Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում
Open in Telegram
410
Subscribers
+124 hours
+17 days
+1130 days
Posts Archive
ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՎԱԽՆ Է։
Իսկ եթե չստացվի՞։
Իսկ եթե գումարս կորցնե՞մ։
Իսկ եթե հաճախորդներ չունենա՞մ։
Իսկ եթե մարդիկ ծիծաղե՞ն ինձ վրա։
Բայց երբևէ մտածե՞լ եք՝
Իսկ եթե ստացվի՞։
Իսկ եթե հենց այս գաղափարը փոխի ձեր կյանքը՞։
Ձեռնարկատերը նա չէ, ով չի վախենում։ Նա է, ով կարողանում է կառավարել իր վախերը, գնահատել ռիսկերը և գործել։
Մի՛ սպասեք, մինչև վախն անհետանա։ Ձեռք բերեք գիտելիքներ, սկսեք փոքր քայլերից և փորձարկեք ձեր գաղափարը։
Երբեմն ամենամեծ ռիսկը ոչ թե ձախողվելն է, այլ երբեք չփորձելը։
25 Nov, 04:39
☀️☕ Բարի լույս՝ մեկ բաժակ սուրճով։
Սուրճի տարբեր տեսակներն ունեն իրենց յուրահատուկ համն ու բնավորությունը։
🌱 Arabica – նուրբ, բուրավետ և մեղմ թթվայնությամբ։
☕ Robusta – թունդ, դառը և կոֆեինով հարուստ։
🌰 Liberica – ծխային և փայտային համային նոտաներով։
🍒 Excelsa – մրգային համով և արտահայտված թթվայնությամբ։
🍯 Bourbon – բնական քաղցրությամբ հայտնի Arabica-ի տեսակ։
🌸 Geisha – ծաղկային բույրով և թեյ հիշեցնող նուրբ համով։
💡 Իսկ ի՞նչ կապ ունի սուրճը բիզնեսի հետ։
Սուրճը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է նույն ապրանքային կատեգորիայում ստեղծել տարբեր արժեքներ, թիրախավորել տարբեր սպառողների և ձևավորել տարբեր գներ։
Հաջող բիզնեսի գաղտնիքը միշտ չէ, որ նոր ապրանք ստեղծելն է։ Երբեմն բավական է ճիշտ բացահայտել արդեն գոյություն ունեցող ապրանքի առանձնահատկությունը և այն ճիշտ ներկայացնել շուկային։
☕ Վայելենք առավոտյան սուրճը և հիշեք՝ տարբերակումը մրցակցային առավելության հիմքերից մեկն է։
Իսկ դուք ո՞ր սուրճն եք նախընտրում՝ նո՞ւրբ Arabica, թե՞ թունդ Robusta։
16 Nov, 23:16
📊 ՍԵԶՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ․ ԵՐԲ ԲԻԶՆԵՍԸ ԿԱԽՎԱԾ Է ՕՐԱՑՈՒՅՑԻՑ
Բիզնեսում վաճառքների անկումը միշտ չէ, որ վատ կառավարման հետևանք է։ Երբեմն պատճառը պարզապես սեզոնայնությունն է։
🎄 Դեկտեմբերին աճում են նվերների վաճառքները։
🍦 Ամռանը՝ պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների։
🎒 Օգոստոս-սեպտեմբերին՝ դպրոցական պարագաների։
🏖️ Ամռանը՝ զբոսաշրջային ծառայությունների պահանջարկը։
Հաջողակ բիզնեսը ոչ թե սպասում է բարձր սեզոնին, այլ պատրաստվում է դրան։
Ի՞նչ անել.
✅ Վերլուծել նախորդ տարիների վաճառքները։
✅ Բարձր սեզոնից առաջ պլանավորել պաշարներն ու դրամական հոսքերը։
✅ Ցածր սեզոնի համար մշակել լրացուցիչ առաջարկներ։
✅ Դիվերսիֆիկացնել ապրանքներն ու վաճառքի շուկաները։
💡 Հիշենք՝ սեզոնայնությունը խնդիր չէ, եթե այն կանխատեսելի է։ Խնդիր է, երբ բիզնեսը դրան պատրաստ չէ։
12 Nov, 08:28
Բարի առավոտ հարգելիներս։ Էսպես լավ դասընթաց եմ բերել😊 ԳԱՂԱՓԱՐԻՑ ԲԻԶՆԵՍ՝ 12-ԺԱՄՅԱ ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑ
💡 Ունե՞ս բիզնես գաղափար, բայց չես կողմնորոշվում՝ ինչից սկսել։
Չգիտե՞ս ինչպես գնահատել գաղափարիդ հնարավորությունները, գրանցել ընկերություն, ստեղծել սեփական բրենդը կամ գտնել առաջին հաճախորդներին։
Մենք կօգնենք քո գաղափարը վերածել իրական բիզնեսի։
📌 Ի՞ՆՉ ԵՍ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
✅ Գնահատել գաղափարդ և բացահայտել շուկայի հնարավորությունները։
✅ Գաղափարդ զրոյից քայլ առ քայլ վերածել իրական բիզնես նախագծի՝ մշակելով բիզնես մոդել և գործողությունների հստակ ծրագիր։
✅ Գրանցել սեփական բիզնեսը և ընտրել համապատասխան կազմակերպաիրավական ձևը։
✅ Ծանոթանալ հարկատեսակներին և ընտրել բիզնեսիդ համապատասխան հարկման համակարգը։
✅ Ստեղծել սեփական բրենդը՝ անվանում, լոգո և նախնական բրենդավորում։
✅ Մշակել մարքեթինգային ռազմավարություն։
✅ Ծանոթանալ SMM-ի հիմունքներին և ստեղծել բիզնեսի սոցիալական էջերը։
✅ Սահմանել ճիշտ գներ և պլանավորել ֆինանսները։
✅ Կազմակերպել վաճառքները և գտնել առաջին հաճախորդներին։
🎯 ՈՉ ՄԻԱՅՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ։
Այս ամենը՝ ընդամենը 12-ժամյա ինտենսիվ դասընթացի ընթացքում։
Դու քայլ առ քայլ կաշխատես սեփական գաղափարիդ վրա՝ այն վերածելով սկսելու պատրաստ բիզնես նախագծի։
💻 ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ։
Սովորիր քեզ հարմար վայրից՝ առանց ճանապարհի վրա ավելորդ ժամանակ ծախսելու։
💡 Գաղափարը քոնն է։ Այն բիզնես դարձնելու ճանապարհը կանցնենք միասին։
🔥 ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ՝ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ը։
Մինչև ս.թ. նոյեմբերի 21-ը գրանցվելու դեպքում 12-ժամյա ամբողջ դասընթացի մասնակցության վճարը կկազմի ընդամենը 29,000 ՀՀ դրամ։
📲 ԳՐԱՆՑՎԻ՛Ր ՀԻՄԱ՝ Գրիր WhatsApp-ով 041 557755 նշելով «ԲԻԶՆԵՍ»։
10 Nov, 01:17
🍝🎶 Ո՞վ ասաց, որ առավոտը չի կարելի սկսել մակարոնով ու լավ երաժշտությամբ։
Թեև Իտալիայում մակարոնը հիմնականում ճաշի կամ ընթրիքի ուտեստ է, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն երբեմն նաև նախաճաշում են։
Իսկ իտալական Barilla-ն մակարոնի պատրաստումը վերածել է երաժշտական համադրության` 2021 թվականին Spotify-ում ստեղծեց հատուկ երգացանկեր, որոնց տևողությունը համապատասխանում էր մակարոնի եփման ժամանակին։
🎵 Spaghetti — Mixtape Spaghetti՝ 9 րոպե
🎵 Linguine — Moody Day Linguine՝ 10 րոպե
🎵 Fusilli — Boom Bap Fusilli՝ 11 րոպե
🎵 Penne — Best Song Penne՝ 11 րոպե
Մակարոնը լցնում ես եռացող ջրի մեջ, միացնում համապատասխան երգացանկը, և երբ երաժշտությունն ավարտվում է՝ նախաճաշը պատրաստ է։
💡 Բիզնեսի դասը․ Barilla-ն չփոխեց ապրանքը, պարզապես փոխեց դրա օգտագործման փորձառությունը։
Եվ հենց սա է մրցակցային առավելության գաղտնիքը։
Լավ և հաճելի հանգստյան կիրակի 😀
08 Nov, 00:22
❤️ Love Is… Ինչպե՞ս մի փոքրիկ թղթիկը դարձավ ծամոնի միլիոններով վաճառքի գաղտնիքը։
1960-ականներին Նոր Ջելանդացի նկարչուհի Քիմ Կասալին իր սիրելիին փոքրիկ նկարազարդ սիրային գրություններ էր թողնում՝ չպատկերացնելով, որ դրանք մի օր կդառնան համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի հիմքը։
Տարիներ անց՝ 1990-ականներին, թուրքական արտադրողը այդ նկարազարդումները տեղադրեց Love Is… ծամոնների ներսում։
Տեղի ունեցավ ամենահետաքրքիրը։
Մարդիկ սկսեցին ծամոն գնել ոչ միայն համի, այլև ներսի թղթիկների համար։ Դրանք հավաքում էին, փոխանակում, պահում ու նորից գնում՝ հավաքածուն լրացնելու համար։ Այն իր ճանաչումն ունեցավ նաև Հայաստանում ստեղծելով վառ մանկական հիշողություններ։
💡 Բիզնեսի դաս Երբեմն վաճառքի աճի գաղտնիքը ոչ թե ապրանքի փոփոխությունն է, այլ դրան ավելացված փոքրիկ արժեքը։
Love Is…-ը վաճառում էր ծամոն, բայց մարդիկ գնում էին նաև զգացմունք ու պատմություն։
06 Nov, 00:58
☀️ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ․ ՄԻ ՓՈՔՐ ԼՈՒՅՍ՝ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իր Ranch սոուսներով հայտնի ամերիկյան Hidden Valley ապրանքանիշը Հելոուինի համար հետաքրքիր տարբերակ էր թողարկել․ սև սոուս՝ մթության մեջ լուսարձակող պիտակի տարրերով։ Լուսարձակում են «Spooky» գրությունն ու դդումի պատկերները, իսկ սոուսի ծանոթ համը, ընկերության խոսքով, պահպանվել է։ 👻
Ծանոթ ապրանք, նոր գույն ու մի փոքր անսպասելի դետալ․ արդեն առիթ կա այն նկատելու, փորձելու և ուրիշներին ցույց տալու։
💡 Երբեմն գոյություն ունեցող ապրանքի փոքր փոփոխությունը կամ նոր տարրի ավելացումը կարող է հաջողություն բերել։
02 Nov, 22:54
«ՄԻԱՅՆԱԿ ՀԵՐՈՍԻ» ՍԻՆԴՐՈՄԸ
ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ Է ԲԻԶՆԵՍԸ 10 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԵՌ ԿԱԽՎԱԾ ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ
ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍՇՏԱԲԱՎՈՐՄԱՆ 6 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
Երբեմն բիզնեսի զարգացման ամենամեծ խոչընդոտը ոչ թե ֆինանսների պակասն է, շուկան կամ մրցակցությունը, այլ հենց սեփականատիրոջ մտածելակերպը։
1. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎԱԽ
Ամեն ինչ անձամբ վերահսկելու ձգտումը խոչընդոտում է համակարգային կառավարման ձևավորմանը։
2. ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ինձանից լավ ոչ ոք չի անի» մտածելակերպը բիզնեսի աճը սահմանափակում է սեփականատիրոջ ժամանակով և հնարավորություններով։
3. ՌԻՍԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ
Անորոշության նկատմամբ վախը խանգարում է ներդրումներ կատարել, նոր շուկաներ մուտք գործել և օգտվել զարգացման հնարավորություններից։
4. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
Ներկա արդյունքներով բավարարվելը նվազեցնում է փոփոխությունների և նորարարությունների նկատմամբ հետաքրքրությունը։
5. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Ընթացիկ եկամուտների վրա կենտրոնացումը խոչընդոտում է երկարաժամկետ ռազմավարության և կայուն կառավարման համակարգերի ձևավորմանը։
6. ՍԵՓԱԿԱՆ ԴԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գործառնական կառավարումից ռազմավարական առաջնորդության անցնելու անկարողությունը սահմանափակում է ընկերության մասշտաբավորումը։
Բիզնեսը չի կարող անսահմանափակ աճել այն կառավարման մոդելով, որով ստեղծվել է։
Իսկ ամենակարևոր հարցը հետևյալն է.
Դուք կառուցո՞ւմ եք ինքնուրույն գործող բիզնես, թե՞ պարզապես ստեղծել եք աշխատատեղ ինքներդ Ձեզ համար։
💬 Ձեր կարծիքով՝ այս 6 խոչընդոտներից ո՞րն է առավել տարածված հայկական բիզնես միջավայրում։
02 Nov, 11:16
Եվս մեկ աշխատանքային շաբաթ է մոտենում ավարտին
Հանդիպումներ, որոշումներ, մարտահրավերներ, հաջողություններ ու չիրականացված ծրագրեր։
Կարևորը ոչ թե այն է, թե որքան զբաղված էինք, այլ՝ ինչ արդյունք ստեղծեցինք և որքան առաջ շարժվեցինք։
Յուրաքանչյուր շաբաթ պետք է մեզ թողնի երեք բան՝ արդյունք, փորձ և հաջորդ քայլի հստակություն։
Բիզնեսում հաղթում են ոչ թե ամենաշատ աշխատողները, այլ նրանք, ովքեր աշխատում են նպատակային և հետևողական։
Ամփոփենք, հետևություններ անենք և շարժվենք առաջ։
30 Oct, 03:25
ԲԻԶՆԵՍ ԿԱՄՔ․ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Բիզնեսում խնդիրներն անխուսափելի են։ Փոխվում են շուկաները, առաջանում են խոչընդոտներ, երբեմն ձախողվում են նույնիսկ լավ մշակված ծրագրերը։
Բայց հաջողակ բիզնեսը բնորոշվում է ոչ թե խնդիրների բացակայությամբ, այլ դրանց դիմակայելու և լուծումներ գտնելու կամքով։
Ուժեղ ղեկավարը դժվարության առաջ արդարացումներ չի փնտրում։ Նա գնահատում է իրավիճակը, ընդունում պատասխանատվությունը, գտնում այլընտրանքներ և շարունակում առաջ շարժվել։
Բիզնես կամքը պարզապես չհանձնվելը չէ։ Դա փոխվելու, սովորելու և անհրաժեշտ պահին դժվար որոշումներ կայացնելու կարողությունն է։
Հիշե՛ք՝ խնդիրը կարող է կանգնեցնել գործընթացը, բայց չպետք է կանգնեցնի զարգացումը։
28 Oct, 06:11
ԲԻԶՆԵՍ՝ ԶՐՈ ՆԵՐԴՐՄԱՄԲ
Զրո ֆինանսական ներդրում չի նշանակում զրո ռեսուրս։
Դուք ներդնում եք ձեր ժամանակը, գիտելիքը, փորձը, գործարար կապերը, հեղինակությունն ու պատասխանատվությունը։
Իսկ դրանք երբեմն շատ ավելի արժեքավոր են, քան ֆինանսական կապիտալը։
🎯 Բիզնեսը միշտ չէ, որ սկսվում է գումարից։ Երբեմն այն սկսվում է ուրիշի խնդիրը լուծելու կարողությունից։
Կապիտալը միայն գումարը չէ։ Կապիտալը նաև ԴՈՒՔ եք։
21 Oct, 05:48
☀️ Բարի լույս։
🧠 ԴՈՒ՞Ք ԵՔ ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ՞ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ։
Ամեն օր մեր ընտրության վրա ազդում են գինը, շտապողականությունը, հեղինակությունն ու ուրիշների կարծիքը։
🎯 Հաջողակ մարդիկ ոչ միայն որոշումներ են կայացնում, այլև հասկանում են՝ ով և ինչպես է փորձում ազդել դրանց վրա։
Բարի և գիտակցված որոշումներով օր։ ☕
19 Oct, 01:26
🌧 ԵՂԱՆԱԿԸ ՓՈԽՎՈՒՄ Է։ ԻՍԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ։
Նկատե՞լ եք՝ արևոտ օրերին ավելի եռանդուն ենք, իսկ մռայլ ու անձրևոտ եղանակին երբեմն դժվարանում ենք կենտրոնանալ և որոշումներ կայացնել։
Եղանակն իսկապես կարող է ազդել մեր տրամադրության, էներգիայի և աշխատունակության վրա։ Բայց այստեղ կա ավելի կարևոր հարց։
Եթե մեր արդյունավետությունը կախված է եղանակից, որքանո՞վ ենք մենք իրականում կառավարում մեր աշխատանքը։
Ուժեղ մասնագետին ու արդյունավետ թիմին բնորոշ է ոչ թե ամեն օր նույն մոտիվացիան ունենալը, այլ այնպիսի աշխատանքային կարգապահություն և համակարգ ձևավորելը, որը գործում է նաև ոչ բարենպաստ օրերին։
☀️ Արևը կարող է էներգիա տալ։ 🌧 Անձրևը կարող է դանդաղեցնել։ 🎯 Բայց արդյունքը պետք է պայմանավորված լինի ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլև մեր կազմակերպվածությամբ։
Եղանակը մենք չենք կառավարում։ Մեր աշխատելաոճը՝ այո՛։
Իսկ դուք ձեր աշխատունակության վրա եղանակի ազդեցությունը զգո՞ւմ եք։
17 Oct, 02:13
ՄԻՋԱՎԱՅՐԸ ԴԵՐ ՈՒՆԻ։
Նույնիսկ ամենաառողջ պտուղը կարող է փչանալ հիվանդ միջավայրում։
Բիզնեսում՝ նույնպես։
Կարող ես ունենալ հզոր գաղափար, ուժեղ թիմ և մեծ ներուժ, բայց թունավոր էկոհամակարգը կարող է ոչնչացնել այդ ամենը։
Բիզնեսի հաջողությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ ես կառուցում, այլև նրանից, թե ում հետ և ինչ միջավայրում ես կառուցում։
Եվ ամենավտանգավորն այն պահն է, երբ այլևս չես պայքարում վատ միջավայրի դեմ, այլ դառնում ես դրա մի մասը։
Մի՛ հարմարվիր հիվանդ էկոհամակարգին։ Ստեղծի՛ր առողջը։
15 Oct, 02:03
Աշխատանքի հնարավորություն 📢 TAT LINK Business Support Group-ը փնտրում է Դասընթացների և խորհրդատվական ծրագրերի օգնականի։
🎯 Եթե ակտիվ ես, նախաձեռնող, սիրում ես շփվել մարդկանց հետ և հետաքրքրված ես բիզնեսի, արտահանման ու միջազգային առևտրի ոլորտներով, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
💼 Հաստիք՝ Դասընթացների և խորհրդատվական ծրագրերի օգնական
📍 Վայր՝ Երևան
⏰ Զբաղվածություն՝ Կես դրույք
Ի՞նչ ես անելու։
✅ Աջակցելու ես դասընթացների և խորհրդատվական ծրագրերի կազմակերպման։
✅ Հաղորդակցվելու ես հաճախորդների և մասնակիցների հետ։
✅ Մասնակցելու ես մարքեթինգային և բիզնեսի զարգացման աշխատանքներին։
✅ Ձեռք ես բերելու գործնական փորձ՝ աշխատելով փորձառու մասնագետների հետ։
🎓 Հնարավորությունը բաց է նաև ուսանողների և սկսնակ մասնագետների համար։
Կարող եք դիմել ինքնակենսագրական ուղարկելով
info@tatlinkbsg.com
էլ հասցեին։
13 Oct, 06:24
Մեռնող բիզնեսը միշտ չէ, որ փող է պահանջում։
Երբեմն նրան ընդամենը մեկ մարդու կամք է պակասում`
Որոշումներ ընդունելու։
Փոխելու։
Ու նորից ոտքի կանգնեցնելու։
07 Oct, 10:15
ՆՈՐ ՇԱԲԱԹԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՍ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ։
Ընտրիր ամենակարևորը։
Սկսիր ամենադժվարից։
Մի՛ հետաձգիր որոշումները։
Մեծ արդյունքները սկսվում են փոքր, բայց վճռական քայլերից։
Նոր շաբաթ։ Նոր տեմպ։ Միայն առաջ։ 🚀
14 Sep, 02:35
ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Բոլորս ուզում ենք զարգանալ։ Բայց շատ հաճախ չենք ուզում փոխվել։
Բիզնեսում բոլորս ուզում ենք աճ՝ ավելի լավ արդյունք, ավելի ուժեղ թիմ, ավելի մեծ վաճառք, ավելի արդյունավետ գործընթացներ։
Բայց հաճախ ուզում ենք այդ ամենը՝ առանց փոխելու այն, ինչին արդեն սովոր ենք։
Եթե ուզում ես նոր արդյունք, ինչ-որ բան պետք է փոխվի՝ մոտեցումը, գործընթացը, թիմը, որոշումը կամ երբեմն՝ հենց քո մտածելակերպը։
Փոփոխությունը գրեթե միշտ որոշակի անհարմարություն է ստեղծում։ Դա բնական է։ Հինը ծանոթ է ու կանխատեսելի, նորը՝ ոչ։
Այդ պահին կարևոր է հարցնել ոչ թե՝
«Ինչո՞ւ է ամեն ինչ փոխվում»,
այլ՝
«Այս փոփոխությունն ինձ և բիզնեսին ո՞ւր կարող է հասցնել»։
Փոփոխությունը դեռ զարգացում չէ։
Բայց զարգացումը միշտ սկսվում է փոփոխությունից։
Երբեմն չփոխվելու ռիսկը շատ ավելի մեծ է, քան փոխվելունը։
11 Sep, 07:07
