en
Feedback
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Open in Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

Show more
The country is not specifiedThe category is not specified
280
Subscribers
+124 hours
+217 days
+2730 days
Posts Archive
Интересный инсайт из архивов MİT о связи Армении и РПК Друзья, я выделил для вас крайне любопытный инсайт из книги о новейшей истории турецкой разведки (MİT). Согласно архивным документам MİT, 1993 декабря президент Армении Левон Тер-Петросян якобы направил лидеру РПК (Рабочей партии Курдистана) Абдулле Оджалану «Медаль Почета». В книге утверждается, что медаль была вручена Оджалану в Дамаске парламентской делегацией Армении после официального визита в Ливан. Более того, MİT утверждает, что власти Армении были осведомлены о присутствии РПК в стране и «проявляли терпимость» к этому. Но есть одно очень важное «но». Каким бы сенсационным ни казался этот доклад турецкой разведки, в нем содержатся грубые исторические и фактические неточности, которые ставят под сомнение достоверность информации. Первая неточность заключается в том, что в системе государственных наград Армении не существует «Медали Почета». Существует «Орден Почета», который был учрежден только в 2000 году. Более того, в 2000 году Левон Тер-Петросян уже два года как не был президентом (он ушел в отставку в 1998-м). А сам Абдулла Оджалан к 2000 году уже год как находился в турецкой тюрьме «Имралы» (был арестован в 1999-м). Следовательно, Тер-Петросян физически не мог отправить медаль Оджалану в Дамаск. Ниже прикрепляю соответствующий документ из архива разведки Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

#factcheck arm🇦🇲/rus🇷🇺↓ Ընկերներ, ձեզ համար մի շատ հետաքրքիր ինսայթ եմ առանձնացրել թուրքական հետախուզության (MİT) պատմության մասին պատմող գրքից։ Ըստ MİT-ի արխիվային փաստաթղթերի՝ 1993 թ. դեկտեմբերին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իբր PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլա Օջալանին է ուղարկել «Պատվո մեդալ»։ Գրքում նշվում է, որ մեդալը Օջալանին է հանձնվել Դամասկոսում՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կողմից՝ Լիբանան կատարած պաշտոնական այցից հետո։ Ավելին, MİT-ը պնդում է, թե Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել և «հանդուրժողականություն են դրսևորել» PKK-ի՝ երկրում ներկայության նկատմամբ։ Բայց կա մի շատ կարևոր «բայց»։ Որքան էլ սենսացիոն թվա թուրքական հետախուզության այս զեկույցը, այնտեղ առկա են կոպիտ պատմական և փաստացի անճշտություններ, որոնք կասկածի տակ են դնում տեղեկատվության հավաստիությունը։ Առաջին անճշտությունն այն է, որ Հայաստանի պետական պարգևների համակարգում «Պատվո մեդալ» գոյություն չունի։ Գոյություն ունի «Պատվո շքանշան», որը, սակայն, սահմանվել է միայն 2000 թվականին։ Ավելին, 2000 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն երկու տարի էր, ինչ նախագահ չէր (նա հրաժարական է տվել 1998-ին)։ Իսկ ինքը՝ Աբդուլլա Օջալանը, 2000 թվականին արդեն մեկ տարի էր, ինչ գտնվում էր թուրքական «Իմրալը» բանտում (ձերբակալվել է 1999-ին)։ Հետևաբար, Տեր-Պետրոսյանը ֆիզիկապես չէր կարող մեդալ ուղարկել Օջալանին Դամասկոս։ Ստորև կցում եմ հետախուզության արխիվի համապատասխան փաստաթուղթը:

Կգա՞ արդյոք Էրդողանն առաջիկա օրերին Երևան, թե՞ ոչ Մայիսի 4-ին Երևանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ու հիմա գլխավոր հարցականը Էրդողանի մասնակցությունն է։ Թուրքական BBC-ն արդեն սկսել է ուսումնասիրել թեման։ Փաստացի Էրդողանը պաշտոնապես հրավիրված է Երևան։ ԵՔՀ ֆորմատն այնպիսին է, որ կա՛մ գալիս է երկրի ղեկավարը, կա՛մ աթոռը դատարկ է մնում։ Այսինքն՝ Էրդողանը չի կարող «ցածր մակարդակով» ներկայացվածություն ապահովել։ Եթե նայենք վերջին տարիների վիճակագրությանը, նա բավականին քմահաճ է այս հարցում։ Մի դեպքում գնում է Տիրանա կամ Բուդապեշտ, մյուս դեպքում՝ ուղղակի բաց թողնում Իսպանիայի կամ Մոլդովայի հավաքները։ Բայց Երևանը Թուրքիայի համար զուտ եվրոպական հարթակ չէ, սա հարևանության ու տարածաշրջանային ազդեցության հարց է։ Եթե Էրդողանը, այնուամենայնիվ, որոշի գալ, սա կլինի 2008-ից (Գյուլի այցից) հետո առաջին նման մասշտաբի քայլը։ Բայց դժվար է հավատալ, որ նա կգա Երևան «դատարկ ձեռքերով» կամ առանց Բաքվի հետ նախնական սցենարը համաձայնեցնելու։ Ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը մինչև վերջին վայրկյանը ձգելու է պատասխանը՝ սակարկելու կամ օրակարգում իրենց ձեռնտու հարցեր ներառելու համար։ Բայց եթե Թուրքիայի աթոռը դատարկ մնա, դա էլ իր հերթին հստակ մեսիջ կլինի առ այն, որ հարաբերությունների «ջերմացման» մասին խոսակցությունները դեռ շատ հեռու են իրականությունից, իսկ «խաղաղության դարաշրջանը» ընդամենը նոր նախապայմաններ կորզելու միջոց է։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

💰20,7 միլիարդ դոլարի պատվեր ASELSAN-ին Թուրքական ASELSAN ընկերությունը ներկայացրել է 2026-ի առաջին եռամսյակի տվյալները, ու թվերը, մեղմ ասած, լուրջ են։ 34,3 միլիարդ լիրա եկամուտ ու 15% իրական աճ՝ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին աճը հազիվ 5-9%-ի սահմաններում էր։ Դեռ մագիստրոսական թեզիս շրջանակներում, երբ մանրամասն ուսումնասիրում էի Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը, արդեն նկատելի էր այս տենդենցը։ Բայց այն, ինչ տեսնում ենք հիմա, սպասվածից ավելի արագ է տեղի ունենում։ Ամենատպավորիչը ընդհանուր պատվերների ծավալն է. ընկերության պորտֆելը հասել է 20,7 միլիարդ դոլարի։ Նախ դիտարկենք Çelik Kubbe ՀՕՊ նախագիծը: Սա այլևս ուղղակի նախագիծ չէ թղթի վրա։ ASELSAN-ի հիմնական փողերը հիմա գալիս են հենց ՀՕՊ համակարգերից, ռադարներից ու ՌԷՊ միջոցներից։ Ըստ էության, Թուրքիան հիմա հսկայական տեմպերով սեփական ՀՕՊ-ն է սարքում՝ փորձելով վերջնականապես փակել արտաքին կախվածության հարցը (S-400-ների ու Patriot-ների թեման)։ Ինձ համար, թերևս, ամենախոսուն թիվը սերիական արտադրության մեջ ներդրումների 261% աճն է։ Սա ուղղակի կապ ունի այն 20,7 միլիարդի հետ, որի մասին նշեցի։ Ընկերությունը դուրս է եկել «փորձնական նմուշներ սարքելու» փուլից ու անցել է զենքի մասսայական թողարկման։ Իսկ ինչ վերաբերում է էքսպորտին, պետք է նշեմ, որ ASELSAN-ը 629 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել միայն մեկ եռամսյակում (69% աճ)։ Ուշագրավ է, որ նոր պայմանագրերի կեսը հենց դրսի շուկայի հետ է։ Այսինքն՝ թուրքական ռազմարդյունաբերությունը հիմա ոչ միայն սեփական բանակի հարցերն է լուծում, այլև սկսել է շատ ագրեսիվ կերպով դուրս գալ համաշխարհային շուկա՝ մրցակցելով լուրջ խաղացողների հետ։ Կարճ ասած՝ 2026-ը ASELSAN-ի համար դառնում է «բերքահավաքի» տարի։ Այն հսկայական գումարները, որ տարիներով դրվում էին R&D-ի (գիտական մշակումների) վրա, հիմա սկսել են իրական փողեր ու կոնկրետ զենքեր բերել։ Հ.Գ. Ուշադրություն դարձրեք աճի դինամիկային՝ 5% (2024-ին), 9% (2025-ին) ու հիմա՝ 15%։ Սա ցույց է տալիս, որ տեմպը ոչ թե ուղղակի պահվում է, այլ արագանում է։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🛤️Երեկ Կարսում տեղի է ունեցել Շիրակ-Կարս երկաթուղու բացման հարցով հայ-թուրքական աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպման առանցքային հարցերից մեկը ենթակառուցվածքների գույքագրումն էր։ Ախուրյան-Դողուքափը հատվածում երկաթուղին տասնամյակներ շարունակ չի գործել։ Աշխատանքային խմբերը պետք է գնահատեին ռելսերի, կամուրջների և թունելների վիճակը։ Օրերս գրել էի «Միջին միջանցքի» վերաբերյալ Financial Times-ի անդրադարձի մասին և Հայաստանին սպառնացող վտանգների մասին այս միջանցքի մաս դառնալու պարագայում։ Այս համատեքստում առաջարկում եմ ևս մեկ անգամ լսել հետևյալ voicepost-ս, որտեղ մանրամասնորեն ներկայացնում եմ գործընթացները։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ 📍Մինչ Հայաստանի քաղաքական օրակարգում առաջնային պլան է մղվում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու և «խաղաղության դարաշրջան» բացելու թեզը, իսկ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մղվում է հետին պլան, Անկարան և Բաքուն գործնական դաշտում բոլորովին այլ իրականություն են ձևավորում։ 🪖Ընդամենը մի քանի օրերի տարբերությամբ մենք ականատես ենք լինում իրար հաջորդող զորավարժությունների. ապրիլի 23-ին Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ Կարսում, մեկնարկեցին «Heydar Aliyev–2026» զորավարժությունները, իսկ երեկ արդեն Ադրբեջանի տարածքում սկսվեցին «TurAz Qartalı - 2026» թռիչքային-մարտավարական վարժանքները։ Երբ այս ամենին գումարում ենք տարածաշրջանային իրողությունները, սպառազինությունների մրցավազքն ու հարևանների անփոփոխ ռազմավարական շահերը, խաղաղության մասին թեզը դառնում է ոչ այլ ինչ, քան իրականությունը քողարկող քաղաքական մանիպուլյացիա։ 📍Пока в политической повестке Армении на первый план выдвигается тезис об установлении дружественных отношений с турецко-азербайджанским тандемом и открытии «эпохи мира», а вопрос признания Геноцида армян отодвигается на задний план, Анкара и Баку формируют в практическом поле совершенно иную реальность. 🪖С разницей всего в несколько дней мы становимся свидетелями следующих друг за другом военных учений: 23 апреля в Карсе, всего в нескольких десятках километров от границы Армении, стартовали учения «Heydar Aliyev–2026», а вчера уже на территории Азербайджана начались летно-тактические тренировки «TurAz Qartalı – 2026». Когда мы добавляем ко всему этому региональные реалии, гонку вооружений и неизменные стратегические интересы соседей, тезис о мире становится не чем иным, как политической манипуляцией, скрывающей действительность. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ Թուրքիայի առաջատար պաշտպանական արդյունաբերության ընկերությունը՝ MKE-ն, պատրաստվում է մեծացնել Թուրքիայի պաշտպանական արտադրական հզորությունները՝ կառուցելով նոր օբյեկտներ Քըրըքքալեում, Քըրշեհիրում և Սամսունում՝ որպես իր 2023-2027 թվականների 1.5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մաս: 💣MKE-ի ղեկավարության 2026 թվականի ապրիլի 16-ի հայտարարության համաձայն՝ ներդրումները կընդլայնեն ռազմավարական արտադրական հզորությունները՝ սկսած էներգատար նյութերից և զինամթերքից մինչև հրթիռային տեխնոլոգիաներ և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային (CBRN) պաշտպանության սարքավորումներ: Քըրըքքալեն կլինի ծրագրի ամենակարևոր կենտրոններից մեկը: Նպատակը՝ եռապատկել Թուրքիայի վառոդի և պայթուցիկ նյութերի արտադրական հզորությունները: 📈Թուրքիան քաղում է վերջին տարիների հակամարտությունների (Ուկրաինա, Մերձավոր Արևելք, Իրան-Իսրայել-ԱՄՆ) դասերը։ Վառոդի և պայթուցիկ նյութերի արտադրության եռապատկումը նշանակում է, որ Անկարան պատրաստվում է երկարատև և ինտենսիվ սպառման պատերազմների։
Bakanlığımıza bağlı ASFAT ile Makine ve Kimya Endüstrisi anonim şirketlerimiz, 16-19 Nisan tarihleri arasında Ankara’da düzenlenen “Verimlilik ve Teknoloji Fuarı”na katılmaktadır. 2023-2027 dönemini kapsayan toplam 1,5 milyar dolarlık yatırım programını hayata geçiren Makine ve Kimya Endüstrisi Anonim Şirketimiz, kapsamlı yatırım programı ile; – 2026 yılında üretime başlaması planlanan Kırıkkale’deki Hüseyin Kahya Enerjik Malzemeler Fabrikası’nda nitroselüloz, barut ve roket yakıtları başta olmak üzere birçok stratejik patlayıcının üretimi gerçekleştirilecek, ayrıca Derişik Nitrik Asit ve Katı TNT gibi enerjik malzemelerin üretimi ilk kez hayata geçirilecek, böylece Türkiye’nin patlayıcı ham madde konusunda dışa bağımlılığı tamamen sona erdirilmiş olacaktır.
Турецкая компания MKE, лидер оборонной промышленности страны, готовится увеличить производственные мощности, строя новые объекты в Кырыккале, Кыршехире и Самсуне в рамках своей инвестиционной программы на 2023–2027 годы объемом $1,5 млрд. 💣Согласно заявлению руководства MKE от 16 апреля 2026 года, инвестиции расширят стратегические производственные возможности: от энергетических материалов и боеприпасов до ракетных технологий и средств радиационной, химической и биологической защиты (РХБЗ). Одним из важнейших центров проекта станет Кырыккале. Цель — утроить производственные мощности Турции по выпуску пороха и взрывчатых веществ. 📈Турция извлекает уроки из конфликтов последних лет (Украина, Ближний Восток, Иран — Израиль — США). Утроение производства пороха и взрывчатых веществ означает, что Анкара готовится к длительным и интенсивным войнам на истощение. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Турецкий «интеллект» азербайджанской победы в 44-дневной войне: по страницам рассекреченных архивов MİT При обсуждении 44-дневной войны в Арцахе общественное внимание обычно сосредоточено на видимых военных факторах: беспилотниках, бронетехнике или личном составе. Однако недавно изданная в Турции официальная книга «Национальная разведывательная организация 1826–2023» раскрывает «теневую» сторону войны, где ключевую роль играла турецкая разведка — MİT. Более того, в книге впервые опубликованы архивные документы Национальной разведывательной организации (MİT). Автор Полат Сафи утверждает, что этот конфликт стал для MİT площадкой для испытания стратегии, «меняющей правила игры» (game changing), в рамках которой на Кавказ были перенесены все оперативные методы, накопленные в Сирии, Ираке и Ливии. 🔏 Перенос этого опыта предполагал прямую и двойную поддержку Азербайджана со стороны MİT, которая осуществлялась как на разведывательном уровне, так и на уровне специальных операций. На практике MİT взяла на себя роль «интеллектуального центра» для Bayraktar TB2: хотя БПЛА являются видом вооружения военно-воздушных сил, их сокрушительная эффективность была обеспечена именно благодаря критическим данным, предоставленным разведкой. Используя турецкие спутниковые системы «Göktürk», аналитические центры разведки обрабатывали геопространственные данные (GEOINT), что позволяло обнаруживать армянские укрытия и мобильные цели еще до нанесения удара. 📍 Однако присутствие MİT не ограничивалось лишь технологической поддержкой. В рамках секретных операций спецподразделения турецкой разведки (Special Ops) принимали непосредственное участие в боевых действиях, особенно на Шушинском направлении, где они выступали в качестве оперативных советников и координаторов. 📌 Параллельно с этим военный успех подкреплялся активной закулисной «разведывательной дипломатией» (intelligence diplomacy). Тогдашний глава MİT Хакан Фидан находился на постоянной связи с руководителями российских спецслужб (ФСБ и СВР) с целью предотвратить прямое вмешательство России. Турецкая сторона уже официально гордится этим фактом, подчеркивая, что без проведения спецопераций на местах и предоставления критических данных со стороны MİT исход войны мог быть совершенно иным. Мы имеем дело с реальностью, в которой разведывательная служба становится главным инструментом, чертящим границы государств. 44-дневная война была для MİT лишь прелюдией к расширению зон влияния на Кавказе и изменению регионального статус-кво на пути к созданию «Тюркского мира». Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

(arm🇦🇲/rus🇷🇺↓) 🪖44-օրյա պատերազմում «ադրբեջանական հաղթանակի» թուրքական ուղեղը. MİT-ի գաղտնազերծված արխիվներից Արցախյան 44-օրյա պատերազմի մասին խոսելիս հանրային ուշադրությունը սովորաբար սևեռվում է տեսանելի ռազմական գործոնների՝ ԱԹՍ-ների, զրահատեխնիկայի կամ զինվորական անձնակազմի վրա։ Սակայն վերջերս Թուրքիայում լույս տեսած «Ազգային հետախուզական կազմակերպություն 1826-2023» պաշտոնական գիրքը բացահայտում է պատերազմի «ստվերային» կողմը, որտեղ գլխավոր դերակատարը եղել է թուրքական հետախուզությունը՝ MİT-ը։ Ավելին, գրքում առաջին անգամ հրապարակվել են Milli İstihbarat Teşkilatı (MİT) արխիվային փաստաթղթերը։ Հեղինակ Փոլաթ Սաֆին փաստում է, որ այս հակամարտությունը դարձավ MİT-ի համար «խաղի կանոններ փոխող» (game changing) ռազմավարության փորձարկման դաշտ, որտեղ Կովկաս տեղափոխվեցին Սիրիայում, Իրաքում և Լիբիայում կուտակված օպերատիվ բոլոր մեթոդները։ 🔏Այս փորձի տեղափոխումը ենթադրում էր MİT-ի անմիջական և երկակի աջակցություն Ադրբեջանին, ինչն իրականացվում էր թե՛ հետախուզական, և թե՛ հատուկ գործողությունների մակարդակով։ Գործնականում MİT-ը ստանձնել էր Bayraktar TB2-ների «ինտելեկտուալ կենտրոնի» դերը. թեև ԱԹՍ-ները ռազմաօդային ուժերի զինատեսակ են, դրանց կործանարար արդյունավետությունն ապահովվել է MİT-ի տրամադրած կրիտիկական տվյալների շնորհիվ։ Օգտագործելով թուրքական «Göktürk» արբանյակները՝ հետախուզության վերլուծական կենտրոնները մշակում էին գեո-հետախուզական (GEOINT) պատկերները՝ թույլ տալով հայտնաբերել հայկական թաքստոցներն ու շարժական թիրախները դեռ հարվածից առաջ։ 📍Սակայն MİT-ի ներկայությունը տեխնոլոգիական աջակցությամբ չէր սահմանափակվում։ Գաղտնի գործողությունների շրջանակում թուրքական հետախուզության հատուկ ստորաբաժանումները (Special Ops) անմիջական մասնակցություն են ունեցել գործողություններին, հատկապես Շուշիի ուղղությամբ, որտեղ հանդես են եկել որպես օպերատիվ խորհրդատուներ և ուղղորդողներ։ 📌Այս ամենին զուգահեռ, ռազմական հաջողությունն ամրապնդվում էր կուլիսային ակտիվ «հետախուզական դիվանագիտությամբ» (intelligence diplomacy)։ MİT-ի այն ժամանակվա ղեկավար Հաքան Ֆիդանը մշտական կապի մեջ էր ռուսական հատուկ ծառայությունների (FSB և SVR) ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով կանխել Ռուսաստանի անմիջական միջամտությունը։ Թուրքական կողմն էլ պաշտոնապես հպարտանում է այս փաստով՝ ընդգծելով, որ առանց MİT-ի կողմից տեղանքում իրականացված հատուկ գործողությունների և կրիտիկական տվյալների տրամադրման, պատերազմի ելքը կարող էր բոլորովին այլ լինել։ Մենք գործ ունենք մի իրողության հետ, երբ հետախուզական ծառայությունը դառնում է պետությունների սահմաններ գծող գլխավոր գործիքը։ 44-օրյա պատերազմը MİT-ի համար ընդամենը նախերգանք էր՝ Կովկասում իր ազդեցության գոտիներն ընդլայնելու և «Թյուրքական աշխարհի» ստեղծման ճանապարհին տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության համար։

🛡️Պատմությունը սակարկության ենթակա չէ 📍Վաղը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է, ու սովորաբար այս օրերին մենք կենտրոնանում ենք միայն կորուստների վիճակագրության վրա։ Բայց ես ուզում եմ մի քիչ այլ կողմից նայենք մեր պատմությանը՝ խոսելով մի դրվագի մասին, որտեղ հայկական ռեսուրսն ու կազմակերպվածությունը աշխատել են նույնիսկ անհնարին պայմաններում։ Խոսքը Հալեպի լեգենդար «Բարոն» հյուրանոցի ու Մազլումյանների ընտանիքի մասին է։ 🕯️1915-1918 թվականներին, երբ Հալեպը դարձել էր աքսորի ճանապարհի վերջին հանգրվանը, «Բարոնը» պարզապես շքեղ հյուրանոց չէր, այլ հայ մտավորականության ու տարագրյալների իրական գաղտնի «շտաբը»։ Մազլումյանները, վտանգելով ամեն ինչ ու օգտագործելով իրենց բոլոր կապերը, կարողանում էին կաշառել բարձրաստիճան օսմանյան պաշտոնյաներին, որպեսզի հյուրանոցի սենյակներում ու նկուղներում թաքցնեն հարյուրավոր հայերի։ 🖋️Պատկերացրեք այդ միջավայրի աբսուրդն ու վտանգը. մի սենյակում կարող էր հանգրվանել Լոուրենս Արաբացին կամ Ագաթա Քրիստին, իսկ հարևանությամբ կամ հյուրանոցի խորքերում գաղտնի օգնություն էր կազմակերպվում Դեր Զորի անապատներում տառապողների համար։ Հենց Լոուրենսի նման ազդեցիկ դեմքերի ներկայությունն ու հյուրանոցի միջազգային կարգավիճակն էին Մազլումյաններին տալիս այն լրացուցիչ «դիվանագիտական քողը», որի տակ նրանք կարողանում էին մարդկային կյանքեր փրկել։ «Բարոնը» դարձել էր դիմադրության ու փրկության այն կղզյակը, որտեղ մարդկային կամքը հաղթում էր համակարգված ոչնչացմանը։ ❌Այսօր, սակայն, մենք ականատես ենք լինում մի նոր ու ոչ պակաս վտանգավոր իրողության։ Երբ պետական մակարդակով փորձ է արվում խմբագրել պատմությունը, սակարկության դնել մեր նահատակների հիշատակը կամ քայլ առ քայլ հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից՝ հանուն կասկածելի «խաղաղության», դա դառնում է հենց այն տոկունության ու պայքարի դավաճանությունը, որը մեզ հասցրել է 21-րդ դար։ Որևէ քաղաքական նպատակահարմարություն չի կարող արդարացնել հրաժարումը մեր ինքնության հիմնասյուներից։ Պատմական արդարությունը քաղաքական առևտրի առարկա չէ, իսկ հիշողությունից հրաժարվելը նշանակում է զինաթափվել ապագայի առջև։ Այսօր մենք ոչ միայն հարգում ենք զոհերի հիշատակը, այլև վերահաստատում ենք մեր կամքը՝ թույլ չտալու, որ մեր պատմությունը դառնա օրվա իշխանությունների զիջումների գործիքը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր մթության մեջ լույս դարձան, և պարտավոր ենք տեր կանգնել այդ լույսին այսօր։ Հիշում ենք ու պահանջում։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🛤️Ֆորումից հենց այդ հատվածը, որտեղ Ֆիդանը մանրամասն քարտեզով ներկայանում է երկաթուղին։

📍Գիտե՞ք՝ որն է պրոֆեսիոնալ հետախույզի և սովորական քաղաքական գործչի տարբերությունը։ Հետախույզը երբեք չի սխալվում, նա միայն «թ
📍Գիտե՞ք՝ որն է պրոֆեսիոնալ հետախույզի և սովորական քաղաքական գործչի տարբերությունը։ Հետախույզը երբեք չի սխալվում, նա միայն «թույլ է տալիս», որ դուք այդպես կարծեք։ Այն, ինչ այսօր կարդում եք որպես Հաքան Ֆիդանի հերթական լեզվի սայթաքում, իրականում Թուրքիայի կառավարական կուլիսներում գծված հստակ սցենար է։ 🎙 Այս ամենը միայն սայթաքում չէ, այլ կոմպետենտ դիվանագետի և հետախույզի հստակ հաշվարկ։ Ձայնային տարբերակով կներկայացնեմ այս գործընթացների իրական տողատակերը և այն հարցերը, որոնք Անկարայում փորձում են խնամքով թաքցնել։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

⛴️Թուրքիան հայտարարել է, որ կառուցելու է 9 նոր ռազմանավ։ Սա Թուրքիան դարձնում է Եվրոպայում միակ երկիրը, որը միաժամանակ կառուցել է 50 ռազմական նավ։ Թուրքիայի ռազմածովային ուժերը ապրում են իրենց պատմության մեջ ամենամեծ թվային ընդլայնումը։ 🇷🇺Турция объявила о строительстве 9 новых военных кораблей! Таким образом, Турция становится единственной страной в Европе, которая одновременно строит 50 военных судов. Турецкий военно-морской флот переживает самое масштабное увеличение численности за всю свою историю. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🛤️3 օր առաջ Financial Times-ը մի վերլուծական հոդված է ներկայացրել Թուրքիա-Հայաստան սահմանի և Հայաստանով անցկացվելիք «միջանցք
🛤️3 օր առաջ Financial Times-ը մի վերլուծական հոդված է ներկայացրել Թուրքիա-Հայաստան սահմանի և Հայաստանով անցկացվելիք «միջանցքի» որպես Հորմուզի նեղուցի այընտրանք դառնալու մասին։ Եթե մի կողմ դնենք այսպես կոչված TRIPP-ի մասին գեղեցիկ վերնագրերն ու նայենք իրականությանը, ապա կտեսնենք, որ Անկարան պարզապես խաղադրույք է կատարում գլոբալ քաոսի վրա։ Իրականում այս մեծ խաղում Հայաստանը միջազգային խոշոր խաղացողների համար «փազլի» պակասող կտորն է։ 🎙 Այժմ ձայնային տարբերակով կներկայացնեմ հոդվածի տողատակերը և Հայաստանի համար վտանգները։ Իսկ ձայնայինի վերջում ունեմ հետաքրքիր հարց։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան