ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎

前往频道在 Telegram

显示更多
未指定国家未指定类别
303
订阅者
无数据24 小时
-177 天
+4930 天
帖子存档
Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում...>

...Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բախտն է մեզ ընտրում ...

Սիրում եմ լինել ինքս իմ հյուրը... ՈՒ հյուրասիրվել համեղ «հուշերով»:

Թեպետ կույր չեմ բնավ, սակայն շուրջս նայում ու չեմ տեսնում ոչինչ...

Քո գործերի ձախողման պատճառը լոկ նա է, որ չունես դու հազար երես։ Ընդամենը մեկն է՝ քո իսկականը:

Դու օտար չես,չէ: Բայց իմն էլ չես,հա...

Սիրո մեջ ամեն սկիզբ էլ միշտ տարբեր է. Վերջն է նույնը, Վերջն է նման...

Շատ անգամ նույնիսկ ատելությունը, Շուռ տված սիրո պատկերն է կրում

Կողքից կյանքս հեշտ է թվում, հոգուս դարդերն ո՞վ գիտի...

Բայց դու հավատա, Որ մենք այս խաղից հաղթող դուրս եկանք, Դու ինձ հաղթեցիր ինձնից գնալով... Ես քեզ հաղթեցի, քեզ չկանչելով...

Է՜հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում. Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից...

Հանուն վաղվա ճշմարտության, թո'ղ որ այսօր լինեմ սխալ...)

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը, որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից...!

Պիտի մրսես, որ տաքանաս ու լավ զգաս։ Պիտի ցավի, հետո անցնի, որ հասկանաս՝ ինչքան լավ է առանց ցավի: Մի օր լացի՜ր ու կիմանաս՝ Ուրախն ինչ է: Ընկի՛ր մի օր ու կիմանաս՝ ինչ լավ բան է բարձրանալը: Պիտի լինի դատարկություն, որ լցվելուց չդատարկվես: Պիտի մթնես, որ ճանաչես՝ ով է Լույսը: Սիրի՛ր մի օր, կհասկանաս, որ չես ապրել մինչև այսօր...

մի պահ շուռ կգամ Ու կտեսնեմ քեզ, մեղավոր կանգնած, ՄԻ բան էլ կասեմ,դավաճան իմ սեր, - Եղիր երջանիկ... Ու կհեռանամ ... և, գուցե հավերժ...

Ուրիշի գաղտնիքները Բարեկամիդ դու մի պատմիր, Չէ՞ որ քո այդ բարեկամը Նույնպես ունի բարեկամն իր...

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ, Թե սիրո համար լավ է և վատը, Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն: Թե՞ սուրբ է եղել միայն հավատը...

Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի, Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:

Ինչքան աղքատ է միտքն ու զգացումը, նույնքան պերճ ու սիրուն են դառնում բառերը: