ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Region

Region

前往频道在 Telegram

Տեղեկատվական հարթակ

显示更多

📈 Telegram 频道 Region 的分析概览

频道 Region (@regiontoday) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 23 955 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 10 008,并在 亚美尼亚 地区排名第 82 位。

📊 受众指标与增长动态

自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 23 955 名订阅者。

根据 24 十月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 6 342,过去 24 小时变化为 -63,整体触达仍然可观。

  • 认证状态: 未认证
  • 互动率 (ER): 平均受众互动率为 0.60%。内容发布后 24 小时内通常能获得 0.60% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 143 次浏览,首日通常累积 143 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 1。

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
“Տեղեկատվական հարթակ”

凭借高频更新(最新数据采集于 25 十月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。

23 955
订阅者
-6324 小时
-1 7627 天
+6 34230 天
帖子存档
Region
23 955
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն ԱՀԿ տվյալներով՝ 2024-ին աշխարհում յուրաքանչյուր յոթերոր
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն ԱՀԿ տվյալներով՝ 2024-ին աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ մարդն ապրում էր ճարպակալմամբ։ Որպես քաշի նվազեցման և կյանքի որակի բարելավման միջոց առանձնանում է ստամոքսի բարիատրիկ վիրահատությունը, որի մասին զրուցել ենք Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանի հետ։ Շահբազյանի խոսքով՝ որոշումը կայացվում է ամբողջական գնահատումից հետո. միջազգային ուղեցույցներով ՄԶԻ≥35-ի դեպքում բարիատրիկ վիրահատությունը առաջարկվող տարբերակ է, 30–34,9-ի դեպքում՝ քննարկելի՝ նյութափոխանակային խանգարումների կամ ոչ վիրահատական բուժման անբավարար արդյունքի պարագայում։ Վիրահատությունը կարող է բարելավել երկրորդ տիպի շաքարային դիաբետի, գերճնշման, քնի օբստրուկտիվ ապնոէի և լիպիդային խանգարումների ընթացքը։ Առաջին տիպի դիաբետի դեպքում ինսուլինի անհրաժեշտությունը չի վերանում։ Հակացուցումներ են ընդհանուր անընդունելի ռիսկը, չկառավարվող ծանր հոգեկան վիճակները, ակտիվ ալկոհոլային կամ թմրամիջոցային կախվածությունը։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ո
Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն հաղթահարում միգրանտների ինտեգրումը՝ ժամանածների մեծ թվի և նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա այդ մասին ասել է «Լուրեր»-ի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է «Կոմերսանտ»-ը։ Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել ուշադրությունը միգրանտների կրթությանը, լեզվի ուսուցմանը և տեղական ավանդույթների յուրացմանը, սակայն այս միջոցները բավարար չեն։ «Շատերը տասնամյակներով ապրում են, բայց չեն իմանում բնակության երկրի լեզուն», — ընդգծել է նա։ Նա հավելել է, որ միգրանտների երեխաները կարող են զգալ անարդար վերաբերմունք, ինչը ազդում է նրանց վերաբերմունքին իշխանությունների նկատմամբ, իսկ կառավարությունները չեն ապահովում տեղական արժեքների յուրացումը և հրաժարվում են սեփական ավանդույթներից։ «Այդ ծավալը… պետությունն ի վիճակի չէ նրանց ձուլել», — ասել է նա։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին, քանզ
«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին, քանզի միայն փոշի կմնա»․ Իսրելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր պարտության դեպքում երկրին աղետով է սպառնացել։ Իր պաշտոնական էջում հրապարակելով մեգապոլիսի վերևում միջուկային պայթյուն պատկերող լուսանկար՝ նա շեշտել է, որ իրանական սպառնալիքը երկրի գոյությանը սպառնացող գլխավոր վտանգն է։ Նեթանյահուի խոսքով՝ ներքին սուր հակասությունները, այդ թվում՝ Կատարի դերակատարության շուրջ սկանդալները, ծայրահեղ ուղղափառ հրեական համայնքի կարգավիճակը և կրոնական երիտասարդությանը բանակ զորակոչելու հարցերը, «ծխածածկույթ» են, որը շեղում է ուշադրությունը ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերից։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոն
Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյային։ Գործակալության փոխանցմամբ՝ նրանք կիրակի օրը ժամանել են Միացյալ Նահանգների հետ համակարգված տարածաշրջանային լարվածության թուլացման ջանքերի շրջանակում։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Թեհրանն այժմ քննարկում է ամերիկյան կողմի առաջարկները բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ա Սերիայի 2026/27-ի 8-րդ տուրում «Ինտե
Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ա Սերիայի 2026/27-ի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 2:1 կամային հաղթեց «Ֆիորենտինային»։ 65-րդ րոպեին Ալեխանդրո Խիմենեսը առաջ մղեց հյուրերին։ 90+1-ին Մարկուս Թյուրամը հավասարեցրեց, 90+8-ին Պյոտր Զելինսկին 11-մետրանոցից ձևակերպեց հաղթանակը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր ու խաղաց 78 րոպե։ «Ինտերը» 22 միավորով միանձնյա առաջատար է, «Ֆիորենտինան»՝ 4 միավորով 18-րդ։ Հոկտեմբերի 28-ին «Ինտերը» արտագնա կմրցի «Վենեցիայի» հետ, իսկ հոկտեմբերի 29-ին «Ֆիորենտինան» կընդունի «Ատալանտային»։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Թրամփը հայտարարեց, որ
Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Թրամփը հայտարարեց, որ ընտրություն է կատարում Իրանի հետ գործարքի և «վերջնականապես հարցը փակելու» միջև, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել», — ասել է նա «Ֆոքս Նյուզ»-ին։ Նա կրկնել է, որ նավթի գները կնվազեն, երբ ավարտվի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի մասնակցությամբ ռազմական հակամարտությունը։ Հոկտեմբերի 24-ին Թրամփը նաև ակնարկել է հնարավոր նոր հարվածների, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը չհասնեն գործարքի։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ-ը վերսկսեց հարվածները՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցի պայմանավորվածությունների խախտման մեջ։ Հետագայում Վաշինգտոնը ազդարարեց լայնածավալ ուժի կիրառման ավարտը՝ անցնելով տնտեսական ճնշումների։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չե
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Ռոտերդամում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկի եզրափակչում երկու գերազանց ցատկերի հանրագումարում հավաքել է 14,850 միավոր և դարձել է աշխարհի չեմպիոն։ Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ նժույգթափերում Համլետ Մանուկյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում բրոնզե մեդալակիր։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։45-ին, ՆԳՆ 1
Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ Աշխաբադի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։25-ին։ Չբնակեցված բնակարանի պատշգամբում այրվել են կենցաղային իրեր, հրշեջ-փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյա
Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը Երևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցել վթարը։ Երեկվա դրությամբ 7, 10 և 13 տարեկան երեխաների վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ «Տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ 2-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Երևանում Իսակովի պողոտայում երեք ավտոմեքենայի վթար, մեկ վիրավոր Երեկ, հոկտեմբերի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պող
Երևանում Իսակովի պողոտայում երեք ավտոմեքենայի վթար, մեկ վիրավոր Երեկ, հոկտեմբերի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում բախվել են Toyota, Nissan և Mercedes մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մեկ տուժածը քաղաքացիների և Երևանի 103 շտապօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները, ինչպես նաև վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով Mercedes-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությո
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20:00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Կոչը վերաբերում է նաև նման հայտարարությունների տարածմանը մինչև նշված ժամի լրանալը։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին Եվրոպայում տեղի ունեցող անկարգություններին վերագրվող Ռուսաստան
Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին Եվրոպայում տեղի ունեցող անկարգություններին վերագրվող Ռուսաստանի մասնակցության մեղադրանքների մասին խոսելիս Վլադիմիր Պուտինը նշել է, որ դա անսպասելի չէ. Ռուսաստանին միշտ մեղադրել են յուրաքանչյուր մահացու մեղքի մեջ։ Նա այս մասին ասել է «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Եվրոպայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարցին, որտեղ նշվում է Ռուսաստանի ներգրավվածությունը։ Ֆրանսիայում բողոքները սկսվել են սեպտեմբերի կեսերին Փարիզի արվարձաններում՝ ավագ դպրոցների աշակերտների պահանջներով։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհները, և ցույցերը տարածվել են այլ շրջաններում ու երկրներում։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները, գնացե՛ք քվեարկության ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ զրկեն փոփ
ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները, գնացե՛ք քվեարկության ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ զրկեն փոփոխությունների հնարավորությունից։ Գնացե՛ք քվեարկության։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան «Եթե ուզում ենք
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան «Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք», — ասել է Մհեր Ավետիսյանը։ «Ժողովուրդ ջան, մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր հարևան պետությունների հետ մենք պետք է կողք կողքի ապրենք։ Եվ հնարավորության դեպքում նաև պետք է խաղաղ ապրենք», — նշել է նա։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Հրայր Կամենդատյանը կոչ է անում չգնալ
Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Հրայր Կամենդատյանը կոչ է անում չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից՝ այն բնորոշելով «ճիվաղ օրակարգ»: Նա ընդգծում է, որ միակ լուծումը հրաժարականն է։ «Հայրենակիցներ, քաղաքական գործընկերներ և աջակիցներ» ուղղված իր խոսքում նա նշում է. «Այսօր իշխանությունը հանրային դաշտ է նետել նոր թեմա՝ արտահերթ ընտրությունների գնալու առա»։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան Արման Աբովյանը նշել է, որ ցանկացած համակարգի հիմ
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան Արման Աբովյանը նշել է, որ ցանկացած համակարգի հիմքում մարդկանց առաջնայնության սկզբունքն է։ Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ևս ամենակարևորը մարդիկ են՝ կուսակիցները։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու «Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ
Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու «Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու»։ «Փաշինյանը միայն զիջումներ անել գիտի»։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզ
Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում կանցկացվի վարժանք։ Դրա ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Վարժանքը անցկացվում է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 28-ի երեկոյան, 29-ին, ինչպես նաև 30-ի գիշերը և կե
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 28-ի երեկոյան, 29-ին, ինչպես նաև 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք

Region
23 955
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Թուրքիան ավարտել է Հայաստա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը, որը գտնվում է Կարս նահանգի Անի քաղաքի մոտակայում։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն։ 🔴 Region. Բաժանորդագրվե՛ք