en
Feedback
Ալբերտիչ

Ալբերտիչ

Open in Telegram

Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։

Show more
358
Subscribers
-124 hours
+137 days
+930 days
Posts Archive
Ես ընդհանրապես լավ չեմ հասկանում, երբ քարոզչությունը փորձում են ներկայացնել մարդկային կյանքի համար այնպիսի մի երևույթ, ինչպիսին օտար մարմիններն են իմունիտետի համար։ Քարոզչությունը նույնն է, ինչ մարդու օրգանիզմում բնակվող սնկերը, բակտերիաները։ Դրանք կարող են մարդու մեջ ապրել իր ողջ կյանքի ընթացքում և որևէ կերպ մարդը չզգա դրանց գոյությունը, բայց եթե դրանց քանակն օրգանիզմում նորմայից անցնում է, բացասական հետևանքները զգացնել են տալիս։ Այնպես էլ քարոզչությունը։ Օրինակ, երբ հասարակության մեջ կան նույնասեռականներ, նրանց գոյության դեմ պայքարելը ծխախոտի դեմ պայքարի արդյունավետությունն է ունենալու։ Չի կարող լինել 100% առողջ հասարակություն, հետևաբար այդպիսի մարդիկ էլ մշտապես գոյություն են ունենալու։ Բայց երբ քարոզչությունը հետամուտ է լինում երևույթն արհեստականորեն ուռճացնելու, դա վաղ թե ուշ բերելու է հասարակության վախճանի։ Նույնը վերաբերում է «խաղաղության» քարոզչությանը։ Խաղաղ ապրելը լավ է, ճիշտ է, բայց մարդու ֆիզիկական գոյությանը սպառնացող խաղաղությունը մարդուն միայն կարմրավուն տեսարաններ է բերելու՝ երջանիկ հիշողությունների փոխարեն։ Մենք հիմա հենց այդպիսի ժամանակներում ենք ապրում, մեր օրգանիզմում փորձում են արհեստականորեն ավելացնել սնկերի քանակը։ Սնկերն էլ ի սկզբանե մարդուն շատ անհարմարություն չեն պատճառում և նա սովորաբար ժամանակին չի կանխում զարգացումը, իսկ հետո դրանց դեմն առնելը խիստ բարդ է լինում։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա օբյեկտիվորեն մեր հասարակության առողջ հատվածը չի կարողանում արդյունավետ հակազդել օտար-դրածո խմբակին։ Սնկի դեմ հնարավոր չէ արագ ու արդյունավետ պայքարել, եթե պրոցեսն արդեն գործադրված է։ Հարկավոր է երկարատև և հետևողական պայքար։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Հարկ է քիչ տրտնջալ ընդդիմության անկարողության, նոր Թեհլերյաններ չծնվելու, թմբիրում նիրհած «անգրագետ ժողովրդի» մասին, այլ հետևողական և անտրտունջ աշխատել հանուն #հավերժականՀայաստանի՝ այն կոմֆորտ գոտու, որում յուրաքանչյուր հայ իրեն զգում է, ինչպես իրեն զգում էր «անառակ որդին»՝ հայրական տուն վերադառնալիս։ Ալբերտիչ

Եթե մի կողմ դնենք ռուսների կողմից Արևմուտքին ուղղված մեղադրանքները (իբր իրենք փայլել էին մինչ օրս իրենց վարքով), ապա Գոնչարի մեսիջները օբյեկտիվորեն տեղին են։ Սակայն մի կարևոր կետ կա, ոէ բնականաբար ոչ ոք հրապարայնորեն դրա մասին չի խոսի։ «Խաղաղության» համար նախադրյալներ պետք է լինեն, որ համապատասխան քայլերն էլ բերեն պայմանագրի կնքմանը։ Ռուսները հրապարակային չեն կարող ասել, որ իրենց համար միակ ձեռնտու սցենարը մաքսիմալ դանդաղ ընթացող գործընթացն է։ Զուր չէ և հենց սրա համար է, որ Արևմուտքից և Թուրքիայից մեսիջներ են հնչում մինչև տարեվերջ հարցը փակելու վերաբերյալ։ Ուղղակի մի՛ ակնկալեք, որ ՌԴ ԱԳՆ-ը՝ ի տարբերություն Հայաստանը զավթած դրածոյի, անկեղծ ներկայացնելու է իրավիճակը։ Նման բաների մասին պրոցեսի պահին չեն խոսում։ Դա երբևէ միջազգային հարաբերություններում չի գործարկվել։ Ուղիղ չի ասվել և չի ասվելու։ Սակայն փաստերը, հայտարարությունները, դրանց կոնտեքստը հասկանալու ունակությունը և վերլուծությունը մեզ կարող են տալ ընթացքի մասին որոշակի պատկերացում։ Իսկ այն այս պահին հետևյալն է՝ կա երկու զուգահեռ պրոցես։ Մեկը վերահսկում է Արևմուտքը, մյուսը՝ Ռուսաստանը։ Գործընթացն ինքնին ձգվում է նաև այն պատճառով, որ թե՛ դրածոն, թե՛ Ալիևը երկու կողմում էլ համապատասխան զուռնայի տակ են պարում։ Էական չէ, որ նրանք երկուսն էլ մեծ հաշվով Ռուսաստանիմ տարածաշրջանին մղելու խնդիր ունեն։ Միջազգային հարաբերություններն ու Ռուսաստանի ազդեցությունը վերջինիս թույլ են տալիս լծակներ կիրառել, դրա համար Երևանի ու Բաքվի կառավարիչները հարկադրված են նաև բալալայկայի հնչյունների ներքո պար գալու։ Ալբերտիչ

Թարգմանեմ Բլինկենի ասածը՝ «Եթե մենք թույլ տանք ռուսներին անպատժելիորեն շարունակել այն, ինչ նրանք անում են Ուկրաինայում, աշխարհում այլ ագրեսորներ կնայեն և կասեն՝ դե, որ ռուաներին կարելի է, մեզ էլ է կարելի»։ Ես լինեի դիմացը նստած լրագրողը, 2020-ի ադրբեջանական ագրեսիան Բլինկենի ձախ աչքը կմտցնեի և ավելի խորը և համապարփակ, քան ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրն էր։ Բայց ավաղ, մարդիկ կլինեն, որ էլի կգան ու «ռուսներ սատանա են, Ամերիկան պուպուշն ա» տոնայնությամբ երգեր կերգեն։ Չէ՛, իրենք ճիշտ են, բայց մասամբ՝ մեծ տերությունների վարքը փոքր երկրների հանդեպ քիչ է տարբերվում իրարից, բայց ամերիկյան երկերեսանիությունը բրիտանական դիվանագիտությանն էլ տվել ու անցել է։ Մաստեր-կլասս են անում պարբերաբար անբարոյականության, թեև ավելի անբարոյական են նրանք, ովքեր փորձում են համոզել, թե սրանց անբարոյականությունը ավելի չնչին է կամ առհասարակ չկա (թե դրա չնչինն ու մեծը ո՞րն է)։ Ալբերտիչ

Կարծում եմ տեղին դիտարկումներ են՝ [Հեղինակը՝ Հովհաննես Խուդոյան] ❌ Եթե ես իմ էջում գրեմ Արցախ, դրանով Արցախը չի փրկվի։ ❌ Եթե լրագրողը նվաստացնող հարց տա պաշտոնյային, վերջինիս հակապետական քայլերը չեն կասեցվի ❌ Եթե ասեմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դրանով իրավական պետությունը չի վերականգնվի ❌ Եթե ասեմ, որ Գրիգորի Խաչատուրովն է քաղբանտարկյալ, դրանով բանակի կոտրված մեջքը չի ուղղվի ❌ Եթե ստորագրեմ Հայաքվեի համար, Արցախի հանձնումը չի չեղարկվի ❌ Եթե պաշտպանեմ մի դատավորի, դրանից դատական համակարգի գահավիժումը չի դադարի ❌ Եթե խնջույքից նկար չդնեմ, դրանից Արցախում պարենը չի ավելանա ❌ Եթե զանգեմ մի արցախցի ընկերոջ, դրանից 120,000 մարդու հուսահատությունը չի կոտրվի ❌ Եթե տարածեմ բռնարարքի մասին տեղեկություն, խոշտանգումները չեն դադարի ❌ Եթե մտահոգություններով կիսվեմ մի գաղափարակցի հետ, դրանք միևնույն է` չեն վերանա ❌ Եթե մի քաղցր խոսք ասեմ հայրենակցիս, համընդհանուր պառակտվածությունը չի նվազի ❌ Եթե չօգտվեմ հայրենադավ մեկի բիզնեսից, մեծ բան չի կորցնի ❌ Եթե մոլորյալ մեկին դարձի բերեմ, թշնամին դրանից չի թուլանա ❌Եթե ... ✅ Եթե - անեմ թվարկվածը ամեն օր ու հետևողական - եթե օգնեմ բոլոր նրանց, ովքեր անում են դա ամեն օր ու հետևողական - եթե թվարկածից թեկուզ մեկն անողին ոչ թե քննադատեմ, հիասթափեցնեմ, այլ համոզեմ անել մնացածը ամեն օր ու հետևողական - եթե քննադատողին համոզեմ չքննադատել ու միանալ թվարկվածին ամեն օր ու հետևողական - եթե թշնամացածին փորձեմ համոզել նվազեցնել թշնամանքը մինչև քննադատություն, քննադատությունից նվազեցնել մինչև չխանգարելը, չխանագարելուց անցնել օգնելուն ապա - հույս կլինի, որ հայը կարող է վերականգնել հավատը իր ուժերի նկատմամբ, մաքրվել ամոթից ու կեղտից, դիմադրություն ցույց տալ թշնամական բոլոր օջախների դեմ։ Ուրեմն ապրեն - Խաչատուրը, որ ֆլեշմոբ է կազմակերպել - Ani -ն ու Hripsime -ն , որ պետությունը քանդողների երեսին են խփում ճշմարտությունը - իրավապաշտպանները/քաղհասարակությունը ու ընկերները, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հետապնդումների մասին - մյուս բոլոր լրագրողները, ովքեր վերջին օրերին հրաշալի համախմբածություն են ցույց տալիս - փաստաբանները, ովքեր ամեն օր պայքարում են ապօրինությունների դեմ - անկախ դատավորները, ովքեր անձնական զրկանքներ կրելով, դիմադրում են իրավական պետության համար պայքարում - բոլոր նրանք, ովքեր ապրումակցում ու գոտեպնդում են պաշարման մեջ գտնվող արցախցի հայրենակիցներին - բոլոր նրանք, ովքեր փողոցներ են դուրս գալիս իրենց արդար պահանջներով - բոլոր նրանք, ովքեր չիմանալով, թե ինչ կարող են անել կամ հոգսերի մեջ թաթախված` ժամանակ չունեն որևէ բան անելու, իրենց մտերիմների հետ` առերես կամ վիրտուալ, կիսվում են իրենց մտահոգություններով առ հայրենիք։ Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ։ Հ.գ. Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում։

Ես չնայած հասկանում եմ, վստահ եմ՝ հեղինակն էլ, բայց այսպիսի հարցերը տեղին են և ոչ միայն պետք է տրվեն, այլև անպատասխան չպիտի մնան…

Ասանկ բաներ՝ Չինաստանում։ Ցածր սոցիալական ռեյտինգ ունե՞ս՝ գրեթե «իզգոյ» ես։ https://t.me/madam_secretar/27631

Гражданам Китая с низким социальным кредитным рейтингом запрещено водить собственные автомобили и даже велосипеды. Отныне для входа на заправочные станции Китая требуется распознавание лиц и проверка личности и если кто-то с низким баллом попытается войти, сразу же сработает сигнализация. Тут мы подробно рассказываем о том, как работает китайский киберГУЛАГ. @madam_secretar

Ասանկ բաներ՝ Չինաստանում։ Ցածր սոցիալական ռեյտինգ ունե՞ս՝ գրեթե «իզգոյ» ես։

Պարբերաբար էլի եմ տեսնում «ուշքի գալու», «դեմն առնելու» կոչեր։ Դրանք իրենց բնույթով հասցեատերերին չեն հասել և չեն հասնելու։ Փոխարենը՝ շուտով կպայթի։ Ու հենց այդ պայթյունն էլ մարդկանց կտա համապատասխան ազդակը։ Ինչո՞ւ է պայթելու։ Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում։ 120.000 մարդ իր ճակատագիրը նվիրելո՞ւ է Ալիևին, որ նա տնօրինի. դառնան քաղաքացի կամ լուռ, առանց դիմադրության ցեղասպանվեն։ Երբ այնտեղ պայթեց, բացարձակ էական չի լինելու, թե ով է Հայաստանում իշխանության գլուխ։ Ո՞վ է նրա կամակատարն Արցախում։ «Օփփենհեյմեր» ֆիլմում դրվագ կա Ռոբերտ Օփփենհեյմերի և Էյնշտեյնի միջև։ Ատոմային ռումբի հայրը համարվող Օփփենհեյմերը մտահոգված էր, որ ռումբի ստեղծումը շղթայական ռեակցիա է առաջացնելու։ Հիմա Արցախում հենց այդպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որը բերելու է շղթայական հետևանքների։ Ալբերտիչ

Ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների աչքի առաջ 68 տարեկան հիվանդի են առևանգում։ Նախ, հարկ է սկսել նրանից, որ մեր երկրում բացարձակ չեն պատկերացնում, թե որքան ձևական է եղել մշտապես խաղաղապահների ինստիտուտը։ Միշտ և ամենուրեք՝ անկախ նրանից, թե ո՞ր ուժերի ներկայացուցիչ են եղել խաղաղապահները։ Չեք հավատո՞ւմ. գուգլե՛ք և կհամոզվեք։ Երկրորդ, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները ունակ չեն սեփական քաղաքացիներին պաշտպանելու։ Տարածքը, որով կազմակերպվում է բուժառուների տեղափոխումը բառացիորեն բոլորի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավասության ներքո է, այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները կարող են ցանկացած ռուսական միջամտությանը հաթաթա տալ և պահանջել հեռանալ։ Ի՞նչ կարող են դրան հակադարձել ռուսները՝ բացարձակապես ոչինչ։ Նշանակո՞ւմ է դա, որ պետք է ռուսներին փոխարինել եվրոպական կամ ՄԱԿ-ի խաղաղապահներով։ Պարզապես հիմարություն է։ Ուղղակի նայեք ԵՄ դիտորդներին։ Ի՞նչ են անում նրանք ՀՀ սահմանին, որ այլ բան անեն Արցախում։ Հարցի լուծումը երկու ուղի ունի. Ադրբեջանի՝ որպես պետության, վերացում, Հայաստանի սուբյեկտայնության չեզոքացում, այդ թվում՝ Արցախի հայաթափում։ Վերջ։ Չլինենք անհույս ռոմանտիկ և չտարվենք վարդագույն իրականության երազանքով։ Արցախի հումանիտար ճգնաժամին այլ լուծում, առավել ևս կառուցողական լուծում պարզապես չկա։ Ալբերտիչ

Նախորդ հրապարակումից հետո ֆեյսբուքի ֆիդում հանդիպեցի երկու նույնաբովանդակ գրառում, որոնցից իմացա այս ֆիլմի մասին։ Հետաքրքիր է
Նախորդ հրապարակումից հետո ֆեյսբուքի ֆիդում հանդիպեցի երկու նույնաբովանդակ գրառում, որոնցից իմացա այս ֆիլմի մասին։ Հետաքրքիր է, թե ո՞վ է այս հեռուստասերիալի «Կոլոմոյսկին»։ Իմանանք՝ հասկանալու համար, թե ինչ նոր շոուի ակամայից մասնակիցն ու առանց ազդելու հնարավորության ականատեսն ենք լինելու։ Ալբերտիչ

Հայաստանում իշխանությունը ժողովրդի անվան տակ ևս զավթել են խաբեությամբ, բայց ոչ ֆիլմով (ինչպես՝ Ուկրաինայում. տես՝ վերևի վիդեոն Հայերիս կերակրել են «վերջապես խաղաղ ապրելու» կուտով։ Թեև իրականության մեջ, փոքր-ինչ լավ խորքային ուսումնասիրելով, կարելի է հանգել եզրակացության, որ մարդիկ, ովքեր եղել են հրապարակում, իրենց մեծամասնությամբ եղել են ոչ թե ժողովրդական զանգվածի մաս, այլ կա՛մ աղանդավոր, կա՛մ որոշակի հիմնարկի աշխատողներ, ում կամավոր-պարտադիր սկզբունքով ուղղորդել էին ամբոխին ձուլվելու։ Իշխանությունը զավթելն ունի մեկ գլխավոր ապագույց՝ «կա՛մ ես եմ լինելու Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու»։ Ի՞նչ են արել օտարերկրյա ծառայությունները։ Հավաքագրել են հայկականության շնչավոր ու անշունչ երևույթների հանդեպ ատելությամբ լցված, ցածր բարոյական սահմաններով անձանց ու տարիներով աշխատել նրանց հետ։ Աշխատել են և՛ ուղիղ, և՛ անուղղակի։ Նարեկ Մալյանն էս գծով լավագույն փաստահավաքն է։ Տևական աշխատանքից հետո առաջին անգամ մասշտաբային փորձարկել են իրենց վարժեցրածներին «150 դրամի» ցույցերի ժամանակ։ Երկրորդ անգամ փորձը ձախողվել է արդեն ՊՊԾ գնդի գրավումից հետո։ Իսկ 2018-ին պատրաստ էին և՛ զավթիչների խումբը, և՛ ամբոխը։ Աշխատել են փայլուն։ Այնպիսի խորը ատելության մթնոլորտ են ստեղծել, որ հիմա հազարավոր մարդիկ մտերիմ բարեկամների հետ նույնիսկ չեն շփվում։ Մի զգալի մասն էլ՝ կուրացած և այլևս գիտակից դառնալու շանսը կորցրած զանգվածի է վերածվել։ Այն անձանց խումբը, որը կարող էր իր վրա վերցնել ազգային էլիտայի դերը, մի կողմից՝ իրեն ատող զանգվածից մտավոր ունակություններով շատ հեռու չի գնացել, մյուս կողմից՝ ծայրահեղ մարգինալացվել է։ Թվում է՝ իրավիճակն այնպիսին է, որ ֆիզիկայի հիմնական օրենքներից մեկն այն մասին, թե ազդեցությունն առաջացնում է հակազդեցություն, ոչ մի հնավորություն չունի ռեալիզացվելու։ Եվ այդպես էլ լինելու է մինչև այն պահը, երբ արդեն առավելագույն շատ բան կորսվի։ Ալբերտիչ

Զավեշտ։ Հայաստանը զավթածը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի մաս, հետևաբար՝ Արցախի բնակչության հետ կապված հարցերը դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։ Միևնույն ժամանակ՝ զուտ շոուի համար հումանիտար օգնություն են ուղարկում Արցախ։ Սա էլ առիթ է տալիս Ադրբեջանին մեղադրել Հայաստանի «իշխանության» սադրանքների ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու փորձերի մեջ։ Ի՞նչ է ստացվում. Ադրբեջանի հռետորաբանությունը շարունակում է մնալ ռազմատենչ, Հայաստանի զավթիչներինը՝ դրան հրահրող։ Պարզ բառերով ասած՝ իրավիճակը տանում են նոր էսկալացիայի, որին Հայաստանը համակարգային առումով դիմագրավվելու պատրաստ չէ։ Այսպիսի պայմաններում, ռազմական գործողությունները կարող էին ավարտվել մեկ-մեկուկես ամսում։ Բայց մենք տարածաշրջանում ունենք Իրան և Ռուսաստան, ուստի, ամենայն հավանականությամբ, թե՛ նախապատրաստությունը, թե՛ բուն գործողությունները կարող են ձգձգվել (ինչ ճիշտն է՝ պատերազմի վերաբերյալ կոնկրետ ժամկետներից խոսելը հիմարություն է): Ըստ այդմ՝ կունենանք ներկայիս վաղվա օրվա հանդեպ անվստահության ավելի մեծ չափաբաժին։ Ուստի պետք է լինել տոկուն, համբերատար և հավատալ լուսաբացին այնպես, ինչպես Նարեկացու հավատն էր առ Աստված։ Ալբերտիչ

Հասկանում եմ, որ համատարած ապատիայի շրջանում ստորև գրածս սցենարը խիստ հոռետեսական է, բայց դա ամենաիրատեսականն է Չի լինելու ո՛չ խաղաղության պայմանագիր, ո՛չ Բերձորը շրջանցող հումանիտար միջանցք։ Լինելու է պատերազմ, որը կձգվի ավելի երկար, քան 44-օրյա պատերազմն էր։ Պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում, ներառելու է նաև քաղաքային մարտեր։ Հայաստանը դառնալու է պլացդարմ, որի վրա պատերազմելու են բոլորը։ Հայաստանում երկու տարբեր կողմերից կռվելու են նաև իրար դեմ։ Մոլորվածներն՝ ընդդեմ հայրենիքը իրապես ընկալողների։ Միևնույն ժամանակ՝ մարդկանց զգալի մասը, այդ թվում՝ նրանք, ովքեր իրենց կյանքը երբևէ Հայաստանից դուրս չեն պատկերացրել, լքելու են երկիրը։ Դրածոն իր նպատակին մինչև վերջ հասնելու է, որից հետո Բենիտո Մուսոլինին դժոխքի շրջաններից մեկում կսպասի իր բախտակցին։ Շա՜տ ծանր օրեր, ամիսներ, հնարավոր է՝ մեկից մինչև երեք տարի, սպասվի մեր երկրին։ Սա լինելու է այն ժամանակահատվածը, որն ընդունված է կոչել լուսաբացից առաջ ամենախավար ժամանակը։ Եվ միայն այդքանից հետո մեր երկրում դանդաղ կսկսվի լուսաբացը։ Ալբերտիչ

ՌԴ-ն 61 տոննա լոլիկի ու ելակի մուտքը իր տարածք արգելել է։ Նման որոշումները, ի գիտություն ասեմ, այն էլ մեծաքանակ ապրանքի դեպքում, կայացվում են քաղաքական հարթությունում։ Ալբերտիչ

Նայելով «միջազգային հանրությանն» ուղղված կոչերի նոր և հերթական տարափին՝ ակամայից հիշում եմ 1894-1923թթ. ֆրանս-նանսենյան կոչերը։ Չէ, կոչ անելը երևի լավ է, պետք է, ի վերջո խղճին հանգիստ է թողնում, բայց գործնականում գերանարդյունավետ են և անիմաստ։ Եվ մի դիտարկում. վերջին շրջանում կոչեր անողների բացարձակ մեծամասնության մոտ չեմ նկատել հասցեական մեղադրանք Հայաստանում իշխանությունը զավթողի նկատմամբ։ Ալբերտիչ

Ի լրումն. Կարող եմ հուշել երկու անուն, որոնք հստակ տեղավորվում են «դավաճանի» հասկացության ներքո։ Երկուսն էլ, որքան էլ զարմանալի (չ)է՝ Արցախից։ Երկուսն էլ գլխավորում են «հայրենիք» բառը անվան մեջ կրող կուսակցություններ։ Երկուսն էլ դավաճանել են այն ամենն ու բոլորին, ինչի համար և ում հետ կռվել են ժամանակին։ Հատկապես՝ նրանցից մեկը, ում շատերը որպես հերոս էին ընկալում։ Ալբերտիչ

«ԴԱՎԱՃԱ՞Ն, ԹԵ՞ ԴՐԱԾՈ» «Դավաճան» բառի հանդեպ ունեմ հետևյալ ընկալումը։ Դավաճանում է նա, ում նախապես վստահել ես, ով փոխել է սկզբունքները, որոնց հավատարիմ պետք է լիներ։ Դավաճան է նա, ով խմբի, հասարակության արժեհամակարգի, նորմերի նկատմամբ պետք է որ ունենար ընդհանուրին ընդօրինակող վարք, սակայն չի արդարացրել։ Իսկ իշխանությունը զավթողը դավաճան չէ։ Նա հենց սկզբից չի կիսել հայկականության գաղափարը, չի եղել դրա կրողը, որ դավաճաներ։ Նրա ամբողջ կենսագրությունը հայի, հայկականի ու Հայաստանի հանդեպ ատելության և թշնամանքի սերմանումն է։ Նա դրածո է, ում ներքին ու արտաքին ուժերի գործուն աջակցությամբ դրել են իշխանության, որպեսզի իրականացնի այն, ինչ չէր կարող իրեն թույլ տար հայկականության գաղափարի, էթնիկ գենետիկ հիշողության որևէ մեկ կրող։ Ալբերտիչ