Ձեռագիր 🧚♀️🥀
Ir al canal en Telegram
3 940
Suscriptores
-224 horas
-97 días
-6830 días
Archivo de publicaciones
3 941
այ օրինակ ստեղ ուզել եմ ասել, որ ինձ հագնի ու իջնի դասի։ Բայց էդ մարդը դասի իջնելու միտք չուներ….
3 941
Օրինակ որ ասում են՝ քեզ էս երգը սազում ա, էդ ի՞նչ ա նշանակում։ Կարա՞մ հագնեմ էդ երգը, իջնեմ դասի
3 941
ժող, ստեղ կա՞ն մարդիկ, ովքեր հունարեն են սովորել։ Ինչքան գիտեմ՝ Բրյուսովը տալիս ա էդ հնարավորությունը, չէ՞։
Մի հարց ունեմ, եթե ճանաչում եք մարդկանց, ովքեր սովորել են, կասե՞ք ինձ գրեն 🥹🇬🇷
3 941
եթե մենակ եմ լինում, ահավոր արագ եմ գրում ստեղնաշարով։ Այ մարդ, կողքս հենց մարդ ա նստում, սաղ տառերի տեղերը մոռանում եմ
3 941
Եթե սրտներդ նոր գիրք ա ուզում, մասնակցեք ❤️😃
https://www.instagram.com/reel/DdTUuV1o4pK/?stkn=MWlkajU2cmJvc3V2dg==
3 941
Ես Հայաստանում չեմ, ու ամեն անգամ որ ինձ հարցնում են՝ բուսակե՞ր ես, ես պատասխանում եմ՝ դու հիշու՞մ ես՝ ես որտեղից եմ 🤣 (Հայաստանն ուր, մսից խուսափելն ուրՃ
Հետո հարցնում են՝ կոֆե կխմե՞ս, ասում եմ՝ ես ընդհանրապես կոֆե չեմ խմում, ինձ պատասխանում են՝ դու հիշու՞մ ես՝ դու որտեղից ես 🤣 իբր Հայաստանն ուր, կոֆեից խուսափելն ուր
3 941
ԶԶՎԵԼ ԵՄ AI-ՈՎ ՍԱՐՔԱԾ ՆՈւՅՆ ԹՐԵՆԴԸ 18379 ՀՈԳՈւ ՄՈՏ ՏԵՆԱԼՈւՑ😭😭
Հասկացաաաանք մեկը խփում ա ձեր ուսին ու ակնոցախառը կոֆեախառը սաղ թռնում ա օդ😭😭😭 հերիք ա
3 941
Իմ կարծիքը անգլերենի մասին
★★★★☆
Զուտ հարմար լեզու ա, որին ուղղակի ցանկալի ա տիրապետել։ Անգլերենը ուզածդ դուռը բացում ա քո առջև։ Աշխարհն ավելի ա մեծանում քո համար, ավելի շատ գրքեր են հասանելի դառնում, ավելի շատ կինոներ ես նայում։ Լեզվին տիրապետելու դեպքում ճամփորդելն էլ ա հեշտանում, համալսարանի/աշխատավայրի համար էլ կարևոր լեզու ա։
Բայց իմ աչքին, մեկ ա, կատարյալ լեզու չի, կներեք։ 😃
3 941
Իմ կարծիքը ռուսերենի մասին
★★★★☆
Էն հինգերորդ աստղն էլ կտայի, եթե լեզուս բացվեր վերջնականապես։ Ես ժամերով մեծ հաճույքով ռուսերեն կլսեմ։ Էս լեզվով կինոները մեկ-մեկ ավելի լավն են, քան՝ օրիգինալը այլ լեզվով։ Էս լեզվով դու կկարդաս համաշխարհային գրականության ամենաընտիր գործերը՝ բնագրով։ Էս լեզուն էնքան շքեղ ա, էնքան ճկուն։
Անասելի սիրուն ա հնչում (եթե իհարկե Ռուսաստանի հորքուրները չեն խոսում), ու գրողը տանի, մի քիչ նեղ արա, տեղ արա՝ սկսեմ համ էլ խոսելը էլի, ուֆ։
3 941
Իմ կարծիքը ֆրանսերենի մասին
★★★☆☆
Սիրուն հնչում ա մենակ երգերում: Հավեսով եմ լսում, բայց մի տեսակ չեմ ուզում թարգմանել, որովհետև միշտ մտածում եմ, որ հաճելի տեքստ պետք ա լինի: Չեմ փորձում անգամ կրկնել. մեկ ա` չի ստացվելու: Խի՞ են 24 տառ գրում, բայց 13-ը արտասանում:
Կարճ ասած` ուտվում ա: Շնորհակալ եմ ֆրանսախոս մարդկանց, որովհետև փլեյլիստիս լավագույն երգերը ֆրանսերեն են:
3 941
Կյանքումդ ամեն ինչ լավ ա, երբ ինստայիդ ռիլերը հիմնականում կենդանիների մասին են 🧘🏻♀️
3 941
Քանի որ արշավները, վրաններում մնալը վերջերս ավելի են տարածվում, սիրվում, մի բան եմ ուզում ասել։
Հավես ա, բան չեմ ասում։
ԲԱՅՑ
Իմ նման դիցուհին օրվա վերջում իր սեփական մահճակալն ա ուզում։ Ինձ թվում ա՝ ինձ միլիոն էլ առաջարկեն, ես անգամ մի գիշեր վրանում չեմ քնի 🤣 ընդհանրապես դուք ո՞նց եք ձեր տեղերին դավաճանում
