Ալբերտիչ
Open in Telegram
Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։
Show more358
Subscribers
-124 hours
+137 days
+930 days
Posts Archive
358
Հիշո՞ւմ եք, երրորդ նախագահ մի շրջան կար փորձեց ուղղել իր կառավարման շրջանի հիմնական թերություններից մեկը՝ մարդկանց հետ կոմունիկացիայի բացակայությունը։ Իր դեմքով մասնակցեց ընտրություններին, որին վստահաբար իմաստ չէր տեսնի մասնակցելու, եթե երկրորդը չորոշեր գնալ այդ քայլին։ Երրորդ նախագահը մի քանի հարցազրույց էլ տվեց։ Դրանցից մեկի ժամանակ նա ասաց, որ պարտվել էր ոչ թե Նիկոլին, այլ շատ ավելի զորեղ շահառու խմբերի։
Սա ըստ իս շատ կարևոր մի նրբություն է, որը մենք բաց ենք թողում մեր էքզիստենցիալ շահերից խոսելիս։
Թշնամուդ հաղթելու համար, պետք է իմանաս, թե ո՞վ է թշնամիդ։ Մեր դեպքում, թվում է, ամեն ինչ պարզ է՝ ա/ Նիկոլը, ում իշխանություն են տվել արտաքին ճնշումներով, փաստացի՝ զավթելով այն, բ/ թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր գոյությանը հատկապես վերջին 100-150 տարում, գ/ էստեղ անուղղակի թշնամիների հարցում տարաձայնություն կա։ Հայաստանում մի մասը համարում է, որ թուրքերի հետ դաշնակցողը ռուսներն են, մի մասն էլ վստահ է, որ հավաքական Արևմուտքն է (կամ՝ առանձին անգլոսաքսոնական Արևմուտքը):
«Գ» կետի շուրջ թեժ բանավեճեր են, մարդիկ նույնիսկ իրարից նեղանում են։ Իսկ իրականությունը, թույլ տվեք, ասել՝ մեջտեղում է։ Իրականությունն այն է, որ աշխարհում գործում է որոշակի ազդեցություն, մեծ ռեսուրսներ ունեցող շահառու խումբ, որը ունի որոշակի նպատակներ։ Այդ նպատակների իրագործմանն էլ, ինչպես կարող ենք հասկանալ իրադարձություններից, Հայաստանի և այդտեղ ապրող էթնոսի թուլացումը (նվազագույն նպատակ) կամ չեզոքացումն է։
Եվ այդ խմբի շահերը սպասարկում են ոչ թե զուտ առանձին երկրներ, այլ այդ երկրների կառավարման օղակներում տարբեր պաշտոններ և դիրք ունեցող անձինք։ Վառ օրինակը Ռուսաստանի Դաշնությունն է, որի պետական շահն ու նրա որոշ չինովնիկների անձնական կապերը բացարձակ հակասության մեջ են։ Եվ դա ի դեպ հենց առիթ է «ռուս-թուրքական դաշինքի» մասին «բայկան» հիմնավորողների համար։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Արցախում բախումներ են հրահրում։ Ադրբեջանը կհայտարարի, որ խաթարվում է ներքին կայունությունը։ Կհռչակի «հակաահաբեկչական գործողություն», կմեղադրի Հայաստանին և կսկսի նոր պատերազմ։ Սա իմ կանխատեսումն է (ֆորս-մաժորները՝ հանած)։
358
Երբ այս վերը բերվածը գրել էի, դեռ տեղյակ չէի Գորիսի համայնքապետի պահվածքի կամ դեռ դեպքը տեղի չէր ունեցել։ Հանուն ճշմարտության՝ նույնիսկ չզարմացա, երբ տեսա, որ փիարով հերոս հռչակված երիտասարդն այսօր պաշտոնը պահելու համար ավանդույթի համաձայն՝ «մեղքը գցեց ժողովրդի գրպանը», թե՝ բա «ազգն է ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ»։
Էս ժողովուրդը որբի գլուխ է, մեկ՝ սեփական անողնաշար «էլիտան» է այն խուզում, մեկ՝ թշնամիներն ու նվաճողները։
Անկեղծ, մեր օրերի բդեշխներին-ինքնահռչակ էլիտիստներին նայելիս հասկանում եմ Տիգրանի կայսրության, Արշակունիների ու Բագրատունիների թագավորությունների անկման մեջ նախարարական տների կշիռը։
Ըստ այդմ, Հայաստանը միաժամանակ փրկել է պետք և՛ դրածոյից ու դրա շքախմբից, և՛ Պոլսո աղաների հայաստանցի ժառանգներից։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
«Խաղաղության» անվան ներքո այս ռազմական գործողություններին սովորաբար նախորդում է տեղեկատվական քարոզչությունը։ Քարոզչության օբյեկտ հանդիսացող հասարակությանը նախապատրաստում են՝ համոզելով, թե «ինչ անում ենք՝ ձեր համար ենք անում» (Հայաստանում՝ նույնը): Եվ ինչն ամենակարևորն է՝ այդպիսի զոհ հանդիսացող բոլոր երկրների հանդեպ բացարձակ նույն քարոզչական տեխնոլոգիաներն են կիրառվում՝ չնչին առանձնահատկությունների տարբերությամբ։ Եվ ամենուր, անկախ իրագործման ժամանակահատվածից, մշտապես հաջողում է։ Այսինքն՝ մեծ առումով այս տեսակ քարոզչությանը ուղիղ հակազդեցություն չկա։ Այլ խոսքով, եթե տարիներով մարդկանց ուղեղը լվանում են, նույնիսկ «Վանիշը» չի կարող հետ բերել «հարթեցրած» ուղեղների ակոսներն ու գալարները։ Դա ամենևին չի նշանակում, որ հակազդեցություն չկա, այլ այն, որ նույնատիպ քարոզչությամբ չես հաջողի։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Մի բանի մասին քանի՞ միլիոն անգամ ասվի, որ մարդիկ դա սերտեն
Ուզում եք՝ միլիարդ և տրիլիոն անգամ ասեք, գոռացեք, պատերին գրեք, եթե չկա պետական հստակ ու հետևողական քաղաքականություն, մարդիկ չեն սերտելու։ Բռնության ենթարկված երեխայի մասնակցությամբ տեսանյութ էլ կտարածեն, զինտեխնիկայի տեղաշարժն էլ, զոհվածների լուսանկարներն էլ։
Ես չեմ հիշում, որ էս մասով պետությունը երբևէ հետևողական, խիստ քաղաքականություն տաներ։ Չեմ հիշում, որ տարածողներին պատժեին խստությամբ և հրապարակավ, որ այլոց մտքով չանցներ։
Իսկ մնացած խոսքերն ու ելույթները պարզապես լիրիկա են։
Հ.Գ. Հիմա որևէ պետական քաղաքականություն չեմ ակնկալում բնականաբար։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Երբեմն որ ինչ-որ թեմայից խիստ հուզված չեն գրում՝ «էս ժողովրդին հասնում ա», «արժանի ա», «արդար ա»։ Այ ձեզ ղուրբան, եթե գրում եք՝ «ժողովուրդ», արդեն իսկ ձեզ էլ եք ներառում այդ զանգվածի մեջ, չնայած վստահ եմ, ձեզ թվում է, թե ֆուք ձեզ տարանջատում եք։
Չէ, այդ սխալանքը ես էլ եմ արել, մինչև 20թվի նոյեմբերի վերջ-դեկտեմբեր։ Ինձ թվում էր, ժողովուրդը, հատկապես՝ հնագույններից մեկը, որն ինչ փորձանք ասես գլխին տեսել է, պիտի որ իմաստուն լիներ և հեշտորեն թույլ չտար իրեն հիմարացնել։ Վերջին տարիներին, մանավանդ՝ հիմա, որպես ծնող, ես եկել եմ հետևյալին: Թող երեխայի ձեռքը, թող գնա ինքնուրույն ինչ-որ բան անի։ Ասեք ինձ, խնդրեմ, որքա՞ն է հավանական, որ երեխան ինքնուրույն գլուխ կհանի, առանց իրեն վնասելու, առանց փորձի։ Առանց էլիտայի (տվյալ կոնտեքստում՝ ծնողի) ժողովուրդը որբ է։ Երբևէ որբ երեխա տեսե՞լ եք, ծանո՞ք եք ծեծվող (տվյալ դեպքում՝ պարբերաբար կոտորվող) որբի հոգեբանությանը։ Անկեղծ, հոգնեցուցիչ է նվվոցն ու ողբը, ժողովրդի ուսերին աշխարհի մեղքերը բարդելու էս սովորույթը։ Պետք չի էլի ժողովրդական զանգվածից բարձր ինտելեկտ ակնկալել։ Հասարակության 10-20%-ից ավելին չի կարող լինել գիտակից, կրթված, սոցիալապես ապահով և ինտելեկտուալ։ Լավ է, թե վատ, դա է մարդկային պատմության օրինաչափությունը։
Ալբերտիչ
358
ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԿԵՏ, ՈՐ ԱՐԺԵ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ
☑️ Կտրվեք հույսից։ Մի՛ փորձեք ապրել հույսով, թե վաղը լույսը բացվի և արևը կժպտա, ծաղիկները կծաղկեն, ծիտիկները կծլվլան։ Պատրաստե՛ք ինքներդ ձեզ հոգեբանորեն և «իրեղենաբար»։
☑️ Վստահ եղե՛ք, որ պատերազմը լինելու է։ Էական չէ այն կլինի սեպտեմբերին, թե եկող գարնանը, թե մեկ շաբաթից։ Ուստի ձեր ծախսերը նախատեսեք այնպես, որ առնվազն մեկ ամսվա սննդի պաշար ունենաք։
☑️ Դադարե՛ք սպասելիքներ ունենալուց։ Մի՛ սպասեք ոչինչ ոչ ոքից՝ ո՛չ դրածոյից ու ընդդիմությունից, ո՛չ ռուսներից ու «միջազգային հանրությունից»։ Առաջինը ձեր սպասելիքներն արդարացնելու համար չէ զավթել իշխանությունը, երկրորդին պակասում է կամքը, վերջին երկուսն էլ չունեն պարտավորություն (էն թղթի կտորները ճղեք ու շպրտեք. թղթի շերեփով եռման կաթսայից ապուր չես հանի)։
☑️ Ազգային դաշտի գործիչներին՝ փորձեք վերջապես իրար մասին բամբասելու և ամեն մեկիդ թիկունքում ինչ-որ ուժ տեսնելու մոլեռանդ դավադրապաշտությունը, ձեր էգոիզմը դնել մի կողմ։ Եթե իրապես ազգային դաշտից եք, ապա պարտավոր եք ձեր եսասիրությունն ու դիմացինների մեջ մրցակից, թշնամի տեսնելու սովորույթը դնել մի կողմ։ «Էս սերժական ա, էն ռոբական ա, երրորդը միշիկական ա, չորրորդը գռուի ագենտը, էն մեկն էլ ա շպիոն» տիպի արտահայտություններն ու համապատասխան վերաբերմունքը պահեք գոյության պայքարից հետոյի։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
🚨 ՓՐԿՕՂԱԿԻ ՄԱՍԻՆ 🛟
Մարդը, լինելով բանական էակ, որը կարծես պիտի ենթադրեր ռացիոնալության որոշակի բարձր մակարդակ՝ էքստրեմալ, այդ թվում՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններում մեծապես տրվում է էմոցիաներին։
Հայկական իրականության մեջ հիմա երկու հատված կա։
➖ Փոքրամասնությունը, որը, խորտակվող Տիտանիկի մեջ լինելով, հասկանում է, որ նավը սուզվում է և պետք է միջոցներ ձեռնարկել:
➖ Մեծամասնությունը, որը Տիտանիկի համերգային սրահում խուլ է նավը լցվող ջրի ձայնին։
Փոքրամասնության մեջ էլ երկու հատված կա։
Մեկը՝ մարդիկ են, որոնք ձեռքին միջոց չունենալով՝ գոռում են նավը փրկելու անհրաժեշտության մասին։
Մյուսը՝ մարդիկ են, որոնք փորձում են գտնել նավում փրկօղակներն ու մակույկները։
Իսկ նավը շարունակում է խորտակվել…
Ի՞ՆՉ ԱՆԵԼ։ «Դե, որ էսքանը գրել ես, ասա՝ ի՞նչ անենք». կհարցնեք դուք։ Իսկ ի՞նչ պետք է անի խորտակվող նավում գտնվող մարդը։
❓ՍՄՍ գրի իր սիրելիին, ընտանիքին, որ նրանց շատ է սիրում և գնա՝ մեռնելու։
❓Ձեռքի տակ եղած կարկատած կտորներով փորձի փակել ճեղք տված հսկայական ծակերը, որոնցից ջուր է հորդում։
❓Նավի անձնակազմի ու ուղևորների ժողով հրավիրի, որպեսզի քննարկեն, գտնեն և համանավային քվեարկությամբ խորտակման պատճառ դարձած մարդու կամ մարդկանց համար պատժի միջոցը սահմանեն։
⚠️ Ես հակված եմ նրան, որ խորտակվող նավում գտնվող մարդը պիտի գտնի այն միջոցը, որով կկարողանա հասնել ափին։ Առաջին հայացքից, կարող է թվալ, թե նկատի ունեմ լքել նավը, այն է՝ հայրենիքը։ Ես չգիտեմ, ես չեմ դատողը և ոչ էլ որոշողը՝ լքելով փրկվե՞լն է ճիշտ և խղճին ոչ դեմ, թե՞ պարտիզանական պայքարը։ Ես միայն հետևյալ երկու բանում եմ համոզված.
ա/ ճառ կարդալը այսբերգին բախված նավի ճեղքերին դարման չի կարող լինել։
բ/ մենք փորձության մեջ ենք, որը հաղթահարվելու է խիստ փոքրաթիվ մարդկանց ջանքերով։ Կլինեն շատ ծանր օրեր, կլինեն ամեն ինչի վերջի մասին համոզված ժամեր։ Կլինի լիակատար հիասթափություն և «միջազգային հանրության» գթասրտության հույսով թշնամուն հանձնվելու մտքեր։
Բայց հավերժական է Հայաստանը այնքան ժամանակ, քանի դեռ կա գեթ մեկ հայ։ Հայերին բնաջնջելու պատմական բոլոր փորձերը ձախողվել են։ Ձախողվելու է նաև այս փորձը։
❗️Երբ այս մի ցիկլից դուրս գանք, մեր առջև մեկ խնդիր պիտի դնենք. բացել փակ ցիկլն ու ազգային մակարդակում բանականության նվազագույնը մեկ աստիճան վեր բարձրանալ…
Ալբերտիչ
358
Օրեցօր շատանում է մարդկանց թիվը, ովքեր մեղավորների որոնումներում «Ադամական մեղքը» ժողովրդի գրպանում տեղավորելու համառ, բայց անհաջող փորձերից հետո սկսել են դեռևս զուսպ, բայց առավել տրամաբանական փորձերը, ընդհանրապես՝ վերնախավի, մասնավորապես՝ մտավորականության սխալանքները մատնանշելու ուղղությամբ։
Երկար փնտրտուքների անարդյունավետությունը, իմ սուբյեկտիվ համոզմամբ, կապված է պարզ բանին. մենք խնդիրների հիմքում փորձում ենք տեղավորել մարդկանց, այլ ոչ թե մոտիվ(ներ)ը, որ(ոնք) մարդուն կամ մարդկանց խմբին դրդել են այս կամ այն գործողության։
💡Նույն դրածոն (շատ կուզեք՝ դավաճանը) ոչ թե սեփական նախաձեռնության արդյունքն է, այլ փտող և կամ արդեն փտած համակարգի հետևանք։ Նրա կողմից իշխանության զավթումը տեղի է ունեցել ոչ թե նրա «հզոր ուժեղ քաղաքական կերպար» լինելու, այլ համակարգի ներսից բարենպաստ միջավայրի, համապատասխան պայմանների շնորհիվ։ Միանգամից նշեմ. սա չի նշանակում, որ պետք է դրածոյին հանգիստ թողնել և համակարգը բուժել։
💡Նախ, համակարգի լծակներն ու ռեսուրսները կենտրոնացած են դրածոյի և իր թելերը բռնողների ձեռքին։ Երկրորդ, չի կարող օրգանիզմը առողջանալ, քանի դեռ ուռուցքն ու դրա մետաստազները հեռացված չեն։
💡Ինչպես ձախողվում են իշխանազավթիչներին ուղղված կոչերը, այնպես էլ անիմաստ են, այսպես կոչված, մտավորականներին և վերնախավին ուշքի բերելու փորձերը։
💡Հին համակարգի ծնունդ վերնախավն ու մտավորականությունը նոր իրականության հետ չի կարող ադապտացվել։ Նրա համոզմունքներն արդեն քարացած են։
❗️Եթե մտավորականը երեկ վախենում էր քրգործերից և աշխատանքից, իսկ այսօր բախվել է անարդարությանը և հիմա հանկարծ թևեր է առել, նա միգուցե դառնա ընդդիմադիր, բայց մտավորական չի կարող համարվել։ Նույնը՝ կուսակցականը։ Եթե հանկարծ ձեզ թվա, որ դուք կուսակցական եք (պայմանական՝ հանրապետական), ուրեմն՝ դուք էլիտա եք, իսկ ժողովուրդը ձեզ համար «ժեխ է», ապա դուք այնքանով եք էլիտա, որքանով ես՝ ատամնաբույժ։
‼️Ասածս ինչ է, կարիք չկա ռեսուրս և ժամանակ ծախսել՝ անդունդի կեսից ավելին գլորված տրակտորը փրկելու։ Այն արդեն ջարդոն է։
Ալբերտիչ
358
ՀԵԳԵԼԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵԳՆԵԼ
Դիալեկտիկայի օրենքներից մեկը «քանակական փոփոխությունների անցումն է որակականի»։ Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում՝ ավելի հեշտ է 100 հոգու միջից որակն առանձնացնե՞լը, թե՞ 1000-ի։ Ես հիմա չեմ անի ստանդարտ արտահայտություններից, որոնք սովորաբար սկսվում են՝ «մեր խնդիրը նրանում է…»։ Մենք փորձում ենք մեր իրականությունը վերածել խճճված թելի կծիկի ու մեծ ու փոքդ ագորաներում՝ «բիսեդկայում», տաքսու մեջ, ֆեյսբուքի գրառումների ներքո, ԶԼՄ-ներով, այդ կծիկը մանրադիտակի տակ ենք առնում, որ ծայրերը գտնենք։ Մինչդեռ ամեն ինչ առավել պրիմիտիվ մակարդակում է՝ «Գորդյան հանգույցի» տրամաբանության մեջ։ Խորհափիլիսոփայական ինտելեկտուալիզմի ցուցադրականության որձական դրսևորումը սեփական մեքենայի ճոխությունը բոլորի աչքը մտցնող միջին վիճակագրական հայի ցուցամոլության մի քանի գիրք ավել կարդացածի տարբերությամբ է զուտ։ Իսկ բոլոր փորձերը՝ ոչ պակաս խելացի և Նիկոլից ավելի լավ ընդդիմադիր երևալու համար մեծ-մեծ բառերով փրթելու ոչ միայն բացասաբար են ազդում փռթողի հանրային իմիջի վրա (Արցախի ճանապարհը բացող «խաչակիրները»՝ վկա), այլև հասարակության մեջ էլ ավելի խորացնում, առանց այդ էլ անդունդը ծակած ապատիան։
Եթե մի փոքր ավելի պարզ լինենք, մեր երկուհազարամյա խնդիրներին ողբերգական դրամատիզմ հաղորդելու կարիք չի լինի։
Ալբերտիչ
358
Միջազգային հարաբերությունների լեզվով Ադրբեջանի գործողությունները կոչվում են casus belli։ Քայլ-քայլ հիմքեր են ստեղծում հարձակման և դրա արդարացման համար։ Թեև «միջազգային հանրության» արձագանքն իմանալով՝ իրենց հազիվ թե արդարանալու պետք լինի։ Հուսամ, մարդիկ նորից չեն սկսի Հայաստանում երկիրը պահելու և բանակը նախապատրաստելու հարցադրումներ և պահանջներ դնել երկիրը քանդելու առաքելությունը փայլուն իրագործողի առջև։ Ի վերջո, նոր էսկալացիային ընդառաջ առավելագույնը ինչ կարող ենք՝ հուսալ, որ այս անգամ աստղերը մեր օգտին կդասավորվեն։ Իսկ այս մասով իմ կարծիքը քանիցս գրել եմ, չկրկնվեմ…
Ալբերտիչ
358
Վերջերս ինձ հաճախ են սկսել հանդիպել հետևյալ բնույթի արտահայտություններ՝ «պետք է…», «այ եթե…»։
Սրանք ուղղված են, կոչ են Հայաստանը զավթած իշխանությանը՝ որոշակի գործողությունների դիմելու։
Ես կհասկանամ, եթե այդպիսի արտահայտություններ լսեմ միջին վիճակագրական տաքսիստից կամ անասնապահից։ Բայց երբ այդպիսի տեքստեր են շռայլում, առաջին հայացքից, ինտելեկտի որոշակի պաշարով թվացող մարդիկ, սկսում եմ մտածել, որ «ինտելեկտուալ մարդ» ասվածը մեզանում խիստ չափազանցված իմաստ է ստացել։
Իրականությունը պարզ է և միակը՝ Հայաստանը զավթածների միակ նպատակը երկիրն այն աստիճանի թուլացնելն է, որ այն ունակ չլինի ինքնուրույնության և պառկի թուրքական ազդեցության տակ։ Մնացյալը՝ պարապ լոլոներ են։
Ալբերտիչ
358
Հարատև խաղաղության թեման չինացիներն են ակտիվ առաջ բրդողներից։ Դա մեր տարածաշրջանի վրա առաջին պրոյեկտողը կարծեմ Վ. Պուտինն էր։ Օրերս էլ Էրդողանն էր այդ մասին խոսում։
Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում խոշոր տերությունների միջև խաղաղության գոտու ձևավորումը տեղի է ունենում Հայաստանի տարածքների ու հայ ժողովրդի մարդկային կորուստների հաշվին։
Ի վերջո, մենք աստվածաշնչյան այն հալածյալնե՞րն ենք, ովքեր պիտի հալածվեն արդարության համար։
Միգուցե նախկին կյանքում ազգովի լուրջ մեղքե՞ր ենք գործել և վերջին երկու հազար տարում մեր կարման են դրել մեր առջև։
Ֆուտբոլի գնդա՞կ ենք, որին ով հասցնում՝ տշում է։
Մեր՝ որպես առանձին էթնոսի, զարգացման շրջանում մոռացե՞լ ենք անցնել բոլոր փուլերն ու մանուկի և ծերի արանքում չենք սերտել հասուն կերպարի դասերը։
Վերջապես, ո՞րն է այն գլխավոր պատճառը, որի հետևանքով Տիգրանի 300.000կմ-անոց տարածքը միայն կորցնում ենք, անընդհատ զոհեր ենք տալիս, ցեղասպանվում ենք, փյունիկի պես վեր ենք հառնում ու նորից էդ փյունիկյան փակ ցիկլը ճեղքել չենք կարողանում։
Ալբերտիչ
358
Դեռ պատանեկան տարիքից հակված եմ գիտութան տեսություններին վերապահումով մոտենալու։ Սակայն ոչ նրա համար, որ չեմ վստահում, այլ որովհետև իմ ընկալմամբ մարդկությունը թե՛ պատմության, թե՛, օրինակ, ֆիզիկայի/աստղաֆիզիկայի մասին լիարժեք պատկերացում չի կազմում, հետևաբար այդ պահին առկա տեղեկատվությունը ինչ-որ պահի հերքվելու է նոր բացահայտման հետևանքով։
Ասենք, չինացիները հայտարարել են, որ նոր մարդկային գտածո ունեն, որով, փաստորեն, պարզվում է, որ այդ տեսակը Չինաստանի տարածքում եղել է նույն ժամանակահատվածում, ինչ հոմո սափիենսը՝ Աֆրիկայում։ Ու այսպես ամեն նոր բացահայտում ամբողջովին փոխելու է նախորդ պատկերացումները։
Ալբերտիչ
358
Ստորև հարցս հավանաբար ավելի շուտ պիտի տրվեր, բայց տարօրինակաբար ուշադրություն չէի դարձնում։
Ի՞նչն է ստիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արապապյան անուն-ազգանունը կրող երևույթին նշանակել դեսպան Կանադայում, ինքն էլ՝ 6 տարի (2000-2006թթ.):
Ընդհանրապես, եթե շատ եք ցանկանում երկրորդ ու երրորդ նախագահների վրա բարդել հայոց պետության ձախողման բոլոր մեծ ու փոքր մեղքերը, ես երկուսը գիտեմ, որոնք առանցքային սխալներ են եղել՝ երկուսի ժամանակ էլ կադրերի ընտրության և Սփյուռքի հետ ճշգրիտ ու բազմաշերտ, մասնագիտական հարաբերությունների ձևավորման հարցերում թերացումները։ Բայց դրանք թերացումներ էին, որոնք, իհարկե, ազդեցություն ունեցել են, բայց պետության ձախողման միակ և գլխավոր մեղավորը առաջին նախագահն է, որովհետև բոլոր տեսակի բացասական երևույթների հիմքը հենց իր կառավարման շրջանում է դրվել։ Նա օրոք են Հայաստանում տարատեսակ մականունավորներ սկսել հարստանալ։ Նրա օրոք է բացվել պետական համակարգերի քանդման գործառույթ ունեցող «Սորոսի հիմնադրամը»։ Մի խոսքով, Պիզայի աշտարակի ծուռ հիմքը հենց նրա նախագահության տարիներին է դրվել, մյուսները պատասխանատու են հարկերի համար, բայց այսպիսի պայմաններում տրամաբանական էր, որ մի օր բարձր մագնիտուդով ցնցումից հարկերը երերալու էին և շենք փլվեր։ Հենց սրա համար օբյեկտիվ չէ ցանկացած քաղաքական գնահատական, որը կիսատ է թողնում կամ առհասարակ աչքաթող է անում առաջին նախագահի դերը failed state-ի հարցում։
Հ.Գ. արապապյանն այսօր էլ աչքի էր ընկել պերֆեքթ թիվիոտ նյութն իր էջում կիսվելով, շատերի համար զարմանալի էր, իսկ ես լավ եմ հիշում, որ այս երբեմնի «վայ-դիվանագետը» (մասնագիտությունս խայտառակողը) ապրիլյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին պարբերաբար ապատեղեկատվություն էր տարածում։ Ուստի բացարձակ նորություն չէ ինձ համար դրա տեսակը, որն ի դեպ ինձ համար կրկին «դրածո» է, բայց ոչ դավաճան։ Ես նրա մեջ հայկական որևէ բան չեմ տեսնում, որ համարեմ, թե դավաճանել է հայկականությանը։
Ալբերտիչ
358
Ի դեպ։ Անհնար է արմատախիլ անել նույնասեռականությունը։ Կարելի է դրա մասին չխոսել, վերահսկել, որ քարոզչությունը չմտնի դպրոցներ և այլ գործողություններ կատարել, բայց դրանից մարդիկ չեն դադարի այդպիսին դառնալ։ Ընդ որում՝ այդպիսին սովորաբար չեն ծնվում, այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դառնում են։
Բառացիորեն նույն կերպ անտեղի և անիմաստ է սեփական երկրում ա) մարգարե լինելը, բ) դրածոների և դավաճանների դեմն առնելը։ Գտնվելու են միևնույն է նախանձ, մանկական տրավմաների փնջով մարդիկ, որոնք ներսից են բացելու երկրիդ դարպասները։ Դրանք կարող են լինել մանկուց բոլորից գիտակցաբար և ենթագիտակցորեն վրեժ լուծելու ծարավ դրածոներ, ինչպես մեր երկրի վարչապետն է։ Կարող են լինել նաև Արցախի առաջին պատերազմում հերոսացած երիտասարդ գեներալներ, որոնք երրորդ պատերազմին հաջորդող շրջանում դրսևորել են Արցախի հանդեպ դավաճանական՝ ադրբեջանամետ դիրքորոշումներ (հիշեք՝ ո՞վ է առաջինը խոսել Ակնայից Ստեփանակերտ ճանապարհը բացելու մասին):
Ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ Ֆրանգյուլներն ու Մելիք Շահնազարները։
Այդպիսի երևույթների դեմն առնելու համար մեզ հայտնի մարդկության հոգեբանական կերտվածքը կարող է միայն առաջարկել որպես կանխարգելիչ միջոց տոտալիտար ռեժիմի ներդրումը, բայց դա չի կարող տևական բնույթ կրել, իսկ արդյունավետությունն էլ խիստ կասկածելի է։ Եթե կհիշեք հաջողված օրինակներ, որոնք երկարաժամկետում արդյունավետ են եղել և չեն ունեցել բացասական հետևանքներ ևս, շնորհակալ կլինեմ, եթե մեկնաբանություններում գրեք։
Ալբերտիչ
