uk
Feedback

Не попадись на ботовода! Telemetrio знаходить і позначає такі канали мітками 👉 Хочеш бачити мітку, оформляй підписку

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

Відкрити в Telegram

Показати більше
Країна не вказанаКатегорія не вказана
303
Підписники
Немає даних24 години
-177 днів
+4930 днів
Архів дописів
Քեզանից հեռու Ես ապրում էի Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու։ Ինձանից հեռու Դու ապրում էիր...

Դու ես մեղավոր,որ ես մենակ եմ, Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ, Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում, Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում։

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, Երբ սրտերը իմ ու քո Թե սիրով էլ չեն շղթայված, Գեթ կապված են տանջանքով...

Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը, Թե՞ հենց այն դեղը, Որով ձգտում ենք ցավը դարմանել, -Այս տափակ հարցին Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա, Այդ ո՞ր հիմարը: Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել, Այդ ո՞ր հիմարը։ Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛, Ինչ ծովի վեճը աղաջրի հետ: Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րս, Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից Եվ ինչո՞ւ պոկվենք:

Ով պատմություն ունի` չի կարող ետ չնայել:

.😍

.🙃⚡

Վախենում եմ ես թույլերի՛ց. Այդ նրանք են ամենից շատ Ստորություն անում կյանքում...

։🔥

Մի աչքով եմ նայում կյանքին։ (Երկրորդ աչքս ապակուց է)։ Եվ մի հատիկ իմ այս աչքով Շատ եմ տեսնում, Իսկ երկրորդով՝ ավելի՛ շատ, Որովհետև Առողջ աչքով ես տեսնում եմ, Իսկ կույր աչքով... միշտ երազում...

Եվ մի՛ կարծիր իզուր, Թե չբերեց բախտդ: Բախտ բերելս ո՛րն է, Նրան ձե՛ռք են բերում:

Ամենից դժվար բանը սիրելն է...

Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բախտն է մեզ ընտրում ...

Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն:

Լսում եք ինձ: Բավական է, հանեցե՛ք ձեր դիմակները։ Հանեցե՛ք, որ քամու ձեռքով Ձեզ կարոտած օդն ապտակի Ձեր իսկական դեմքը տխեղծ...

Եթե սիրվել` միայն մեկից և մե՜ կ անգամ...

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս`հպարտությունս հաղթողի...

Ո՞ւր ես՝ չկաս, Չէ՞ որ կայիր... Ախ,թե մեկ էլ, Մի օր գայիր Ու ժպտայի՜ր Առաջվա պես, Առաջվա պես, Հավատայի՜ր...

Ինչի՞ց, Տեր Աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ, Որ ամենից շուտ և ամենից շա՛տ Իրեն` մարդու մեջ հենց մարդն է կորչում։