ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
Open in Telegram
Show more
The country is not specifiedThe category is not specified
303
Subscribers
No data24 hours
-177 days
+4930 days
Posts Archive
303
Քեզանից հեռու
Ես ապրում էի
Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու։
Ինձանից հեռու
Դու ապրում էիր...
303
Դու ես մեղավոր,որ ես մենակ եմ,
Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում,
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում։
303
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք,
Երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված,
Գեթ կապված են տանջանքով...
303
Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը, Թե՞ հենց այն դեղը,
Որով ձգտում ենք ցավը դարմանել,
-Այս տափակ հարցին
Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա,
Այդ ո՞ր հիմարը:
Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել,
Այդ ո՞ր հիմարը։
Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛,
Ինչ ծովի վեճը աղաջրի հետ:
Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րս,
Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից
Եվ ինչո՞ւ պոկվենք:
303
Մի աչքով եմ նայում կյանքին։
(Երկրորդ աչքս ապակուց է)։
Եվ մի հատիկ իմ այս աչքով
Շատ եմ տեսնում,
Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ, Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,
Իսկ կույր աչքով... միշտ երազում...
303
Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն:
303
Լսում եք ինձ:
Բավական է, հանեցե՛ք ձեր դիմակները։
Հանեցե՛ք, որ քամու ձեռքով
Ձեզ կարոտած օդն ապտակի
Ձեր իսկական դեմքը տխեղծ...
303
Ո՞ւր ես՝ չկաս,
Չէ՞ որ կայիր...
Ախ,թե մեկ էլ,
Մի օր գայիր
Ու ժպտայի՜ր
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայի՜ր...
303
Ինչի՞ց, Տեր Աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ,
Որ ամենից շուտ և ամենից շա՛տ
Իրեն` մարդու մեջ հենց մարդն է կորչում։
