Aysor.am News from Armenia
الذهاب إلى القناة على Telegram
News from Armenia Send all your questions to info@aysor.am
إظهار المزيد5 419
المشتركون
-324 ساعات
-97 أيام
-5430 أيام
أرشيف المشاركات
«Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով».
Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել ռազմական նշանակության երկրորդ արբանյակը
Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, դաշնակիցն ենք, կանգնեցրեք այս պատերազմը։
Ալեն Սիմոնյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արցախի օկուպացիայից 6 տարի է անցել. Էրդողանը շնորհավորել է Ալիևին
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ գործընկերներին հարցեր ունեմ. ո՞նց եղավ, որ պատերազմ սկսվեց, Ղարաբաղից հայերին բրդելով հանեցին
🌬Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
❄️Երևան քաղաքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։
☁️Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տեղեկություն էր ստացվել, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը։
Երեք տղամարդ ձերբակալվել է։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
‼️Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսները, ուկրաինացիները հմայված գալիս են, ինչի՞ հայերը չեն գալիս Հայաստան
TRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, թեև անունն այդպիսին է: Այն բիզնես պրոյեկտ է պետության համար. «Խաղաղություն, անվտանգություն և տարածաշրջանային ձևափոխում» ֆորումի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված և հիմնված կառույց է, և պայմանագիրը այս օրերին ԱԺ-ում վավերացում է անցնում. «Կարծում եմ, որ մենք այդտեղ որևիցե խնդիր չենք ունենալու»։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։
Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
