ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն

Открыть в Telegram

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնի տելեգրամյան ալիքը նախատեսված է դիմորդների, ապագա պոլիտեխնիկցիների համար:

Больше
823
Подписчики
Нет данных24 часа
-47 дней
-530 дней
Архив постов
Ո՞Ր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ 🧩 Դեռ չե՞ս կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն ընտրել։ 🤔 💡 Արի՛ պարզենք
Ո՞Ր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՔԵԶ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ 🧩 Դեռ չե՞ս կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն ընտրել։ 🤔 💡 Արի՛ պարզենք միասին։ Անցի՛ր մեր թեստը, բացահայտի՛ր քո հետաքրքրություններին ու նախասիրություններին համապատասխան մասնագիտական ուղղությունը և կատարի՛ր առաջին քայլը դեպի քո ապագա մասնագիտությունը։ 🚀 👇 Անցի՛ր թեստը և պարզի՛ր՝ ո՞ր ուղղությունն է քեզ համար։ https://quiz.tryinteract.com/#/6ad868d44abc3373fcfec61a #ՀԱՊՀ #ՄասնագիտությանԸնտրություն #Քուիզ #ԱպագաՄասնագիտություն #Ընդունելություն2026

🚀Այս անգամ էլ ստուգենք հայոց լեզվի և հայ գրականության գիտելիքները: ‼️Սիրելի՛ դիմորդներ, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026 թվականի ընդունելության ժամանակ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մաթեմատիկայի, հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունների արդյունքներով կարող եք դիմել հետևյալ կրթական ծրագրերին՝ Տնտեսագիտություն և Լոգիստիկա։ Մասնագիտություններ՝ https://polytech.am/.../NPUA_Heraka_Texer_2026-27-1-3-1.pdf ‼️Այցելեք հետևյալ հղմամբ գիտելիքները ստուգելու համար՝ https://krch.at/xnz8n Չմոռանաք արդյունքներով կիսվել մեկնաբանություններում:🤗 Մաղթում ենք հաջողություն:🥰 ℹ️Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։

🚀 Այս անգամ էլ ստուգենք քիմիայի գիտելիքները: ‼️ Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026 թվականին դուք հնարավորություն ունեք դիմել ՀԱՊՀ-ի գրեթե բոլոր կրթական ծրագրերի համար հանձնելով միասնական քննություն քիմիա առարկայից: Մասնագիտություններ՝ https://polytech.am/.../NPUA_Heraka_Texer_2026-27-1-3-1.pdf Այցելեք հետևյալ հղմամբ գիտելիքները ստուգելու համար՝ krch.at/4vs0d Չմոռանաք արդյունքներով կիսվել մեկնաբանություններում: 🤗 Մաղթում ենք հաջողություն: ℹ️Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։

🚀Այս անգամ էլ ստուգենք ֆիզիկայի գիտելիքները: ‼️Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026 թվականին դուք հնարավորություն ունեք դիմել ՀԱՊՀ-ի գրեթե բոլոր կրթական ծրագրերի համար հանձնելով միասնական քննություն ֆիզիկա առարկայից: Մասնագիտություններ՝ https://polytech.am/.../NPUA_Heraka_Texer_2026-27-1-3-1.pdf ‼️Այցելեք հետևյալ հղմամբ գիտելիքները ստուգելու համար՝ https://krch.at/fhdkx Չմոռանաք արդյունքներով կիսվել մեկնաբանություններում:🤗 Մաղթում ենք հաջողություն:🥰 Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։

🚀 Այս անգամ էլ ստուգենք մաթեմատիկայի գիտելիքները: Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026 թվականին դուք հնարավորություն ունեք դիմել ՀԱՊՀ-ի գրեթե բոլոր կրթական ծրագրերի համար հանձնելով միասնական քննություն մաթեմատիկա առարկայից: Մասնագիտություններ՝ https://polytech.am/.../NPUA_Heraka_Texer_2026-27-1-3-1.pdf Այցելեք հետևյալ հղմամբ գիտելիքները ստուգելու համար՝ https://forms.office.com/r/sEMNdTnDFe Չմոռանաք արդյունքներով կիսվել մեկնաբանություններում: Մաղթում ենք հաջողություն: Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։ #dimord2026 #դիմորդ #ՀԱՊՀ #NPUA #ԴեպիՏեխնոլոգիականՀամալսարան

🚀 Այս անգամ էլ ստուգենք մաթեմատիկայի գիտելիքները: Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026 թվականին դուք հնարավորություն ունեք դիմել ՀԱՊՀ-ի գրեթե բոլոր կրթական ծրագրերի համար հանձնելով միասնական քննություն մաթեմատիկա առարկայից: Մասնագիտություններ՝ https://polytech.am/.../NPUA_Heraka_Texer_2026-27-1-3-1.pdf Այցելեք հետևյալ հղմամբ գիտելիքները ստուգելու համար՝ https://forms.office.com/r/sEMNdTnDFe Չմոռանաք արդյունքներով կիսվել մեկնաբանություններում: Մաղթում ենք հաջողություն: Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission Կրթական ծրագրեր՝ https://polytech.am/edupro/ Ընդունելության կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել 8112, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։ #dimord2026 #դիմորդ #ՀԱՊՀ #NPUA #ԴեպիՏեխնոլոգիականՀամալսարան

📣 Հարգելի՛ դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծ
📣 Հարգելի՛ դիմորդներ, ՀԱՊՀ ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2026-2027 ուսումնական տարվա ՀԵՌԱԿԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով փաստաթղթերի ընդունելությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ից 27-ը ներառյալ, առցանց։ ✅ Գրանցման հղում՝ https://polytechnic-magister-admission.parallax.solutions/ Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցույթային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերի ցանկը հետևյալ հղմամբ՝ https://krch.at/547gk Մանրամասն տեղեկատվության համար այցելեք ՀԱՊՀ կայք՝ https://polytech.am/ #մագիստրոս2026 #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀընդունելություն #ընդունելություն2026

📣Հարգելի՛ դիմորդներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը հրավիրում է մասնակցելու համալսարանում կազմակերպվող բաց դռների օրվան։ 🕑 Հոկտեմբերի 14-ին՝ 12-րդ դասարանցիների համար: 🕑 Հոկտեմբերի 15-ին՝ 10-րդ և 11-րդ դասարանցիների համար: 🕑 Հոկտեմբերի 16-ին՝ 8-րդ և 9-րդ դասարանցիների համար: Բաց դռների օրվա ընթացքում կունենաք բացառիկ հնարավորություն՝ անձամբ տեսնելու և զգալու այն միջավայրը, որտեղ ձևավորվում են տեխնոլոգիական ոլորտի վաղվա առաջնորդները, մասնագետները և գիտնականները: 🚀Բաց դռների օրվա ընթացքում դուք կծանոթանաք ընդունելության կարգին, ՀԱՊՀ բակալավրական մասնագիտություններին, ինչպես նաև ՀԱՊՀ քոլեջի և ավագ դպրոցի ընդունելություններին, հնարավորություն կունենաք խոսելու մեր ուսանողների հետ, լսելու նրանց փորձառությունները և հարցեր ուղղելու այն ամենի մասին, ինչը ձեզ առավել հետաքրքրում է։ Այս միջոցառումը կօգնի ձեզ ոչ միայն պատկերացնել ձեր ապագա ուսումնառությունը, այլև տեսնել, թե ինչպիսին կարող է լինել ձեր ճանապարհը՝ գիտելիքների որոնման և մասնագիտական զարգացման աշխարհում։ ✅Միացեք մեզ և համոզվեք, որ մեր համալսարանը հենց այն տեղն է, որտեղ կկարողանաք իրականացնել ձեր մեծագույն նպատակները: Մասնակցության համար լրացրե՛ք հայտը ⬇️ https://krch.at/pks3t Սիրով սպասում ենք ձեզ։🤍 #Polytechnic #NPUA #Շրջայցեր #ՀԱՊՀ #students

💻🏦Տեղեկատվական համակարգեր Տեղեկատվական համակարգերի կրթական ծրագրով նախատեսվում է C++ ծրագրավորման լեզվի, հաշվողական մեթոդնե
💻🏦Տեղեկատվական համակարգեր Տեղեկատվական համակարգերի կրթական ծրագրով նախատեսվում է C++ ծրագրավորման լեզվի, հաշվողական մեթոդների և ինֆորմացիայի կիրառական տեսության հիմունքների, համակարգերի վերլուծության, մոդելավորման ու վճիռների կայացման տեսությունների ուսուցում, բաշխված տեղեկատվական համակարգերի, տվյալների կառավարման համակարգերի, արհեստական բանականությամբ համակարգերի ու մեքենայական ուսուցման հիմունքների ուսումնասիրություն։ ✅Շրջանավարտը կարող է աշխատել IT ոլորտի ամենատարբեր կազմակերպություններում, ֆինանսաբանկային համակարգերում` մասնավորապես առևտրային բանկերում և ֆինանսական կազմակերպություններում, մասնակցել արդյունաբերական և տեխնոլոգիական գործընթացների կառավարման խնդիրների ձևակերպմանը և դրանց օպտիմալ լուծման գործընթացներին:

🖥️Էլեկտրոնիկա Կրթական ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրոնային սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման
🖥️Էլեկտրոնիկա Կրթական ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրոնային սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման ու դրանց հիման վրա միկրո և նանոէլեկտրոնային սարքերի ու սարքավորումների նախագծման, մոդելավորման, հետազոտման, մշակման և շահագործման կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը։ Ստացած տեսական ու գործնական գիտելիքները շրջանավարտներին հնարավորություն են ընձեռում մշակելու և հետազոտելու էլեկտրոնային, միկրո և նանոէլեկտրոնային սարքեր ու սարքավորումներ, դրանց պատրաստման տեխնոլոգիական գործընթացներ, լուծելու նշված բնագավառներին առնչվող գործնական խնդիրներ։

📈Տնտեսագիտություն Տնտեսագիտությունը շարունակում է մնալ արդի մասնագիտությունների ցանկում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հա
📈Տնտեսագիտություն Տնտեսագիտությունը շարունակում է մնալ արդի մասնագիտությունների ցանկում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը առաջարկում է ճյուղային տնտեսագիտություն, որի ուսումնառության արդյունքում դուք կգտնեք ձեր ուրույն տեղը տվյալ ոլորտներում՝ Տնտեսագիտություն ՏՏ ճյուղում՝ https://krch.at/6u8hr Տնտեսագիտություն կապի ճյուղում՝ https://krch.at/bf3ix Տնտեսագիտություն մեքենաշինության ճյուղում՝ https://krch.at/34k3u Տնտեսագիտություն բնօգտագործման ճյուղում՝ https://krch.at/yjw0q Տնտեսագիտություն էներգետիկայի ճյուղում՝ krch.at/cdfdd Տնտեսագիտություն տրանսպորտի ճյուղում` krch.at/x8uh0 Տնտեսագիտություն ընդերքաբանության ճյուղում` https://krch.at/p6fm8

🧠⚙️Արհեստական բանականությամբ համակարգեր Այս մասնագիտության նպատակն է` ✔️Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ն
🧠⚙️Արհեստական բանականությամբ համակարգեր Այս մասնագիտության նպատակն է` ✔️Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ տեղեկատվական և արհեստական բանականությամբ համակարգերի ոլորտների զարգացման համար: ✔️Պատրաստել տեղեկատվական և արհեստական բանականությամբ համակարգերի ոլորտի ճարտարագետ մասնագետներ: 🧠⚙️Արհեստական բանականությամբ համակարգերն ունակ են իրականացնել այնպիսի աշխատանքներ ու գործողություններ, որոնք սովորաբար պահանջում են մարդկային (բնական) բանականություն։

💻🖌️Համակարգչային գրաֆիկա Մասնագիտության շրջանավարտները կունենան հմտություններ պլանավորելու, ձևավորելու, նախագծելու և պատրաս
💻🖌️Համակարգչային գրաֆիկա Մասնագիտության շրջանավարտները կունենան հմտություններ պլանավորելու, ձևավորելու, նախագծելու և պատրաստելու անիմացիաներ, կունենան գիտելիքներ 3D համակարգչային ծրագրերի կիրառական ունակություններ։ 💻🖌️Ուսանողները կտիրապետեն համակարգչային գրաֆիկայի հիմնական սկզբունքներին, կսովորեն ստեղծել և մշակել գրաֆիկական նախագծեր, կիրառել ժամանակակից դիզայներական գործիքներ, մշակել լոգոներ, պաստառներ, բրենդային նյութեր և այլ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև ընտրել առավել արդյունավետ և ստեղծագործական դիզայներական լուծումներ։

📣 Հեռակա բակալավրի ընդունելությունը մեկնարկվել է:
📣 Հեռակա բակալավրի ընդունելությունը մեկնարկվել է:

⚙️Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն #ՀԱՊՀքոլեջ ✅Անվճար տեղեր՝ 10, վճարովի տեղեր՝ 10: 🚀Որակավորումը՝ տեխնիկ` մետա
⚙️Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն #ՀԱՊՀքոլեջ ✅Անվճար տեղեր՝ 10, վճարովի տեղեր՝ 10: 🚀Որակավորումը՝ տեխնիկ` մետաղների ձուլման գործընթացի: ⏳Ուսման տևողությունը՝ 4 տարի: Ուսանողը ուսումնասիրում է ձուլման եղանակներով սև և գունավոր մետաղների համաձուլվածքներից ձուլվածքների ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները, կատարում է դրանցում օգտագործվող համապատասխան սարքավորումների ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պարամետրերի հաշվարկ։ Իրականացնում է ձուլման արտադրությունում օգտագործվող համաձուլվածքների պատրաստման համար անհրաժեշտ բովախառնուրդային նյութերի քանակի հաշվարկ, բովախառնուրդային նյութերի հալմամբ ստացված համաձուլվածքների ձուլման հատկությունների ուսումնասիրում, ձուլաձևերի պատրաստման, դրանցում հալույթի լցման, սառեցման, քանդման, մաքրման և ստացվող ձուլվածքների որակի հսկման տեխնոլոգիական գործընթացների հիմնավորում։ ▫️ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝ https://polytech.am/shared-files/66445/College2026-2027tegher-1-1.pdf #ՀԱՊՀքոլեջ2026 #NPUA #Admission2026