Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն
Open in Telegram
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնի տելեգրամյան ալիքը նախատեսված է դիմորդների, ապագա պոլիտեխնիկցիների համար:
Show more731
Subscribers
No data24 hours
+17 days
-1030 days
Posts Archive
🌟 ՀԱՄԱԼՐՈՒՄ ՊՈԼԻՏԵԽՆԻԿ STEM ԴՊՐՈՑՈՒՄ 🌟
🚀 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի հիմնական ԳՏՃՄ դպրոցում հայտարարվում է համալրում 2024-2025 ուս. տարվա երկրորդ կիսամյակից 1-ին, 2-րդ և 4-7-րդ դասարանների համար։
📚 Ինչու՞ ընտրել Պոլիտեխնիկ STEM դպրոցը.
🔹Նորարարական ուսումնական ծրագիր
🔹Ժամանակակից հարմարություններ
🔹Փորձառու մանկավարժներ
📅 Մասնակցե՛ք բաց դռների օրվան
ՀԱՊՀ 6-րդ մասնաշենքում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00:
Հանդիպման ընթացքում կծանոթանաք դպրոցի կրթական ծրագրերին, գաղափարախոսությանը և դիմելու գործընթացին, ինչպես նաև հնարավորություն կունենաք ականատես լինելու կրթական գործընթացին:
📋 Համալրման դիմում հայտը կարող եք լրացնել մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 23:59:
➡️ https://primaryschool-polytechnic.parallax.solutions/
‼️Հարգելի դիմորդներ,
ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2025/2026 ուսումնական տարվա միասնական քննությունների առաջին փուլի առարկայական դիմում-հայտերը կընդունվեն դեկտեմբերի 15-ից 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
✅Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`
▫️3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
▫️անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
▫️ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
❗️Միասնական քննությունների վճարից ազատվում են`
▫️պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
▫️1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
▫️ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
▫️առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
✅Այցելեք հետևյալ հղմամբ մասնագիտությունների և քննությունների ցանկը տեսնելու համար https://bit.ly/4iuwzCz
Մանրամասները՝ https://escs.am/am/news/26188
+5
👨💻Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալել էինք Աբովյանի էներգետիկական քոլեջի ուսանողներին՝ կազմակերպելով շրջայց Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում:
Ինստիտուտի առաջատար մասնագետների կողմից ուսանողներին ներկայացվեց ինստիտուտի կառուցվածքը, գործունեությունը և նորարարական լաբորատորիաները, իսկ ներկայացումների ավարտին ուսանողները իրենց հուզող հարցերը ուղղեցին Ուսումնական գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանին և Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռ. Ավոյանին։
🔎Պոլիտեխնիկական համալսարանի և Աբովյանի էներգետիկական քոլեջի միջև այս համագործակցությունը կարևոր քայլ է ոլորտի զարգացման և որակյալ մասնագետների պատրաստման գործում՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ ապագայի կայունությանը։
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic #Համալսարան #Կրթություն #ՄասնագիտականԿողմնորոշում
+4
🙋🏻♀️Այսօր ք. Արարատի պետական քոլեջի ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ ծանոթանալու համալսարանի կրթական միջավայրին և առաջարկած կրթական ծրագրերին:
Շրջայցի նպատակն էր աջակցել ուսանողներին մասնագիտական կողնորոշման հարցում՝ նրանց փոխանցելով ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների առանձնահատկությունները: 🥰
Մեր շրջայցերը շարունակվում են🤗
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
📍Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic
+4
Այսօր մեր համալսարանում հյուրընկալեցինք Ձորագյուղի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին։ 🤗
🔍 Աշակերտները մասնակցեցին հետաքրքիր շրջայցի՝ այցելելով մեր բազային լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ, որտեղ ավելի լավ ծանոթացան մեր կրթական ծրագրերին, տեխնոլոգիական հնարավորություններին և գիտական ձեռքբերումներին։
✨ Ուրախ ենք աջակցել երիտասարդներին իրենց ապագա մասնագիտության ընտրության գործում և ոգեշնչել նրանց մեծ նպատակների իրականացման ճանապարհին։ 🚀
Մեր շրջայցերը շարունակվում են🤗
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
📍Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic #Համալսարան #Կրթություն #ՄասնագիտականԿողմնորոշում
+4
🙋🏻♀️Այսօր Շ.Շահամիրյան կրթահամալիրի սաները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ ծանոթանալու համալսարանի կրթական միջավայրին և առաջարկած կրթական ծրագրերին:
Շրջայցի նպատակն էր աջակցել ուսանողներին մասնագիտական կողնորոշման հարցում՝ նրանց փոխանցելով ինժեներական և տեխնոլոգիական ոլորտների առանձնահատկությունները: 🥰
Մեր շրջայցերը շարունակվում են🤗
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
📍Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic
📣Հարգելի դիմորդներ,
Հրապարակվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության մրցույթով անցած դիմորդների ցուցակը:
➡️ https://bit.ly/3ULJaXS
#Պոլիտեխնիկ #Դիմորդ2024 #Մագիստրատուրա2024
+3
✨Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հյուրերն էին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի և Զոհրաբյան արտ ստուդիայի սաները:
Այս շրջայցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել դիզայնի ոլորտի մասնագիտություններին, ընդգծել դիզայնի տարբեր ուղղությունները և ներկայացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ոլորտում հաջողության հասնելու համար։😇
Շրջայցի արդյունքում ուսանողները ավելի հստակ պատկերացում կազմեցին դիզայնի ոլորտի ուղղությունների և ընդունելության պահանջների մասին:
Դիզայնի ոլորտին նվիրված նմանատիպ ծրագրերը կարևոր են դիմորդների համար՝ իրենց մասնագիտական կողմնորոշման գործում։🤍
Մեր շրջայցերը շարունակվում են🤗
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX#ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic
+3
🙋🏻♀️Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալեցինք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N2 միջնակարգ դպրոցի աշակերտներին:
Հանդիպման շրջանակներում աշակերտներին ներկայացվեց ՀԱՊՀ մասնագիտությունները, ընդունելության կարգը: Իսկ ՀԱՊՀ բազային լաբորատորիաների այցելությունը ավելի պատկերավոր դարձրեց մասնագիտությունների մասին ստացած տեղեկատվությունը:
Մեր շրջայցերը շարունակվում են🤗
✅ Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
⁉️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8112, 010-52-03-45 կամ 011-71-00-41 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն:📍Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ #ՀԱՊՀ #NPUA #Պոլիտեխնիկ #Polytechnic
📣Հարգելի՛ դիմորդներ,
Հրապարակվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, այդ թվում՝ Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերի 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները:
➡️ https://bit.ly/3UzdjJZ
⏳Դասերը կմեկնարկեն Նոյեմբերի 11-ից
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, կարող եք մոտենալ համալսարան պայմանագիր կնքելու, հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերով.
1.Անձնագիր (պատճեն)
2.ՀԾՀ (պատճեն)
3.Ատեստատ
4. 6 լուսանկար (3x4 չափսի)
5.Զինվորական գրքույկի (պատճեն)
6. Գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրամադրված վկայագիր (բնօրինակ)
✨Շնորհավորում ենք ձեզ համալսարան ընդունվելու կապակցությամբ և ողջունում մեր մեծ ընտանիքում: Այժմ դուք նոր ուղի եք սկսում՝ լի նոր գիտելիքներով և ձեռքբերումներով:#Պոլիտեխնիկ #Դիմորդ2024 #Բակալավր2024 #ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ2024 #հեռակաբակալավր2024
📣ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով փաստաթղթերի ընդունելությունը կիրականացվի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ (ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․ 105, 3-րդ մասնաշենք, առաջին հարկ)։
↪️Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցույթային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
✅Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4eVUR5Q
(ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր խմբում 8 ուսանողի պայմանի պահպանմամբ):
⁉️Մանրամասն տեղեկատվության համար այցելեք ՀԱՊՀ կայք՝ https://bit.ly/3Byn8RI
🔸Telegram ալիք՝ https://t.me/polytechadmission
#մագիստրոս2024 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀընդունելություն #ընդունելություն2024
📣Հարգելի՛ դիմորդներ,
ԳԹԿ տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի բուհերի ընդունելության հեռակա ուսուցման քննությունների ժամանակացույցը.
🔹«Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» - հոկտեմբերի 21
🔹«Քիմիա», «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն/ - հոկտեմբերի 22
🔹«Մաթեմատիկա» - հոկտեմբերի 24
🔹«Հայոց լեզու և հայ գրականություն» - հոկտեմբերի 25
🔹«Կենսաբանություն», «Հայոց պատմություն» - հոկտեմբերի 26
+5
✨Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալեցինք Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին:
Շրջայցի նպատակն էր ծանոթացնել ուսանողներին ժամանակակից տեխնոլոգիաներին, գիտության և ինժեներիայի նորարարական ուղղություններին, ինչպես նաև ոգեշնչել նրանց հետագա մասնագիտական ընտրությունների հարցում:
Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
Սիրով սպասում ենք ձեզ։🤍#NPUA #շրջայցեր #Polytechnic #Պոլիտեխնիկ
+5
✨Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հյուրընկալեցինք Գեղարքունիքի մարզի գ. Կարմիրգյուղի համար առաջին միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին:
Շրջայցի նպատակն էր ծանոթացնել աշակերտներին ժամանակակից տեխնոլոգիաներին, գիտության և ինժեներիայի նորարարական ուղղություններին, ինչպես նաև ոգեշնչել նրանց հետագա մասնագիտական ընտրությունների հարցում:
Շրջայցերին մասնակցության համար լրացրե՛ք հայտը ➡️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
Սիրով սպասում ենք ձեզ։🤍#NPUA #շրջայցեր #Polytechnic #Պոլիտեխնիկ
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Դիզայն մասնագիտության Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով հեռակա ընդունելության «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը:
✅Գծանկարի ամփոփագիր
https://bit.ly/3Byor2X
‼️‼️Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով «Գծանկար» առարկայի քննության գնահատականների բողոքարկումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 10:00-11:00 (ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ)
#Պոլիտեխնիկ #Ընդունելություն2024
+2
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Դիզայն մասնագիտության Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով հեռակա ընդունելության «Գծագրություն» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները:
✅Գծագրության ամփոփագիր
https://bit.ly/4gZDO4U
✅Կոմպոզիցիայի ամփոփագիր
https://bit.ly/4gXiD3c
‼️‼️Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով «Գծագրություն» և «Կոմպոզիցիա» առարկաների քննությունների գնահատականների բողոքարկումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-13:00 (ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ)
#Պոլիտեխնիկ #Ընդունելություն #Հեռակա
📣ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով փաստաթղթերի ընդունելություն
⏳Հոկտեմբերի 7-ից 25-ը ներառյալ✅Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4eVUR5Q ⁉️Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://bit.ly/3Byn8RI
📣ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով փաստաթղթերի ընդունելություն
⏳
Հոկտեմբերի 7-ից 25-ը ներառյալ✅Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4eVUR5Q ⁉️
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://bit.ly/3Byn8RI
🔊Հարգելի՛ դիմորդներ,
ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2024-2025 ուսումնական տարվա ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով փաստաթղթերի ընդունելությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ (ՀՀ, ք․Երևան, Տերյան փ․ 105, 3-րդ մասնաշենք, առաջին հարկ)։
↪️Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցույթային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
✅Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4eVUR5Q
(ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր խմբում 8 ուսանողի պայմանի պահպանմամբ):
⁉️Մանրամասն տեղեկատվության համար այցելեք ՀԱՊՀ կայք՝ https://bit.ly/3Byn8RI#մագիստրատուրա2024
📣Հարգելի՛ դիմորդներ,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը հրավիրում է մասնակցելու համալսարանում կազմակերպվող շրջայցերին։
Շրջայցի ընթացքում կունենաք բացառիկ հնարավորություն՝ անձամբ տեսնելու և զգալու այն միջավայրը, որտեղ ձևավորվում են տեխնոլոգիական ոլորտի վաղվա առաջնորդները, մասնագետները և գիտնականները:
🚀Շրջայցերի ընթացքում դուք կծանոթանաք ընդունելության կարգին, ՀԱՊՀ մասնագիտություններին, կտեսնեք ժամանակակից լաբորատորիաները, տեխնոլոգիական կենտրոնները։
Այս շրջայցերը կօգնեն ձեզ ոչ միայն պատկերացնել ձեր ապագա ուսումնառությունը, այլև տեսնել, թե ինչպիսին կարող է լինել ձեր ճանապարհը՝ գիտելիքների որոնման և մասնագիտական զարգացման աշխարհում։
✅Միացեք մեզ և համոզվեք, որ մեր համալսարանը հենց այն տեղն է, որտեղ կկարողանաք իրականացնել ձեր մեծագույն նպատակները:
Մասնակցության համար լրացրե՛ք հայտը ⬇️ https://forms.office.com/e/xCJRQFZNrX
Սիրով սպասում ենք ձեզ։🤍
