en
Feedback
Ձեռագիր 🧚‍♀️🥀

Ձեռագիր 🧚‍♀️🥀

Open in Telegram

Ես վերևն եմ, դուք` ներքևը: Իմ ու ձեր միջև անանց անդունդ կա

Show more
4 021
Subscribers
-424 hours
-267 days
-11630 days
Posts Archive
Ես Հայաստանում չեմ, ու ամեն անգամ որ ինձ հարցնում են՝ բուսակե՞ր ես, ես պատասխանում եմ՝ դու հիշու՞մ ես՝ ես որտեղից եմ 🤣 (Հայաստանն ուր, մսից խուսափելն ուրՃ Հետո հարցնում են՝ կոֆե կխմե՞ս, ասում եմ՝ ես ընդհանրապես կոֆե չեմ խմում, ինձ պատասխանում են՝ դու հիշու՞մ ես՝ դու որտեղից ես 🤣 իբր Հայաստանն ուր, կոֆեից խուսափելն ուր

ԶԶՎԵԼ ԵՄ AI-ՈՎ ՍԱՐՔԱԾ ՆՈւՅՆ ԹՐԵՆԴԸ 18379 ՀՈԳՈւ ՄՈՏ ՏԵՆԱԼՈւՑ😭😭 Հասկացաաաանք մեկը խփում ա ձեր ուսին ու ակնոցախառը կոֆեախառը սաղ թռնում ա օդ😭😭😭 հերիք ա

Իմ կարծիքը անգլերենի մասին ★★★★☆ Զուտ հարմար լեզու ա, որին ուղղակի ցանկալի ա տիրապետել։ Անգլերենը ուզածդ դուռը բացում ա քո առջև։ Աշխարհն ավելի ա մեծանում քո համար, ավելի շատ գրքեր են հասանելի դառնում, ավելի շատ կինոներ ես նայում։ Լեզվին տիրապետելու դեպքում ճամփորդելն էլ ա հեշտանում, համալսարանի/աշխատավայրի համար էլ կարևոր լեզու ա։ Բայց իմ աչքին, մեկ ա, կատարյալ լեզու չի, կներեք։ 😃

Իմ կարծիքը ռուսերենի մասին ★★★★☆ Էն հինգերորդ աստղն էլ կտայի, եթե լեզուս բացվեր վերջնականապես։ Ես ժամերով մեծ հաճույքով ռուսերեն կլսեմ։ Էս լեզվով կինոները մեկ-մեկ ավելի լավն են, քան՝ օրիգինալը այլ լեզվով։ Էս լեզվով դու կկարդաս համաշխարհային գրականության ամենաընտիր գործերը՝ բնագրով։ Էս լեզուն էնքան շքեղ ա, էնքան ճկուն։ Անասելի սիրուն ա հնչում (եթե իհարկե Ռուսաստանի հորքուրները չեն խոսում), ու գրողը տանի, մի քիչ նեղ արա, տեղ արա՝ սկսեմ համ էլ խոսելը էլի, ուֆ։

Իմ կարծիքը ֆրանսերենի մասին ★★★☆☆ Սիրուն հնչում ա մենակ երգերում: Հավեսով եմ լսում, բայց մի տեսակ չեմ ուզում թարգմանել, որովհետև միշտ մտածում եմ, որ հաճելի տեքստ պետք ա լինի: Չեմ փորձում անգամ կրկնել. մեկ ա` չի ստացվելու: Խի՞ են 24 տառ գրում, բայց 13-ը արտասանում: Կարճ ասած` ուտվում ա: Շնորհակալ եմ ֆրանսախոս մարդկանց, որովհետև փլեյլիստիս լավագույն երգերը ֆրանսերեն են:

Կյանքումդ ամեն ինչ լավ ա, երբ ինստայիդ ռիլերը հիմնականում կենդանիների մասին են 🧘🏻‍♀️

Թեթև գեշ տղերքը >>>>

Քանի որ արշավները, վրաններում մնալը վերջերս ավելի են տարածվում, սիրվում, մի բան եմ ուզում ասել։ Հավես ա, բան չեմ ասում։ ԲԱՅՑ Իմ նման դիցուհին օրվա վերջում իր սեփական մահճակալն ա ուզում։ Ինձ թվում ա՝ ինձ միլիոն էլ առաջարկեն, ես անգամ մի գիշեր վրանում չեմ քնի 🤣 ընդհանրապես դուք ո՞նց եք ձեր տեղերին դավաճանում

Նեռվայնանում եմ ուրախ տղեքից

Մենակ ե՞ս եմ մտնում ինստա, վիդեոներ նայում, կուշտ լացում, ողբում, հետո նոր դուրս գալիս

նեռվայնանում եմ, որ ուզում եմ մարդամեջ դուրս գամ, ցրվեմ, իսկ մարդիկ ըտեղ են։ Այ մարդ, գանցեք տուն էլի

Ճիշտ ա, երկրորդ դեյթ էլ չի լինի, բայց դե էդ մարդը գիտի արդեն, որ հայերենը դ-տ-թ, գ-կ-ք, բ-պ-փ, ջ-ճ-չ, ձ-ծ-ց ունի 🤣 իսկ ինքը չի կարում երեք հնչյունները նորմալ տարբերի ու արտասանի

Որ դրսում մտածելով քայլում եմ, դեմքիս միմիկաներն եմ փոխում, աչքիս մարդիկ կողքից տեսնում, մտածում են «Երևի դերասան ա, դերն ա փորձում»😂

հա ինչ էի ասում… լինզաներս ղդիկ են տալիս

ով տեսավ ինչ էի գրել 🤣🤣

Լինզաներս աչքերս ղզիկ են տալիս 🗿🗿🗿

Կողքիս նստածի հեռախոսի տառերն էնքան խոշոր են` ուզած-չուզած տեսնում եմ` ինչ ա գրում😂😂😂

Պատկերացրեք` ավելի խելացի եք, քան էս պահին: Ի՞նչ մասնագիտություն կուզեիք սովորել

Բա չիմացաք, մի երեք-չորս օր առաջ սիրահարվել էի։ Հայ-հայ էր՝ էս էջս էլի ծաղկելու էր, լավ բաներ գրեի, էն էլ… լավ չասեմ ինչ, ոնց, խի, հազիվ եմ սկսել նորից մաքրամաքուր հայերեն օգտագործել։ 🤣

Լուրջ եմ ասում՝ մի երկու գործ անելուց հետո ինստա ռիլեր թերթելն ավելի հաճելի ա։ Էն որ գիտես՝ վաստակել ես, նստի մի քիչ էդ դմբո վիդեոները նայի