲՈւՀ տարիներ շարունակ ջերմորեն ընդունում է այն ուսանողներին, ովքեր ընտրել են տեխնոլոգիական ճանապարհը: ✔️Համալսարանը առաջարկում է ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որն ընտրելով դու ընտրում ես ճանապարհ՝ դեպի հաջողված կարիերա: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

💙Դեռ ավագ դպրոցում սովորելու տարիներից ուղղակի «սիրահարված» եմ մաթեմատիկային և կարծում եմ, դա էր պատճառը որ այս մասնագիտությ
💙Դեռ ավագ դպրոցում սովորելու տարիներից ուղղակի «սիրահարված» եմ մաթեմատիկային և կարծում եմ, դա էր պատճառը որ այս մասնագիտությունն եմ ընտրել։ ✨Համալսարանը շատ եմ սիրում, այն մի տեսակ տարբերվող է, թե՛ բուհի մթնոլորտը, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և թե՛ ուսանողները ինձ դարձել են շատ հարազատ։ Դրանում միանշանակ մեծ դեր ունի ուսանողական խորհուրդը, որը հնարավորություն է տալիս նոր ծանոթություններ և ընկերներ ձեռք բերել՝ միավորելով տարբեր հետաքրքրությունների տեր, տարբեր մասնագիտություններով սովորող և աշխարհի մասին տարբեր պատկերացումներ ունեցող երիտասարդների մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ 📚Մեր դիմորդներին միայն կասեմ, որ կատարել են ճիշտ ընտրություն՝ դիմելով տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը, բայց և կնշեմ, որ ապագան, այնուամենայնիվ, իրենց ձեռքերում է, պետք է շատ աշխատել լավ մասնագետ դառնալու համար։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

💙Դպրոցում շատ էի սիրում ֆիզիկան և սկսել էի հետաքրքրվել էլեկտրոնիկայով, բայց մասնագիտության հարցում դեռ չէի կողմնորոշվել։ Ուս
💙Դպրոցում շատ էի սիրում ֆիզիկան և սկսել էի հետաքրքրվել էլեկտրոնիկայով, բայց մասնագիտության հարցում դեռ չէի կողմնորոշվել։ Ուսուցիչս առաջարկեց ընտրել այս մասնագիտությունը, իսկ բուհը ընտրեցի որպես տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ 📝Ուսումնառության ընթացքում իմ հանդիպած միակ դժվարությունը առաջին կուրսում, համաճարակով պայմանավորված հեռավար դասերն էին։ Դեռ նոր էի ընդունվել համալսարան, կարելի է հասկանալ իմ ցանկությունը ծանոթանալ իմ խմբի ուսանողների հետ, շթվել նրանց հետ համակարգչի էկրանից այնկողմ։ Բայց և այնպես, պոլիտեխնիկը ինձ տվել է հետաքրքիր ուսանողական կյանք։ Ես արդեն 3-րդ կուրսի ուսանող եմ և այս երեք տարիները շատ հետաքրքիր էին։ 💭Ես դեռ չեմ աշխատում, բայց ունեմ ազատ ժամանակ ինքնակրթվելու, իմ հետաքրքրություններով զբաղվելու։ 🌟Դիմորդներին մի բան կասեմ․ ընդունվելով համալսարան՝ որսացեք ամեն հնարավորություն նոր բան սովորելու, ամեն անգամ, բուհից դուրս գալով, տարեք ձեզ հետ նորանոր գիտելիքներ։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հայտագրված դիմորդների թիվը 1573 է։ 💁‍♂️Ունենալով մասնաճյուղեր Գյումրիում, Կապանո
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հայտագրված դիմորդների թիվը 1573 է։ 💁‍♂️Ունենալով մասնաճյուղեր Գյումրիում, Կապանում և Վանաձորում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը փորձում է տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի տարբեր կետերում բնակվող այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են շուկայում մեծ պահանջարկ վայելող և Պոլիտեխնիկական համալսարանի կողմից առաջարկվող մասնագիտություններով: 🥰Լիահույս ենք, որ հաջող կերպով կմասնակցեք քննություններին և սպասվող ուսումնական տարում կդիմավորենք ձեզ Պոլիտեխնիկական մեծ ընտանիք։💙 #Պոլիտեխնիկ #ԴեպիՊոլիտեխնիկ #Դիմորդ2023

🌿 Պոլիտեխնիկը ընտրել եմ քանի որ Հայաստանում այն միակ տեխնոլոգիական բուհն է: Պոլիտոխնիկական համալսարանը հնարավորություն է տալ
🌿 Պոլիտեխնիկը ընտրել եմ քանի որ Հայաստանում այն միակ տեխնոլոգիական բուհն է: Պոլիտոխնիկական համալսարանը հնարավորություն է տալիս մասնակցել զանազան ծրագրերի, կատարել հետազոտական աշխատանքներ և աևել որպես մասնագետ, քանի որ բուհը ամուր կապեր ունի ոլորտի առաջատար գործընկերների հետ: 📖Տնտեսագիտություն մասնագիտությունը զարգացնում է ուժեղ վերլուծական հմտություններ, որոնք կարող են կիրառվել հետագայում խնդիրների լայն շրջանակի համար: ✔️Առաջին տպավորությունը միշտ էլ կախված է ընկալողի տրամադրվածությունից, և, քանի որ, իմ հստակ ցանկությունն ու նպատակն է եղել լինել այս բուհի ուսանողը, եկել եմ բուհ լավ սպասելիքներով, որոնք միանշանակ արդարացվել են: 📝Համալսարանում տեղի ունեցող փոփոխություններից կառանձնացնեմ IELTS կենտրոնի բացումը, քանի որ շատ եմ կարևորում օտար լեզուների դերը ցանկացած մասնագետի կյանքում, ուրախ եմ, որ տեխնոլոգիական ուղղվածության համալսարանում կիսում են իմ համոզմունքները:💙

✅Դե ինչ ավարտվեց 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը: Արդյունքում Հայ
✅Դե ինչ ավարտվեց 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը: Արդյունքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրն ունի 1️⃣3️⃣2️⃣1️⃣ դիմորդ: 📚Դիմելով Պոլիտեխնիկական համալսարան, դուք ոտք եք դնում տեխնոլոգիական կրթության ոլորտ: Դառնալով ուսանող և մասնագետ դուք ձեռք եք բերում հնարավորություն հուսալի ապագա կառուցելու համար: Մաղթում ենք հաջողություն քննություններում👋🏻 #Պոլիտեխնիկ #ԴեպիՊոլիտեխնիկ #Polytechnic #ԴեպիՏեխնոլոգիականհամալսարան

✨Պոլիտեխնիկը առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումով և կրթությամբ։ Լինելով առաջատար բուհ` նա տալիս է ստանդարտներից դուրս մտած
✨Պոլիտեխնիկը առանձնանում է իր յուրահատուկ մոտեցումով և կրթությամբ։ Լինելով առաջատար բուհ` նա տալիս է ստանդարտներից դուրս մտածելու հնարավորություն։ 💻Ծրագրավորումը ներկայումս արագ զարգացող ոլորտ է և Պոլիտեխնիկը տալիս է հնարավորություն լինել առաջինը այդ ոլորտում։ Դեռ գրեթե մեկ դար առաջ համալսարանը ստեղծել է իր կրթական համակարգը, որն օրեցօր ավելի է կատարելագործվում։ Ես վստահ կարող եմ ասել , որ այսօրվա Պոլիտեխնիկը մեկ քայլով առաջ է երեկվանից։ 🌿Շատ եմ սիրում համալսարանի բակը, այնտեղ կարող ես հանդիպել ընկերներիդ, նստել նստարանին և սպասել հաջորդ դասին։ Այգին, գեղեցկանալով, էլ ավելի շատ է դառնում իմ սիրելի վայրը։ 💭Դիմորդներին խորհուրդ եմ տալիս միշտ աշխատել, լինել հետաքրքրաշարժ, սովորել աշխատել թիմում, զարգանալ և միշտ փորձել իմանալ ավելին։ Համալսարանը արագ զարգանում է։ 💙Պոլիտեխնիկի ապագան տեսնում եմ լի նորագույն տեխնոլոգիաններով, հետաքրքիր դասախոսություններով և, ինչո ոչ, նոր մասնագիտություններով ու առարկաներով։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

💭Լինելով Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտուհի ՝ 3 տարիների ընթացքում տեսնում էի, թե ինչպիսի ակտիվ կյանք են վարում համալսարանի
💭Լինելով Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտուհի ՝ 3 տարիների ընթացքում տեսնում էի, թե ինչպիսի ակտիվ կյանք են վարում համալսարանի ուսանողները և դրա հետ մեկտեղ ստանում որակյալ կրթություն։ Հասկացա, որ միակ ճիշտ ընտրությունը Պոլիտեխնիկն է։ Որոշումս հեշտ եմ կայացրել: 🌟Ուսումնասիրեցի յուրաքանչյուր կրթական ծրագիր, հասնելով համակարգչային ճարտարագիտությանը, հասկացա, որ գտել եմ հենց այն բաժինը, որը նախատեսված է ինձ համար։ Առաջին տպավորությունս համալսարանի մասին իրականում ձևավորվել է ավագ դպրոցի տարիներին և միանշանակ դրական է եղել: Միայն կարող եմ նշել, որ օր օրի Պոլիտեխնիկը բարելավվում ու զարգանում է: 📝Դիմորդներին խորհուրդ կտամ լավ ուսումնասիրել կրթական ծրագիրը, որը ընտրում։ Ապագայում համալսարանը տեսնում եմ տեխնոլոգիական զարգացման թոհ ու բոհի մեջ: Խթանելով ժամանակակից մասնագիտությունները՝ մեր համալսարանը առանձնանում է իր առաջադիմությամբ. այն, միանշանակ, ոչ միայն կպահպանի, այլ կբարելավի կրթության մակարդակը, իսկ արդեն կատարվող փոփոխությունները միտված են վերոնշյալի իրագործմանը: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

📢Դիմում հայտերն ընդունվում են են այսօր մինչև 18:00 ✔️Շտապե՜ք հայտագրվել և կատարել ձեր կարևորագույն քայլը դեպի տեխնոլոգիական
📢Դիմում հայտերն ընդունվում են են այսօր մինչև 18:00 ✔️Շտապե՜ք հայտագրվել և կատարել ձեր կարևորագույն քայլը դեպի տեխնոլոգիական կրթություն: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

💭Երբ ընտրում էի ավագ դպրոց, հաստատ գիտեի, որ բնագիտական ուղղությամբ պիտի շարունակեմ և անպայման ստեղծագործական լայն հնարավորո
💭Երբ ընտրում էի ավագ դպրոց, հաստատ գիտեի, որ բնագիտական ուղղությամբ պիտի շարունակեմ և անպայման ստեղծագործական լայն հնարավորություններով, որպեսզի հետագա մասնագիտության ընտրության համար հիմք ունենամ։ Այդպես հայտնվեցի Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում։ Մեկ տարի անց մասնակցեցի «Ինժեներական ամառային դպրոց» ծրագրին, ինչն էլ ավելի խորացրեց ինժեներության նկատմամբ հետաքրքրությունս և դրա շնորհիվ որոշեցի ընտրել հենց այս մասնագիտությունը։ 📚Չափիչ սարքաշինությունը և չափումները առհասարակ քիչ ճանաչում ունեն հասարակության լայն շերտերի մոտ, սակայն սա մի կարևոր մասնագիտություն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ավտոմոբիլաշինությունը, կենսաբժշկական սարքաշինությունը, և այսպես կարելի է թվարկել երկար: Մասնագիտական կողմնորոշման մյուս հանգամանքը այն էր, որ ծրագիրը իրականացվում էր Պոլիտեխնիկի և Ինժեներական քաղաքի համագործակցությամբ: 💙Մեր համալսարանն օրեցօր ընդլայնում է համագործակցությունը ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, ինչն էլ մեզ համար մասնագիտական առաջընթացի հնարավորություն է ստեղծում։

✔️Հայտագրման ավարտին մնացել է 2️⃣ օր ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ըն
✔️Հայտագրման ավարտին մնացել է 2️⃣ օր ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

📝Ինձ համար չափազանց կարևոր է ստանալ արդի, որակյալ, գործնականում կիրառելի կրթություն, ինչը իր ուսանողների համար ապահովում է Պ
📝Ինձ համար չափազանց կարևոր է ստանալ արդի, որակյալ, գործնականում կիրառելի կրթություն, ինչը իր ուսանողների համար ապահովում է Պոլիտեխնիկը։ 📚Լինելով ՀԱՊՀ Ավագ դպրոցի աշակերտուհի, քիչ թե շատ ծանոթ էի համալսարանի անցուդարձին։ Տպավորությունը մինչև համալսարան գալս դրական է եղել, իսկ հիմա ավելի քան դրական է։ 💭Համալսարանում ուսումնական ձևաչափը տարբերվում է դպրոցի ուսումնական ձևաչափից, սակայն ուսանողական խորհրդի ավագ ընկերներիս օգնությամբ հաջողվեց հարմարվել ուսանողի կարգավիճակին։ Համալսարանում ամենասիրելի վայրը ընթերցասրահն է, քանի որ այստեղ կարող եմ կտրվել ակտիվ ուսանողական անցուդարձից և անցկացնել ազատ ժամանակս։ ✔️Դիմորդներին խորհուրդ եմ տալիս ճիշտ կատարել առաջին քայլերը դեպի մասնագիտական կարիերա, ձեռք բերելով ալգորիթմական մտածողություն և ֆունդամենտալ գիտելիքներ Պոլիտեխնիկում։ Օր-օրի Պոլիտեխնիկը ավելի հետաքրքիր կողմերից եմ բացահայտում ու նկատում, որ այն շարժվում է ժամանակին համընթաց` չզիջելով տարածաշրջանի ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատության։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

👨🏻‍💻Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան հայտագրված դիմորդների թիվը հատեց 1️⃣0️⃣0️⃣0️⃣-ը:😍 Ընդունելությունը շարուն
👨🏻‍💻Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարան հայտագրված դիմորդների թիվը հատեց 1️⃣0️⃣0️⃣0️⃣-ը:😍 Ընդունելությունը շարունակվում է մինչև մայիսի 10-ը: ⁉️Հայտերը կարող եք լրացնել Dimord.am կայքի միջոցով: ‼️Հիշեցնենք, որ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը աշխատում է նաև ոչ աշխատանքային օրերին և պատրաստ է ընդունել դիմորդներին, օգնել ընդունելության դիմում-հայտերի լրացման գործում և իրականացնել մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն: Շտապի՛ր դառնալ մեր ուսանողը և սկիզբ դնել ինժեներական կարիերայիդ: Մաղթում ենք հաջողություն 🥰 #ԴԻՄՈՐԴ2023 #ԴեպիՊոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Ընդունելություն2023

✔️Բուհ ընտրելիս այլընտրանք չունեի, քանի որ Պոլիտեխնիկը երկրի ամենատեխնոլոգիական համալսարանն է։ Ռադիոտեխնիկան կրթական ծրագիրն
✔️Բուհ ընտրելիս այլընտրանք չունեի, քանի որ Պոլիտեխնիկը երկրի ամենատեխնոլոգիական համալսարանն է։ Ռադիոտեխնիկան կրթական ծրագիրն էլ՝ միշտ արդիական և մեր երկրում պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկը, կարծում եմ երբևէ կայացրածս լավագույն որոշումներից է։ 🏡Պոլիտեխնիկը իմ երկրորդ տունն է, այստեղ են սովորում իմ ընկերները, օրվա մեծ մասը այստեղ եմ անցկացնում։ Ուսանողական խորհուրդը, որտեղ ակտիվ ներգրավված եմ, իմ ընտանիքն է։ Ես սովորում եմ, ինքնակրթվում և փորձում իմ գիտելիքներով կիսվել նոր ուսանողների հետ։ 💙Շատ եմ սիրում 5-րդ մասնաշենքի 603 լսարանը՝ ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողական խորհրդի սենյակը։ Այնտեղ գեներացվում են շատ օգտակար մտքեր, և մեր թիմի շնորհիվ դառնում իրականություն։ Պոլիտեխնիկը արժեք է, որի ապագան էլ ավելի բարելաված և շենացված եմ տեսնում, իսկ ներկայիս կատարվող փոփոխություններին միայն հաճույքով եմ հետևում։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

📢Հայտագրման ավարտին մնացել է 3 օր: ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդ
📢Հայտագրման ավարտին մնացել է 3 օր: ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը: ➡️ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանը ունի ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց կարող ես ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/edupro/ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

📝Ես այն մեծ բանակի կազմում եմ, որոնց կրթական հենասյուների հիմքը ՀԱՊՀ ավագ դպրոցն է: ✔️Ստացել եմ մասնագիտությանս համար հիմնայ
📝Ես այն մեծ բանակի կազմում եմ, որոնց կրթական հենասյուների հիմքը ՀԱՊՀ ավագ դպրոցն է: ✔️Ստացել եմ մասնագիտությանս համար հիմնային գիտելիքներ, հավելյալ ուսումնասիրություններից հետո կրթական ծրագրերին ծանոթանալիս նկատեցի արտերկրի հետ գործակցության ծրագրեր, որոնք և հիմք դարձան Պոլիտեխնիկ ընդունվելու։ 💭Համալսարանի մասին կարծիքս նույնն է, սպասելիքներս արդարացել են։ Կրթական ծրագիրը բավականին խիտ է և միջանկյալների միջև տրված ժամանակը քիչ է, սակայն լավ ընկերների և ուսման հետաքրքիր առօրյայում միասին հաղթահարում ենք։ Համալսարանի շնորհիվ մեկ կիսամյակ սովորել եմ արտերկրում: 💙Սիրելի վայրս՝ ինֆորմատիկայի և քոմփյութերների կիրառության լսարաններն են, նաև կյանքով լեցուն համալսարանի բակը։ Դիմորդներին խորհուրդ եմ տալիս միանալ մեր Պոլիտեխնիկական մեծ թիմին: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

✨Պոլիտեխնիկական կրթությունը հնարավորություն է տալիս խնդրին նայել տարբեր անկյուններից, տալ տարբեր լուծումներ և մտածել սահմաննե
✨Պոլիտեխնիկական կրթությունը հնարավորություն է տալիս խնդրին նայել տարբեր անկյուններից, տալ տարբեր լուծումներ և մտածել սահմաններից դուրս։ 🎨Շատ փոքր տարիքից երազում էի դիզայնի ուղղությամբ շարունակել կրթությունս և մի քանի ճյուղեր փորձելուց հետո եկա այն եզրահանգման, որ դիզայնի բաժինը ամենահամապատասխանն է ինձ։ 📚Համալսարանի մասին կարծիքս ցածր չէր, սակայն ապրելով Պոլիտեխնիկի ուսանողի կյանքով, ստանալով կրթություն այս պատերի ներսում և մասնակցելով ուսանողական խորհրդի միջոցառումներին, հավաքներին, կարծիքս շատ ավելի բարձրացավ։ Դժվարն առաջին քննություններն էին, բայց հետաքրքիր դասապրոցեսը ամեն ինչ հաղթահարելի է դարձնում։ Շատ եմ սիրում արվեստանոցը։ Կարծում եմ «արվեստանոց» բառից հետո բացատրության կարիք չկա։ Դիմորդներին խորհուրդ եմ տալիս բավական ժամանակ տրամադրել քննություններին և լինել վստահ։ 💙Դե, բարի գալուստ Պոլիտեխնիկ: #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

✔️Ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև այստեղ էի և այստեղ եմ տեսնում ինժեներական լավագույն կրթությունը։ 🔬Կենսաբժկական ճարտարագիտո
✔️Ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև այստեղ էի և այստեղ եմ տեսնում ինժեներական լավագույն կրթությունը։ 🔬Կենսաբժկական ճարտարագիտություն մասնագիտությունը իմ հետաքրքրություններին բավականին համապատասխանում էր։ Առաջին տպավորությունը՝ այստեղ ամեն ինչ կծառայի ինձ` գիտելիքներով զինելու գործին։ Հիմա այն ավելի է արմատացել։ ✨Հետաքրքրությունները բացի դասերից շատ ծայրահեղ են՝ պարից մինչև շախմատ։ Պոլիտեխնիկը ինձ լայն մտահորիզոն է տվել, շատ գիտելիքներ և լավ ընկերներ։ Ամենասիրելի վայրը ընթերցասրահն է։ 💭Դիմորդներին խորհուրդ եմ տալիս գնալ նպատակների իրականացման ամենաիրական ճանապարհով՝ գալ ՀԱՊՀ։ 💙Համալսարանը ապագայում կարծում եմ ավելի ու ավելի շատ ուսանողներ կունենա, քանի որ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են հիմա, բխում են մեր՝ ուսանողներիս շահերից։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

📢Հայտագրման ավարտին մնացել է 5 օր: ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդ
📢Հայտագրման ավարտին մնացել է 5 օր: ✨Սիրելի դիմորդ, եթե որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, և ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ապա շտապի՛ր լրացնել առցանց դիմում-հայտը: ➡️ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասարանը ունի ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց կարող ես ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/edupro/ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA