ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում

Tigran Ghazaryan/Բիզնես և զարգացում

Открыть в Telegram

Բիզնես և զարգացում

Больше
399
Подписчики
Нет данных24 часа
+47 дней
+730 дней
Архив постов
ԲԻԶՆԵՍ՝ ԶՐՈ ՆԵՐԴՐՄԱՄԲ Զրո ֆինանսական ներդրում չի նշանակում զրո ռեսուրս։ Դուք ներդնում եք ձեր ժամանակը, գիտելիքը, փորձը, գործա
ԲԻԶՆԵՍ՝ ԶՐՈ ՆԵՐԴՐՄԱՄԲ Զրո ֆինանսական ներդրում չի նշանակում զրո ռեսուրս։ Դուք ներդնում եք ձեր ժամանակը, գիտելիքը, փորձը, գործարար կապերը, հեղինակությունն ու պատասխանատվությունը։ Իսկ դրանք երբեմն շատ ավելի արժեքավոր են, քան ֆինանսական կապիտալը։ 🎯 Բիզնեսը միշտ չէ, որ սկսվում է գումարից։ Երբեմն այն սկսվում է ուրիշի խնդիրը լուծելու կարողությունից։ Կապիտալը միայն գումարը չէ։ Կապիտալը նաև ԴՈՒՔ եք։

☀️ Բարի լույս։ 🧠 ԴՈՒ՞Ք ԵՔ ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ՞ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ։ Ամեն օր մեր ընտրության վրա ազդում են գինը, շտապողականությունը
☀️ Բարի լույս։ 🧠 ԴՈՒ՞Ք ԵՔ ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ՞ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ։ Ամեն օր մեր ընտրության վրա ազդում են գինը, շտապողականությունը, հեղինակությունն ու ուրիշների կարծիքը։ 🎯 Հաջողակ մարդիկ ոչ միայն որոշումներ են կայացնում, այլև հասկանում են՝ ով և ինչպես է փորձում ազդել դրանց վրա։ Բարի և գիտակցված որոշումներով օր։ ☕

🌧 ԵՂԱՆԱԿԸ ՓՈԽՎՈՒՄ Է։ ԻՍԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ։ Նկատե՞լ եք՝ արևոտ օրերին ավելի եռանդուն ենք, իսկ մռայլ ու անձրևոտ եղանակին երբ
🌧 ԵՂԱՆԱԿԸ ՓՈԽՎՈՒՄ Է։ ԻՍԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆԸ։ Նկատե՞լ եք՝ արևոտ օրերին ավելի եռանդուն ենք, իսկ մռայլ ու անձրևոտ եղանակին երբեմն դժվարանում ենք կենտրոնանալ և որոշումներ կայացնել։ Եղանակն իսկապես կարող է ազդել մեր տրամադրության, էներգիայի և աշխատունակության վրա։ Բայց այստեղ կա ավելի կարևոր հարց։ Եթե մեր արդյունավետությունը կախված է եղանակից, որքանո՞վ ենք մենք իրականում կառավարում մեր աշխատանքը։ Ուժեղ մասնագետին ու արդյունավետ թիմին բնորոշ է ոչ թե ամեն օր նույն մոտիվացիան ունենալը, այլ այնպիսի աշխատանքային կարգապահություն և համակարգ ձևավորելը, որը գործում է նաև ոչ բարենպաստ օրերին։ ☀️ Արևը կարող է էներգիա տալ։ 🌧 Անձրևը կարող է դանդաղեցնել։ 🎯 Բայց արդյունքը պետք է պայմանավորված լինի ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլև մեր կազմակերպվածությամբ։ Եղանակը մենք չենք կառավարում։ Մեր աշխատելաոճը՝ այո՛։ Իսկ դուք ձեր աշխատունակության վրա եղանակի ազդեցությունը զգո՞ւմ եք։

ՄԻՋԱՎԱՅՐԸ ԴԵՐ ՈՒՆԻ։ Նույնիսկ ամենաառողջ պտուղը կարող է փչանալ հիվանդ միջավայրում։ Բիզնեսում՝ նույնպես։ Կարող ես ունենալ հզոր
ՄԻՋԱՎԱՅՐԸ ԴԵՐ ՈՒՆԻ։ Նույնիսկ ամենաառողջ պտուղը կարող է փչանալ հիվանդ միջավայրում։ Բիզնեսում՝ նույնպես։ Կարող ես ունենալ հզոր գաղափար, ուժեղ թիմ և մեծ ներուժ, բայց թունավոր էկոհամակարգը կարող է ոչնչացնել այդ ամենը։ Բիզնեսի հաջողությունը կախված է ոչ միայն նրանից, թե ինչ ես կառուցում, այլև նրանից, թե ում հետ և ինչ միջավայրում ես կառուցում։ Եվ ամենավտանգավորն այն պահն է, երբ այլևս չես պայքարում վատ միջավայրի դեմ, այլ դառնում ես դրա մի մասը։ Մի՛ հարմարվիր հիվանդ էկոհամակարգին։ Ստեղծի՛ր առողջը։

Աշխատանքի հնարավորություն 📢 TAT LINK Business Support Group-ը փնտրում է Դասընթացների և խորհրդատվական ծրագրերի օգնականի։ 🎯 Ե
Աշխատանքի հնարավորություն 📢 TAT LINK Business Support Group-ը փնտրում է Դասընթացների և խորհրդատվական ծրագրերի օգնականի։ 🎯 Եթե ակտիվ ես, նախաձեռնող, սիրում ես շփվել մարդկանց հետ և հետաքրքրված ես բիզնեսի, արտահանման ու միջազգային առևտրի ոլորտներով, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ 💼 Հաստիք՝ Դասընթացների և խորհրդատվական ծրագրերի օգնական 📍 Վայր՝ Երևան ⏰ Զբաղվածություն՝ Կես դրույք Ի՞նչ ես անելու։ ✅ Աջակցելու ես դասընթացների և խորհրդատվական ծրագրերի կազմակերպման։ ✅ Հաղորդակցվելու ես հաճախորդների և մասնակիցների հետ։ ✅ Մասնակցելու ես մարքեթինգային և բիզնեսի զարգացման աշխատանքներին։ ✅ Ձեռք ես բերելու գործնական փորձ՝ աշխատելով փորձառու մասնագետների հետ։ 🎓 Հնարավորությունը բաց է նաև ուսանողների և սկսնակ մասնագետների համար։ Կարող եք դիմել ինքնակենսագրական ուղարկելով info@tatlinkbsg.com էլ հասցեին։

Մեռնող բիզնեսը միշտ չէ, որ փող է պահանջում։ Երբեմն նրան ընդամենը մեկ մարդու կամք է պակասում` Որոշումներ ընդունելու։ Փոխելու։
Մեռնող բիզնեսը միշտ չէ, որ փող է պահանջում։ Երբեմն նրան ընդամենը մեկ մարդու կամք է պակասում` Որոշումներ ընդունելու։ Փոխելու։ Ու նորից ոտքի կանգնեցնելու։

ՆՈՐ ՇԱԲԱԹԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՍ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ։ Ընտրիր ամենակարևորը։ Սկսիր ամենադժվարից։ Մի՛ հետաձգիր որոշումները։ Մեծ ա
ՆՈՐ ՇԱԲԱԹԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ, ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՍ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ։ Ընտրիր ամենակարևորը։ Սկսիր ամենադժվարից։ Մի՛ հետաձգիր որոշումները։ Մեծ արդյունքները սկսվում են փոքր, բայց վճռական քայլերից։ Նոր շաբաթ։ Նոր տեմպ։ Միայն առաջ։ 🚀

ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ Բոլորս ուզում ենք զարգանալ։ Բայց շատ հաճախ չենք ուզում փոխվել։ Բիզնեսում բոլորս ուզում
ԶԱՐԳԱՑՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ Բոլորս ուզում ենք զարգանալ։ Բայց շատ հաճախ չենք ուզում փոխվել։ Բիզնեսում բոլորս ուզում ենք աճ՝ ավելի լավ արդյունք, ավելի ուժեղ թիմ, ավելի մեծ վաճառք, ավելի արդյունավետ գործընթացներ։ Բայց հաճախ ուզում ենք այդ ամենը՝ առանց փոխելու այն, ինչին արդեն սովոր ենք։ Եթե ուզում ես նոր արդյունք, ինչ-որ բան պետք է փոխվի՝ մոտեցումը, գործընթացը, թիմը, որոշումը կամ երբեմն՝ հենց քո մտածելակերպը։ Փոփոխությունը գրեթե միշտ որոշակի անհարմարություն է ստեղծում։ Դա բնական է։ Հինը ծանոթ է ու կանխատեսելի, նորը՝ ոչ։ Այդ պահին կարևոր է հարցնել ոչ թե՝ «Ինչո՞ւ է ամեն ինչ փոխվում», այլ՝ «Այս փոփոխությունն ինձ և բիզնեսին ո՞ւր կարող է հասցնել»։ Փոփոխությունը դեռ զարգացում չէ։ Բայց զարգացումը միշտ սկսվում է փոփոխությունից։ Երբեմն չփոխվելու ռիսկը շատ ավելի մեծ է, քան փոխվելունը։

Պլանավորիր առաջ և գործիր համարձակ։
Պլանավորիր առաջ և գործիր համարձակ։

Բարի առավոտ և փոփոխությունների կամքով լի օր բոլորիս։ Քանզի բիզնեսը փոխվում է այնքան, որքան փոխվելու պատրաստ է նրա ղեկավարությ
Բարի առավոտ և փոփոխությունների կամքով լի օր բոլորիս։ Քանզի բիզնեսը փոխվում է այնքան, որքան փոխվելու պատրաստ է նրա ղեկավարությունը։ Փոփոխությունը սկսվում է հենց կամքից։

Ինչո՞ւ են հիմարներն ավելի ինքնավստահ ու մեծամիտ։
Anonymous voting

ԱՇԽԱՏԱՆՔ ԱՄՌԱՆԸ Ամռանը աշխատանքի արդյունավետության անկումը միշտ չէ, որ մոտիվացիայի պակաս է։ Շոգը, երկար լուսային օրը, արձակու
ԱՇԽԱՏԱՆՔ ԱՄՌԱՆԸ Ամռանը աշխատանքի արդյունավետության անկումը միշտ չէ, որ մոտիվացիայի պակաս է։ Շոգը, երկար լուսային օրը, արձակուրդային միջավայրը և թիմի փոփոխվող ռիթմը բնականորեն ազդում են կենտրոնացման ու էներգիայի վրա։ Արդյունավետ ղեկավարումը այս շրջանում նշանակում է ոչ թե մարդկանցից պահանջել աշխատել «նույն տեմպով», այլ ճիշտ կառավարել էներգիան և առաջնահերթությունները։ Իմ կարծիքով՝ ամռանը հատկապես կարևոր է՝ նվազեցնել ավելորդ հանդիպումները, հստակեցնել օրվա 2–3 հիմնական առաջնահերթությունները, բարդ աշխատանքը պլանավորել առավել արդյունավետ ժամերին, գնահատել ոչ թե աշխատավայրում անցկացրած ժամանակը, այլ արդյունքը։ Արդյունավետությունը ժամերի քանակը չէ։ Այն ճիշտ ժամանակին ճիշտ աշխատանքի վրա կենտրոնանալու կարողությունն է։

ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՄ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՔ ՓՆՏՐՈ՞ՒՄ։ Իսկ եթե՞ դուք որոշեք աշխատանքի պայմանները, ոչ թե գործատուն։ 📅 Ընտրեք այն օրերը, որոնք ձեզ
ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՄ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՔ ՓՆՏՐՈ՞ՒՄ։ Իսկ եթե՞ դուք որոշեք աշխատանքի պայմանները, ոչ թե գործատուն։ 📅 Ընտրեք այն օրերը, որոնք ձեզ հարմար են։ 🕒 Ընտրեք այն ժամերը, որոնք համապատասխանում են ձեր գրաֆիկին։ 🏠💼☕ Աշխատեք տանից, գրասենյակից կամ նույնիսկ ձեր սիրելի սրճարանից։ Այլևս պետք չէ հրաժարվել ուսումից, երկրորդ աշխատանքից կամ անձնական կյանքից՝ աշխատանքի պատճառով։ InternJob.am-ում դուք կարող եք գտնել աշխատանք և պրակտիկա, որոնք համապատասխանում են հենց ձեր պայմաններին, հմտություններին և ժամանակացույցին։ 🎯 Եթե ուսանող եք, նոր եք ավարտել ուսումը կամ պարզապես փնտրում եք ճկուն աշխատանք, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։ 🚀 Գրանցվեք այսօր և գտեք այն աշխատանքը, որը կհարմարվի ձեզ, ոչ թե հակառակը։ 🌐 www.InternJob.am Քո գրաֆիկը։ Քո ընտրությունը։ Քո աշխատանքը։ Գրանցման համար անցիր հղումով` այստեղ կամ մեկնաբանություններում www.internjob.am

☀️ Բարի առավոտ և հաջող շաբաթվա սկիզբ։ Յուրաքանչյուր երկուշաբթի նոր հնարավորություն է՝ ոչ թե պարզապես նոր աշխատանքային շաբաթ ս
☀️ Բարի առավոտ և հաջող շաբաթվա սկիզբ։ Յուրաքանչյուր երկուշաբթի նոր հնարավորություն է՝ ոչ թե պարզապես նոր աշխատանքային շաբաթ սկսելու, այլ մեկ քայլ ավելի մոտենալու այն նպատակներին, որոնք իսկապես կարևոր են։ Հաջողակ մարդիկ շաբաթը չեն սկսում սպասելով, որ ամեն ինչ լավ դասավորվի։ Նրանք սկսում են որոշումով, թե ինչ արդյունք են ստեղծելու մինչև ուրբաթ։ Այս շաբաթ քեզ մի հարց տուր. Ո՞ր մեկ կարևոր գործը, եթե ավարտես, շաբաթդ կհամարես հաջողված։ Սկսիր հենց դրանից։ Մնացածը հերթով կգա։ Մաղթում եմ արդյունավետ հանդիպումներ, ճիշտ որոշումներ և այնպիսի շաբաթ, որի արդյունքներով հպարտ կլինես։ #Բիզնես #Առաջնորդություն #Արդյունավետություն #ՇաբաթվաՍկիզբ #BusinessDevelopment

Երբ տարիներ շարունակ աշխատում ես բիզնեսում, մի հետաքրքիր բան ես հասկանում։ Ամենամեծ տարբերությունը հաջողակ և չհաջողած ընկերու
Երբ տարիներ շարունակ աշխատում ես բիզնեսում, մի հետաքրքիր բան ես հասկանում։ Ամենամեծ տարբերությունը հաջողակ և չհաջողած ընկերությունների միջև միշտ չէ, որ գումարն է, շուկան կամ նույնիսկ արտադրանքը։ Շատ հաճախ տարբերությունը մտածելակերպն է։ Որոշ ղեկավարներ ամեն օր հարցնում են. «Ինչպե՞ս վաճառենք ավելի շատ»։ Մյուսները հարցնում են. «Ինչպե՞ս կառուցենք այնպիսի համակարգ, որ ընկերությունն ամեն օր ավելի լավ աշխատի, քան երեկ»։ Երկրորդ հարցը շատ ավելի դժվար է, բայց հենց այն է ստեղծում կայուն բիզնես։ Գործընթացները, մարդիկ, կարգապահությունը և ճիշտ որոշումները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան ամենաթանկ և ամենագեղեցիկ գրասենյակը։ Հենց այս թեմաների շուրջ էլ ուզում եմ այստեղ ավելի հաճախ խոսել՝ առանց տեսությունների, առանց «մոտիվացիոն» խոսքերի, միայն այն, ինչ աշխատում է իրական բիզնեսում։ Եթե այս գրառումներից թեկուզ մեկը ձեզ օգնի վաղը մի փոքր ավելի լավ որոշում կայացնել, ուրեմն այն արդեն իր արժեքը ստեղծել է։

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԵՍՕՐԻՆ Երազա՞նք, թե՞ իրականություն։ Շատ հաջող բիզնեսներ սկսվել են սովորական երազանքից։ Բայց կա մի կարևոր տարբերու
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԵՍՕՐԻՆ Երազա՞նք, թե՞ իրականություն։ Շատ հաջող բիզնեսներ սկսվել են սովորական երազանքից։ Բայց կա մի կարևոր տարբերություն. 💡 Երազանքը նպատակ է դառնում այն պահին, երբ այն ստանում է գործողությունների պլան։ Շատերը երազում են մեծ ընկերության, միջազգային շուկաների, բարձր եկամուտների մասին։ Քչերն են ամեն օր անում այն փոքր քայլերը, որոնք այդ երազանքը վերածում են իրականության։ Բիզնեսում հաջողությունը հաճախ կախված չէ երազանքի մեծությունից, այլ այն իրականացնելու կարգապահությունից։ Երազանքը ցույց է տալիս ուղղությունը։ Գործողությունը հասցնում է նպատակակետի։ Հետևաբար հարցը ոչ թե «Ի՞նչ ես երազում», այլ՝ «Ի՞նչ ես անում այսօր, որ վաղը դա իրականություն դառնա»։

☕️ Բարի առավոտ։ Սուրճի առաջին կումի հետ մտածենք մեկ կարևոր հարցի մասին․ Ձեր բիզնեսում փոփոխությունը պարզապես ցանկությո՞ւն է,
☕️ Բարի առավոտ։ Սուրճի առաջին կումի հետ մտածենք մեկ կարևոր հարցի մասին․ Ձեր բիզնեսում փոփոխությունը պարզապես ցանկությո՞ւն է, թե՞ արդեն դարձել է կամք։ Ցանկությունը խոսում է ապագայի մասին, իսկ կամքը սկսում է գործել այսօր։ Հաջողությունը գալիս է ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են փոխվել, այլ նրանց, ովքեր որոշում են փոխվել։ ☀️ Արդյունավետ և հաջող օր բոլորիս։ #ԲիզնեսԵվԶարգացում #ԱռավոտյանՄտքեր #Բիզնես #Զարգացում #Leadership #BusinessGrowth ☕️

Բիզնեսում ամենամեծ սխալներից մեկը մտածելն է, թե բոլոր մարդիկ մտածում են քեզ նման։ Մշակութային տարբերությունները խոչընդոտ չեն,
Բիզնեսում ամենամեծ սխալներից մեկը մտածելն է, թե բոլոր մարդիկ մտածում են քեզ նման։ Մշակութային տարբերությունները խոչընդոտ չեն, այլ հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու, վստահություն կառուցելու և հաջող բանակցելու համար։ Միջազգային բիզնեսում հաղթում են ոչ թե նրանք, ովքեր շատ են խոսում, այլ նրանք, ովքեր ավելի լավ են հասկանում։ #Բիզնես #Մշակույթ #ՄիջազգայինԲիզնես #Բանակցություններ #Զարգացում

Առևտուրը պարզապես ապրանք վաճառել չէ․ այն մարդկանց հասկանալու, վստահություն ստեղծելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցե
Առևտուրը պարզապես ապրանք վաճառել չէ․ այն մարդկանց հասկանալու, վստահություն ստեղծելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու արվեստ է։ Շուկայում հաղթում է ոչ միշտ ամենաէժանը կամ ամենամեծը, այլ նա, ով ավելի արագ է արձագանքում, պահում է իր խոսքը և արժեք է ստեղծում յուրաքանչյուր համագործակցությունում։ Վաճառքը մեկ գործարք չէ․ այն հեղինակություն կառուցելու ամենօրյա գործընթաց է։ Իսկ լավ օրը սկսվում է լավ սուրճով և լավ մտքերով։👍☕️

ՍԻՐԵԼԻ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ԴԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ Յուրաքանչյուր կազմակերպությունում կան մարդիկ, ովքեր․․․ 🔹 ամեն ինչ գիտեն, բայց ո
ՍԻՐԵԼԻ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ԴԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ Յուրաքանչյուր կազմակերպությունում կան մարդիկ, ովքեր․․․ 🔹 ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն անում, 🔹 խնդիր են ստեղծում ու հետո հերոսաբար «լուծում», 🔹 ամենաշատն են խոսում, բայց ամենաքիչն են հասկանում, 🔹 և ամենակարևորը՝ միշտ ունեն «փայլուն գաղափարներ» ուրիշների աշխատանքի համար։ Բայց եկեք անկեղծ լինենք👇 Եթե կազմակերպությունում չլինեին այս «սիրելիները», ապա՝ ✅ ղեկավարները չէին սովորի համբերություն, ✅ թիմը չէր զարգացնի սթրեսակայունություն, ✅ HR-ը կմնար առանց աշխատանքի, ✅ իսկ սուրճի ընդմիջումները այդքան հետաքրքիր չէին լինի 😄 📈 Իրականում նման մարդիկ երբեմն դառնում են լավագույն մոտիվացիան թիմի համար՝ աշխատել ավելի լավ, մտածել ավելի արագ և գնահատել ադեկվատ գործընկերներին։ Ուստի՝ պահպանեք հանգստություն, ժպտացեք և հիշեք․ ամեն կազմակերպություն ունի իր «հատուկ բաժինը» 😅 #Բիզնես #Հումոր #Թիմ #Աշխատանք #ԿորպորատիվԿյանք #Բիզնես_և_զարգացում