en
Feedback
ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

ՀՀ ՊԵԿ/ SRC of RA

Open in Telegram

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ալիք The official Telegram channel of State Revenue Committee of the Republic of Armenia

Show more
4 800
Subscribers
+124 hours
+67 days
+3230 days
Posts Archive
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության շարունակական համագործակցության արդյունքում սեպտեմբերի 7-
+5
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության շարունակական համագործակցության արդյունքում սեպտեմբերի 7-ից 11-ը Երևանում անցկացվում է «Ռազմավարական առևտրի վերահսկողության իրականացում (STCE)» թեմայով դասընթաց, որին մասնակցում են մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Քառօրյա դասընթացի նպատակն է ամրապնդել մաքսային ծառայողների կարողությունները՝ զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց հետ փոխկապակցված ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելման, ինչպես նաև ռազմավարական և երկակի նշանակության ապրանքների նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման ուղղությամբ։ Ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքի շարունակական կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ վերահսկողության ապահովման գործում։

📦Հիշեցնենք, որ ՀՀ ներմուծվող և ՀՀ-ից ՌԴ արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ։ Նույնականացման միջոցներով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի շրջանակում, ՌԴ-ից ՀՀ տարածք ներմուծվող մի շարք ապրանքախմբերի դեպքում Հայաստանի տարածքում լրացուցիչ դրոշմավորման անհրաժեշտություն չկա։ Արտահանման դեպքում նույնպես, եթե ապրանքը դրոշմավորված է Հայաստանում դրոշմավորման ներդրման ազգային օպերատոր «Ի-Մարկ» ՍՊԸ-ի՝ Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) կողմից տրամադրված ծածկագրերով, ապա ՌԴ արտահանելիս կրկնակի դրոշմավորում իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում։ Մանրամասները👈🏻

Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք։ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1 մլրդ 500 մլն դրամը։ Ավելին

ՀՀ վարչապետի 2026 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումներով նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ՝ միաժամանակ ազատվելով ՊԵԿ նախագ
ՀՀ վարչապետի 2026 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումներով նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ՝ միաժամանակ ազատվելով ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Պաշտոնավարման ընթացքում Համլետ Սահակյանն իր ներդրումն է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ուղղությունների, մեթոդաբանության և ընթացակարգերի կատարելագործման, ինչպես նաև միասնական և արդյունավետ աշխատանքային մոտեցումների ձևավորման գործում։ Պետական եկամուտների կոմիտեի թիմն իր երախտագիտությունն է հայտնում Համլետ Սահակյանին՝ պաշտոնավարման տարիներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության, մեծ նվիրումի ու արդյունավետ համագործակցության համար։ Միաժամանակ, շնորհավորում ենք Համլետ Սահակյանին՝ Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում, որ նրա աշխատանքային գործունեությունը նույնքան արդյունավետ և ազդեցիկ լինի նաև հարկային քաղաքականության և հանրային ֆինանսների ոլորտում՝ նպաստելով նոր նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, ոլորտի հեռանկարային զարգացմանն ու նոր արժեքների ստեղծմանը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության
+3
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։ Ողջունելով առաքելության անդամներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ձևավորված երկարամյա ու արդյունավետ համագործակցության կարևորությունը։ ԱՄՀ առաքելության շրջանակում, սեպտեմբերի 7-18-ը ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ նախատեսվում է անցկացնել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրման ուղղությունները։ Ավելին

Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խա
Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները։ Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը՝ հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակելով դրանց հասանելիությունը։ Առաջարկվում է սահմանափակել նաև չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը: Ավելին

💬Միասին ամփոփենք նախորդ շաբաթվա նորությունները Հունվար-օգոստոսին հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 տրլն 27.1 մլրդ
💬Միասին ամփոփենք նախորդ շաբաթվա նորությունները Հունվար-օգոստոսին հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 տրլն 27.1 մլրդ դրամ Համալիր հարկային ստուգումները արդյունավետության բարձրացում՝ քանակի նվազման պայմաններում. 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները ՊԵԿ հիշեցնում է ՀԴՄ կտրոններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի պարտադիր արտացոլման մասին ՊԵԿ նախագահը պարգևատրել է իրավապահ մարմինների թիմային հաշվարկում առաջին տեղը գրաված ՊԵԿ թիմի անդամներին ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան քննարկմանը ՎԶԵԲ-ը խորհրդատու կազմակերպություն է փնտրում Ախուրիկի, Մարգարայի, Երասխի անցակետերի և Մարգարայի կամրջի տեխնիկատնտեսական գնահատման համար Կարևոր է իմանալ | Ուսման վարձի փոխհատուցան հնարավորություն՝ եկամտային հարկի գումարից Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք ______________ 🎨 Մհեր Չատինյան | Արևոտ օր

Եթե քաղաքացին չի ստորագրել և հանձնել եկամուտների հայտարարագիրը, կարող է արդյո՞ք դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում
Anonymous voting

Ի՞նչ հնարավորությունից կարող է օգտվել հայտարարագիր ներկայացնող քաղաքացին, եթե վճարել է եկամտային հարկ
Anonymous voting

Ո՞ր դեպքում պետք է ստորագրել և հանձնել 2025 թվականի եկամուտների հայտարարագիրը
Anonymous voting

Հարկային վիկտորինա Եկե՛ք շարունակենք եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ գիտելիքները ստուգումը: Պատասխանե՛ք հարցերի
Հարկային վիկտորինա Եկե՛ք շարունակենք եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ գիտելիքները ստուգումը: Պատասխանե՛ք հարցերին, իմացեք՝ ինչքանով եք տեղեկացված

📈Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունն
+3
📈Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացնում է 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները. 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ 2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։ Մանրամասները👈🏻

📈Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունն
+3
📈Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համալիր հարկային ստուգումների իրականացումը ոչ միայն որպես հարկային պարտավորությունների վերահսկողության, այլև՝ հարկային կարգապահության բարձրացման և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կամավոր ու պատշաճ կատարման խթանման գործիք, ներկայացնում է 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքները. 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ 2025 և 2026 թվականների առաջին կիսամյակների արդյունքներով իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 89-ով կամ 29%-ով, մինչդեռ ստուգման ակտերով առաջադրված գումարների մասով արձանագրվել է 165% աճ, իսկ ճշտված հաշվարկների ներկայացման մասով գումարային 34% աճ։ Մանրամասները👈🏻

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարար
+5
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան քննարկմանը, որը կազմակերպվել է Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային էկոհամակարգի զարգացման հեռանկարները, արհեստական բանականության կիրառումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, կիբեր-ֆիզիկական անվտանգությունը, մարդկային կապիտալի զարգացումը և ժամանակակից ենթակառուցվածքային համակարգերի կառավարումը։ «Կիբեր-ֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը, որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը և «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ կիբերանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը։ Ավելին

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը: 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 մլն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան 100 մլն դրամի հարկային պարտավորություն։ Ավելին

#թարմացում Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորա
#թարմացում Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրության imID համակարգն արդեն բնականոն աշխատում է։ Համակարգի աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ամբողջությամբ կարգավորվել են։

💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրո
💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը՝ 14։45-ից առկա են խնդիրներ։ Միաժամանակ, հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։ Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերի՝ իրավապահ մար
+5
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում առաջին տեղը գրաված ՊԵԿ թիմի անդամներին։ Հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով թիմի անդամներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ արձանագարված արդյունքը կարևոր է ոչ միայն մրցութային հաջողության, այլև ՊԵԿ-ում ձևավորվող թիմային մշակույթի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ այս արդյունքը վկայում է միասնական նպատակի շուրջ համախմբվելու և թիմային աշխատանքի կարևորության մասին․ «Այս ձեռքբերումը նաև վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող մշակութային վերափոխումների արդյունքն է, երբ սկսեցինք առաջնորդվել մեկ տեսլականի և առաքելության շուրջ՝ միևնույն ուղղությամբ առաջ շարժվելու սկզբունքով։ Եվ այս փոփոխությունների արդյունքը տեսնում ենք նաև բանակային խաղերում, որտեղ նախկինում գուցե չէինք պատկերացնի ՊԵԿ-ի նման հաջողություն»։ Ավելին

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում ապահովել վաճառված ապրանք
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում ապահովել վաճառված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ սահմանված տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ արտացոլումը։ 🧾Ինչ տեղեկատվություն պետք է արտացոլել 2022թ. սկսած, նախորդ որևէ տարվա արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոններում պարտավոր են արտացոլել. ✅փաստացի վաճառված ապրանքի անվանումը և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ✅կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանումը և համապատասխան կոդը ✅գնվող ապրանքի քանակը և չափման միավորը։ Հանրային սննդի ծառայությունների դեպքում ՀԴՄ կտրոնում պետք է արտացոլվեն նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակում տրամադրվող ճաշացուցակի անվանումները: 🧾Ինչ պետք է անել ✅ստուգել ՀԴՄ-ներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկի և համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պատշաճ մուտքագրումը, ✅ՀԴՄ կտրոնները տրամադրել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։ Ավելին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է Ախուրիկի, Մարգարայի, Երասխի նոր սահմանային անցման կետերի և Մարգարայի կ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրապարակել է Ախուրիկի, Մարգարայի, Երասխի նոր սահմանային անցման կետերի և Մարգարայի կամրջի տեխնիկատնտեսական գնահատումն իրականացնելու համար խորհրդատու կազմակերպության ընտրության նպատակով հայտարարված գնման գործընթացի վերաբերյալ հայտարարությունը։ Խորհրդատու կազմակերպության ընտրության համար հայտարարված գնման գործընթացի հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ «PR 020807 Armenia: FS_Akhurik, Margara, Yeraskh Border Crossing Points & Margara Bridge Crossing» վերնագրի ներքո (EBRD | Public Bid Site)։ Գնման ամբողջական փաստաթղթերը հասանելի են միայն ՎԶԵԲ էլեկտրոնային գնումների հարթակում գրանցված կազմակերպություններին։ Գրանցման և գնման փաստաթղթերին հասանելիություն ստանալու վերաբերյալ ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ (EBRD corporate procurement and consultancy services | We invest in changing lives): Գնման գործընթացի հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 27-ին, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։