ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

𝑆ℎ𝑜𝑔ℎ𝑒𝑟՚𝑠 𝑑𝑖𝑎𝑟𝑦 🪽

𝑆ℎ𝑜𝑔ℎ𝑒𝑟՚𝑠 𝑑𝑖𝑎𝑟𝑦 🪽

Закрытый канал
887
Подписчики
Нет данных24 часа
-27 дней
-1530 дней
Архив постов
Եթե Դուք չունեք սենց մարդիկ, ուրեմն չգիտեմ, լուրջ չգիտեմ 🎀
Եթե Դուք չունեք սենց մարդիկ, ուրեմն չգիտեմ, լուրջ չգիտեմ 🎀

My mood 😂🍋

sticker.webp0.07 KB

Հավանեցի շատ սրահը ու տրամադրված եմ շա՜տ, կսկսեմ գնալ 😂🥹 վայ, իսկ վերջում էնքան վատ ու սպառված էի, որ չեմ գնում էլ օֆիս, փաստաթղթախառը գալիս եմ տուն ) Արդեն էլ իրոք չէի կարողանում երեխեք ... համ շատ վատ ու թույլ էի, համ էլ աշխատանքի մասով շատ խառը ու լարված : Այսքանը իմ մասին 😂🥹 սիրում եմ էսքան տանջվող, բայց միշտ շա՜տ լավ արդյունքի, ամենաջերմ խոսքերի ու գովասանքների արժանացող Շողերին)

+1
Երեխեք սպառվել եմ ... Էսօր աշխատելու ու ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու շիզոֆրենիայով տարված մոռացել էի կոկորդիս ցավի, սնվելու ու էլի իմ մասին հոգալու մասին 🥲 Ամբողջ օրս նորից անցել ա մարքեթինգի բաժնում գնալ-գալով, ահավոր լարված, անընդհատ զանգեր անելով ու փասթաթղթերով օֆիսից գնալ ու հետ գալով ) Անկեղծ էսօր ամբողջ օրս անցել ա սենց 😂 արդեն խնդալու էր, որ էս օրը չի ավարտվում ) Կարևորը շա՜տ բարեհաջող ու լավ ավարտեցի աշխատանքս՝ էս անգամ համ էլ օֆիսից դուրս ) Սենց փորձառությունները շա՜տ հավես, բայց համ էլ շատ դժվար են ու պատասխանատու 🥹 Ու ես սիրում եմ, որ, երբ ինչ-որ բանի մեջ կամ, ուրեմն դա պետք ա անեմ լիարժեք ու շատ լավ կամ ուղղակի չանեմ ոչմի տոկոս ու հրաժարվեմ: Մի խոսքով ուրախ եմ շա՜տ : Իսկ հիմա տխուրի մասին, կոկորդիս ցավից մեռնում եմմմ, առել եմ լիմոն, կոլա ու դեղեր, որովհետև արդեն լացելու չափ ա ցավում կոկորդս: Մենակ մի հատիկ թեյ եմ հասցրել խմել դա էլ օֆիսում, ժամը 8-ին առավոտյան 🥲 Հա մոռացաաաա, արանքում ազատ 1 ժամ ունեի, սիրելիիս հետ գնում եմ մարզասրահը տեսնեմ ի վերջո, որ սկսեմ պարապել արդեն (լավանալուց հետո):

sticker.webp0.11 KB

Օրեր առաջ գնացել էի Deadpool & Wolverine ֆիլմը դիտելու, շա՜տ հավեսն էր երեխեք 🌟 ու շատ հավես ա սիրելիների հետ կինոդիտումը, է
+1
Օրեր առաջ գնացել էի Deadpool & Wolverine ֆիլմը դիտելու, շա՜տ հավեսն էր երեխեք 🌟 ու շատ հավես ա սիրելիների հետ կինոդիտումը, էն իմ թերապիայի ձևերից 😂🥹

Էնքա՜ն սիրուն 2 օր ենք ունեցել Դիլիջանում, էնքան շաաաաատ ենք ուրախացել ու երջանկացնել բոլորս 🥹 մինչև ուժասպառ լինելը գոռացել ենք ու պարել, հետո միասին ինչքաաաաան հավես բան կա արել ենք ) Ինչքան խենթ բան տեսել ենք, արել ենք 😂🥹 Սիրում եմ էս հրաշամանուկներին անսահմաաաան ... երկար չեմ պատմի էս օրերի մասին, որովհետև էնքան իմն են ախր, թող էս երկու օրերը մնան իմ ամենաաասիրուն հիշողությունը էս ամռան 🫂 Գժվել եմ էս վիդեոի համար 🥹

Our trip to Dilijan 🫧

sticker.webp0.03 KB

no filter 👼🏻
no filter 👼🏻

+1
Բարև Ձեեեեզ 🌟 Ուրեմն արթնացա, հիշեցի, որ ինձ սննդակարգ են ուղարկել ըստ որի պետք ա քաշս ավելացնեմ ու զուգահեռ նաև պարապեմ ) Դե Դուք գիտեք ինչքաաան ահավոր խառն ա իմ սնվելու ռեժիմը ) Մի խոսքով նախաճաշի տարբերակներից մեկի մեջ կար 4 հատ ձու ուտելու տարբերակը ( ես անգամ 1ը չեմ ուտում ) 😂 ահավոոոր չեմ սիրում, շատ հազվադեպ կարամ ուտեմ ու ինչ-որ շատ համով սարքած պետք ա լինի էլի: Ու որոշում եմ ամեն դեպքում, որ սա կլինի էն հազվադեպ օրերից, երբ ես կնախաճաշեմ ու համով նախաճաշ եմ պատրաստում 🍳 Ու ախպերս ա արթնանում, ապշում ա, որ նախաճաշում եմ հերիք չի, մի հատ էլ վատանում ա, երբ տեսնում ա ձու եմ ուտում 😂😂😂 ասում ա քուրս հո բան չի՞ եղել, լա՞վ ես զգում քեզ ) Նենց են ապշում մեկ-մեկ, որ տանը սնվում եմ կամ, որ հազարից մեկ նախաճաշում եմ, բայց պետք ա արդեն սկսեմ կանոնավոր սնվել 🎀 Ես էլ եմ ապշում, մենակ իրանք չէ ) Էսօր էլ ահավոր կոկորդի ցավ ունեմ, դեղ եմ խմել տանը, եկել եմ աշխատանքի սիրելիներիցս մեկը թեյ ա տվել 🥹 Ուզում եմ անցնի էս ցավը շուտ, չեմ սիրում, որ սենց թույլ եմ լինում ու, որ մի տեղս ցավում ա չգիտեմ ոնց օգնեմ ինձ 🫧

Good morning 🫧 Էնքաաան բաներ են կուտակվել պատմելու, մեկը մեկից հավես 🥹, բայց ամենահավես նորությամբ հիմա կիսվեեեմ )) Մարզում
Good morning 🫧 Էնքաաան բաներ են կուտակվել պատմելու, մեկը մեկից հավես 🥹, բայց ամենահավես նորությամբ հիմա կիսվեեեմ )) Մարզումների մեկ տարվա փաթեթ եմ գնել, որ վերսկսեմ մարզումներս արդեն ուրիշ, շատ հավես տեղում, ընկերուհուս հետ 🥹💖երջանկանում եմ էդ մտքից, հուսով եմ իրոք էդ կլինի մի նոր թերապիայի ձև ինձ համար ու կհավանեմ շատ )) 🎀

+1
էնքան ակտիվ, լավ, ահավոր լեցուն ու սիրուն օրեր են, որ չեմ հասցնում ալիք գամ 🥹 կգամ կպատմեմմմմ 🎀

Անվերջ կարամ լացեմ էս ֆիլմը նայելուց ... ամենասիրելին մնաց, բոլոր ժամանակների ♥️

+1
- Սերը կնոջ կյանքում մի մեծ պատմություն է, իսկ տղամարդու կյանքում՝ էպիզոդ ... - Իսկ ես իսկապե՞ս էպիզոդ եմ ))

… Ես սկսել եմ ահավոոոր շատ սիրել ախր, եղբայրս նույնիսկ ապշել ա էսօր կողքից ինձ նայելով 😂🥹 աշխատանքից հետո ենք գնում ընկերուհուս հետ ու երկրորդ խաղակեսից եղբայրս էլ ա միանում) Թեթև խաղ էր իրականում, լարված չէր ու էմոցիաներն էլ քիչ էին, 0-0 ավարտվեց, բայց կարևորը նայելը շա՜տ հավես ա ստադիոնում ու ցրվում ես ահագին, թեթևանում ես: Բայց եկեք անկեղծ լինեմ ու ասեմ, որ էս ժպտացող դեմքին մի նայեք, նորից սկսել եմ ահավոոոոր վատ սնվել ու ահավոր վատ քնել ) Էնքան, որ էսօր կիսաքնած գնում եմ պատշգամբ, որ սառը օդից արթնանամ, պառկում եմ ու քնում պատշգամբում 😂 եթե ինձ պատշգամբում միամիտ չգտնեին ես կուշանայի աշխատանքից: Բացարձակ չեմ քնում, նորից սերիալային տրամադրությամբ եմ ամեն գիշեր ու էդ ինձ վնասում ա, աչքերս հազիվ են բացվում ու արյունա լցվում անընդհատ 🥲 մի խոսքով ինձ սթափվել ա պետք ու հոգալ իմ մասին, ինչքան էլ, որ ամեն ձև փորձում եմ բոլոր դեպրեսիաներին շրջանցեմ, միևնույն ա խնդիրներս նորից մազերիցս շատ են 😂 Սեփական վիճակի վրա կատակելը փրկություն ա երբեմն: Իսկ իրականում ամեն ինչի մասին կարելի ա ու պետք ա կատակել: Ամեն ինչի: Ցավն ու տհաճությունը հաղթահարելու ամենաճիշտ ձևն ա: Խնդիրները բարձրաձայնելու ամենաարդյունավետ միջոցը 🫂 Կատակեք, հաղթահարեք, անցեք ...

+1
Էսօրվա թերապիան էլի ֆուտբոլն էր ) հա ⚽️

sticker.webp0.07 KB