Region
الذهاب إلى القناة على Telegram
📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Region
تُعد قناة Region (@regiontoday) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 25 759 مشتركاً، محتلاً المرتبة 8 340 في فئة الأخبار والوسائط والمرتبة 56 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 25 759 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 31 يوليو, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار 7 167، وفي آخر 24 ساعة بمقدار -321، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 3.17%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 2.59% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 946 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 772 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 1.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“Տեղեկատվական հարթակ”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 01 أغسطس, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.
25 759
المشتركون
-32124 ساعات
-1 9287 أيام
+7 16730 أيام
أرشيف المشاركات
25 759
Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ
Հունաստանում հանգստանալիս տզի խայթոցից հետո Ուելսից Վիկտորիա Ստելլասը 42 օր արհեստական կոմայի մեջ է եղել, հայտնում է ԲԲՍ-ը։ 2019-ին Սիրոս կղզում նրան սկզբում գրիպանման ախտանշաններ էին տանջում, իսկ տուն վերադառնալուց հետո սկսվել էին գիշերային ցնցումներ։
Հիվանդանոցում երկար ժամանակ պատճառը չգտան, ՄՌՏ-ից հետո նրան ուղղաթիռով տեղափոխեցին Լիվերպուլի «Ուոլթոն» կենտրոն, որտեղից հետո ախտորոշվեց տզային էնցեֆալիտ։ Այժմ նա տառապում է հիշողության կորստով ու ցնցումներով և օրական ընդունում է 18 հաբ։
«Դա ամբողջությամբ փոխեց կյանքս. բացի աշխատանքից, այլևս հաճախ դուրս չեմ գալիս», — ասել է 51-ամյա կինը։ Վիկտորիան ունի մեկ երեխա և կարծում է, որ տիզը կծել է հարազատի տանը, որտեղ այծեր են պահում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Մալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվել
Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական տարածքում իրականացված միջոցառումների ընթացքում արձանագրել է ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի փաստեր՝ կազմելով համապատասխան արձանագրություններ։
Կազմակերպվել է առգրավման գործընթաց՝ մոտ 8 տոննա տարբեր ապրանքատեսականի։ Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Այս մասին Iravaban.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Իսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համար
Իսպանիան Մարոկկոյի հետ Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է 500 մետրանոց լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքի փորձերը կանխելու համար, գրում է El País-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Փչովի տարրերից կազմված պատնեշը տեղադրվել է Տարախալի սահմանային ալեհատի շրջանում՝ Սեուտայի և Կաստիլեխոս քաղաքի միջև, որպեսզի բարդացնի լողալով սահման հատելու փորձերը։
Կառավարությունում կարծում են, որ համակարգը թույլ կտա վերադարձնել Մարոկկո նրանց, ովքեր կհաղթահարեն պատնեշը՝ չխախտելով Գերագույն դատարանի որոշումը։ Նոր միջոցները ձեռնարկվել են Սեուտայի շուրջ միգրացիոն ճգնաժամից հետո։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ
Գիշերային հրթիռային և անօդաչու հարձակման հետևանքով Կիևում տուժածների թիվը հասել է 33-ի, նրանց թվում՝ չորս երեխա, մահացել է 9 մարդ։ Reuters-ի և Կիևի քաղաքային իշխանությունների թարմացված տվյալներով վնասներ են արձանագրվել յոթ վարչական շրջաններում։
Վնասվել են բնակելի և ոչ բնակելի շինություններ, ենթակառուցվածքային օբյեկտներ, դպրոց, ինչպես նաև Կիևում Լիտվայի դեսպանության շենքը, քաղաքում բռնկվել են հրդեհներ։
Կիևի իշխանությունների տվյալներով վնասվել է նաև «Կիևմեդսպեցտրանս»-ի տարածքը. հինգ շտապօգնության մեքենա ամբողջությամբ այրվել է, ևս 20-ը՝ զգալիորեն վնասվել։ Զելենսկին հայտնել է, որ արձակվել է 35 հրթիռ (27՝ բալիստիկ) և 185 ԱԹՍ։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
«Նոա». Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտարարությամբ հայտնել է, որ գրությամբ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ բարձրաձայնելով ՀՊԼ հեռարձակման հետ կապված մտահոգությունները։ Ըստ ակումբի՝ մինչ սպասում էին պաշտոնական պատասխանին, ՀՊԼ-ի հանդիպումը հեռարձակվել է նույնիսկ առանց մեկնաբանի։
Ակումբը անընդունելի է համարում, որ մրցաշրջանը մեկնարկել է առանց պաշտոնական հեռարձակողի և առանց ակումբներին նախապես տեղեկացնելու։ «Նոան» ընդգծում է նաև հեռարձակման ազդեցությունը կոմերցիոն արժեքի, հովանավորների տեսանելիության, երկրպագուների ներգրավվածության, VAR-ի արդյունավետության և մրցավարության որակի վրա, ինչպես նաև մտահոգիչ է համարում տիտղոսային հովանավորի բացակայությունը։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Երեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը հայտնել է, որ երեկ Factor TV-ի տաղավարում մի շարք հանրային գործիչների հետ տեղի է ունեցել թեժ բանավեճ։ Նրա խոսքով՝ չափազանց բարդ է պահպանել ադեկվատության, բարեկրթության և հոգևոր հավասարակշռության սահմանները, երբ մանիպուլատիվ թեզերով փորձ է արվում շեղել իրականությունն ու արդարացնել գործող իշխանության քաղաքականությունն ու դրա վատ հետևանքները՝ իմիտատիվ խաղաղության, թվացյալ ինքնիշխանության և տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում։
Կոստանյանը նշել է նաև քաղաքական դաշտի հասունության, նոր ձևավորված խորհրդարանի հանդեպ ակնկալիքների, դրա ազդեցության ու լեգիտիմության վերաբերյալ հարցերը՝ արտաքին տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Երբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր Կամենդատյան
Երբ պետական բյուջեի բնականոն մուտքերը նվազում են, ռեժիմը բախվում է լեգիտիմության և հավատարմության ճգնաժամի։ Այս պայմաններում սեփականության վերաբաշխումը, ազգայնացումը և հետագա օտարումը դառնում են գոյատևման հիմնական գործիքներ։
Ավտորիտար համակարգերը, որոնք պահանջում են մշտական «վարձատրում», բյուջետային պակասորդի դեպքում թիրախավորում են մասնավոր սեփականությունը՝ խոշոր բիզնեսները և ընդդիմադիր կամ չեզոք գործարարների ակտիվները։ Սեփականազրկումը «օրինականացվում» է սոցիալական արդարության, ապօրինի գույքի բռնագանձման կամ ռազմավարական ակտիվների պաշտպանության կարգախոսներով, ապա ակտիվները էժան վաճառվում կամ փոխանցվում են հավատարիմներին կամ արտաքին հովանավորներին։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Պատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg
Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունները, ինչպես նաև մի շարք կարևոր գյուղատնտեսական շրջաններում անբարենպաստ եղանակը սպառնում են բարձրացնել համաշխարհային սննդամթերքի գները, հայտնում է Bloomberg-ը։
«Պատերազմը և եղանակային պայմանները միասին սպառնալիք են ներկայացնում աշխարհի հիմնական գյուղատնտեսական շրջանների համար՝ հնարավոր է՝ հանգեցնելով սննդամթերքի գների աճի նոր ալիքի», – ընդգծել է գործակալությունը։
Bloomberg-ը նշում է, որ վտանգավոր գործոնների թվում են նաև Մերձավոր Արևելքի հակամարտությամբ պայմանավորված վառելիքի և պարարտանյութերի գների աճը։ Ջերմային ալիքներն ու անտառային հրդեհները կարող են հանգեցնել Եվրոպայում հացահատիկի բերքի վերջին տասնամյակների ամենանշանակալի անկմանը, մինչդեռ Ավստրալիայում երաշտը կարող է նվազեցնել ցորենի բերքը հիմնական արտահանող պետությունում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառով
Շենգավիթ վարչական շրջանում հոսանքազրկումներով պայմանավորված՝ դադարեցվել է Ջունիոր Սպորտ մարզադաշտում ընթացող «Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Խաղը դադարեցվել է 38-րդ րոպեին։
Եթե լուսավորությունը չվերականգնվի 60 րոպեի ընթացքում, խաղը կհամարվի չկայացած կամ անավարտ։ Դադարեցման պահին «Արարատ-Արմենիան» հաղթում էր 2:0 հաշվով։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածին հարվածների նոր շարք են հասցրել, հայտնել է բանակային մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության համաձայն, թիրախ են եղել պահեստային օբյեկտներ, որտեղ, ըստ իսրայելական կողմի, ՀԱՄԱՍ շարժման ջոկատների համար զենք էր պահվում։ Ընդհանուր առմամբ հարվածվել է հինգ պահեստ, որտեղ պահվել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգեր, պայթուցիկ սարքեր, հակատանկային նռնականետեր, ռազմամթերք և այլ ռազմական հանդերձանք, նշել են բանակում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Մոսկվայի «Բալզի Ռոսսի» ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայում գտնվող «Բալզի Ռոսսի» ռեստորանում փակ հավաքույթի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է «SHOT» թելեգրամյան ալիքը։
Պայթյունը տեղի է ունեցել ռեստորանի տարածքում փակ միջոցառման ժամանակ։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
Օգոստոսի 1-ին, ժամը 15:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի խաչմերուկում, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Հ.-ի վարած «Mercedes CLA»-ը, 48-ամյա Արթուր Գ.-ի վարած «Mercedes B»-ն և 31-ամյա Մնացական Պ.-ի վարած «Nissan Teana»-ն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժածներ չկան։ Դեպքի առթիվ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Արտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներ
Երեկ, հուլիսի 31-ին, Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել ու ընկել է հորանը՝ վնասվածքներ պատճառելով մի քանի քաղաքացու։ Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժինը տեղեկություն է ստացել, որ 103 շտապօգնությունը տուժածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
«Արմենիա» ԲԿ են տեղափոխվել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ը, Երևանի բնակիչներ 60-ամյա Նարինե Ա.-ն, 50-ամյա Մերի Հ.-ն և 43-ամյա Սաթենիկ Հ.-ը։ Հիվանդանոց են մեկնել Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Ավագյանը և բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Դեպքի փաստով Մաշտոցի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։
Դեսպանությունից հայտնել են, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել մատակարարումների ծավալները։ Ավարտվել են նաև հայկական ձկնարտադրանքը վրացական շուկայում իրացնելու շուրջ բանակցությունները, ինչի արդյունքում բարձրորակ հայաստանյան ձկնարտադրանքը հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը շարունակելու է աշխատանքները՝ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
ՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալ
The Telegraph-ի տեղեկացմամբ՝ ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել կամավոր հրաժարական տալ։ Պարբերականը գրում է, որ հրաժարվելու դեպքում կառաջարկվի նրա նկատմամբ անվստահության քվեարկություն։
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ի բոլոր 55 անդամ ասոցիացիաները պատրաստ են աջակցել Ինֆանտինոյին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությանը։ Քննարկումների առիթը եղել են ՖԻՖԱ-ի՝ աշխարհի առաջնության կոմերցիոն իրավունքների մի մասը վաճառելու ծրագրերը, որոնցից, ըստ ավելի ուշ տեղեկությունների, Ինֆանտինոն հրաժարվել է։
Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահն է 2016 թվականից և ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարվա մարտին կայանալիք ընտրություններում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
NYT-ը. Քեշմ կղզու բնակելի շենքը ոչնչացվել է ամերիկյան հզոր ռումբով
«Նյու Յորք Թայմս»-ը շաբաթ օրը՝ տեսանյութերի, լուսանկարների և արբանյակային պատկերների վերլուծությանը հղումով, հաղորդել է, որ Իրանի Քեշմ կղզում բնակելի շենքը ոչնչացրած ավիահարվածը իրականացվել է հզոր ամերիկյան ռումբով։
Տեղեկացվում է, որ Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը հարվածել է Քեշմ կղզում գտնվող մի ընտանիքի տանը։ Իրանական լրատվամիջոցները նույն օրը հայտնել են, որ փլատակներում հայտնաբերված երկու մարդ հետո տեղափոխվել են հիվանդանոց, իսկ իշխանությունների տվյալներով՝ զոհվել են ընտանիքի հայրը, կինը և նրանց երկուս տարեկան որդին, երկու այլ երեխաներ գտնվել են կենդանի։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Պակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը
Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է Պակիստանի Բրոուդ Փիք (8 051 մ) լեռան վրա տեղի ունեցած ձնահոսքից։ Այդ մասին հայտնել է Elite Exped-ը, որի համահիմնադիրն էր նա, հաստատելով նաև, որ արշավախմբի մյուս մասնակիցները, ներառյալ Պուր Բահադուր Գուրունգը (Յուկտա) և Նիմա Շերպան, չեն ողջ մնացել։
Հուլիսի 29-ին Նեպալից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Օմանից և Չինաստանից 10 լեռնագնացներից կազմված թիմը սկսել էր վերելքը, որը գլխավորում էր 43-ամյա Պուրջան։ Հուլիսի 30-ին կեսօրին մոտ տեղի ունեցած ձնահոսքից հետո խմբի հետ կապը կորել է, իսկ GPS տվիչները ցույց են տվել, որ մարզիկներին շպրտել է մեկ կիլոմետր ներքև։
Պուրջան 2019-ին նվաճել է աշխարհի բոլոր 14 ամենաբարձր գագաթները վեց ամիս և վեց օրում՝ սահմանելով ռեկորդ, որը պահպանվեց մինչև 2023-ը։ Նա նաև դարձավ առաջինը, ով 48 ժամում հասավ Էվերեստի, Լհոցզեի և Մակալուի գագաթներին։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
«Առինջ Մոլ»-ի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
Այսօր, օգոստոսի 1-ին, ժամը 15:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի խաչմերուկում, «Առինջ Մոլ»-ի մոտ, բախվել են 37-ամյա Վարդան Հ.-ի վարած «Mercedes CLA», 48-ամյա Արթուր Գ.-ի վարած «Mercedes B» և 31-ամյա Մնացական Պ.-ի վարած «Nissan Teana» ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ Ալբերտ Մարտիրոսյանի, Վահագն Կարապետյանի, Արտակ Ասատրյանի, Կառլեն Բաղյանի և Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Սուրիկ Բաղդասարյանը և կրտսեր պարեկ Սևակ Գալստյանը։ Վթարի փաստով նույն վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի, մոտ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հաղորդում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյ հրաբխային շրջանում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
Խոսքը վերջին 40 տարվա ընթացքում տարածքում տեղի ունեցած ամենամեծ սեյսմիկ իրադարձությունների մասին է։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
25 759
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի, նախաձեռնվել է քրեական վարույթ
Օգոստոսի 1-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժինը տեղեկություն է ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել։ Shamshyan.com-ի տվյալներով՝ կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ դի։
Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
🔴 Region. Բաժանորդագրվե՛ք
