ru
Feedback
Pathophysiology

Pathophysiology

Открыть в Telegram

Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond

Больше
3 035
Подписчики
+124 часа
-97 дней
-1030 день
Архив постов
Իմուն ախտաֆիզիոլոգիա https://pathphys.livejournal.com/149101.html

Քանի որ թեմատիկ առումով հասել ենք տենդին, մեջբերեմ այս տարվա մարտին ՄԹԱ Դավիթի հետ մեր պոդքաստը սուր փուլի պատասխանի ու տենդի մասին, փորձում ենք գրիպերի այս սրվող սեզոնին հասկանալ՝ ինչ անել։ Խոսակցությունը հրահրած հոդվածը սա է։ Իսկ սա՝ խոսակցության հղումը։

Սուր փուլի և տենդի նյութերը https://pathphys.livejournal.com/148868.html
Սուր փուլի և տենդի նյութերը https://pathphys.livejournal.com/148868.html

Ուսանողական գիտական ընկերությունը լավ նորություն ունի բոլոր նրանց համար, ովքեր սովորում են 2-6րդ կուրսերում և հետաքրքրված են ախտաֆիզիոլոգիա առարկայով: Մեկնարկում է ախտաֆիզիոլոգիայի ներամբիոնական խմբակը: Խմբակի շրջանակներում Ձեզ սպասվելու են հետաքրքիր և ուսուցողական գիտական քննարկումներ տարբեր թեմաներով, այդ թվում հետաքրքրաշարժ կլինիկական դեպքերի քննարկումներ: Ավելին` առավել ակտիվ ուսանողները հնարավորություն կունենան նաև հանդես գալ զեկույցներով:🤯 🫵Եթե դուք երկրորդ և բարձր կուրսեցի եք անցեք հետևյալ հղումով և լրացրեք հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeUvRNe3UfOW3z0CLobLNBm4ujcw7lQyd2PhpF8-3Jk8zoFmQ/viewform?usp=sf_link ♥️Սիրով կսպասենք բոլորիդ:

Արշակ Շահինյանի հետ մեր խոսակցությունը երկու տարի առաջ էր․ այժմ նորից հրապարակեցի․ https://www.buzzsprout.com/607705/13842320-netosis-with-arshak.mp3?download=true

Ո՞վ է այս տեքստի հեղինակը
Ո՞վ է այս տեքստի հեղինակը

Տեղադրվել են նաև Բորբոքման նյութերը։ Բոլորի համար վերահաստատում եմ՝ Մեջիտովի ու գործընկերնեի հոդվածի կարևորությունը՝ գեղեցիկ, տարիների մտորումների արդյունք է, որի հետ մեզանից շատերը համաձան են։ Իսկ որտեղ համաձայն չենք՝ մանրամասն կանդրադառնանք պոդքաստերի միջոցով։ Ծանոթացեք՝ դեռ այս թեմային շատ-շատ ենք անդրադառնալու՝ ամենատարբեր ձևաչափերով։

Տեղադրվել են հիպօքսիայի նյութերը։ Ի միջի այլոց, ի՞նչ եք կարծում, Թիբեթի բնակիչների մոտ միջինում էրիթրոցիտների քանակն ինչպիսի՞ն կլինի։ Կաշխատենք գործնականին Մենտիմետրով քննարկել։ Especially for English speaking students: What level of Hemoglobin would you expect in Tibetans?

Տեղային շրջանառության խանգարումների նյութերը տեղադրվել են․ https://pathphys.livejournal.com/147879.html

Սթրեսի նյութերը https://pathphys.livejournal.com/147678.html
Սթրեսի նյութերը https://pathphys.livejournal.com/147678.html

Մեր ուսանողներին․ Մանիպուլացնում են բոլորը․ Երեխան, երբ լացում է, որպեսզի իր ուզած խաղալիքը տան։ Դասախոսը, որ կատակում է, որպեսզի լսարանի ուշադրությունը պահի։ Քաղաքական գործիչը, երբ կոչ է անում, որ իրեն միանան։ Հարցն այն է, թե որքանով ակնհայտ է մեզ համար մանիպուլյատորի նպատակը։ Լուծումը՝ հարցի բազմակողմանի դիտարկումն է, հանգիստ մտածելը և սեփական, Քո որոշման կայացումը։ Համենայն դեպս մեր մասով՝ չենք թույլ տա, որ որևէ մեկը իր խոսքով, կոչով ձեզ վիրավորի։ Արդյո՞ք նա, ով դասին չի մասնակցում, ինչ որ մեկին խոչընդոտում է գործի հասնելու համար՝ դրանով հուժկու հարված է հասցնում հակառակորդին։ Իմ կարծիքով յուրաքանչյուրս պետք է․ Կրկնակի ջանքով աշխատենք մասնագիտական ոլորտում (անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ) Ֆիզիկապես մարզվենք, որ պատրաստ լինենք բարդ վիճակների (ՈՄԱ-ից մինչև լող՝ դուք ընտրեք) Տարբեր աղբյուրներ ու տեսակետներ ունեցողների լսենք, որպեսզի չհայտնվենք կեղծ իրականությունում, կշռադեատենք։ Բոլորին հարգելով, առանց վիրավորելու, բայց սեփական դիրքորոշումը հանգիստ ու շիտակ ձևավորենք։ Այս գրառումն է՞լ է մանիպուլացիա։ Եթե այո, ապա ուղղված միայն նրան, որ պակասեցնենք մեր մեջ հոտայինը, պատասխանատու լինենք մեր որոշման համար։ Պաթֆիզական համը պահելու համար միտինագային թեմատիկ հարց գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայից․ Սոցիալական բնույթ կրող երթի մասնակիցներից մեկը պաստառի վրա գրված էր երկու թիվ, որոնք իրարից մեկով են տարբերվում և դրանց միջև հավասարության նշան: Ի՞նչ էր գրված այդ պաստառին։

Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիան տեղադրված է https://pathphys.livejournal.com/147417.html
Գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիան տեղադրված է https://pathphys.livejournal.com/147417.html

Բջջի վնասման նյութերը․ https://pathphys.livejournal.com/146755.html

https://www.cell.com/cms/attachment/2cfaa9e0-3d62-43cf-8f84-b4b5ccd97690/gr1.jpg Հասանելի են ընդհանուր նոզոլոգիայի նյութերը․ https://pathphys.livejournal.com/146648.html

Քաղաքում կա 2 տիպի տաքսի՝ կապույտ 85%, կանաչ՝ 15%: Մթնշաղին վրաերթից հետո տաքսին փախնում է, բայց վկան պնդում է, որ դա կանաչ տաքսի էր։ Պարզվում է, որ 80% դեպքերում նա ճիշտ է տարբերում գույները մթնշաղին։ Որքա՞ն է հավանականությունը, որ մեղավորը կանաչն էր։
Anonymous voting

Դելիրիումի ու դեմենցիայի մասին՝ մի քիչ տեքստ, երկու հոդված, երկու անալոգիա և հարց․ https://pathphys.livejournal.com/146351.html

Քննությանն ընդառաջ․ քննությանը պատրաստվելու համար կարող եք լուծել այս թեստերը (բուժֆակ)։ Չմոռանաք նաև հետո կարդալ մեկնաբանությունները Սա էլ ստոմֆակի համար The link for the mock exam for international students

Վաղը և մյուս օրը ծերացմանը նվիրված երկու օրանոց հետաքրքիր քննարկում ենք ունենալու, բոլորին հրավիրում եմ։ Կարմիր հահլիչում 15․00-18․00։ Վաղվա զեկուցումները հիմնականում ուսանողական են, նվիրված շատերիդ ծանոթ Ծերացման առանցքային հատկանիշներին։ Հնարավորություն կունենաք առաջ քաշել Ձեր մոտեցումները և հոլմարքերը։ Հաջորդ օրը կունենանք հարցի բազմակաողմանի քննարկում՝ տարբեր մասնագետների մասնակցությամբ։ Պանելային քննարկումով ու հարց-ու-պատասխանով կամփոփենք։ Սիրով կսպասենք բոլորին։ Մանրամասներն՝ այստեղ։