887
Subscribers
No data24 hours
-27 days
-1530 days
Posts Archive
Հավանեցի շատ սրահը ու տրամադրված եմ շա՜տ, կսկսեմ գնալ 😂🥹 վայ, իսկ վերջում էնքան վատ ու սպառված էի, որ չեմ գնում էլ օֆիս, փաստաթղթախառը գալիս եմ տուն ) Արդեն էլ իրոք չէի կարողանում երեխեք ... համ շատ վատ ու թույլ էի, համ էլ աշխատանքի մասով շատ խառը ու լարված :
Այսքանը իմ մասին 😂🥹 սիրում եմ էսքան տանջվող, բայց միշտ շա՜տ լավ արդյունքի, ամենաջերմ խոսքերի ու գովասանքների արժանացող Շողերին)
Երեխեք սպառվել եմ ... Էսօր աշխատելու ու ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու շիզոֆրենիայով տարված մոռացել էի կոկորդիս ցավի, սնվելու ու էլի իմ մասին հոգալու մասին 🥲 Ամբողջ օրս նորից անցել ա մարքեթինգի բաժնում գնալ-գալով, ահավոր լարված, անընդհատ զանգեր անելով ու փասթաթղթերով օֆիսից գնալ ու հետ գալով ) Անկեղծ էսօր ամբողջ օրս անցել ա սենց 😂 արդեն խնդալու էր, որ էս օրը չի ավարտվում ) Կարևորը շա՜տ բարեհաջող ու լավ ավարտեցի աշխատանքս՝ էս անգամ համ էլ օֆիսից դուրս ) Սենց փորձառությունները շա՜տ հավես, բայց համ էլ շատ դժվար են ու պատասխանատու 🥹 Ու ես սիրում եմ, որ, երբ ինչ-որ բանի մեջ կամ, ուրեմն դա պետք ա անեմ լիարժեք ու շատ լավ կամ ուղղակի չանեմ ոչմի տոկոս ու հրաժարվեմ: Մի խոսքով ուրախ եմ շա՜տ : Իսկ հիմա տխուրի մասին, կոկորդիս ցավից մեռնում եմմմ, առել եմ լիմոն, կոլա ու դեղեր, որովհետև արդեն լացելու չափ ա ցավում կոկորդս: Մենակ մի հատիկ թեյ եմ հասցրել խմել դա էլ օֆիսում, ժամը 8-ին առավոտյան 🥲 Հա մոռացաաաա, արանքում ազատ 1 ժամ ունեի, սիրելիիս հետ գնում եմ մարզասրահը տեսնեմ ի վերջո, որ սկսեմ պարապել արդեն (լավանալուց հետո):
+1
Օրեր առաջ գնացել էի Deadpool & Wolverine ֆիլմը դիտելու, շա՜տ հավեսն էր երեխեք 🌟 ու շատ հավես ա սիրելիների հետ կինոդիտումը, էն իմ թերապիայի ձևերից 😂🥹
Էնքա՜ն սիրուն 2 օր ենք ունեցել Դիլիջանում, էնքան շաաաաատ ենք ուրախացել ու երջանկացնել բոլորս 🥹 մինչև ուժասպառ լինելը գոռացել ենք ու պարել, հետո միասին ինչքաաաաան հավես բան կա արել ենք ) Ինչքան խենթ բան տեսել ենք, արել ենք 😂🥹 Սիրում եմ էս հրաշամանուկներին անսահմաաաան ... երկար չեմ պատմի էս օրերի մասին, որովհետև էնքան իմն են ախր, թող էս երկու օրերը մնան իմ ամենաաասիրուն հիշողությունը էս ամռան 🫂
Գժվել եմ էս վիդեոի համար 🥹
Բարև Ձեեեեզ 🌟
Ուրեմն արթնացա, հիշեցի, որ ինձ սննդակարգ են ուղարկել ըստ որի պետք ա քաշս ավելացնեմ ու զուգահեռ նաև պարապեմ ) Դե Դուք գիտեք ինչքաաան ահավոր խառն ա իմ սնվելու ռեժիմը ) Մի խոսքով նախաճաշի տարբերակներից մեկի մեջ կար 4 հատ ձու ուտելու տարբերակը ( ես անգամ 1ը չեմ ուտում ) 😂 ահավոոոր չեմ սիրում, շատ հազվադեպ կարամ ուտեմ ու ինչ-որ շատ համով սարքած պետք ա լինի էլի: Ու որոշում եմ ամեն դեպքում, որ սա կլինի էն հազվադեպ օրերից, երբ ես կնախաճաշեմ ու համով նախաճաշ եմ պատրաստում 🍳 Ու ախպերս ա արթնանում, ապշում ա, որ նախաճաշում եմ հերիք չի, մի հատ էլ վատանում ա, երբ տեսնում ա ձու եմ ուտում 😂😂😂 ասում ա քուրս հո բան չի՞ եղել, լա՞վ ես զգում քեզ ) Նենց են ապշում մեկ-մեկ, որ տանը սնվում եմ կամ, որ հազարից մեկ նախաճաշում եմ, բայց պետք ա արդեն սկսեմ կանոնավոր սնվել 🎀 Ես էլ եմ ապշում, մենակ իրանք չէ ) Էսօր էլ ահավոր կոկորդի ցավ ունեմ, դեղ եմ խմել տանը, եկել եմ աշխատանքի սիրելիներիցս մեկը թեյ ա տվել 🥹 Ուզում եմ անցնի էս ցավը շուտ, չեմ սիրում, որ սենց թույլ եմ լինում ու, որ մի տեղս ցավում ա չգիտեմ ոնց օգնեմ ինձ 🫧
Good morning 🫧
Էնքաաան բաներ են կուտակվել պատմելու, մեկը մեկից հավես 🥹, բայց ամենահավես նորությամբ հիմա կիսվեեեմ )) Մարզումների մեկ տարվա փաթեթ եմ գնել, որ վերսկսեմ մարզումներս արդեն ուրիշ, շատ հավես տեղում, ընկերուհուս հետ 🥹💖երջանկանում եմ էդ մտքից, հուսով եմ իրոք էդ կլինի մի նոր թերապիայի ձև ինձ համար ու կհավանեմ շատ )) 🎀
էնքան ակտիվ, լավ, ահավոր լեցուն ու սիրուն օրեր են, որ չեմ հասցնում ալիք գամ 🥹 կգամ կպատմեմմմմ 🎀
Անվերջ կարամ լացեմ էս ֆիլմը նայելուց ... ամենասիրելին մնաց, բոլոր ժամանակների ♥️
- Սերը կնոջ կյանքում մի մեծ պատմություն է, իսկ տղամարդու կյանքում՝ էպիզոդ ...
- Իսկ ես իսկապե՞ս էպիզոդ եմ ))
…
Ես սկսել եմ ահավոոոր շատ սիրել ախր, եղբայրս նույնիսկ ապշել ա էսօր կողքից ինձ նայելով 😂🥹 աշխատանքից հետո ենք գնում ընկերուհուս հետ ու երկրորդ խաղակեսից եղբայրս էլ ա միանում) Թեթև խաղ էր իրականում, լարված չէր ու էմոցիաներն էլ քիչ էին, 0-0 ավարտվեց, բայց կարևորը նայելը շա՜տ հավես ա ստադիոնում ու ցրվում ես ահագին, թեթևանում ես:
Բայց եկեք անկեղծ լինեմ ու ասեմ, որ էս ժպտացող դեմքին մի նայեք, նորից սկսել եմ ահավոոոոր վատ սնվել ու ահավոր վատ քնել ) Էնքան, որ էսօր կիսաքնած գնում եմ պատշգամբ, որ սառը օդից արթնանամ, պառկում եմ ու քնում պատշգամբում 😂 եթե ինձ պատշգամբում միամիտ չգտնեին ես կուշանայի աշխատանքից: Բացարձակ չեմ քնում, նորից սերիալային տրամադրությամբ եմ ամեն գիշեր ու էդ ինձ վնասում ա, աչքերս հազիվ են բացվում ու արյունա լցվում անընդհատ 🥲 մի խոսքով ինձ սթափվել ա պետք ու հոգալ իմ մասին, ինչքան էլ, որ ամեն ձև փորձում եմ բոլոր դեպրեսիաներին շրջանցեմ, միևնույն ա խնդիրներս նորից մազերիցս շատ են 😂 Սեփական վիճակի վրա կատակելը փրկություն ա երբեմն: Իսկ իրականում ամեն ինչի մասին կարելի ա ու պետք ա կատակել: Ամեն ինչի: Ցավն ու տհաճությունը հաղթահարելու ամենաճիշտ ձևն ա: Խնդիրները բարձրաձայնելու ամենաարդյունավետ միջոցը 🫂 Կատակեք, հաղթահարեք, անցեք ...
