Aysor.am News from Armenia
Open in Telegram
5 546
Subscribers
-524 hours
-117 days
-4130 days
Posts Archive
Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🛑Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ,
🔺այն մեր ազգի օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավի։
Արամ Ա Կաթողիկոս
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🦝«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկը ֆիքսել է գորշուկի (փորսուղ):
«Կզաքիսազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է։ Մարմնի երկարությունը կազմում է 60–90 սմ, պոչինը՝ 16–20 սմ։ Ունենում է 3-4 (երբեմն՝ 6) ձագ»։
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,70 մ։
Այս ցուցանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ վերջին 64 տարիների ամենաբարձր մակարդակն է։
Լևոն Ազիզյան
https://www.aysor.am/am/news/2026/09/02/%D5%AC%D5%AB%D5%B3/2430198
Կային այլ տարբերակներ, բայց ընտրեցինք «Օլիմպիակոս»-ը․ Թիկնիզյանի գործակալ
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։
Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսեւորում է։ Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք»։
Արմեն Աշոտյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սյունիքի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա՝ հողերի կայուն կառավարման նպատակով
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Արաքսիա Սվաջյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
❗️Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։
Վլադիմիր Պուտին
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
2024, 2025, 2026 թվականներին ՔՊ ականները ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ Արցախ բառն անգամ չեն արտասանում: Նրանք ոչ թե վախենում են այն արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը:
Արտակ Զաքարյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ
🟥⚖️Անչափահաս երեխաների հայրը՝ Տ․Վ․-ն, դիմել է Aysor.am-ին՝ պատմելով, որ ոստիկանությունում ահազանգել է իր անչափահաս երեխաների նկատմամբ հնարավոր բռնության մասին, սակայն իրավապահները մինչ օրս չեն գործել։
⚡️Այսպես, շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, երկու անչափահաս երեխաների հայրը դիմել է Ոստիկանություն՝ հայտնելով երեխաների նկատմամբ հնարավոր ընտանեկան բռնության մասին և պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց անվտանգությունն ապահովելու համար։
Ըստ դիմումի՝ երեխաները գնացել էին մոր տուն՝ իրենց դպրոցական իրերը վերցնելու, սակայն մայրը, նրանց կամքին հակառակ, կողպել է տան դուռը, թույլ չի տվել դուրս գալ և վերադառնալ հոր մոտ։
⚠️Հայրը հայտնել է նաև որդու նկատմամբ ֆիզիկական ներգործության մասին։ Երեխաները հայտնվել են ծանր հուզական վիճակում, բարձր բղավել են, իսկ որդու համար անգամ շտապ բժշկական օգնություն է կանչվել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Այսօր՝ Արցախի հայաթափումից երեք տարի անց, մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների մեծ մասը դեռ շարունակում է պայքարել զրոյից կյանք կառուցելու համար։ Նրանց խնդիրները միայն սոցիալական չեն․ կա նաև ծանր հոգեբանական և մարդկային բաղադրիչ։
Քաղաքական դիրքորոշումը չպետք է անդրադառնա բռնագաղթած արցախցիների իրավունքներին ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությանը։
Տիգրան Դումիկյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ տեսանյութի տարածումից անմիջապես հետո սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։
🔺Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փորձում է թշնամանալ բարեկամ երկրների հետ, իսկ թշնամի երկրների հետ՝ բարեկամանալ
