Pathophysiology
Open in Telegram
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Show more3 035
Subscribers
+124 hours
-97 days
-1030 days
Posts Archive
3 034
Քանի որ թեմատիկ առումով հասել ենք տենդին, մեջբերեմ այս տարվա մարտին ՄԹԱ Դավիթի հետ մեր պոդքաստը սուր փուլի պատասխանի ու տենդի մասին, փորձում ենք գրիպերի այս սրվող սեզոնին հասկանալ՝ ինչ անել։ Խոսակցությունը հրահրած հոդվածը սա է։
Իսկ սա՝ խոսակցության հղումը։
3 034
Ուսանողական գիտական ընկերությունը լավ նորություն ունի բոլոր նրանց համար, ովքեր սովորում են 2-6րդ կուրսերում և հետաքրքրված են ախտաֆիզիոլոգիա առարկայով:
Մեկնարկում է ախտաֆիզիոլոգիայի ներամբիոնական խմբակը:
Խմբակի շրջանակներում Ձեզ սպասվելու են հետաքրքիր և ուսուցողական գիտական քննարկումներ տարբեր թեմաներով, այդ թվում հետաքրքրաշարժ կլինիկական դեպքերի քննարկումներ: Ավելին` առավել ակտիվ ուսանողները հնարավորություն կունենան նաև հանդես գալ զեկույցներով:🤯
🫵Եթե դուք երկրորդ և բարձր կուրսեցի եք անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeUvRNe3UfOW3z0CLobLNBm4ujcw7lQyd2PhpF8-3Jk8zoFmQ/viewform?usp=sf_link
♥️Սիրով կսպասենք բոլորիդ:
3 034
Արշակ Շահինյանի հետ մեր խոսակցությունը երկու տարի առաջ էր․ այժմ նորից հրապարակեցի․
https://www.buzzsprout.com/607705/13842320-netosis-with-arshak.mp3?download=true
3 034
Տեղադրվել են նաև Բորբոքման նյութերը։
Բոլորի համար վերահաստատում եմ՝ Մեջիտովի ու գործընկերնեի հոդվածի կարևորությունը՝ գեղեցիկ, տարիների մտորումների արդյունք է, որի հետ մեզանից շատերը համաձան են։ Իսկ որտեղ համաձայն չենք՝ մանրամասն կանդրադառնանք պոդքաստերի միջոցով։
Ծանոթացեք՝ դեռ այս թեմային շատ-շատ ենք անդրադառնալու՝ ամենատարբեր ձևաչափերով։
3 034
Տեղադրվել են հիպօքսիայի նյութերը։
Ի միջի այլոց, ի՞նչ եք կարծում, Թիբեթի բնակիչների մոտ միջինում էրիթրոցիտների քանակն ինչպիսի՞ն կլինի։
Կաշխատենք գործնականին Մենտիմետրով քննարկել։
Especially for English speaking students: What level of Hemoglobin would you expect in Tibetans?
3 034
Տեղային շրջանառության խանգարումների նյութերը տեղադրվել են․
https://pathphys.livejournal.com/147879.html
3 034
Մեր ուսանողներին․
Մանիպուլացնում են բոլորը․
Երեխան, երբ լացում է, որպեսզի իր ուզած խաղալիքը տան։
Դասախոսը, որ կատակում է, որպեսզի լսարանի ուշադրությունը պահի։
Քաղաքական գործիչը, երբ կոչ է անում, որ իրեն միանան։
Հարցն այն է, թե որքանով ակնհայտ է մեզ համար մանիպուլյատորի նպատակը։
Լուծումը՝ հարցի բազմակողմանի դիտարկումն է, հանգիստ մտածելը և սեփական, Քո որոշման կայացումը։
Համենայն դեպս մեր մասով՝ չենք թույլ տա, որ որևէ մեկը իր խոսքով, կոչով ձեզ վիրավորի։ Արդյո՞ք նա, ով դասին չի մասնակցում, ինչ որ մեկին խոչընդոտում է գործի հասնելու համար՝ դրանով հուժկու հարված է հասցնում հակառակորդին։
Իմ կարծիքով յուրաքանչյուրս պետք է․
Կրկնակի ջանքով աշխատենք մասնագիտական ոլորտում (անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ)
Ֆիզիկապես մարզվենք, որ պատրաստ լինենք բարդ վիճակների (ՈՄԱ-ից մինչև լող՝ դուք ընտրեք)
Տարբեր աղբյուրներ ու տեսակետներ ունեցողների լսենք, որպեսզի չհայտնվենք կեղծ իրականությունում, կշռադեատենք։ Բոլորին հարգելով, առանց վիրավորելու, բայց սեփական դիրքորոշումը հանգիստ ու շիտակ ձևավորենք։
Այս գրառումն է՞լ է մանիպուլացիա։ Եթե այո, ապա ուղղված միայն նրան, որ պակասեցնենք մեր մեջ հոտայինը, պատասխանատու լինենք մեր որոշման համար։
Պաթֆիզական համը պահելու համար միտինագային թեմատիկ հարց գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայից․
Սոցիալական բնույթ կրող երթի մասնակիցներից մեկը պաստառի վրա գրված էր երկու թիվ, որոնք իրարից մեկով են տարբերվում և դրանց միջև հավասարության նշան: Ի՞նչ էր գրված այդ պաստառին։
3 034
Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիան տեղադրված է
https://pathphys.livejournal.com/147417.html
3 034
https://www.cell.com/cms/attachment/2cfaa9e0-3d62-43cf-8f84-b4b5ccd97690/gr1.jpg
Հասանելի են ընդհանուր նոզոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/146648.html
3 034
Քաղաքում կա 2 տիպի տաքսի՝ կապույտ 85%, կանաչ՝ 15%: Մթնշաղին վրաերթից հետո տաքսին փախնում է, բայց վկան պնդում է, որ դա կանաչ տաքսի էր։ Պարզվում է, որ 80% դեպքերում նա ճիշտ է տարբերում գույները մթնշաղին։ Որքա՞ն է հավանականությունը, որ մեղավորը կանաչն էր։
3 034
Դելիրիումի ու դեմենցիայի մասին՝ մի քիչ տեքստ, երկու հոդված, երկու անալոգիա և հարց․
https://pathphys.livejournal.com/146351.html
3 034
Քննությանն ընդառաջ․
քննությանը պատրաստվելու համար կարող եք լուծել այս թեստերը (բուժֆակ)։ Չմոռանաք նաև հետո կարդալ մեկնաբանությունները
Սա էլ ստոմֆակի համար
The link for the mock exam for international students
3 034
Վաղը և մյուս օրը ծերացմանը նվիրված երկու օրանոց հետաքրքիր քննարկում ենք ունենալու, բոլորին հրավիրում եմ։ Կարմիր հահլիչում 15․00-18․00։ Վաղվա զեկուցումները հիմնականում ուսանողական են, նվիրված շատերիդ ծանոթ Ծերացման առանցքային հատկանիշներին։ Հնարավորություն կունենաք առաջ քաշել Ձեր մոտեցումները և հոլմարքերը։ Հաջորդ օրը կունենանք հարցի բազմակաողմանի քննարկում՝ տարբեր մասնագետների մասնակցությամբ։ Պանելային քննարկումով ու հարց-ու-պատասխանով կամփոփենք։
Սիրով կսպասենք բոլորին։
Մանրամասներն՝ այստեղ։
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
