en
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Open in Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Show more
7 730
Subscribers
-124 hours
+77 days
+2030 days
Posts Archive
Լավ բիզնեսը հաճախորդների հետ լավ հարաբերություններն են ✔️ Առողջ հարաբերությունները կազմակերպության առաջընթացի բանալին են: Քո բիզնեսում առաջին տեղում միշտ պետք է լինեն մարդն ու մարդկային հարաբերությունները: Ցանկացած իրավիճակում դու և քո թիմը պետք է փորձեք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կգոհացնեն ձեր հաճախորդներին, ու նրանք դռնից դուրս կգան նորից վերադառնալու ցանկությամբ: ✔️ Բիզնեսը պետք է ճկուն լինի և օգտագործի իրավիճակային մարքեթինգի տարրեր, որ ամեն հաճախորդ իրեն զգա կարևոր ու գնահատված: Ահա այդպիսի մի օրինակ: Մի լրագրող KFC արագ սննդի կետերից մեկում ականատես է լինում ամուսնության առաջարկի ու հոդված է գրում այս վերնագրով` «Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ այնքան աղքատ են, որ ամուսնության առաջարկ են անում KFC–ում»: Հոդվածը հակառակ ազդեցությունն է ունենում, այն տարածվում է #KFCProposal հեշթեգով, Huawei ապրանքանիշը զույգին հեռախոս է նվիրում, McDonald’s-ը Թոնի Բրենքսթոնի համերգի տոմս, և շատ այլ բրենդեր իրենց աջակցությունն են ցուցաբերում զույգին: Արտահայտելով իրենց մարդասիրությունը` բիզնեսները ձեռք են բերում հեղինակություն ու սիրվում են: Լավ բիզնեսը աշխատակիցների հետ լավ հարաբերություններն են Յուրաքանչյուր գործատու պետք է ստեղծի հարմար պայմաններ իր աշխատակիցների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ամեն օր 💚 սիրով ու հաճույքով կատարի իր աշխատանքը: Գոհ ու բավարարված մարդկանց աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա: Google-ը, օրինակ, մեկն է այն ընկերություններից, որն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն պայմանները: Օրինակ` ընկերության ճաշարանում աշխատում է 3 Micheline աստղի արժանացած 👨‍🍳 խոհարար, իսկ աշխատակիցներն աշխատանքի կարող են գալ իրենց տնային կենդանիների հետ: 🐕🐱

Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործու
Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործում այս կանոնը բիզնեսում: 😎 21-րդ դարում, երբ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, թվում է, թե սպասարկման արվեստը ետին պլան է մղվում և արժեզրկվում է: Սակայն իրականությունն այլ է: Այն այսօր էլ արդիական է բոլոր այն բիզնեսների համար, որոնք առաջարկում են սպասարկման ծառայություններ: Ահա, թե ինչպես կարող է Ոսկե կանոնն օգնել քո բիզնեսին: 👇

🗯️ Որոշ երկրներ այլևս չեն թողարկում թղթային գումար Ավստրալիան, Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան, Ռումինիան, Վիետնամը, Կանադան և մի շարք այլ երկրներ թղթայինի փոխարեն սկսել են թողարկել պլաստիկ թղթադրամներ: 🤗 🗯️💲 նշանը եղել է դոլարից և նույնիսկ ԱՄՆ-ից առաջ Նախքան դոլարի հայտնվելը Ամերիկայում օգտագործվում էր մեքսիկական պեսոն, որի նշանը` $-ը, առաջացել էր P և S տառերի միացումից: Սեփական արժույթի ծնունդից հետո այն շարունակեց օգտագործվել որպես դոլարի նշան: 🗯️ Աշխարհի ամենամեծ մետաղադրամը🪙 կշռում է 1 տոննա Այն պատրաստված է 99,99% մաքուր ոսկուց, տրամագիծը` 80սմ, հաստությունը` 12սմ: Մետաղադրամների հսկայի արժեքը ստեղծման պահին գնահատվել է 57,34 մլն դոլար: Նրա ստեղծման համար պահանջվել է 18 ամիս: 🗯️ 100 յուանը ամենակեղտոտ թղթադրամն է Ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրության` ամենակեղտոտ թղթադրամը 100 յուանանոցն է, որի վրա «ապաստան է գտնում» 180.000 🦠բակտերիա: Հետաքրքիր է, որ եվրոյի վրա հայտնաբերվել է ընդամենը 11.000 բակտերիա, քանի որ եվրոն մշակվում է հատուկ մանրէասպան միացությամբ: 🗯️ Կանաչը դոլարի գույնն է Դոլարի 💵 համար ընտրվել է կանաչ գույնը, քանի որ այն ամենադիմացկունն է խամրելու և գունաթափվելու հարցում: 🗯️ ԱՄՆ-ում նախագահը կենդանության օրոք չի կարող լինել թղթադրամի վրա Ի դեպ, Մարթա Վաշինգթոնը եղել է միակ ամերիկուհին, որ հայտնվել է թղթադրամի վրա:

Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇
Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇

🪙 Պատուհանի հարկ Այս հարկատեսակը գործում էր 🇬🇧 Անգլիայում 17-18-րդ դարերում: Մարդիկ վճարում էին պատուհան ունենալու, արևի լույսից օգտվելու համար: Որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Սա է պատճառը, որ այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքերի` քիչ թվով 🪟 լուսամուտներով: 🪙 Գլխարկների հարկ 1784-1811թթ. Մեծ Բրիտանիայի բյուջեն մեծապես ձևավորվում էր գլխարկների 🎩 հարկից: Այն բավականին շահավետ էր, քանի որ անգամ ամենաաղքատ քաղաքացին չէր հարգի իրեն, եթե գլխարկ չկրեր: Հարկը մեծապես ազդում էր մեծահարուստների վրա, ովքեր մեկի փոխարեն կարող էին մի քանի գլխարկ կրել: 🪙 Մորուքի հարկ Հարկը սահմանել էր ռուս Պետրոս I կայսրը, ով 🧔 մորուքը համարում էր հնացած տարր: Նա ցանկանում էր նաև ռուս հասարակության արտաքինը տարբերել արևմտականներից: Նրանք, ովքեր ցանկանում էին մորուք պահել, պետք է հարկ վճարեին, որից հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»: Այս հարկը հանվեց միայն 1772թ: 🪙 Մեթան գազի հարկ Ուսումնասիրությունները պարզել են, որ Եվրոպայում մեծ քանակի մեթան գազ է արտազատվում այն ընթացքում, երբ կովերը մարսում են կերած խոտաբույսերը: Ցուցանիշները նվազեցնելու նպատակով ԵՄ մի քանի երկրներում հարկեր են սահմանվել յուրաքանչյուր կովի համար: Ամենաբարձրը 🇩🇰 Դանիայում է, ուր 1 կովի համար հարկը հասնում է մինչև 110 դոլարի: 🪙 Անվան հարկ Շվեդիայում նորածնի անունը որոշելիս միայն հոր և մոր կարծիքը բավարար չէ, այն պետք է դուր գա նաև Շվեդիայի հարկային 🫣 գործակալությունը: Մինչև երեխայի 5 տարեկան դառնալը ծնողները պետք է դիմեն անվան հաստատման համար, այլապես կտուգանվեն 770 դոլարով: Այս օրենքը գործում էր 1982թ., որպեսզի արգելեր մարդկանց օգտագործել թագավորական անունները, իսկ այսօր նպատակը երեխաներին վիրավորական անուններից պաշտպանելն է: Չնայած դրան` վերջերս թույլատրվել են «Google», «Lego» անունները: 🪙 Տիբեթյան հարկեր XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ 👂 ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի 👃 հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր` ըստ քթի երկարության. ինչքան քիթը երկար էր, այնքան մեծ էր հարկը: 🪙 Շուն պահելու հարկ Ճապոնիայում տանը շուն պահելու համար մինչև օրս հարկ են վճարում: 🪙 Աղմուկի հարկ Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում, սկսած 1980թ., յուրաքանչյուր ✈️ ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար: 🪙 Խորովածի հարկ Այս հարկատեսակը շատ ծանր կլիներ մեզ համար: 2007թ. սկսած` Բելգիայի որոշ շրջաններում 🍖 խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով` խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազ է արտանետվում:

Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗

Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 ❓ հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս: ✔️ Ինքնաֆինանսավորում Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների 🪙 օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը: ✔️ Ներդրումներ Վենչուրային հիմնադրամներ Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել: Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը: ✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ Դու կարող ես դիմել տեղական և միջազգային 🌍 տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը: ✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 🏦 Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:

Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրի
Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:

🎙️ ChooseFI Փոդքասթը ունկնդրին տալիս է 💸 ֆինանսական անկախություն: Արդեն հասանելի 160 եթերներից յուրաքանչյուրը լսելուց հետո մտածում ես. «Ես ևս կարող եմ այսպես անել»: 🎙️ Millennial investing Այս փոդքասթի նպատակն է գրագիտություն տարածել ֆինանսական աշխարհի մասին: Ռոբերտ Լիոնարդը հարցազրույցներ է 🎤 անցկացնում ոլորտի առաջատարների հետ` օգնելով ունկնդրին ֆինանսական որոշումներ կայացնելիս: 🎙️ Ditch the suits 25 րոպե տևողությամբ եթերներում հեղինակը խոսում է 👩‍💼 բիզնեսի հաջողության բանաձևերի մասին` բերելով օրինակներ իրական կյանքից, որոնք ոգևորում են ու մղում ներդրումներ անելու: 🎙️ DIY Money Հեղինակները 15 րոպեում խոսում են անձնական հաշիվներին առնչվող բոլոր ոլորտների մասին` հարկային պարտականություններ, ամուսնություն, պարտքեր, ապահովագրություն: Անմիջական զրույցի ֆորմատի շնորհիվ դու քեզ զգում ես զրույցի մասնակից: 🎙️ Radical personal finance Ջոշուա Շիթսը ֆինանսների պլանավորման ոլորտում առաջատար հեղինակություն է, ում խորհուրդներն օգնում են բարելավել ֆինանսական վիճակը խելամիտ💱 ներդրումներից ստացած եկամուտներով: Իրենց ֆինանսական ապագան վերահսկել ցանկացողները պետք է լսեն այս փոդքասթը: 🎙️ Money for the rest of us Հեղինակը ներդրումների ավագ մասնագետ է, ով ամենապարզ եղանակներով ներկայացնում է 🌍💲 ֆինանսական աշխարհի ամբողջ էությունը: 🎙️ Smart passive income Այս մեկը տարբերվում է մյուսներից: Հեղինակ Թեփ Ֆլինը բլոգեր է, ինֆլուենսեր և փորձված ներդրող: Նա կիսվում է գիտելիքներով ու վերացնում 💸 ֆինանսների հետ կապված բոլոր վախերը:

Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցնե
Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցները: Մեքենա վարելիս, մարզվելիս, աշխատելիս կամ հանգստանալիս լսի´ր այս հաղորդումներից որևէ մեկը ու զինվի´ր ֆինանսական գիտելիքներով: 🎓💲

Ըստ տարածքային կիրառման` քարտերը լինում են` 👉 Տեղական Օգտագործվում են միայն թողարկող երկրի տարածքում (Հայաստան`ARCA, Ռուսաստան` MIR և այլն): 👉 Միջազգային Միջազգային վճարային համակարգերի քարտեր են, սպասարկում են ամբողջ 🌎աշխարհում, որոնցից ամենատարածվածներն են VISA-ն և MasterCard-ը: 👉 Վիրտուալ Այն գոյություն ունի միայն էլեկտրոնային տեսքով, չունի ֆիզիկական կրիչ և հարմար է հատկապես օնլայն 🌐տիրույթում վճարումներ և գնումներ կատարելու համար: Ըստ նշանակության և գործառույթի` աշխարհի քարտերը լինում են` ✔️ Դեբետային Քարտը կցվում է անձի բանկային 🏦 հաշվին և թույլ է տալիս տնօրինել դրամական միջոցները: Միջոցները կարելի է և´ կանխիկացնել, և´ վճարումներ կատարել: ✔️ Կրեդիտային (վարկային) Սրանք վարկային միջոցներ են: Գումարը կարելի է 🏧կանխիկացնել, կատարել վճարումներ և գնումներ, կուտակել միավորներ, ստանալ քեշբեքեր և այլն: ✔️ Կանխավճարային Տրվում են որոշակի գումարով, սակայն քարտի ծախսերը սահմանափակվում են այն թողարկող բանկի կողմից, օրինակ` քարտը տրամադրվում է միայն վառելիքի 🛢️դիմաց վճարելու համար, կամ միայն որոշակի խանութներում վճարելու համար: Դրանք տրվում են սահմանափակ ժամկետով: ✔️ Նվեր քարտ Նվեր քարտի 🎁 միջոցները սպառելուց հետո համալրել և կրկին օգտագործել հնարավոր չէ, դրանք տրվում են ավելի կարճ ժամկետով և կոնկրետ վայրերում օգտագործելու նպատակով:

Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտ
Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտի համար (14,15, 16 նիշ), վավերականության ժամկետ, թողարկողի լոգո (Visa, MasterCard, American Express և այլն): Բայց դրանք նաև տարբերվում են:

Խնայել ավելի շատ Գաղտնիք չէ, որ ֆինանսական վիճակի լավացման ամենամեծ գործիքը գումար խնայելն է: 💰Այդ անելու տարբեր միջոցներ կան` ներդրում անել, կրճատել ավելորդ ծախսերը, բացել խնայողական հաշիվ և ամեն ամիս կատարել ավտոմատ փոխանցումներ: Օգտվել հավելվածներից Եթե խնայելը քեզ մոտ լավ չի ստացվում, խելացի հավելվածները դա կանեն քո փոխարեն: 📱Նրանց մասին պատմել ենք մեր ավելի վաղ արված հրապարակումներում: Մի փոքր վերև բարձրացի´ր: Բացել խնայողական հաշիվ Սկսի´ր խնայել Ամերիաբանկի հետ, բացիր խնայողական հաշիվ: 💵Եթե ավանդների ու խնայողական հաշիվների մասին ավելի ամբողջական պատկերացում ես ուզում կազմել, արի մեր կայք: Մշտապես վերահսկել բյուջեն Ամեն ամիս հետևի´ր ծախսերիդ պատմությանը: 📊Սա կօգնի քեզ հասկանալ, թե որ ծախսերն էին ոչ նպատակային և թե որոնք կարող էիր շրջանցել: Եթե քո բոլոր գործարքները կատարես MyAmeria-ով, կտեսնես վճարումների ողջ պատմությունը: Experian, Credit Sesame, Emma հավելվածները նույնպես կարող են օգնել քեզ այդ հարցում:😉

«Այս տարի ավելի շատ եմ խնայելու», «Այս տարի այլևս պարտքեր չեմ կուտակելու», «Քիչ եմ ծախսելու» ... Դո՞ւ էլ ես ամեն տարի ասում ս
«Այս տարի ավելի շատ եմ խնայելու», «Այս տարի այլևս պարտքեր չեմ կուտակելու», «Քիչ եմ ծախսելու» ... Դո՞ւ էլ ես ամեն տարի ասում սա 🫣 ու որոշում, որ եկող տարում լինելու ես ֆինանսապես ավելի գրագետ: Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե հետևես մի քանի պարզ քայլի:😊

Գույներ🎨 Այս տարվա թրենդային ակտիվ գույներից են կարմիրի և նարնջագույնի ամենատաք երանգները, այլ կերպ ասած` ազնվամորեգույնը (Rasberry Blush): Իսկ ահա մաջենտան (Viva Magenta) 2023-ի ամենավառ ու ամենատաք գույնն է: Ինտերիերի ամենանուրբ ու հանգստացնող գույնը կանաչի բաց երանգներն են (Savannah green): Հագուստ👗 Մոդայիկ տեսքի համար անհրաժեշտ կլինեն վառ երանգով ու լայն ձևվածքով կաշվե հագուստները: Մթերք🥕 Ծովամթերք և բանջարեղեն. առողջ սնվելու «մոդայիկ» դարձած գաղափարը շարունակվելու ու եկող տարում ավելի է ընդլայնելու իր սահմանները: Այնպես որ, սովորի´ր սնվել առողջ ու օգտակար մթերքներով: Բիզնես👨‍💼 Թվային աշխարհում նորարարությունը շարունակվելու է: 2023-ին նոր թափ են առնելու տեխնոլոգիական ու այլընտրանքային էներգիայի ստացմամբ զբաղվող ստարտափները: Իսկ էլեկտրոնային առևտուրը, ըստ փորձագետների, ապահովելու է համաշխարհային առևտրի 65%-ից ավելին: Ֆինանսական💱 Անկանխիկ վճարումները ստանալու են մասսայական բնույթ, խրախուսվելու է ֆինանսների օնլայն կառավարումը: Ժամանցային✈️ Համաձայն կանխատեսումների` 2023թ. մարդիկ ավելի շատ ժամանակ ու ֆիանանսներ են հատկացնելու ճամփորդությանը, հանգստին, մարզասրահներ այցելելուն:

Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին:
Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին:

✅ Տարածի´ր բարին ու օգնի´ր🫶🏻 Ամանորը սիրո, ջերմության ու հոգատարության մասին է: Ցույց տուր, որ դու սոցիալապես պատասխանատու ես և կիսում ես բարիքները նրանց հետ, որոնք այս պահին ունեն քո օգնության 🫰🏻 կարիքը: Փոխի´ր սոցիալական էջերի նկարները Լույսեր, փայլեր կամ փաթիլներ, ❄️ ու քո գլխավոր էջը պատրաստ է դիմավորել Ամանորը: Այդ կերպ դու հետաքրքրություն կառաջացնես քո ծառայությունների նկատմամբ ու կփոխանցես դրական էմոցիաներ: Ակտիվացրո´ւ սոցիալական էջերդ Հատկապես այս օրերին, երբ բոլորը 💝նվերներ են փնտրում իրենց մտերիմների համար, քո ակտիվությունը կստիպի հաճախ հիշել քո մասին ու քո բրենդը ներառել նվերների շարքում: Կարող ես կարճ հրապարակումներ պատրաստել, որտեղ կպատմես նվերի նշանակության, տոնական փաթեթավորման և մատուցման ձևերի մասին: Գովազդի´ր Քո բիզնեսի տեսանելիությունը բարձրացրո´ւ ինֆլուենսերների միջոցով:📈 Կազմակերպի´ր ամանորյա մրցույթներ Խաղարկի´ր մի քանի ապրանք կամ նվեր քարտ ու ակտիվացրո´ւ քո լսարանին` ուղղորդելով կատարել մի քանի քայլ` հետևել էջին, կիսվել հրապարակումով և այլն: Ուղարկի´ր շնորհավորական նամակներ Ցույց տուր քո հոգատարությունը հաճախորդների նկատմամբ: ☺️Անհատական նամակներով շնորհավորի´ր հավատարիմ կամ նոր հաճախորդներին ու ներկայացրո´ւ հենց նրանց համար պատրաստված հատուկ առաջարկը: 🥳Նրանք իրենց կարևոր ու գնահատված կզգան:💚

Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստ
Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստվես ու ջերմություն հաղորդես քո հաճախորդներին:💚🤗 Այս պարզ քայլերի միջոցով դու կարող ես բարձրացնել քո բիզնեսի ճանաչելիությունն ու ապահովել տոնական մեծ վաճառքներ ու պատվերներ:

Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍 Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂 Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բ
Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍 Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂 Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բոլոր բարեկամներն անպայման մեր տուն էին գալիս` շնորհավորելու ինձ ու նաև մերոնց: Ես էլ որպես նվեր միշտ սպասք էի ստանում: 🍽️Այդ ժամանակ դեռ տխրում էի, բայց երևի բարեկամներս մի բան գիտեին:😅 Ես կարծում եմ, որ Ամանորը պետք է տոնել ոչ թե ճոխ սեղանով, այլ հանգիստ ու խաղաղ տրամադրությամբ, շրջապատված ընտանիքի ու մտերիմների ջերմությամբ:💚 Միայն մի ուտեստ եմ միշտ պատրաստում՝ տատիկիս խորիզով գաթան: Այդ գաթայի մեջ ես գտնում եմ իմ մանկությունն ու բոլորի սերը:🤗 Ու հենց այդ բաղադրատոմսով էլ առաջինը ձեզ հետ եմ ուզում կիսվել: