uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Ameriabank CJSC

Ameriabank CJSC

Kanalga Telegram’da o‘tish

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

Ko'proq ko'rsatish
7 736
Obunachilar
-524 soatlar
-37 kun
+230 kun
Postlar arxiv
Նկատե՞լ ես, թե որքան մեծ դեր է 🤭 սկսել խաղալ AI-ը մեր կյանքում: Արի՛ պատմենք, թե ինչպես, կատարելով ընդամենը մի քանի քայլ, կարող ես գեներացնել բիզնես գաղափարներ` կիրառելով AI-ի գործիքները: AI-ը կօգնի քեզ. 1️⃣ Գտնել բիզնես գաղափար 2️⃣ Ստեղծել քո բիզնեսի կայքը 3️⃣ Պատրաստել ապրանքների պատկերներ 4️⃣ Ստեղծել տեսանյութեր 5️⃣ Պատրաստել գովազդ 🟩Բիզնես գաղափար Ենթադրենք` արդեն պատկերացնում ես, թե որ բնագավառում ես ուզում բիզնես հիմնել, բայց չգիտես ինչից սկսել: http://www.copy.ai գործիքը կարող է օգնել քեզ այդ հարցում: 😮 Օրինակ` մենք ընտրեցինք կահույքագործության ոլորտը և առաջարկեցինք նրան օգնել մեզ ուղղությունն ու գաղափարն ընտրելու հարցում: http://Copy.ai. - ը մեզ առաջարկեց. 👇 👉 Ստեղծել հավելված, որը կօգնի հավելվածի օգտատերերին կահույքի դիզայնը նախագծելու հարցում 👉 Կամ ստեղծել հարթակ, որտեղ ներկայացված կլինի վարձով տրվող կահույք http://Copy.ai. - ը կարող է օգնել նաև բիզնեսի համար անվանում ընտրելու հարցում: Օրինակ` կահույքի ոլորտում գործող բիզնեսի համար նա առաջարկեց այս անունները, որոնք համապատասխանում էին մեր բիզնես գաղափարին. • Furnishr • FurnishBox • FurniShared Բացի անուն մտածելուց, գործիքը կարող է օգտակար լինել նաև բիզնեսի վերաբերյալ տեքստ գեներացնելու հարցում: 🟩Ստեղծել կայք Գուցե մի փոքր անհավատալի թվա, բայց AI-ն այնքան հմուտ է, որ կարող է նաև քո բիզնեսի համար կայք ստեղծել։ http://durable.co մեր կահույքի բրենդի համար 30 վայրկյանում դիզայնի տարբերակ առաջարկեց: 😲 🟩Պատրաստել ապրանքներ Եթե քո բիզնեսը վերաբերում է ապրանքներ արտադրելուն, ապա այս հարցում կարող ես վստահել http://openai.com/dall-e-2 կամ http://www.midjourney.org գործիքներին: Նրանց օգնությամբ դու կարող ես ստեղծել, օրինակ, կահույքի պարագաներ ու տեղադրել դրանք քո կայքում: 🟩Ստեղծել տեսանյութեր Իհարկե, կայքում նկարներ ունենալը հիանալի լուծում է: Դե հիմա պատկերացրու, թե որքան արդյունավետ կլինի, եթե քո բրենդի կայքում նաև տեսանյութեր ներկայացված լինեն: 🎞️http://synthesia.io գործիքը կպատրաստի տեսանյութներ` օգտագործելով AI-ի կողմից ստեղծված կերպարները։ Մեկ տեսանյութը պատրաստվում է նվազագույնը 2 րոպեում: Այսպիսով` մենք արդեն ունենք բիզնեսի անուն, նկարագիր ու կայք, բայց ինչ-որ բան պակասում է, համամի՞տ չես: 🟩Պատրաստել գովազդ Երբ կայքդ արդեն պատրաստ է, կարող ես մտածել գովազդի մասին: Գովազդի համար կարող ես օգտագործել արդեն ստեղծված նկարներն ու տեսանյութերը, գովազդային տեքստերի ստեղծումը վստահել http://www.copy.xn--ai--8de9c, իսկ գովազդային նյութերի վերջնական տեսքը ստանալ բոլորիս կողմից հայտնի http://www.canva.com- ով: 💚

🤖 Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ
🤖 Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

👀 Ասա՛, որ դժվար է հիշել, թե որ միջազգային հարթակներում, օնլայն շոփերում, ֆիլմերի ու երաժշտական կայքերում ես կցել քո Visa քարտերը: Ինչ լավ կլիներ տեսնել դրանք մի էջում, դադարեցնել կամ ակտիվացնել վճարումները ցանկացած պահի 😍 📱 Դե արի՛ #MyAmeria: Մենք Visa քարտերով քո բոլոր բաժանորդագրությունները հավաքել ենք մի էջում: ✅ Կառավարի՛ր քո վճարումները ընդամենը մեկ հպումով, դադարեցրո՛ւ կամ ակտիվացրո՛ւ վճարումներդ, երբ ուզես: 🔗 Ներբեռնիր հավելվածը հիմա՝ https://ameria.me/3YgAJDA

✏️ Կազմիˊր անհրաժեշտ իրերի ցանկ: 🗒️ Եթե դրանք շատ են, խմբավորիˊր և միշտ պահիˊր աչքի առաջ: Երբ ցանկանաս չպլանավորված գնում կատարել, նայիˊր այդ ցանկին և հիշիˊր, որ քեզ անհրաժեշտ է ցուցակում գրվածը: ✏️ Գնիˊր միայն որակյալ իրեր:👌 Օրինակ` համեմատաբար թանկ, սակայն որակյալ լվացքի մեքենան կարող է ծառայել 10-15 տարի: ✏️ Դասավորիˊր պահարանդ: Այդտեղ կգտնես այնպիսի իրեր, որոնք քեզ պետք են, սակայն վաղուց մոռացել ես դրանց գոյության մասին: 🤭 ✏️ Մի պահ դադաˊր տուր «հավանում եմ»- ի և «գնեցի»-ի միջև: Եթե քեզ ինչ-որ զգեստ է դուր եկել, փորձիˊր, լուսանկարվիˊր, ապա գնաˊ տուն և նայիˊր լուսանկարին: Եթե հասկանաս, որ այն քեզ իսկապես անհրաժեշտ է ու լրացնելու է քո կերպարը, կարող ես վերադառնալ ու գնել այն: 😄🛍️ ✏️ Գործոˊվ զբաղվիր: Աշխատող մարդիկ ավելի քիչ ժամանակ են գտնում խանութներում զբոսնելու համար: Բացի այդ, նրանք ունեն գումարը ծախսելու այլ հոգեբանություն: Նրանք նախընտրում են ավելի շատ գումար ու ժամանակ հատկացնել ինքնազարգացմանը, նոր հոբբիներին ու ճանապարհորդություններին: 💚

❌🛒 5 քայլ, և դու կդադարես անիմաստ գնումներ կատարել Անիմաստ գնումները միշտ վերադառնում են ավելորդ կիլոգրամների և անպետք իրերի
❌🛒 5 քայլ, և դու կդադարես անիմաստ գնումներ կատարել Անիմաստ գնումները միշտ վերադառնում են ավելորդ կիլոգրամների և անպետք իրերի տեսքով: 🥲 Արիˊ հասկանանք, թե ինչպես է պետք տարբերակել ծախսերը:

❓ Ի՞նչ է վարկային սքորը: Սքորը քո գնահատականն է, որ ցույց է տալիս, թե որքան լավ վարկառու ես դու, արդյոք պարտաճանաչ մարում ես քո վարկային պարտավորությունները, ունես ուշացումներ, թե ոչ: ❓ Ինչպե՞ս է այն որոշվում: Սքոր գնահատականը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, իսկ եթե չունես վարկային պատմություն, չունես նաև սքոր գնահատական: ❓ Ի՞նչն է կարևորվում սքորը որոշելիս: Հաշվարկման հիմնական գործիքներից են` ✔️ Մարումների պատմությունը. վարկերը ժամանակին մարելու դեպքում սքորը բարձր է: ✔️ Վարկերի քանակը. շատ վարկ ունենալը խոսում է ֆինանսական վիճակի ռիսկայնության մասին, և սքորը ցածր է: ✔️ Վարկերի չափը. վարկերով ծանրաբեռնված լինելը ևս ռիսկային է, իսկ սքորը` ցածր: ✔️ Հարցումների քանակ. հաճախակի կատարված հարցումները կարող են վատ ազդեցություն ունենալ սքոր գնահատականի վրա: Վարկային պատմության ժամկետ. որքան երկար ժամանակ են սպասարկվել վարկերը, այնքան ձևավորված սքորը բարձր է, և հակառակը: ❓ Ինչպե՞ս կարող ես իմանալ քո սքոր գնահատականը: Սքորի նվազագույն միավորը 300 է, առավելագույնը` 850: Որքան բարձր է միավորը, այնքան լավն է վարկային պատմությունը: Քո սքորն իմանալու համար պետք է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո: ❓ Ինչպե՞ս կարելի է բարելավել այն: Կարող ես մարել կամ նվազեցնել վարկային պարտավորությունները, բացառել հետագա ուշացումները, նվազեցնել վարկերի քանակը: ❓ Հնարավո՞ր է վարկ ստանալ սքոր չունենալու պարագայում: Սքոր գնահատականն առաջնային ցուցանիշն է, բայց Բանկը դիտարկում է այլ ցուցանիշներ ևս, և դրանք բավարարելու պարագայում վարկը կարող է հաստատվել:

Երբ դիմում ես բանկին կամ վարկային կազմակերպությանը` քեզ վարկ տրամադրելու համար, նրանք նախևառաջ դիտարկում են քո վարկային սքորը
Երբ դիմում ես բանկին կամ վարկային կազմակերպությանը` քեզ վարկ տրամադրելու համար, նրանք նախևառաջ դիտարկում են քո վարկային սքորը: 🔍

👉 Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություն գրանցելիս կազմակերպությունը պետք է 2 տիպի անուն մշակի: 👉 Անվանումներից մեկը գրանցվող ընկերության անվանումն է, այլ կերպ` իրավաբանական անձի անվանումը, իսկ մյուսը` այդ ընկերության ֆիրմային անվանումը` պայմանավորված ապրանքի կամ ծառայության բովանդակությամբ: 👉 Իրավաբանական անձի անվանումը և նրա ֆիրմային անվանումը կարող են լինել նույնը: Շատ ցանկալի է, որ ՍՊԸ-ի և իր բիզնեսի անվանումները նույնը լինեն, որպեսզի ընկերությունը խուսափի տարատեսակ շփոթմունքներից: Բացի այդ, ժամանակի ընթացքում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեության շրջանակը, հետևաբար պետք է ընտրել այնպիսի անվանում, որը հետագայում համապատասխանի գործունեությանը: Սակայն շատ հաճախ անձը ընկերությունը գրանցում է, օրինակ, իր անուն ազգանունով, իսկ ֆիրմային տալիս է այլ անվանում: 👉 Հետաքրքիր անուն ունենալը գործի կեսն է: Պակաս կարևոր չէ անվան իրավաբանական գրանցումը: Հետաքրիր, ստեղծագործ անուն որոշելու ընթացքում պետք է կատարել ստուգում` արդյոք անվանումն ազա՞տ է օգտագործման համար, թե՞ նրա օգտագործման իրավաբանական իրավունքները պատկանում են այլ ընկերության: 👉 Իսկ ինչպե՞ս ընտրել իրավաբանական անձի և ֆիրմային անուններ: Բացի այն, որ անվանումը պիտի լինի հեշտ գրվող և արտասանվող, ունիվերսալ, դրական հույզեր արթնացնող, այն նաև իրավական տեսանկյունից պետք է լինի օրենսդրական կարգավորումներին համապատասխանող: ✔️ Ասոցիատիվ Անվանումը պետք է բխի արտադրանքի կամ ծառայության բովանդակությունից և պարունակի առնվազն 1 տարբերակող անուն` հատուկ, հասարակ, հորինված կամ տառերի կապակցությամբ: ✔️ Թարգմանական Ֆիրմային անվան հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները: ✔️ Հիմնադիրների անուններ Անվան մեջ կարելի է օգտագործել հիմնադիրների անունները, որոնք բարեհունչ են, հիշվող և եզակի: ✔️ Հորինված բառեր Կարելի է օգտագործել երևակայությունն ու ստեղծել օրիգինալ տարբերակներ:

«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:👌🏻 Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն
«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:👌🏻 Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը` նեյմինգը` այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

1. Ճանաչի´ր քո լսարանը: Փոքր բիզնեսի համար սոցմեդիան լավ հնարավորություն է հետևորդ-հաճախորդի հետ խոսելու, հասկանալու նախասիրություններն ու հետաքրքրությունները: 2. Գծի´ր քո գնորդների ընդհանրական կերպարը: Քանի՞ տարեկան են նրանք, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, որտե՞ղ են բնակվում: 🤔 Սա կօգնի հասկանալ քո լսարանի հետ խոսելու ճիշտ հարթակը: Կարող ես օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ տարբեր լսարանների կամ նպատակների հասնելու համար, օրինակ` facebook-ը` 35-50, իսկ Instagram–ը` 18-35 տարեկանների համար: 3. Պլանավորի´ր անելիքները: Առանց պլանի չկա հստակ նպատակ, և հնարավոր չէ հասկանալ արդյունավետության մակարդակը: Իսկ ինչպե՞ս կազմել սոցմեդիայի պլան: ✔️ Գրի´ր հրապարակվելիք նյութերի, գովազդի ժամանակացույցը և բովանդակությունը: ✔️ Ստեղծի´ր հստակ չափելի նպատակներ, օրինակ`1 ամսում 10%-ով ավելացնել հաճախորդների քանակը: ✔️ Ուսումնասիրի´ր մրցակիցներին ոչ թե կրկնօրինակելու, այլ աշխատող տարբերակներ գտնելու համար: ✔️ Ուսումնասիրի´ր նաև այլ ոլորտի բիզնեսների հաջողության պատմությունները ու գտի´ր քո մոտիվացիան: 4. Ստեղծի´ր վիզուալ բովանդակություն: Վիզուալ պատկերը ուշադրություն գրավելու յուրահատուկ ձև է, քանի որ մարդիկ դիտում են այն, ինչ գրավում է իրենց աչքը: 5. Կոնտենտը կառուցի´ր 80-20 հարաբերակցությամբ: Քո նյութերի 80%-ը կարող է լինել ինֆորմատիվ, կրթական, ուսուցողական, իսկ 20%-ը` քո արտադրանքի կամ ծառայության, գովազդի մասին:

Այսօր սոցցանցերից ակտիվ օգտվում է շուրջ 4.2 միլիարդ մարդ, որոնք օրական մոտ 3,5 ժամ անցկացնում են համացանցում: 🌐 Եթե դու ունե
Այսօր սոցցանցերից ակտիվ օգտվում է շուրջ 4.2 միլիարդ մարդ, որոնք օրական մոտ 3,5 ժամ անցկացնում են համացանցում: 🌐 Եթե դու ունես սկսնակ կամ զարգացող բիզնես, ապա ամեն օր ունես 3,5 ժամ, որպեսզի իրազեկես քո արտադրանքի մասին, գրավես նոր հաճախորդների և ապահովես ավելի շատ վաճառք:

📚 Սթիվեն Քովին «7 habits of highly effective people» 2011թ. Times ամսագիրը այս գիրքը ներառել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործություն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ըստ Սթիվեն Քովինի` հաջողակ բիզնեսմենը պիտի ունենա այս 7 սովորություն` լինել նախաձեռնող, պատկերացնել վերջնարդյունքը, սահմանել առաջնահերթությունները, զինվել լավատեսությամբ, հասկանալ և հասկացվել, համագործակցել, պահպանել ու զարգացնել արժեքները: 📚 Դանիել Կանեման «Thinking, fast and slow» 2002թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Դանիել Կանեմանի դրույթները հայտնի են թե´ սկսնակ, թե´ փորձառու ձեռնարկատերերին: «Thinking, fast and slow» գիրքն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ում որոշումներն ազդում են իրենց և այլոց բարեկեցության վրա: Օրինակ` բիզնեսմենների համար, որոնք իրենց ենթակայության տակ ունեն աշխատող մարդիկ: Այն նաև պարտադիր ընթերցանության նյութ է ներդրումային շուկայում գործունեություն ծավալողների համար: 📚 Չան Կիմ, Ռենե Մոբորն «Blue Ocean Strategy» Հեղինակներն առաջ են բերում 2 արտահայտություն` «կարմիր օվկիանոս» և «կապույտ օվկիանոս»: «Կարմիր օվկիանոսը» մրցակցային հարաբերություններն են, որոնք վերածվում են մոլուցքի: Մրցավազքի մեջ ամեն բիզնես մտածում է մյուսին գերազանցելու մասին, և որակը շատ հաճախ մղվում է ետին պլան: Հեղինակներն ամեն բիզնեսի համար կարևոր են համարում «կապույտ օվկիանոսի» գաղափարը, որի մեջ ներառված են այն բիզնեսները, որոնք «աղտոտված չեն» մրցակցությունից, որոնք ստեղծում են որակ և պահանջարկ, ոչ թե անդադար «կռվում ու պայքարում են»: Գրքում կգնես հստակ ցուցումներ նոր բիզնես մոդել ստեղծելու ու խաղի կանոնները ինքդ սահմանելու մասին: 📚 Նապոլեոն Հիլ «Think and grow reach» «Ճշմարիտ է, որ «մտքերն առարկաներ են» և զորեղ առարկաներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստության կամ այլ նյութական արժեքների վերափոխելու բուռն ցանկության հետ»: Գիրքը Հիլի 20 տարվա հետազոտությունների արդյունքն է` հիմնված տարբեր մարդկանց հաջողության պատմությունների վրա: 📚 Ջորջ Քլեյսոն «The Richest Man in Babylon» Պատահական չէ, որ այս գիրքը Ռոբերտ Կիյոսակիի («Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի ամերիկացի աշխարհահռչակ ձեռնարկատեր, գրող և հռետոր) ամենասիրելի գրքերից է: Այն օգնում է աշխարհին և քո առջև բացված հնարավորություններին նայել նոր տեսանկյունից և իմանալ փողի շարունակական հոսք ունենալու հմտությունները: 📚 Քերոլ Դուեկ «The New Psychology of Success» Սա 21-րդ դարում ձեռներեցների և բիզնես մենեջերների հոգեբանությունը վերլուծող լավագույն գրքերից է: Ըստ Դուեկի տեսության` մարդիկ բաժանվում են 2 խմբի` մարդիկ, որոնք ունեն հստակ մտածելակերպ (fixed mindset), ըստ որի` բոլոր կարողությունները տրվում են ի ծնե, և ճկուն գիտակցությամբ մարդիկ (growth mindset), որոնց կարծիքով ամեն հմտություն հնարավոր է զարգացնել: Գիրքը համոզիչ կերպով ապացուցում է, որ 2-րդ խմբի մարդիկ ավելի հակված են հաջողության հասնելու: 📚 Ջոն Մաքսվել «The 21 Irrefutable Laws of Leadership» Գիրքը հեղինակի 20 տարվա փորձի և հմտությունների հանրագումարն է: Իր գրքում Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները, որոնք յուրաքանչյուրին կօգնեն լավ առաջնորդ դառնալ: «Business Insider» ամսագիրը Մաքսվելին համարել է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում: Նրա հիմնած կազմակերպություններն աշխարհում վերապատրաստել են 2 միլիոն առաջնորդի: Այս գրքերը կօգնեն վերափոխել բիզնեսի մասին քո պատկերացումներն ու իմանալ գործնական տարբեր սկզբունքների մասին:

photo content

🟩 Արժեթուղթ Արժեթուղթը ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք է, որ կարող է շատ շահավետ լինել: Արժեթղթի մի քանի տեսակներ կան, որոնցից են. ▪️ Բաժնետոմսեր Արժեթղթի այս տեսակով կարող ես բաժնետիրական ընկերության շահույթից ստանալ քո բաժինը: Միայն պատկերացրո´ւ, թե ինչքա~ն կմեծանա գումարդ, եթե ընկերությունը մեծ հաջողությունների հասնի: ▪️ Պարտատոմսեր Դու գնում ես պետության կամ որևէ ընկերության թողարկած պարտատոմս, գումարը նշված ժամկետում ետ է վերադարձվում պարտատիրոջ կողմից` իր անվանական արժեքով և տոկոսագումարով: Այլ կերպ ասած` գումարդ աշխատում է քեզ համար: 🟩 Ավանդներ Ներդրում կատարելու պասիվ, բայց շահութաբեր եղանակներից մեկը ավանդն է: Ծանոթացի´ր «Ամերիա ավանդ»-ի առավելություններին այստեղ: 🟩 Անշարժ գույք Բնակարան 🏠 ձեռք բերելը դրամական կայուն հոսք ապահովող ամենահուսալի միջոցներից մեկն է: Գիտե՞ս, որ բնակարան կարող ես ձեռք բերել ու ստանալ հիփոթեք օնլայն` առանց բանկ գալու: estate.ameriabank.am-ը Հայաստանում տուն գնելու և հիփոթեք ստանալու միակ օնլայն հարթակն է:

Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսն
Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:✌️

Լավ բիզնեսը հաճախորդների հետ լավ հարաբերություններն են ✔️ Առողջ հարաբերությունները կազմակերպության առաջընթացի բանալին են: Քո բիզնեսում առաջին տեղում միշտ պետք է լինեն մարդն ու մարդկային հարաբերությունները: Ցանկացած իրավիճակում դու և քո թիմը պետք է փորձեք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կգոհացնեն ձեր հաճախորդներին, ու նրանք դռնից դուրս կգան նորից վերադառնալու ցանկությամբ: ✔️ Բիզնեսը պետք է ճկուն լինի և օգտագործի իրավիճակային մարքեթինգի տարրեր, որ ամեն հաճախորդ իրեն զգա կարևոր ու գնահատված: Ահա այդպիսի մի օրինակ: Մի լրագրող KFC արագ սննդի կետերից մեկում ականատես է լինում ամուսնության առաջարկի ու հոդված է գրում այս վերնագրով` «Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ այնքան աղքատ են, որ ամուսնության առաջարկ են անում KFC–ում»: Հոդվածը հակառակ ազդեցությունն է ունենում, այն տարածվում է #KFCProposal հեշթեգով, Huawei ապրանքանիշը զույգին հեռախոս է նվիրում, McDonald’s-ը Թոնի Բրենքսթոնի համերգի տոմս, և շատ այլ բրենդեր իրենց աջակցությունն են ցուցաբերում զույգին: Արտահայտելով իրենց մարդասիրությունը` բիզնեսները ձեռք են բերում հեղինակություն ու սիրվում են: Լավ բիզնեսը աշխատակիցների հետ լավ հարաբերություններն են Յուրաքանչյուր գործատու պետք է ստեղծի հարմար պայմաններ իր աշխատակիցների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ամեն օր 💚 սիրով ու հաճույքով կատարի իր աշխատանքը: Գոհ ու բավարարված մարդկանց աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա: Google-ը, օրինակ, մեկն է այն ընկերություններից, որն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն պայմանները: Օրինակ` ընկերության ճաշարանում աշխատում է 3 Micheline աստղի արժանացած 👨‍🍳 խոհարար, իսկ աշխատակիցներն աշխատանքի կարող են գալ իրենց տնային կենդանիների հետ: 🐕🐱

Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործու
Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործում այս կանոնը բիզնեսում: 😎 21-րդ դարում, երբ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, թվում է, թե սպասարկման արվեստը ետին պլան է մղվում և արժեզրկվում է: Սակայն իրականությունն այլ է: Այն այսօր էլ արդիական է բոլոր այն բիզնեսների համար, որոնք առաջարկում են սպասարկման ծառայություններ: Ահա, թե ինչպես կարող է Ոսկե կանոնն օգնել քո բիզնեսին: 👇

🗯️ Որոշ երկրներ այլևս չեն թողարկում թղթային գումար Ավստրալիան, Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան, Ռումինիան, Վիետնամը, Կանադան և մի շարք այլ երկրներ թղթայինի փոխարեն սկսել են թողարկել պլաստիկ թղթադրամներ: 🤗 🗯️💲 նշանը եղել է դոլարից և նույնիսկ ԱՄՆ-ից առաջ Նախքան դոլարի հայտնվելը Ամերիկայում օգտագործվում էր մեքսիկական պեսոն, որի նշանը` $-ը, առաջացել էր P և S տառերի միացումից: Սեփական արժույթի ծնունդից հետո այն շարունակեց օգտագործվել որպես դոլարի նշան: 🗯️ Աշխարհի ամենամեծ մետաղադրամը🪙 կշռում է 1 տոննա Այն պատրաստված է 99,99% մաքուր ոսկուց, տրամագիծը` 80սմ, հաստությունը` 12սմ: Մետաղադրամների հսկայի արժեքը ստեղծման պահին գնահատվել է 57,34 մլն դոլար: Նրա ստեղծման համար պահանջվել է 18 ամիս: 🗯️ 100 յուանը ամենակեղտոտ թղթադրամն է Ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրության` ամենակեղտոտ թղթադրամը 100 յուանանոցն է, որի վրա «ապաստան է գտնում» 180.000 🦠բակտերիա: Հետաքրքիր է, որ եվրոյի վրա հայտնաբերվել է ընդամենը 11.000 բակտերիա, քանի որ եվրոն մշակվում է հատուկ մանրէասպան միացությամբ: 🗯️ Կանաչը դոլարի գույնն է Դոլարի 💵 համար ընտրվել է կանաչ գույնը, քանի որ այն ամենադիմացկունն է խամրելու և գունաթափվելու հարցում: 🗯️ ԱՄՆ-ում նախագահը կենդանության օրոք չի կարող լինել թղթադրամի վրա Ի դեպ, Մարթա Վաշինգթոնը եղել է միակ ամերիկուհին, որ հայտնվել է թղթադրամի վրա:

Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇
Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇

🪙 Պատուհանի հարկ Այս հարկատեսակը գործում էր 🇬🇧 Անգլիայում 17-18-րդ դարերում: Մարդիկ վճարում էին պատուհան ունենալու, արևի լույսից օգտվելու համար: Որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Սա է պատճառը, որ այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքերի` քիչ թվով 🪟 լուսամուտներով: 🪙 Գլխարկների հարկ 1784-1811թթ. Մեծ Բրիտանիայի բյուջեն մեծապես ձևավորվում էր գլխարկների 🎩 հարկից: Այն բավականին շահավետ էր, քանի որ անգամ ամենաաղքատ քաղաքացին չէր հարգի իրեն, եթե գլխարկ չկրեր: Հարկը մեծապես ազդում էր մեծահարուստների վրա, ովքեր մեկի փոխարեն կարող էին մի քանի գլխարկ կրել: 🪙 Մորուքի հարկ Հարկը սահմանել էր ռուս Պետրոս I կայսրը, ով 🧔 մորուքը համարում էր հնացած տարր: Նա ցանկանում էր նաև ռուս հասարակության արտաքինը տարբերել արևմտականներից: Նրանք, ովքեր ցանկանում էին մորուք պահել, պետք է հարկ վճարեին, որից հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»: Այս հարկը հանվեց միայն 1772թ: 🪙 Մեթան գազի հարկ Ուսումնասիրությունները պարզել են, որ Եվրոպայում մեծ քանակի մեթան գազ է արտազատվում այն ընթացքում, երբ կովերը մարսում են կերած խոտաբույսերը: Ցուցանիշները նվազեցնելու նպատակով ԵՄ մի քանի երկրներում հարկեր են սահմանվել յուրաքանչյուր կովի համար: Ամենաբարձրը 🇩🇰 Դանիայում է, ուր 1 կովի համար հարկը հասնում է մինչև 110 դոլարի: 🪙 Անվան հարկ Շվեդիայում նորածնի անունը որոշելիս միայն հոր և մոր կարծիքը բավարար չէ, այն պետք է դուր գա նաև Շվեդիայի հարկային 🫣 գործակալությունը: Մինչև երեխայի 5 տարեկան դառնալը ծնողները պետք է դիմեն անվան հաստատման համար, այլապես կտուգանվեն 770 դոլարով: Այս օրենքը գործում էր 1982թ., որպեսզի արգելեր մարդկանց օգտագործել թագավորական անունները, իսկ այսօր նպատակը երեխաներին վիրավորական անուններից պաշտպանելն է: Չնայած դրան` վերջերս թույլատրվել են «Google», «Lego» անունները: 🪙 Տիբեթյան հարկեր XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ 👂 ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի 👃 հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր` ըստ քթի երկարության. ինչքան քիթը երկար էր, այնքան մեծ էր հարկը: 🪙 Շուն պահելու հարկ Ճապոնիայում տանը շուն պահելու համար մինչև օրս հարկ են վճարում: 🪙 Աղմուկի հարկ Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում, սկսած 1980թ., յուրաքանչյուր ✈️ ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար: 🪙 Խորովածի հարկ Այս հարկատեսակը շատ ծանր կլիներ մեզ համար: 2007թ. սկսած` Բելգիայի որոշ շրջաններում 🍖 խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով` խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազ է արտանետվում: