en
Feedback
Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Open in Telegram

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնի տելեգրամյան ալիքը նախատեսված է դիմորդների, ապագա պոլիտեխնիկցիների համար:

Show more
731
Subscribers
No data24 hours
+17 days
-1030 days
Posts Archive
👋🏻Ես Ալինան եմ, ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև ես ինքս թվային աշխարհից եմ։ ✔️Ընտրել եմ կառավարում կրթական ծրագիրը պարզ պատ
👋🏻Ես Ալինան եմ, ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև ես ինքս թվային աշխարհից եմ։ ✔️Ընտրել եմ կառավարում կրթական ծրագիրը պարզ պատճառով՝ զարգացող և ապագայի մասնագիտություն է։ Իսկ Պոլիտեխնիկը իմ ապագայի նպատակային խաչմերուկն է։ Առաջին տպավորությունս, միանշանակ, ոգեշնչող է։ Գիտե՞ք ինչու, ամեն ինչ ջերմ է, բոլորը պրոֆեսիոնալ են, իսկ ես վստահ եմ՝ ապագայի պահանջված մասնագետ եմ։ Դասախոսները հմուտ են, իսկ դա հավատ է ներշնչում։ Ես հավատում եմ Պոլիտեխնիկին և քայլում ժամանակին համընթաց։ 🌿Սիրելի վայրս համալսարանի բակն է՝ օրեցօր կանաչող և ծաղկազարդ։ Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի զբոսանքի վայր։ 💙Բոլորիդ եմ դիմում հենց այստեղ սովորել՝ ամեն ինչ նորարար է, գիտական շնչով և միջազգային չափանիշներով։ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

👋🏻Արտաշեսն է։ Պոլիտեխնիկի մեծ ընտանիքից։ ✔️Սկզբում՝ ավագ դպրոցում, այժմ՝ համալսարանում էլեկտրաէներգետիկա կրթական ծրագրով։ Ա
👋🏻Արտաշեսն է։ Պոլիտեխնիկի մեծ ընտանիքից։ ✔️Սկզբում՝ ավագ դպրոցում, այժմ՝ համալսարանում էլեկտրաէներգետիկա կրթական ծրագրով։ Ամենասիրելի վայրը Ուսանողական խորհրդի աշխատասենյակն է, որտեղ անցկացնում է դասերից հետո ազատ ժամանակը։ 💭Ապագա դիմորդներին Արտաշեսը կոչ է անում դիմել տեխնոլոգիական համալսարան և դառնալ արդյունաբերական Հայաստանի ապագա կառուցողներից մեկը։

🔊🙋🏻‍♀️Սիրելի դիմորդ՝ որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
🔊🙋🏻‍♀️Սիրելի դիմորդ՝ որոշել ես ընտրել տեխնոլոգիական կամ ինժեներական մասնագիտություն, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը քեզ է առաջարկում պահանջված և ժամանակակից կրթական ծրագրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց կարող ես ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ https://polytech.am/edupro/ ⁉️ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը գործում է նաև ոչ աշխատանքային օրերին և պատրաստ է ընդունել քեզ, օգնել ընդունելության դիմում հայտի լրացման գործում և իրականացնել մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։ Շտապեք լրացնել ձեր դիմում հայտերը։🤗 #դիմորդ2023 #դեպիտեխնոլոգիականհամալսարան #դեպիՊոլիտեխնիկ

🙋🏻‍♀️💁🏼‍♂️Հարգելի դիմորդներ, արդեն ընդունվում են 2023/2024 ուստարվա բակալավրի ընդունելության դիմում հայտերը:📄 ❗️Ընդունել
🙋🏻‍♀️💁🏼‍♂️Հարգելի դիմորդներ, արդեն ընդունվում են 2023/2024 ուստարվա բակալավրի ընդունելության դիմում հայտերը:📄 ❗️Ընդունելության վերջնաժամկետն է մայիսի 10-ը։  Դիմում հայտերն ընդունվում են  առցանց՝ www.dimord.am կայքի միջոցով։  🚀2023/2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերին, ընդունելության անվճար և վճարովի տեղերին և վարձաչափերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://polytech.am/entrant-2022/bachelor-2022/  ℹ️Տարկետման իրավունքին ծանոթանալու համար՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175696 ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #դիմորդ #դիմորդ2023 #ընդունելություն #ընդունելություն2023 #Պոլիտեխնիկ #դեպիպոլիտեխնիկ #դեպիտեխնոլոգիականհամալսարան

Այսօր հյուրընկալեցինք "Նոր լույս" մենթորինգ կենտրոնի ուսանողուհիներին, մեր ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալ
Այսօր հյուրընկալեցինք "Նոր լույս" մենթորինգ կենտրոնի ուսանողուհիներին, մեր ապագա դիմորդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀԱՊՀ կրթական ծրագրերին և ընդունելության կարգին, ինչպես նաև ունեցանք փոքրիկ շրջայց ՀԱՊՀ բազային լաբորատորիաներով: 🙋🏼‍♂️Հիշեցնենք, որ բակալավրի 2023/2024 ուստարվա ընդունելության դիմում - հայտերը կընդունվեն ապրիլի 15-ից մայիսի 10-ը առցանց` www.dimord.am կայքի միջոցով: ✅Բակալավրի ընդունելության քննություններին, անվճար և վճարովի տեղերին և վարձաչափերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://bit.ly/3KgaKGJ #դիմորդ #դիմորդ2023 #ընդունելություն #ընդունելություն2023 #Պոլիտեխնիկ #դեպիպոլիտեխնիկ #դեպիտեխնոլոգիականհամալսարան

🙋🏼‍♂️ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ բակալավրի 2023/2024 ուստարվա ընդունելության դիմում - հայտերը կընդունվեն ապրիլի 15-ից մայիսի 10-ը առցանց` www.dimord.am կայքի միջոցով: ✅Բակալավրի ընդունելության քննություններին, անվճար և վճարովի տեղերին և վարձաչափերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով` https://bit.ly/3KgaKGJ ℹ️Տարկետման իրավունքի մասին տեղեկատվության համար՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175696 ℹ️Կրթական ծրագրերին մանրամասն ծանոթանալու համար՝ https://polytech.am/edupro/ 🎞️ https://youtu.be/Q-lrHqY9VOM ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #դիմորդ #դիմորդ2023 #ընդունելություն #ընդունելություն2023 #Պոլիտեխնիկ #դեպիպոլիտեխնիկ #դեպիտեխնոլոգիականհամալսարան

🙋🏻‍♀️ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2023/2024 ուստարվա բակալավրի ընդունելության դիմում հայտերը ԳԹԿ-ն կընդու
🙋🏻‍♀️ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2023/2024 ուստարվա բակալավրի ընդունելության դիմում հայտերը ԳԹԿ-ն կընդունի ապրիլի 15-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում։ Դիմում հայտերը կընդունվեն առցանց՝ www.dimord.am կայքում։  ✅ 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերին, ընդունելության անվճար և վճարովի տեղերին և վարձաչափերին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://polytech.am/entrant-2022/bachelor-2022/  ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ հայտնի են 2023/2024 ուսումնական տարվա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ հայտնի են 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար և վճարովի տեղերը և վարձաչափերը։ Մանրամասն ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումով՝  https://polytech.am/entrant-2022/bachelor-2022/  ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

👩🏻‍🎨🍥Դիզայն Ուսումնառության ընթացքում ուսանողները օգտագործում են ինչպես ավանդական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաներ և սարքավ
👩🏻‍🎨🍥Դիզայն Ուսումնառության ընթացքում ուսանողները օգտագործում են ինչպես ավանդական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչպիսիք օգտագործվում են պրոֆեսիոնալ դիզայն ստուդիաներում` կիրառելով ժամանակակից համակարգչային ծրագրեր, ձեռք բերելով տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան նրանց աշխատելու համապատասխան դիզայն-նախագծային հաստատություններում և արտադրություններում: 🎨«Դիզայն և կերպարվեստ»  ամբիոնն ունի ուսումնական կապեր հետևյալ կազմակերպությունների հետ՝ ✅" ՋԻ ԷՍ ԷՄ ՍՏՈՒԴԻԱ" ՍՊԸ ✅"ՊՐՈՓ ԱԼ" ՓԲԸ ✅"ԹԻ ԷՓ ԱՐՔԻԹԵՔԹՍ" ՍՊԸ 🔍Մանրամասն՝ https://bit.ly/3JXqXQN ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

⚙️Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր հմտանում են կիրառակա
⚙️Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր հմտանում են կիրառական մեխանիկայի, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, հաշվողական  մեխանիկայի, մեքենաշինության բնագավառներում աշխատելու համար, ձեռք են բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մեխանիկական և մեխատրոնային սարքերի, մեքենաների հետազոտման և նախագծման համար: ✅Շրջանավարտը տիրապետում է և կարողանում է կիրառել մեխանիկական և մեխատրոնային համակարգերի, դրանց մոդուլների և տարրերի դինամիկայի, ամրության, կայունության, հուսալիության և երկարակեցության խնդիրների լուծման մեթոդներին և ժամանակակից համակարգչային ու փորձարարական տեխնիկային: 🔍Մանրամասն՝ https://bit.ly/42R9his ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

🧪 Պոլիտեխնիկը կազմակերպում է «Քիմիա» առարկայի անվճար պարապմունքներ համալսարաններ ընդունվելու համար ➡️ մանրամասները՝ https://
🧪 Պոլիտեխնիկը կազմակերպում է «Քիմիա» առարկայի անվճար պարապմունքներ համալսարաններ ընդունվելու համար ➡️ մանրամասները՝ https://bit.ly/40CbeNQ #Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ կառավարության ս. թ. մարտի 23 -ի N 383-Ն որոշման, բնագիտ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ կառավարության ս. թ. մարտի 23 -ի N 383-Ն որոշման, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ մասնագիտություններով, առկա ուսուցմամբ անվճար ընդունված քաղաքացիները կստանան հնարավորություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու: Որոշում ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175696

🧪👩🏻‍🔬Քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը պատրաստում է ճարտարագետներ օրգանական սինթեզի լայն նշանակության արգասիքների, այդ
🧪👩🏻‍🔬Քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը պատրաստում է ճարտարագետներ օրգանական սինթեզի լայն նշանակության արգասիքների, այդ թվում լուծիչների, մոնոմերների, պայթուցիկ նյութերի ելանյութերի ստացման, նուրբ օրգանական սինթեզի կարևորագույն բնագավառի` դեղանյութերի սինթեզի, հոսանքի քիմիական աղբյուրների, էլեկտրասինթեզով ստացվող նյութերի, հանքային կապակցող նյութերի, ապակեբյուրեղային նյութերի, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման, տեխնիկական միջոցների կիրառման և նախագծման, այդ թվում և համակարգչային նախագծման համար: 🔍Մանրամասն՝ https://bit.ly/40GMG6w ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

💻🏦Տեղեկատվական համակարգեր կրթական ծրագրով նախատեսվում է C++ ծրագրավորման լեզվի, հաշվողական մեթոդների և ինֆորմացիայի կիրառակ
💻🏦Տեղեկատվական համակարգեր կրթական ծրագրով նախատեսվում է C++ ծրագրավորման լեզվի, հաշվողական մեթոդների և ինֆորմացիայի կիրառական տեսության հիմունքների, համակարգերի վերլուծության, մոդելավորման ու վճիռների կայացման տեսությունների ուսուցում, բաշխված տեղեկատվական համակարգերի, տվյալների կառավարման համակարգերի, արհեստական բանականությամբ համակարգերի ու մեքենայական ուսուցման հիմունքների ուսումնասիրություն։ ✅Շրջանավարտը կարող է աշխատել IT ոլորտի ամենատարբեր կազմակերպություններում, ֆինանսաբանկային համակարգերում, մասնակցել արդյունաբերական և տեխնոլոգիական գործընթացների կառավարման խնդիրների ձևակերպմանը և դրանց օպտիմալ լուծման գործընթացներին: 🔍Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3LSXzOc ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիք
Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ տարատեսակ մեքենաների, սարքավորումների, դրանց մեխանիզմների (այդ թվում նաև ռազմական և պաշտպանական նշանակության), ռոբոտատեխնիկական համակարգերի, հաստոցների և գործիքների նախագծման, շահագործման և սպասարկման վերաբերյալ: ✅Շրջանավարտները տիրապետում են համակարգչային տեխնիկայի տարատեսակ ծրագրերի, որը թույլ է տալիս հաջողությամբ աշխատել ինչպես մետաղամշակման խոշոր և միջին ձեռնարկություններում, այնպես էլ տարբեր բնույթի նախագծային, արտադրական և գիտահետազոտական ձեռնարկություններում։ 🔍Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/40vxvNc ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

🩺Կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտությունը նպատակաուղղված է մարդու օրգանիզմում ընթացող կենսաֆիզիկական գործընթացների հ
🩺Կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտությունը նպատակաուղղված է մարդու օրգանիզմում ընթացող կենսաֆիզիկական գործընթացների հետազոտման հիման վրա կենսաբժշկական սարքերի և համակարգերի ստեղծման, կիրառման ու շահագործման ոլորտի մասնագետների պատրաստմանը։ Ստացած գիտելիքների և հմտությունների հենքի վրա շրջանավարտներն ի վիճակի են լուծելու համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գործնական խնդիրներ կապված կենսաբժշկական սարքերի ու համակարգերի մշակման, ստեղծման և շահագործման հետ։ 🔍Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/40hO2o2 ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

📌Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար տեղերը: 📈Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն
📌Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար տեղերը: 📈Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտին: ☑️Ինչպես նախորդ տարի, 2023-2024 ուստարում ևս 100 տեղով ավելացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են STEM ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար: Ավելին⤵️ https://escs.am/am/news/15718

🎛️<<Չափիչ սարքեր և համակարգեր>> կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ սարքաշինության և չափա
🎛️<<Չափիչ սարքեր և համակարգեր>> կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ սարքաշինության և չափագիտության ոլորտում։ ✅Ծրագրի խնդիրներն են՝ ապահովել չափիչ սարքերի, սարքավորումների և համակարգերի վերլուծության և գործողության հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և նրանց գործնական կիրառումը։ Կրթական ծրագիրը ավարտվում է դիպլոմային նախագծով: Դիպլոմային նախագծերն արդյունաբերությանն առնչվող նախագծեր են, որոնք առաջարկվում և ղեկավարվում են արդյունաբերության մեջ աշխատող խորհրդատուների կողմից: ✅Շրջանավարտները ստանում են Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագետ բակալավրի որակավորում «Սարքաշինություն և չափագիտություն» ոլորտում: 🔍Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/40uTwMl ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

🖥️«Էլեկտրոնիկա» կրթական ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրոնային սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտմ
🖥️«Էլեկտրոնիկա» կրթական ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրոնային սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման ու դրանց հիման վրա միկրո և նանոէլեկտրոնային սարքերի ու սարքավորումների նախագծման, մոդելավորման, հետազոտման, մշակման և շահագործման կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը։ Ստացած տեսական ու գործնական գիտելիքները շրջանավարտներին հնարավորություն են ընձեռում մշակելու և հետազոտելու էլեկտրոնային, միկրո և նանոէլեկտրոնային սարքեր ու սարքավորումներ, դրանց պատրաստման տեխնոլոգիական գործընթացներ, լուծելու նշված բնագավառներին առնչվող գործնական խնդիրներ։ 🔍Մանրամասների համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JUgPtr ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic

🔒💻«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզն են հանդիսանում տեղեկատվության
🔒💻«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզն են հանդիսանում տեղեկատվության պաշտպանության հարցերի և ընթացակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրությունը և լավարկումը, տեղեկատվության պաշտպանության համակարգերի արդյունավետ իրագործման նպատակով թաքնագրման և գաղտնագրման ժամանակակից մեթոդների յուրացումը և կիրառումը, նոր մեթոդների և եղանակների նախագծումը, մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա անվտանգության համակարգերի ստեղծումը: Ամբիոնն ունի նաև անգլալեզու ուսուցման ծրագրեր՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: 🔍Մանրամասն՝ https://bit.ly/40l3gsl ✅Օգտակար հղումներ Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ NPUA bot՝ https://t.me/Npua_bot ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic