Ալբերտիչ
Open in Telegram
Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։
Show more358
Subscribers
-124 hours
+137 days
+930 days
Posts Archive
358
Կարծեմ, կարիք կա կատեգորիկ, բայց հստակ գնահատականի։
Երբ նոր պատերազմից, նոր ցեղասպանությունից հարյուր հազարից ավելի մարդու պաշտպանելու փոխարեն նրանց առջև դռներդ փակում ես՝ նրանց ուղղությամբ մի-երկու օրվա բադրջան, հացի փշրանք շպրտելով, արածդ ոչ մի դեպքում մարդասիրություն չէ։ Առավել ևս ասել՝ «ուռա՜, մարդասիրական օգնություն են տանում»։
Շիզոֆրենիայի բոլոր սիմպտոմներով, մանկական խորը տրավմաներով մեկը, ում օտարերկրյա ներազդեցությամբ և պետականության հանդեպ շանտաժով («կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա») դրել են իշխանության, որպեսզի հայկական պետության վիզը ծռի թշնամու առջև, չի կարող լինել մարդասեր։ Հետևաբար և նրա արածն էլ չի կարող կոչվել մարդասիրություն։
Առհասարակ էմոցիաները պիտի սառեն, երբ խոսքը Հայաստանի ու հայ ազգի հանդեպ գործած մեղքերին է վերաբերում։ Չի կարելի նման մասշտաբի արարքներն անջատել իրարից և առանձին-առանձին դիտարկել։ Կա իր գենի հանդեպ խորն ատելությամբ լցված, խորը մանկական տրավմաների համար իր հետ նույն արեալը կիսող մարդկանց հանդեպ նախանձով և սեփական անփառունակ կյանքի համար նրանցից մինչև վերջին մարդը վրեժ լուծելու անգիտակցական, ով գիտե՝ արդեն գիտակցական, վրեժի ծարավով լցված մեկը, ում օտար ներազդեցությամբ դրել են իշխանության։
Եվ առհասարակ ամեն «բադրջան շոուի» էժան մանիպուլացիային՝ «մարդասիրական օգնություն» չեն ասի…
Ալբերտիչ
358
Եթե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր այսօր իմացան, հասկացան, թե որքան խորն է սա ատում Արցախի հայերին, ապա թարմացնեմ հիշողությունը։ Գրվածն ասվել է 2008-ի մարտի մեկին։ 90-ականներից մինչ այսօր մարդանման այդ արարածի կյանքի սկզբունքներում և նպատակներում ոչինչ չի փոխվել։ Մնացածը լիրիկա է…
358
Թույլ տվեք փոքր-ինչ չարունախանձ բան ասել։
Ես լրագրողական հարցերի շուրջ ոգևորությունը չեմ կիսում։ Չէ, հարգում եմ լրագրողների համարձակությունը։ Բայց ասուլիսը, որը բնականաբար չէի լսելու և չեմ լսել, իմ համոզմամբ այլ ուղերձ ուներ։ Դրածոն նման ասուլիսներ տալիս է սովորաբար ինչ-որ թեմա փրկելու կամ ինչ-որ թեմայի առաջ գալուց մի փոքր շուտ։ Պարզ է, որ օրակարգն այս օրերին Արցախի լիարժեք հայաթափման շուրջ մեկ ստորագրությունն է։ Թեև առանց «զոհերից փրկելու օպերացիայի» բեմականացման, սա ոչինչ էլ չի ստորագրելու։
Ալբերտիչ
358
Ախր, էս Արևմուտքն այնքան շատ է ցանկանում հայերի լավը, որ նախ Սան-Ստեֆանոյի հոդվածները Բեռլինի կոնգրեսով «ջրում է»։ Հետո ավելի շատ էր ցանկանում հայերիս լավը, դրա համար աչք փակեց Ցեղասպանության վրա։ Ու այսպես, իրենք մեր լավն այնքան շատ են ցանկանում, որ ամեն անգամ հենց իրենց ջանքերով հայերը բռնում են գաղթի ու ցեղասպանվելու ճամփան, իսկ թուրքերը քաղաքական-տնտեսական ինդուլգենցիայի թղթով մաքրազերծվում են սեփական մեղքերից «միջազգային հանրության» առջև։
Ալբերտիչ
358
Օդում հնչող հարց
Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների առաջնորդներին ուղղված բաց նամակից հետո քանի՞ ընդդիմադիր լրատվամիջոց է «ֆայմել» Աննա Էրատովնայի ֆեյսբուքի էջի մոնիթորինգը թողնել և հարցում ուղարկել նշված երեք երկրների դեսպաններին՝ նրանց նախագահի ադմինիստրացիայից նամակի արձագանքը ճշգրտելու համար։
Ալբերտիչ
358
Թեև Սոկրատեսն իր իմաստնությամբ Օլիմպոսի բարձրության վրա է, առավել ևս՝ հազիվ Մարիանյան իջվածքի ամենացածր կետում գտնվող նվաստիս համեմատ, սակայն նրա հետ մի ընդհանրություն ունենք՝ երկուսս էլ հասկանում ենք, որ տիեզերքում առկա ինֆորմացիայի, գիտելիքների առատության մեջ մեր իմացած պաշարը ոչնչի է հավասար։ Այդուհանդերձ, գեղարվեստականից մինչև Աստվածաշունչ, պատմականից մինչև ֆանտաստ գրականության ընթերցանությունը թույլ է տվել ինձ արձանագրել մարդու՝ որպես բանական էակի, գլխավոր առանձնահատկությունը։
❗️Մարդուն բանական է դարձնում ոչ թե լեզուն և մտածելու ունակությունը, այլ կենդանական բնազդներին, մարդուն ներքև քաշող գայթակղություններին դիմակայելու կարողությունը ❗️
Օրինակ, հին հռոմեացիներն ասում էին՝ «per aspera ad astra» («փորձությունների միջով դեպի աստղեր»)։
Իսկ աստվածաշնչյան գրքերի մեծ մասը (Հին Կտակարանը գրեթե ամբողջությամբ) մարդկության փորձությունների մասին է։ Ադամի ու Եվայի փորձությունն ու այն չհաղթահարելը։ Սոդոմ-Գոմորն ոգ Բաբելոնյան աշտարակաշինությունը։ Աբրահամին զոհաբերության դրդելն ու եգիպտական ստրկությունից փրկվող նվնվացող հրեաների դեգերումներն անապատում։ Եվ վերջապես՝ սատանայի կողմից Քրիստոսին անապատում 40 օր փորձության ենթարկելը։
Վստահաբար կգտնվեն մարդիկ, ովքեր Աստվածաշնչի վերաբերյալ հակահրեական խոսքեր կասեն, ոմանք էլ կհիշեն, որ հինկտակարանային պատմությունների զգալի մասն ընդամենը շումեր-աքքադական լեգենդներ են, որոնք բաբելոնացիներից անցել են հրեաներին։ Բայց հարկավ ասելիքիս իմաստն այլ է։ Մարդը կյանքում անընդհատ ենթարկվում է փորձության։ Յուրաքանչյուր չհաղթահարված փորձություն ինչպես առանձին մարդու, այնպես էլ, ընդհանրապես՝ ազգի առջև բերում է նոր, ավելի բարդ փորձություններ։
Հիմա մենք մեր պատմության ամենածանր փորձություններից մեկի առաջ ենք։ Դրանց դիմագրավելու համար մոլորյալներին թմբիրից հանելու առանձին փորձերն ու մեղադրականներով նրանց բզելու ջանքերը անտեղի են և ժամանակավրեպ։ Մենք այդ կետն անցել ենք 2020 և 2021թվերին։ Պատերազմն ու հաջորդած ընտրությունները հստակ ջրբաժան են դրել։ Այս իմաստով «հայաքվեն», օրինակ, այդ ջրբաժանի փաստացի միայն արձանագրումն է լինելու։
Ես համոզված եմ, որ այս մի փորձությունն էլ հաղթահարելի է։ Բայց հաղթահարվելու է ոչ թե քանակի հաշվին, այլ սակավաթիվ որակի։
Ալբերտիչ
358
Repost from ՓԱԿԱԳԻԾ / PAKAGITS
🇷🇺🌾🇺🇦 Պարենային պատերազմ. ինչպես է Ռուսաստանի հացահատիկի գործարքի դադարեցումը ցնցում համաշխարհային տնտեսությունը
✍🏻 Հարութ Արթին Առաքելյան
👉 Կարդալ այստեղ
©️ @Pakagits
358
Repost from Parstoday Armenian/رادیو ارمنی ایران
«Աշխարհաքաղաքական դրայվերները Հարավային Կովկասում» թեմայով նիստը կայացել է Թեհրանում. Միայն Իրանն է մտահոգված հայ ժողովրդի համար
🔹Նիստում կովկասյան հարցերի փորձագետ` Շիվա Ալիզադեն Կովկասում տեղի ունեցող զարգացումների մասին ասել է.-«2020 թվականի պատերազմը պարզ դարձրեց, որ երկու երկրներ միայնակ են։ Մեկը Հայաստանն է, մյուսը՝ Իրանը։ Հայաստանը միայնակ էր գերտերությունների աշխարհում: Մյուս կողմից, տարածաշրջանային մակարդակում միայն Իրանն ուներ անկախ դիրքորոշում եւ մտահոգված է հայ բնակչության համար»։
🔻Քաղաքագետ Էդգար Էլբակյանն ասել է.-«Ռուսաստանի առաջին, երկրորդ և երրորդ առաջնահերթությունը Ուկրաինան է, իսկ Կովկասն այս պահին Ռուսաստանի առաջնահերթությունը չէ: Իլհամ Ալիևը փորձում է ստեղծել Զանգեզուրի միջանցքը, և դրան աջակցում է Արևմուտքը։
🔹«Զանգեզուրի միջանցքը ՆԱՏՕ-թուրքական միջանցք է: Այն, ինչ խանգարեց միջանցքի կառուցմանը, Իրանի ամուր դիրքորոշումն էր»,֊ընդգծել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
https://parstoday.ir/hy/news/iran-i203414
🔴@parstoday_arm
358
Սա էլ ձեզ վերը գրածիս մասին՝ որպես օրինակ։ Փառատոնն, ի դեպ, ևս աշխատանք է, էլի վերաբերում է տնտեսությանը (ցանկացած բան, որտեղ կա աշխատանք/փողի շրջանառություն): Բայց այնպես, ինչպես իր կողմից կիրառվող բռնությունն արդարացնելիս ոստիկանն է ասում, թե «տուն է պահում», ճիշտ այդպես էլ Հայաստանում բիզնեսի զգալի մասը չի կանգնելու. բա փող են աշխատում, հասկանո՞ւմ եք վնասները, եթե մեկ օր էլ չէ, թեկուզ 4 ժամ աշխատանքը կանգնեցնեն…
Հ.Գ. Բոլոր այն զրույցները, թե՝ «տեսե՛ք , Արցախում սովամահ են լինում, որպես աջակցություն եկեք մենք էլ քիչ հաց ուտենք», համարում եմ էմոցիոնալ և անարդյունավետ։ Եթե այստեղ 100.000 մարդ 5 օր ծոմ պահի, դա ինչպե՞ս է էլի Արցախում բնակվողներին օգնելու։ Մարդկանց դատարկ ստամոքսին մխիթարա՞նք եք տալու, որ ձեր ստամոքսն էլ է դատա՞րկ։ Իսկ տնտեսությունը կանգնեցնելը համարում եմ իրական աջակցության ձևերից մեկը։ Բայց, իհարկե, նաև գիտակցում եմ, որ 200-հոգանոց լսարանով մարդու համարել-չհամարելը օվկիանոսի կաթիլ է։
Ալբերտիչ
358
Եվս մի բան Արցախի թեմայով
Ասում են՝ ի՞նչ կարելի է անել Արցախին և այնտեղ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար։ Ես կառաջարկեի բոյկոտել տնտեսությունը։ Այլ կերպ ասած՝ չգնալ աշխատանքի։ Օրինակ, «Հայաքվեին» պոտենցիալ կողմ ստորագրող որքա՞ն մարդ կա՝ 50.000-70.000: Պատկերացրեք, այդքան մարդ աշխատանքի չգնա։ Ոնց էլ լինի մի 20.000-ն էլ իներցիայով շղթան կհամալրեն։
Բայց իմ առաջարկածը օդ կրակոց է, քանի որ նման գործողությունը պահանջում է համակարգ, կենտրոն, որտեղից ամբողջը կհամակարգվեր։ Բայց մենք գիտենք, որ Հայաստանում միակ համակարգը, որն աշխատում է դրածոյի շուրջ ձևավորվածն է։
Ալբերտիչ
358
Համապարփակորեն զարմանք եմ ապրում, երբ մարդիկ ինչ-որ օդից ակնկալիքներ են ունենում Հայաստանի դավաճաններից ու Արցախի կոմունիստ-նոմենկլատուրշիկի կոստյումը չհանած չինովնիկներից։ Հետո խիստ զարմանում և ապշում են դրանց ելույթներից։
Ամեն դեպքում եկել եմ այն համոզման, որ այն խմբի տեղը, որին կարգավիճակից ելնելով անվանում ենք «էլիտա»՝ իր հավաքական իմաստով, վաղուց մեզանում զբաղեցնում են ոչ թե իրապես էլիտայի մակարդակի մարդիկ, այլ արկածախնդիր դրածոներ։
Ալբերտիչ
358
Այս լուրի մեկնաբանություններում մոտավորապես այսպիսին է ամբողջացրած բովանդակությունը. «друг познается в беде» («ընկերը նեղության մեջ է ճանաչելի»): Սյուռ է, չէ՞։ Քարոզչությունն այսպիսի բան է, երբ «մեծ եղբայրը» հարցադրումների տեղիք տվող գործողությունն էր կատարում, նվվում էինք մենք։ Հիմա իրենք են։ Իսկ երկուսի իրական թշնամին մի լավ օգտվում է այս ողջ իրավիճակից։
Ալբերտիչ
358
ԼԻԿԲԵԶ
◻️ Միջազգային հարաբերություններում կա մի չգրված օրենք։
◻️ Եթե դու թույլ ես, քեզ հետ չեն բանակցելու։ Բանակցում են նրանք, ում դիրքերը հավասարազոր են։ Ներկայիս զավթված Հայաստանը տառացիորեն բոլոր կողմերի հետ հանդես է գալիս այն նույն դիրքից, որով իշխանությունը զավթածը նստած էր մի հայտնի նկարում (վիզը՝ ծուռ):
◻️Այս պայմաններում քեզ հետ ոչ թե կնքելու են խաղաղության պայմանագիր, այլ պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ, որոնք ոչ մի առումով երջանկություն չեն պարգևելու, որովհետև «ստրուկն ի՞նչ գիտի՝ ազատությունն ի՞նչ է»։
◻️Հաճախ եմ տեսնում, որ գիտելիքի այս պաշարն ունեցող խելացի մարդկանցից շատերը փորձում են այս կամ ավելի մատչելի ձևակերպումներով բացատրել բարձր ինտելեկտով չփայլող մարդկանց, ում կոչում են «ժողովուրդ»։ Մոտավորապես 20 թվականի դեկտեմբերից այդ կոնտեքստով «ժողովրդին» ինքս չեմ դիմում։
◻️Այսպիսի ճշմարտությունները պետք է բացատրել իշխող էլիտային (մեր դեպքում՝ ազգային էլիտային): Չնայած… իրականում այս պարզագույն իրողություններն էլիտայում եթե ժամանակին գիտակցեին, մեր պետության ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր։
◻️Իմ ասածն ամենևին չի նշանակում, որ հարկ է ռացիոնալությունը թաքցնել քարանձավի խավարում և գլուխը տնկած վազել թշնամու վրա, ինչպես Ավարայրում։ Այդ կերպ դաս կարող ես քաղել, բայց պարտված էլ կմնաս։
◻️Իմ ասածը ենթադրում է, որ երբ դու փոքր պետություն ես և չունես ներքին ռեսուրսներ սահմաններիդ, հետևաբար՝ քաղաքացիներիդ անվտանգությունը որոշակի տարածքում ապահովելու համար, բայց ունես նույն էթնոսի պատկանող մարդկանց բազմություն, որոնք միասին տիրապետում են հսկայական ռեսուրսների, դրանից օգուտ քաղել չկարողանալը նշանակում է ձախողվել։
◻️Հենց այդտեղ է մեր պետությունը ձախողվել։ Ձախողվել է այնտեղ, որ ազգությամբ շատ հայեր աշխատել են ոչ թե (գոնե՝ նաև) սեփական հատուկ ծառայությունների համար, այլ օտարերկրյա։
◻️Ձախողվել է, որովհետև թույլ է տվել, որ սեփական հայրենիքում այդ մարդկանց հնարավորություններից ստեղծեն մասնավոր, այլ ոչ ընդհանուր բարիքներ։
◻️Ձախողվել է նաև, որովհետև սեփական երկրում փաստացի այլ երկրների օտարերկրյա շահերին ծառայող հայերի մի զգալի մասը օտար շահը գերադասել է հայկական պետական-ազգային շահից։
◻️Իմ համոզմամբ, սրանք հիմնաքարային ձախողումներն են։ Եթե պետությունն ի վիճակի չէ սեփական հիմքը ցանկացած ցնցման դիմակայող բետոնով պատել, նիկոլներից, դավաճաններից, «տարգոշ» մտածողությամբ, անհայրենիք մարդկանցից, անգրագետ հասարակությունից, իրենց նմանին պաշտող զանգվածից նվնվալն ու դրանց արթնացնելու բոլոր փորձերը ոչ այլ ինչ են, քան երկրաշարժի ժամանակ փրկվելու հույսով 2-րդից բարձր հարկում վերելակ նստելը կամ աստիճաններով վազելը։
Ալբերտիչ
358
Ադրբեջանից արձագանքել են ՌԴ ԱԳՆ հայտարարությանը։ Ադրբեջանում «հիասթափված են»։
Հարցն այն է, որ բոլորը, կարծում եմ՝ նաև ռուսները, հասկանում են, որ «խաղաղությունը», որին իբր ձգտում են բոլոր կողմերը, տարբերվում է ընկալումների մակարդակում։ Դա նշանակում է, որ վաղ թե մի փոքր ուշ ռուսները հարկադրված են լինելու կա՛մ լքել տարածաշրջանը, կա՛մ դիմել գործողությունների, որը մեր կամքից անկախ մեր շահերից էլ է բխելու։ Պարզ է, որ նրանք չեն գնա երկրորդ տարբերակին, քանի դեռ խրված են Ուկրաինայում։ Իսկ այնտեղ առնվազն մինչև 24 թիվ շատ բան չի փոխվի։ Այս իմաստով այս ձգձգվող խաղաղությունը ձեռնտու է, առաջին հերթին, հենց ռուսներին։ Սա հասկանալով էլ՝ Արևմուտքն ու թուրքերը փորձելու են ամեն կերպ հարցի կարգավորումն արագացնել։ Սակայն նման իրավիճակներում, ինչպես տեսնում ենք իրադարձությունների ընթացքից, դա այդքան դյուրին չէ։ Մեզ էլ՝ Հայաստանի դարդը քաշող մարդկանց, մնում է մոնտեքրիստոյաբար վարվել՝ ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ…
Ալբերտիչ
358
Repost from Հայկական ալիք
☑️«Ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն» կետի ներքո ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում: Այս հարցում, կարծում ենք, ոչ ոք այլ սպասելիքներ չուներ:
☝️Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունենում Արցախում բողոքի ցույցերի, անհասցե հայտարարությունների, 3-րդ կողմերին օգնության կանչելու, մեղադրելու և իսկապես օրհասական իրավիճակի ֆոնին:
☑️«Հաղորդակցություններ» կետը մեզ հանգեցնում է այն ենթադրությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մոտ է ինչպես առավել քան երբևէ:
☑️«Հումանիտար մատակարարումներ»-ի մասին խոսելով` ԵԽ նախագահը ողջունել է Ադրբեջանի կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի տրամադրման պատրաստակամությունը: Եվ հայկական դե-ֆակտո կողմը, բնականաբար, ոչ մի փաստարկ չի ներկայացրել առ այն, որ այդ ճանապարհը իրականում չի կարող կիրառվել և դա պարզապես ուղի է դեպի բռնի ինտեգրացիա, իսկ հետագայում ցեղասպանություն արցախահայության համար:
☑️Կրկին շեշտվել է իրավունքների և անվտանգության տխրահռչակ և չարչրկված թեզը: Այլ իրավիճակում գուցե զավեշտալի լիներ, բայց բարոյականության ամեն սահման և կարմիր գիծ հատվում է, երբ հիմա գետնի վրա ոտնահարվում են Արցախի հայության իրավունքները, մարդիկ սովամահ են լինում, հնարավորություն չունեն ստանալու բուժօգնություն, ապրելու բնականոն կյանքով, իսկ ինչ-որ տեղ դեռ քննարկվում են անվտանգության մասին թեզեր:
☑️Եվ իհարկե հայտարարությունը կլիներ ոչ լիարժեք, եթե ևս մեկ անգամ չկիրառվեր քաղաքականապես տկար «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչներ» թեզը:
❓Ի՞նչ ունենք արդյունքում`
1. Արցախի սուբյեկտայնության անկում
2. Արցախի հայաթափման անխուսափելի սցենար
3. Արցախի բլոկադայի և հումանիտար աղետի այդպես էլ չլուծված խնդիր
4.. ՀՀ վտանգված տարածքային ամբողջականություն, քանի որ զուգահեռաբար բարձրացվում է «Զանգեզուրի միջանցք»-ի և նախկին անկլավների հանձնման հարցը:
❓Այսքանից հետո կանե՞ն արդյոք Արցախի իշխանությունները հասցեական կոչեր. խիստ կասկածելի է:
☝️Եվս մեկ ճշմարտություն արձանագրենք. ռուս խաղաղապահները և Կարմիր խաչը այստեղ առհասարակ մասնակցություն չունեն:
Հայկական ալիք | @hayaliq
358
Ռուսներն եկել՝ ասում են. «Եղբայրք և քույրեր, Երևանը պաշտոնապես ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։ Մեզնից ի՞նչ եք ուզում։ Ընդհանրապես, ճիշտ կլինի հարցը «խաղաղության պայմանագրի» կնքմամբ լուծենք, բայց կնքելու համար եկեք Մոսկվա»։ Վերջում էլ կոչ են անում Ադրբեջանին։ (Առաջ Հայաստանում նեղվում էին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները հասցեական չէին դիմում, հիմա նեղվում ենք, որ գործողության չեն դիմում):
Այլ կերպ ասած, ինչ ունենք.
Արցախից կոչ են անում միջազգային հանրությանն արձագանքել Ադրբեջանի գործողություններին, Ռուսաստանը՝ որպես դրա մի մասը, կոչին արձագանքում է կոչով։
Ի՞նչ են անելու Արցախում հանրահավաք կազմակերպողները։
❓Գնալո՞ւ են խաղաղապահների շտաբ և պահանջեն, որ ռուսները Ադրբեջանի դեմ ռազմական գործողություն սկսեն։
❓Հայտարարելու են, որ ռուսներն Արցախի բնակչությանը չեն պաշտպանում, ուստի կոչ են անելու ՄԱԿ խաղաղապահներին ներգրավվե՞լ։
❓Քայլերթի՞ են տանելու մարդկանց։
Լինենք անկեղծ էլի.
❗️Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում՝ հայաթափել Արցախը (կա՛մ հեռանում ես, կա՛մ դառնում ես ադրբեջանցի):
❗️Հայաստանի դրածոները Արցախը հանձնել են։ Դրան հակառակվողները չունեն կամ չեն ցանկանում կիրառել ռեսուրսներ դրածոներին չեզոքացնելու (պատճառների մասին քանիցս գրել եմ)։
❗️Միջազգային հանրության արևմտյան հատվածն առանձնապես խորը և համապարփակ թքած ունի Արցախի ու Հայաստանի ճակատագրի վրա։ Իրենց միայն ամեն գնով ռուսների շուրջ օղակը սեղմելն է հետաքրքիր, իսկ դրա ճանապարհին Հայաստանն՝ Արցախով, հայկականության իմաստով պարզապես խոչընդոտ են։
❗️Ռուսների պարագայում ամեն ինչ միանշանակ չէ։ Նախ, կան էլիտայի առանձին խմբերի տարբեր շահեր։ Երկրորդ, ռուսներն, առանց այդ էլ, խրված են ուկրաինական ճգնաժամում։ Երրորդ, որոշակիորեն մաև Կրեմլի գործոնն էր ազդել դրածոյի հետպատերազմյան լեգիտիմացմանը, հիմա էլ ասում են՝ «դե, լեգիտիմ է, մենք ի՞նչ կարող ենք անել»։ Կարճ ասած, ռուսներն իրենք են խառը վիճակում։ Մի կողմից, դրածոն նաև իրենց է ձեռնտու, մյուս կողմից՝ տարածաշրջանից նրանց հեռացման գրավականն է։
Ալբերտիչ
358
❗️Ինչո՞ւ եմ վերջերս ավելի հաճախ կիրառում «դրածո» եզրը
Երբ մարդուն ասում ես «դավաճան», դա ենթադրում է, որ կարծել ես, թե նա կիսում է գաղափարներդ, հետո հասկացել, որ նա ձեր համակարծությունը խախտել է։ Սրա պարագայում ի սկզբանե չի եղել որևէ հայկականության դրսևորում։ Իր ողջ կյանքը նա նվիրել է բացահայտ և գաղտնի կերպով հայատյացությանը։
Իսկ սա ընդամենը օտար ուժերի կողմից ինտելեկտի ցածր մակարդակով, դյուրահավատ զանգվածների մեջ իրենց ղեկավարների, նրանց ունեցվածքի հանդեպ նախանձ արթնացնելու միջոցով մանիպուլացիայի օգնությամբ իշխանությունը զավթած դրածո է։
Համենայն դեպս ի.գ.
🔲 Դրածո լինելը մարդու վրայից չի հանում իր գործած հանցանքները, ճիշտ այնպես, ինչպես սրան չեն կարող արդարացնել իր մանկական տրավմաները, որոնք ակնհայտորեն խորն են և նպաստել են հայատյացության գիտակցված կամ ենթագիտակցական զարգացմանը։
🔲 Նաև կարծում եմ, որ «դրածո» եզրը մաքսիմալ չեզոքացնում է ժողովրդի վրա մեղքը բարդելու բոլոր փորձերը։
Ալբերտիչ
358
Repost from Հայկական ալիք
ԿԱՐԵՎՈՐԸ ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ԼՐԱՀՈՍԻՑ
📌Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը. արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է:
https://hayaliq.com/vitalybalasanyan/
📌Բրյուսելյան տապալումների շարք. ի՞նչ է սպասվում մեզ վաղը:
https://hayaliq.com/brusselstrilateralmeetings/
📌Արցախում ցույցեր են. ցավոք, առանց հասցեական կոչերի:
https://hayaliq.com/artsakhdemonstartion/
📌Ադրբեջանն առաջարկում է օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից. «բարի կամքի ժեստ» թշնամու կողմից:
https://hayaliq.com/ceyhunbayramovonblockade/
📌«Հրաժարվել զիջողական կեցվածքներից». Մայր Աթոռի հորդորը դե-ֆակտո իշխանություններին:
https://hayaliq.com/motherseeofholyetchmiadzin/
📌Անունս ջնջեցին՝ դիմացա, բայց ազատագրածս հողերի հանձնմանը չեմ դիմանա. Գեներալն այսօր կդառնար 67 տարեկան:
https://hayaliq.com/manvelgrigoryan/
Հայկական ալիք | @hayaliq
