en
Feedback
Ալբերտիչ

Ալբերտիչ

Open in Telegram

Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։

Show more
358
Subscribers
-124 hours
+137 days
+930 days
Posts Archive
🗣 «Երբ մենք ներդրում ենք մաքուր էներգիայի, էլեկտրոմոբիլների և ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ մեջ, ավելի շատ երեխաներ կարող են մաքուր օդ շնչել և խմել մաքուր ջուր». © ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիս։ Լեզվի այս պատահական սայթաքումը՝ մի կողմից, ասածին հաջորդած ոգևորիչ ծափերը՝ մյուս։ Այսպիսի «սայթաքումներ» ուներ դրածոն 2018-2020թթ. ընթացքում։ Նրան ծափ էին տալիս, մինչդեռ լսելու ունակությունը, լինելով ժամանակակից աշխարհում խիստ կարևոր հմտություններից, հատուկ է խիստ սակավ մարդկանց։ Ուկրաինայի, Հայաստանի դրածո խեղկատակները, եվրոպացի դատարկաբանները պարբերաբար անում են արտահայտություններ, որոնք ադեկվատ չեն և բացարձակ հակամարդկային են։ Թեև դա հասկանալի է մարդկանց բանական տեսակին, քարանձավը լքելու վախը չհաղթահարած մեծ մասը հալած յուղի պես կուլ է տալիս և տալու է։ Վերոնշյալը ոչ մի պարագայում մեղադրանք չէ։ Քարանձավից դուրս գալու ձգտում ունի բացարձակ փոքրամասնությունը։ Այսպիսի պատմական որոշակի ցիկլերը ողջ մարդկության, առանձին արեալում ապրող տարբեր մշակույթների կրող էթնիկ խմբերի մոտ կրկնվում են՝ առանձին տարբերություններով։ Ալբերտիչ

Քանի որ մենք գիտենք, որ «ինքնաբուխ հավաք» բնության մեջ գոյություն չունի, հարց է ծագում, թե ո՞վ Արցախում հենց այսօր տեղի ունեցող հանրահավաքի շահագրգիռ պատվիրատուն։ Սովորաբար հանրահավաքներն ունենում են և՛ ներքին, և՛ արտաքին շահագրգիռ խմբեր։ Արցախի պարագայում ներքինը բացառվում է։ Այնտեղ կա մի խումբ, որը Երևանում նստած դրսի կամակատարների կամակատարն է։ Իրական դժբախտություն է, երբ ժողովուրդն ու նրա կառավարիչները էքզիստենցիալ տարբեր խնդիրներ են լուծում։ Մեր ներկա վիճակը գրեթե նման է Արտաշիսյանների անկման շրջանին, երբ Հայաստանում իշխում էին գերազանցապես Հռոմի կողմից դրածո թագավորները։ Միակ տարբերությունը հավանաբար այն է, որ այդ ժամանակ դրածոների գահակալումը խիստ կարճ էր տևում։ Ալբերտիչ

Թևավոր դարձած մի հնագույն ճշմարտություն կա՝ «ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իր դարդին»։ Հայաստանում ու Արցախում կան մարդիկ, ովքեր շարունակում են կոչերն առ աշխարհ, թե՝ բա մեր կողմ էլ նայեք։ Նույն պահին աշխարհի մի անկյունում էկզոմոլորակներ են հայտնաբերում, մյուս անկյունում սոցիալական ռեյտինգի ներդրմամբ մարդկանց միջև իրավասոցիալական անդունդն էլ ավելի են խորացնում, երրորդ անկյունում առհասարակ օրվա հացի խնդիր են լուծում, չորրորդում գլոբալ խնդիրներ են մոգոնում խոշոր դրամաշնորհներ ստանալու համար։ Էմպատիան, նույն ինքը՝ ապրումակցումը, թեև իդեալական պայմաններում բանական մարդուն կենդանական այլ արարածներից առանձնացնող սոցիալիզացիայի կարևորագույն ատրիբուտներից է, բայց դրա ընկալումը մեր օրերում կեղծ է, երկակի։ Մյուս կողմից, մենք ուզում ենք, որ իր սեփական հոգսերն ունեցող մեր դրկիցն այդ ամենը թողնի և «մեր դարդը լացի»: Մեր իրավիճակն ավելի պատկերավոր բացատրելու համար բերեմ միքսած մի օրինակ։ Պատկերացրեք, Դավիթը հայտնվել է հռոմեական Կոլիզեումի գլադիատորական ասպարեզում, ուր նրա դեմ է դուրս եկել հսկա Գողիաթը։ Եվ ահա էս մեր Դավիթը իր ձեռքի պարսատիկով ելք գտնելու փոխարեն հայացքն ուղղել է դեպի կայսրը և նրա շքախումբը՝ ակնկալելով, որ գթասիրտ կլինեն և կխնայեն կյանքը... Այլ կերպ ասած՝ մենք «զոհի» դերի մեջ ենք խրված, բայց ոչ թե անկյուն մղված առնետի կերպարում ենք, այլ պոչը ետևը մտցրած վախկոտ շան։ Մեզ տվել են այդ դերը, մենք այն ընդունել ենք։ Մեր ազգային հոգեկանը խեղված է և բուժման կարիք ունի։ Սա շատերն են տեսնում, ոմանք նույնիսկ լուծում են առաջարկում ինչպես օրինակ՝ Արծրուն Պեպանյանը): Բայց իրականությունն այն է, որ եթե պացիենտն ունակ լիներ ինքն իրեն բուժելու ո՛չ բժշկի մասնագիտությունն ի հայտ կգար, ո՛չ հոգեբանի։ Բուժողը պետք է ունենա համապատասխան գործիքը, դեղ-դարմանը, այս կոնտեքստում՝ ռեսուրսը, այդ թվում՝ ֆինանսական։ Ո՞վ ունի ռեսուրս. էլիտան... իսկ ո՞վ պետք է բուժի էլիտային, որն ինքն էլ վաղուց խեղված է։ Միայն գիտակցումը, թե բուժում է պետք, բավարար չէ։ Նույնիսկ շիզոֆրենիայի որոշակի փուլերում մարդ կարող է ադեկվատության առկայծումներ ունենալ, բայց դա ապաքինման երաշխիք չէ։ Դիլեմաները շատ են, բուժումը՝ տևական։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ փրկությունն էլ Աստծո ձեռքերում է։ Ալբերտիչ

Մի բան կա, որի վրա ամեն դեպքում փոքր-ինչ զարմանում եմ։ Ինչպես ցանկանում եք, կարող եք վերաբերել ռուսներին և նրանց քաղաքական կուրսին։ Բայց որ Արցախում բնակվող հայերը մինչ էսօր չեն դարձել նոր արյունոտ ցեղասպանության զոհ, միայն այնտեղ ռուսական զորքերի գտնվելու արդյունքն է։ Ու այսքանից հետո Արցախում շարունակում են ելույթ ունենալ տարատեսակ «կուճի-նիկոլներ»՝ ի դեմս Օսիպյան Արթուրի և մանր-մունր ծռիստներ։ Չնայած, պատերազմի օրերին փիարի համար «երջանիկ ապուշի» դեմքով սուրճ խմողը դեռ նախագահ է, ինչի մասին է խոսքը… Ներողամիտ եղեք մի փոքր կտրուկ բառապաշարիս համար, այս թեմայով այլ կերպ բարդ է։ Ալբերտիչ

Իմ կողմից հավելեմ, որ ռուսները սովորաբար նման բաներին ուշադրություն չեն դարձնում, իսկ վերջում հարկադրված հարցերը լուծում են ռազմական ուժի միջոցով։ Ըստ որում՝ երբեք ամբողջովին չի հաջողվում, ինչը դեռ Ղրիմի պատերազմից ու ռուս-թուրքականից հետո Սան-Ստեֆանո/Բեռլինից գիտենք։ Հիմա էլ բացառություն չէ։ Ալբերտիչ

Ռուսները Պրիգոժինի «անհասկանալի» խռովությունից հետո խնդիրներ են ունենում Մոսկվայում եթե ոչ դաշնակից, ապա առնվազն՝ չխանգարող, երկրների հետ։ Էրդողանի արջի ծառայությունից հետո հիմա էլ Իրանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին։ Ռուսաստանում, իհարկե, սիրում են ԱՄՆ-ի, Արևմուտքի երկակի ստանդարտներից նվվալ, բայց իրենք էլ պակաս փայլուն չեն դրանք կիրառում։ Հետևանքն էլ՝ հենց ռուսերեն ասած՝ «какой привет, такой ответ»։ Ընդհանրապես, միջազգային հարաբերությունների համակարգը շատ փխրուն է, դրա համար եթե քեզ մի տեղ ճնշում են, սովորաբար հայտնվում է այլ տեղ, որտեղ ճնշողը դու ես։ Նույնն էլ պահանջների և զիջումների մասով։ Այս տեսանկյունից՝ Իրանի և Թուրքիայի գործողությունները մեծապես չեն վնասի Ռուսաստանի կարգավիճակին ու նրա հետ հարաբերություններին։ Համենայն դեպս ռուսները որքան էլ անելանելի, նույնքան էլ շահեկան դիրքում են։ Եվ Ռուսաստանի համաշխարհային կարգավիճակը կախված է ոչ այդքան այլ ակտորների վարքից (այստեղ ամեն ինչ պարզ է), այլ էլիտայի ներսում ազդեցիկ խմբերի միջև վերադասավորումներից։ Ալբերտիչ

Դրածոն գնացել է մարզիկների հետ հանդիպման, ինչը մարդկանց մի հատվածի մոտ մարզիկներին հետդավաճանական շրջանի հիպոթետիկ լյուստրացիայի ցուցակներում ավելացնելու առիթ է տվել։ Եթե անկեղծ, իհարկե, լյուստրացիան նման իրավիճակներում պատմականորեն օրինաչափ և անխուսափելի պրոցես է։ Բայց դրա ծայրահեղական դրսևորումը անարդյունավետ է և մի լյուստրացիային մեկ ուրիշով փոխարինելուց զատ այլ բան չի տալու։ Մարզիկներին էլ ես հասկանում եմ։ Հայաստանի պես երկրներում մարզիկները մեծամասամբ կախված են պետական ֆինանսավորումից։ Դե, պատկերացրեք, սրա նման հիշաչար, մարդատյաց մեկի հանդեպ կեղծ քաղաքավարության փոխարեն իրական վերաբերմունք ցույց տան։ Ի՞նչ է լինելու։ Դե, հասարակության որոշակի հատվածի համար կհավասարվեն նախկիններին ծախվածի, մյուս հատվածի համար՝ կհերոսանան։ Իսկ ի՞նչ է տալու հերոսացումը։ Այդ մարդիկ կդառնան Լևոն Արոնյաններ։ Հետո էլ նույն մարզիկին դրածոյի մոտ քաղաքավարություն խաղալու համար դատափետողները, չխաղալու դեպքում հանուն մարզիկի կարիերայի երկիրը ստիպված լքած այդ մարզիկին ցեխը կգցեն՝ հայրենիքը լքելու համար։ Մեղադրելը հեշտ է, հաճախ դեր խաղալը՝ խղճին դեմ, բայց պարտադիր։ Բայց եկե՛ք անիմաստ ծայրահեղականության գիրկը չնետվենք էլի։ Ալբերտիչ

ԴՈՒ ԿԱՍ, ՔԱՆԻ ԴԵՌ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՍ Եթե դեկարտյան ժամանակներում գոյության գրավականը մտածել/կասկածելն էր, ապա մեր օրերում գոյությանդ գլխավոր և միակ երաշխավորը ստեղծելու ունակությունն է։ «21-րդ դարը մերն է լինելու» արտահայտությունը պաթոսային սեղանաճառ է այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր գոյության իրավունքն առարկայաբար չենք ապացուցել։ Ըստ որում՝ չպետք է սպասել պահանջարկի, որպեսզի միայն հետո ստեղծես առաջարկը։ Մենք նախ պետք է առաջարկը ատեղծենք, որն ունենա պահանջարկ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել տեղդ դրախտում, եթե ինքդ քո արարքներով այն չես վաստակում։ Իսկ տիեզերքում, առավել ևս գոյության համառ համամոլորակային կռվում տեղդ արևի տակ չես ունենա՝ քեզ պահելով պորտաբույծ ճպուռի պես։ Էնպես որ մենք կլինենք այնքան, քանի դեռ չենք դադարի արարել… Ալբերտիչ

Սա արձանագրենք. Սուրբ Աթոռն ու Բաքուն հումանիտար հարցերում նույն դիրքորոշումն ունեն… https://t.me/hayaliq/932

Վերջերս հասկացել եմ, որ չնայած թելեգրամում 200-300 ալիքի եմ հետևում, որոնց 50%-ը պարբերաբար կարդում եմ, այդուհանդերձ կարծես նոր բովանդակության քաղց լինի։ Ասածս ինչ է՝ եթե ունեք հետաքրքիր ալիքներ (անկախ թեմատիկայից. քաղաքականությունից մինչև աստղաֆիզիկա, քվանտային մեխանիկայից մինչև նեյրոհոգեբանություն ևն), մեկնաբանություններում կիսվեք այդ ալիքներով, կամ՝ եթե դրանք առանձնացրել եք թղթապանակներով, միանգամից տեղադրեք դրանց հղումները։ Մի՛ եղեք էգոիստ, եկեք միավորվենք՝ բաժանորդագրված ալիքները կիսելով. դա էլ հո պօլիծիկա չի։ Ալբերտիչ

Երկու ոչ մեծաթիվ զանգված կա, որոնք իրենց համոզմունքներում ավելի պնդաճակատ են, քան Չինական մեծ պատի ու եգիպտական բուրգերի ամրությունը։ Մեկը՝ ինքնահռչակ ապաքաղաքականներն են։ Անկեղծ, «ապաքաղաքական» հռչակվելը նույն աթեիզմն է։ Դու քեզ հռչակում ես աթեիստ ավելի շատ ոչ թե նրա համար, որ չես ընդունում Աստծո գոյությունը, այլ մանկական հակաճառության տարիքից ուղղակի այդպես էլ չես մեծացել։ Հավատացնում եմ, իրենց աթեիստ կոչողների զգալի մասն է այդպիսին։ Երկրորդը՝ դրածոների իշխանությանը հինգերորդ տարին շարունակ ինչ-որ հարցադրումներ անողներն են։ «Բա ինչի՞ էս ինչը էսպես է», «ինչո՞ւ սրանով չեք զբաղվում», «լավ կլիներ, եթե էսպես լիներ...», «բանակցե՛ք, էս արե՛ք, էն արե՛ք...» և այդպես շարունակ... Ո՞ւմ եք ի՞նչ հարցնում, ընկերնե՛ր։ Չնայած, իսկ ես ո՞ւմ եմ ի՞նչ հարցնում... Ալբերտիչ

Չգիտեմ։ Իրոք չգիտեմ 😏
Չգիտեմ։ Իրոք չգիտեմ 😏

Էս մեր դրածոյի միջազգային հայրերից «հեսա-հեսա գերեզմանում հայտնվող» Էրդողանը մեր ծռիստների և ռուսաֆոբների սիրելի (95) կվարտալցի Զելենսկուն է փոխանցել նեոնացիստական գաղափարներով հայտնի ուկրաինական «Ազովի» 5 հրամանատարների, որոնք ռուսների հետ ինչ-որ պայմանավորվածությունների շրջանակում պահվում էին Թուրքիայում։ Մեր դարավոր դաշնակցի նախագահի մամլո խոսնակ Պեսկովը, ով ժամանակին ռուս-թուրքական հարաբերությունների մասին դիֆերամբներ էր երգում, Էրդողանի վերոնշյալ արարքից նեղսրտել է՝ ասելով, որ դա իրենց հարաբերությունները «չի գեղեցկացնում»։ Խիստ սուբյեկտիվ կարծիքս այն է, որ մոտ ապագայում հրապարակային կամ գաղտնիաբար Էրդողանը որևէ ժեստ կանի ռուսների ուղղությամբ։ Կարծում եմ, թուրքագետ ընկերներս կփաստեն, որ Ռեջեփ Թայիփը «երկուսի հետ էլ անկողին մտնելու» սիրահար քաղաքական գործիչներից է։ Ինչևէ, եկեք մեզանում ամրագրենք ռուս-թուրքական հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը։ Դրանք կարող են լինել գործընկերական, անձնական դաշտում փոխհարգալից, երբեմն՝ սիրալիր, բայց բարեկամական չեն դառնա։ Ալբերտիչ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու էս ողջ էպոպեան ինձ հիշեցնում է Հայկական հարցն ու քրդերի միասնական պետության երազախաբությունը։ Բայց եթե հայերը պետական ինստիտուտներից զրկված էին և անընդունակ, իսկ քրդերը դեռևս տոհմացեղայինից ոչ շատ հեռացած, Ուկրաինան մեծ բնակչությամբ արդյունաբերական երկիր էր։ Բայց մարդկությանը «էշի տեղ դրած» որոշակի ուժեր փաստացի կարողացել են ոչ միայն Հայաստանի պես երկրում մարդկանց ականջին երկրորդ սորտի վերմիշել կախել, այլև արդյունաբերական երկրում, հումորային սերիալի սյուժեն մարդկանց գլխին իրագործելով, երկրի նախագահ նշանակել հրեա օլիգարխի մոտ դերասան աշխատող հրեա դերասանի։ Սա գալիս է ապացուցելու հետևյալ պարզ ճշմարտությունը՝ եթե չես ցանկանում մարդկանց վրա ռեսուրս ծախսել, որպեսզի ինքդ վերմիշել կախես նրանց ականջներին (իսկ մարդիկ կախված վերմիշելը Գրանդ Քենդիից շատ են սիրում), ապա ինչո՞ւ ես բողոքում, որ քո փոխարեն ուրիշն է կախել։ Ալբերտիչ

«ՀԱՅԱՔՎԵԻ» ՄԱՍԻՆ Երբեմն մեդիադաշտի քարոզչական-իբրևապաքաղաքական հատվածում տեսնում եմ կասկածներ, թե «հայաքվեն վտանգավոր նախաձեռնություն է» և այլ նման ձևակերպումներ։ Գիտե՛ք, մեր տանը ես շատ փոքրուց եմ պարբերաբար լսել քաղաքական զրույցներ, և գրեթե այդքան ժամանակ էլ Արցախի վերաբերյալ տարբեր մարդկանց զրույցներում մշտապես լսել եմ՝ «ՄԱԿ-ում երկու ձայն կունենանք», «միջազգային հանրությունը դեմ է միացմանը, ուստի պետք է շարժվենք անկախության ճանաչման ճանապարհով» արտահայտություններ։ Անհասկանալի, ավելին՝ ինչպես տեսանք, անհիմն պատճառաբանություններով այս պնդումները օդից են և անօգուտ։ Մարդկային տեսանկյունից՝ հասկանալի է, ի վերջո մարդը մարդ է այնքան ժամանակ, քանի դեռ ունակ է կասկածելու։ Սակայն զուտ պատմական դառնագույն փորձի կտրվածքով՝ ես խորը, համապարփակ և խիստ ապշահար զարմանում եմ, երբ հայկական արեալում ռացիոնալության ցանկացած ծիլ դեռ հողից դուրս չեկած արդեն երաշտի է մատնվում՝ չորանում է, էլի։ Ես չգիտեմ, թե ի՞նչ արդյունք կունենա այս նախաձեռնությունը, արդյոք կհավաքվի՞ անհրաժեշտ ստորագրությունների քանակը։ Սակայն այս նախաձեռնությունն ինձ համար գենետիկ մարդահամար է։ Եվ բացարձակ այնպես չէ, որ ես ակնկալում եմ, թե Հայաստանում ապրող իրապես հայերի, գիտակից, ռացիոնալ հայերի թիվը մի քանի հարյուր հազար է։ Օբյեկտիվորեն այդ թիվը կարող է հազիվ 100 հազար էլ լինել։ Արդարության համար և գոյության համար մղվող պայքարներում երբեք չես կարող ունենալ քանակական առավելություն, որովհետև զուտ մարդկային առումով մարդկանց բացարձակ մեծամասնությունը (անկախ էթնիկ պատկանելությունից) բնազդաբար ձգտում է վերադառնալ դեպի արգանդ, դարվինյան էվոլուցիայի լեզվով ասած՝ քարանձավ, իր ապահով միջավայր։ Մինչդեռ կոմֆորտի գոտուց դուրս գալը ենթադրում է պայքար, կյանքի համար ռիսկ, գոյության սպառնալիք։ Իսկ քարանձավից դեպի բանականություն ճանապարհը լի է փորձություններով։ Այնպես ինչպես հռոմեացիների մոտ էր՝ per aspera ad astra (փորձությունների միջով՝ դեպի աստղեր), այնպես, ինչպես հարթ չէր փարավոնների գերությունից ազատվող հրեաների վերադարձի ճանապարհը, այնպես, ինչպես փորձության էր ենթարկվում Քրիստոսն անապատում, և այսպես շարունակ բազմաթիվ պատմական և կենցաղային (մեր օրերում՝ մարքեթինգային, փիար) օրինակներ։ Ալբերտիչ

Ալիևն էլ այնտեղ այնպես է հաթաթա տվել Ֆրանսիային (իբր՝ գնացեք ձեր գաղութարար անցյալի համար ներողություն խնդրեք՝ մեր «ներքին գործերին խառնվելու» փոխարեն. խե՜ղճ գառնուկ), կարծես նույն Ֆրանսիան չէր 1919թ. Կիլիկիան Թուրքիային վաճառողը։ Մենք ենք ու միամիտ-միամիտ չգիտենք էլի, որ ցեղասպանությունից փրկվածներին ու նրանց սերունդներին հյուրընկալած երկիրը միջազգային հարաբերություններում նույնքան երեսպաշտ է, որքան անգլո-սաքսերը։ Առհասարակ այնքան միամիտ ենք, որ Խրիմյան հայրիկին որպես պատվիրակ ուղարկելու արդյունքում «թղթե շերեփից» հուսալքված լինելով՝ շարունակում ենք կարծել, թե այդ շերեփից մեզ էլ մի քանի հատիկ մանանա բաժին կհասնի։ Մենք հիմա ժամանակաշրջանին բնորոշ տարբեր պայմաններում, բայց մոտավորապես նույն իրավիճակում ենք, ինչ Արտաշիսյանների դինաստիայի անկման փուլում, երբ Արտաշեսի դրած հիմքն ու Տիգրանի զարգացրածը հաջողացրինք կարճ ժամանակում փլուզել, ապա չէինք կարողանում մանևրել երկու տերությունների աշխարհակալական կռիվներում, որպես հետևանք՝ կորցրինք պետականությունն ու ստացանք դրածո թագավորներ։ Ու թեև հետո մեզ եկան փրկելու պարթևները, որոնք ժամանակի ընթացքում դարձան հայկական դինաստիա և ունեցանք ոսկե ժամանակահատված, բայց ունեցածը մսխելը որևէ արդարացում ունենալ չի կարող։ Այժմ էլ այսքան կորուստներից հետո նույնիսկ իրավիճակից փրկված դուրս գալը թուլանալու և արդարանալու տեղիք չի տալու… Ալբերտիչ

Ռուսերեն այս երևույթն անվանում են՝ «переобуваться»։ Սովորաբար այդ զանգվածն ամենաանկայունն ու, ցավոք, միևնույն ժամանակ՝ ամենաորոշիչ դերն է ունենում կրիտիկական պահին։ https://t.me/dataarm/508

Քանի գաստրոէնթերոլոգները ԼՏՊ գովք են անում, Ֆրանսիայում տիրող իրավիճակն էլ, չնայած մեծ հայկական սփյուռքի առկայության և նրան սպառնացող հնարավոր վտանգների, հայաստանաբնակների ֆեյսբուքյան մեդիաթրենդը չի դարձել, Արցախի հանդեպ էլ իրավիճակին հաշտվելու համընդհանուր կոնսենսուսը գրեթե մոռացության է տվել պաշարված մարդկային կղզյակի մասին, մի շատ էքզիսսենցիալ, համամարդկային թեմայի մասին խոսեմ։ Վերջերս հաճախ ու շատերի մոտ եմ նկատում բարոյականության ճգնաժամի մասին դժգոհություններ։ Եթե թեկուզ մակերեսային կարդացել ենք «Հին Կտակարանը», ապա պետք է որ իմանանք շումեր-աքքադացիներից բաբելոնացիների միջոցով աստվածաշնչյան լեգենդների վերածված պատմությունները։ Դրանք վկայությունն են այն բանի, որ այն ճգնաժամերը, որոնց ականատեսն ենք, մարդկության պատմության մեջ կրկնվում են ճիշտ այնպես, ինչպես տարիքային ճգնաժամերն են կրկնվում իրարից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա ապրող և գենետիկորեն նվազ առնչություն ունեցող երկու անձանց մոտ։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Անկեղծ, չեմ հասկանում արժեհամակարգերից, բարոյականությունից փիլիսոփայող մարդկանց նվվոցի պատճառը։ Շատ հայտնի, ծամված է «ճգնաժամ» բառի չինարեն նշանակությունը, որի երկրորդ իմաստը «հնարավորություն» բառն է։ Դու կա՛մ ընկալում ես վրա հասած ճգնաժամի դասերն ու աճում ես, իմա՝ օգտվում ես հնարավորությունից, կա՛մ նվվոցով կրկնում ես պատմության ջրհեղեղով աշխարհից սրբված ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը։ Մերն այժմ ինձ հիշեցնում է Մովսեսի ջանքերով եգիպտական գերությունից ազատված փնթփնթան հրեաների ճակատագիրը։ Մենք լեռնաբնակ հայերի պնդաճակատությամբ համառորեն Աստծուց մանանա (այլ ազգերից՝ փրկություն) ենք ակնկալում։ Եվ սրան զուգահեռ մեզանում կան Ֆրոյդից ավելի բարոյական «իմաստուններ», ովքեր օրնիբուն այնպես են դժգոհում մերօրյա բարոյականության ճգնաժամից, ասես իրենք կյանքն Աստծուն նվիրած, սուրբ Գրիգոր Նարեկացուն ընդօրինակելով, մի հեզ, մի աստվածավախ և առաքինի էակներ են, որ իրենց տեսնելիս պետք է աջ ձեռքի 4-րդ մատի ադամանդե մատանին համբուրես՝ պատվի առնելով։ Իհարկե, ճգնաժամի պահին ոմանք խրվում են դրա ճահճում, ոմանք էլ ինտելեկտի շնորհիվ խուսափում։ Բայց երբ դիմացինի բարոյական նկարագրի մասին խոսում ես՝ ակնհայտորեն քոնը առավելի դիրքերից ի ցույց դնելով, ապա ո՞րն է այստեղ քո առաքինությունը։ Չէ, ես գիտեմ, որ բարոյախրատական դաստիարակությունը մեզանում փոքրուց է։ Սիրում ենք բիզնես չունեցող, բայց բիզնես-թրենինգ անողի ինքնավստահությամբ կողքիններին, ժողովրդին դասեր տալ, «կյանք բացատրել»։ Ինչևէ, եկեք ինքներս մեզ զոհ չսարքենք… մենք զոհ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ հենց այդ դիրքից ենք խոսում աշխարհի հետ։ Կողքից նայեք ուկրաինացիներին… ի՞նչ տպավորություն եք ստանում։ Հենց նույնը մեր հանդեպ ուրիշներն ունեն։ Ալբերտիչ

Մասաչուսեթսի տեխնոլոգիականում ԱՄՆ-ի ու ՌԴ միջև միջուկային պատերազմն ու դրա հետևանքներն են վիզուալիզացրել։