TUMO Parents Corner
TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:
إظهار المزيد📈 نظرة تحليلية على قناة تيليجرام TUMO Parents Corner
تُعد قناة TUMO Parents Corner (@tumocenter) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 10 210 مشتركاً، محتلاً المرتبة 19 149 في فئة التعليم والمرتبة 201 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 10 210 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 02 سبتمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -189، وفي آخر 24 ساعة بمقدار -19، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 56.63%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 24.70% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 5 786 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 2 524 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 117.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“TUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է:
Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 03 سبتمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة التعليم.
جاري تحميل البيانات...
| التاريخ | نمو المشتركين | الإشارات | القنوات | |
| 03 سبتمبر | 0 | |||
| 02 سبتمبر | 0 | |||
| 01 سبتمبر | 0 |
| 2 | Սիրելի ծնողներ ❤️
Մենք ուսանողներին այնքան ենք կարոտել, որքան Պենելոպեն իր Ոդիսևսին 😍
Այսօրվանից բոլոր թումոցիներին կսպասենք իրենց Թումո կենտրոններում կամ տուփերում։ | 3 330 |
| 3 | Սիրելի ծնողներ ✨
Երբ «Կիևյանը» երկու ամսով փակվեց երթևեկության համար, դա չխոչընդոտեց 15-ամյա Արթուրի և իր ընկերների Թումո հաճախելուն։
Ամեն շաբաթ նրանք Կոմիտասից քայլում, անցնում էին նորոգվող կամրջով ու հասնում Թումո՝ զրուցելով ֆուտբոլից ու Թումոյից և «հավեսի համար» հաղթահարում էին 5-7 կիլոմետր ճանապարհը 40-50 րոպում։
Կարդացեք Արթուրի, «Կիևյանի» և Թումո տանող ճանապարհների մասին մեր բլոգում՝ tumo.org/hy/the-road-to-tumo-via-kievyan | 6 238 |
| 4 | Ծնողներ ջան ❤️
Թումոն գնում է արձակուրդ 📣
Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1-ից 💻 | 8 044 |
| 5 | 279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉
Մեր ուսանողները հնարավորություն ունեցան աշխատելու այնպիսի առաջատար կազմակերպությունների մասնագետների հետ, ինչպիսիք են NASA-ն, Meta-ն, PayPal-ը, Disney-ը, Zetafonts-ը, Less Media Group-ն ու Papaton-ը։
Ուրիշհուլիսյան եռուզեռն ավարտվեց, բայց մենք դեռ երկար կհիշենք այս գժական Ուրիշ Հուլիսը։
Իսկ աշխատարանների արդյունքները կտեղադրենք շուտով 🤭 | 7 175 |
| 6 | Ոչ մի րոպե առանց ֆուտբոլի՜ ⚽️
Աշխարհի առաջնությունն անցավ, բայց ֆուտբոլը չի դադարում ոչ մի օր։ Հայկական ակումբները շարունակում են իրենց ուղին UEFA-ի միջազգային մրցաշարերում, իսկ UEFA հիմնադրամը շարունակում է իր գոլառատ համագործակցությունը Թումոյի հետ։
UEFA հիմնադրամի գլխավոր նպատակն է պահպանել ֆուտբոլի կախարդանքը և աշխարհի անթիվ խոցելի երեխաներին փոխանցել ավելի լավ ապագայի հույսը։ Եվ քանի որ խոսքը Թումոյի մասին է, ապա կախարդանքը ստանում է չափազանց ստեղծարար արտահայտումներ, որոնք պարտադիր չէ՝ կապված լինեն խաղադաշտի ու գոլերի քանակի հետ։
Մեր ավանդական Ուրիշ հուլիսի շրջանակում, օրինակ, Թումո կենտրոններում մի շարք սպորտային աշխատարաններ են անցկացվում, որոնց արդյունքում ստեղծվում են ռոբոտ-ֆուտբոլիստներ, մարզական թեմայով անիմացիաներ, վիզուալ պատմություններ Երևանի փողոցներում և այլն։ Այս ամենը թույլ է տալիս մեր ուսանողներին բացահայտել սպորտի, տեխնոլոգիաների ու արվեստի կապը՝ նկարչությունից ու ռոբոտաշինությունից մինչև շարժական գրաֆիկա ու լուսանկարչություն։ | 6 759 |
| 7 | Փերիներ, մոլորված սնկեր և այլ կախարդական էակներ, որոնք տուն հասնելու համար պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարեն 🧚♀️🍄✨
Այս ու շատ այլ խաղային կերպարներ և միջավայրեր են ստեղծել Երևանի թումոցիները Մերի Խաչատրյանի դասընթացի ժամանակ։ Ուսանողները սովորել են խաղային միջավայրի կառուցում և կառավարում, ինչպես նաև AI-ի միջոցով կերպարների ու ռեսուրսների ստեղծում։ Արդյունքում նրանք ստացել են AI-ով 2D պլատֆորմային խաղեր։
Ծնողներ ջան, ավելի շատ աշխատանքներ տեսնելու համար այցելեք մեր պորտֆոլիո՝ tumo.org/project/2d-platformer-game-with-ai | 6 350 |
| 8 | Յամա՞լ, թե՞ Մեսսի, Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա 🇪🇸🇦🇷
15-ամյա Արթուրը, որն Արգենտինայի շապիկով է, ասում է, թե Աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չի երկրպագում. «Ես երկրպագում եմ լավ ֆուտբոլին, գեղեցիկ խաղին»։
Կարդացե՛ք մեր բլոգն Արթուրի ու բազմաթիվ այլ թումոցի ֆուտբոլիստների, մեր ֆուտբոլային նոր ծրագրերի և այն մասին, թե ինչպես Մեսսին Թումոյին նվիրեց իր ստորագրված մարզաշապիկը՝ tumo.org/hy/messi-italy-angulo-and-tumo | 5 978 |
| 9 | «Տեխնոլոգիաները փոխվում են, մասնագիտությունները՝ նույնպես, իսկ սեփական ուժերով սովորելու և զարգանալու կարողությունը շարունակում է մնալ ամենակարևոր հմտություններից մեկը», — ասում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Armenpress-ի հետ իր զրույցում։
Ծնողներ ջան, Թումոյի և սպասվող 15 տարիների մասին Մարի Լուի հարցազրույցը կարդացեք այս հղումով՝ armenpress.am/hy/article/1255727 | 5 422 |
| 10 | XR ոլորտի չորս մասնագետներ՝ Ալինան, Միխայիլը, Պիետրոն և Բաբուն, աշխարհի տարբեր կողմերից եկել են Հայաստան Թումոյում աշխատարաններ վարելու և հանդիպելու արվեստի, անիմացիայի ու վիրտուալ իրականության բոլոր սիրահարներին 🌍✨
Եկեք զրուցենք այն մասին, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն ու վիրտուալ աշխարհները փոխում կինոյի, վավերագրության ու արվեստի ընկալումները։
▪️ Որտեղ | Թումո ստուդիաներ, Արամի 44
▪️ Երբ | հուլիսի 17, 17:00
▪️ Լեզուն | անգլերեն
▪️ Մուտքը | անվճար՝ գրանցումով
Գրանցվելու համար՝ tumo.org/sh/7yb5p | 5 750 |
| 11 | Ծնողներ ջան 💙
Իսպանիան ու Արգենտինան պատրաստվում են թեժ մարտին, միլիոնավոր ֆուտբոլասերներ չեն հոգնում անվերջ վիճելուց, թե ով է, ի վերջո, պատմության լավագույնը՝ Մեսսին, թե Ռոնալդուն, իսկ այդ ժամանակ մենք Թումոյում… ⚽
Մենք արդեն որոշել ենք՝ որ թիմին ենք երկրպագում և ովքեր են մեր սիրած ֆուտբոլիստները։
Կարդացե՛ք մեր ֆուտբոլային բլոգը, որտեղ չկան վեճեր մրցավարության ու VAR-ի մասին, փոխարենը կան Թումոյի հավաքականը, մեր ուսանող-մարզիկները, ՈՒԵՖԱ հիմնադրամն ու մի հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչպես էր ինքը՝ անձամբ Լեո Մեսսին, «սթորի» արել Թումոյի մասին՝ tumo.org/hy/messi-italy-angulo-and-tumo | 4 437 |
| 12 | Ի՞նչ Ուրիշ հուլիս առանց բացառիկ երաժշտական աշխատարանի 🎵
Այս անգամ ձեր պատանիները հնարավորություն կունենան ձայնագրել իրենց սեփական երգը միակ ու անկրկնելի Իվան Դորնի հետ։
Երաժշտական փորձարարության գուրու, «Стыцамэн», «Северное сияние» ու բազում այլ հիթերի հեղինակ, երգիչ ու պրոդյուսեր Իվան Դորնը Թումո Երևանում անցկացնելու է երկշաբաթյա աշխատարան, որի ընթացքում մասնակիցները կփորձարկեն ամենախենթ հնչյուններն ու կսուզվեն երգերի ու մեղեդու ստեղծման պրոցեսի մեջ, իսկ աշխատարանի ավարտին կունենան պրոֆեսիոնալ ձայնագրված ու թողարկման պատրաստ թրեք։
Ծնողներ ջա՛ն, հիշեցրե՛ք ձեր պատանիներին լրացնել հարցաթերթիկը, սպասել աշխատարանների թիմի արձագանքին ու հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, գնալ Թումո Երևան՝ լսումներին մասնակցելու համար։ Եթե ձեր երեխան ունի գործիք, որով նվագում է, անպայման թող վերցնի իր հետ։
Հարցաթերթիկի հղումը ➡️ tumo.org/sh/ivandorn | 4 825 |
| 13 | Ծանոթացե՛ք, Իբրահիմ Զաքին ու Կոզիմո Լորենցո Պանչինին են, որոնք աշխատարաններ են վարում Ուրիշ հուլիսի շրջանակում 👋
Եթե սիրում եք տառարվեստն ու տառարվեստի մասին հմայիչ ակցենտով պատմություններ, հուլիսի 9-ին եկե՛ք Թումո ստուդիաներ՝ ներկա լինելու այս լեգենդար դիզայներների հետ բացառիկ հանդիպմանը 🤌
Գրանցվելու համար՝ TypographyTalkatTUMOStudios.eventbrite.com
▪️Որտեղ | Թումո ստուդիաներ, Արամի 44
▪️Երբ | հուլիսի 9, 19:30
▪️Հանդիպման լեզու | անգլերեն | 6 314 |
| 14 | Հուլիս, արև, ծիրան… Ոսկե՛ ծիրան 🍑
Թումոն էլ է պատրաստվում Հայաստանի ամենասիրելի մշակութային իրադարձություններից մեկին։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր հյուրերից մեկը հռչակավոր լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին է։ Ընդամենը երկու ամիս առաջ Կաննից հերթական մրցանակով վերադարձած վարպետը փառատոնի օրերին Թումոյում հանդես կգա դասախոսությամբ։ Իսկ դա լավ առիթ է նախապես ծանոթանալու նրա ամենակարևոր աշխատանքներին։
Հուլիսի 8-ին և 10-ին Թումո Երևանում ցուցադրելու ենք Պավլիկովսկու «Իդան» (ռեժիսորի մրցանակ Կաննի կինոփառատոնում)։
▪️Որտեղ և երբ | Թումո Երևան, հուլիսի 8 (Իդա), 20:00, հուլիսի 10 (Սառը պատերազմ), 20:00
▪️Տևողությունը | 82′ (Իդա), 88′ (Սառը պատերազմ)
▪️Տարիքային սահմանափակում | 13+ (Իդա), 14+ (Սառը պատերազմ)
▪️Լեզու | լեհերեն՝ հայերեն ենթագրերով
Մուտքն ազատ է բոլորի համար։
Կինոդիտումների մասին թարմացումների համար հետևեք մեր տելեգրամյան էջին՝ t.me/tumoff | 6 831 |
| 15 | Չհասցրեցի՞ք նախորդ շաբաթ մասնակցել Թումոյի ծնողական ժողովին։ Ոչ մի խնդիր 👌
Չէ՞ որ դուք կարող եք անձամբ պատվիրել ձեր ծնողական ժողովը։ Այցելե՛ք Թումո կենտրոն կամ Թումո տուփ՝ մոտիկից ծանոթանալու, թե ինչով է զբաղված ձեր պատանին, և շփվելու Թումոյի թիմի հետ 😊
Անհրաժեշտ է միայն մուտք գործել մեր կայք և ընտրել ձեր իսկ նախընտրած օրն ու ժամը։
Կայքի հղումը՝ tumo.org/parents
Սիրով կսպասենք ձեզ Թումո կենտրոններում և տուփերում։ | 5 680 |
| 16 | Սիրելի ծնողներ 🧡
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Թումո կենտրոններում և տուփերում դասեր չեն լինելու 🙌 | 6 293 |
| 17 | Մեկ Մարի Լու, վեց Թումո կենտրոն, հարյուրավոր ծնողներ 📸
Ավարտվեց այս տարվա ծնողական շաբաթը։ Թերթեք նկարները տեսնելու համար՝ ինչպես անցան հանդիպումները Երևանում, Եղեգնաձորում և Կապանում։
Սիրելի ծնողներ, ուրախ էինք ձեզ տեսնել և մինչ հաջորդ հանդիպում։ | 10 501 |
| 18 | Տըկ-տըկ… ⏰ Ուրիշ հուլիսին հաշված ժամեր են մնացել։
Շուտով մեկնարկում է Թումոյի ամենակտիվ ու աշխատարանաշատ ամիսը։
Եկեք խորասուզվելու ռոբոտաշինության, smart տեխնոլոգիաների, երաժշտության և շատ այլ նորարարական ոլորտների մեջ տեղացի և արտերկրից ժամանած ամենաթույն մասնագետների հետ։
Սիրելի ծնողներ, հուշեք ուսանողներին, որպեսզի հասցնեն գրանցվել - learninglabs.am.tumo.world 💥 | 7 485 |
| 19 | Ի՞նչ անեմ, որ ես էլ Google-ում աշխատեմ։ Google-ում միայն ծրագրավորողնե՞ր են աշխատում։ Google-ի հարցազրույցի ժամանակ իրոք այն տարօրինակ, տրամաբանական խաղերի՞ց են տալիս։
Մենք լիքը հարցեր ունենք Google-ի հայ մասնագետներին։ Իսկ դու՞ք։
Գրանցվելու և մանրամասների համար՝ անցի՛ր bio-ում տեղադրված հղումով։
ArmenianJourneysatGoogle.eventbrite.com
🗓️ Հունիսի 25, 19:30
📍 Թումո Երևան
🇺🇸 Լեզուն՝ անգլերեն | 5 403 |
| 20 | Ինչպե՞ս սովորել մասնագիտություն, որը դեռ գոյություն չունի։
Հունիսի 25-ին բոլորին հրավիրում ենք Թումո Երևանի կենտրոն՝ Google-ի հայ մասնագետների հետ բացառիկ հանդիպման։ Կզրուցենք տեխնոլոգիաների մասին, որոնք հենց հիմա վերափոխում են աշխարհը։ Քննարկումը կվարի Google-ի գեներատիվ AI-ի գործընկերային մարքեթինգի պատասխանատու Յասմիկ Սամուրքաշեանը։
Անկախ նրանից՝ ծրագրավորող եք, դիզայներ, թե նոր եք սկսում ձեր մասնագիտական ուղին, այս հնարավորությունը չարժի բաց թողնել։ Պատրաստեք ձեր հարցերը մեր խոսնակներին՝ Անահիտ Ալվերտյան (ավագ վերլուծական խորհրդատու), Լիլիթ Կարապետյան (ծրագրային ապահովման ինժեներ, Թումոյի շրջանավարտ), Մարիամ Մելքումյան (UX դիզայներ), Սյուզաննա Սարգսյան (ծրագրային ապահովման ինժեներ)
🗓️ Հունիսի 25, 19:30
📍 Թումո Երևան
🇺🇸 Լեզուն՝ անգլերեն
🔗 Գրանցվելու համար անցի՛ր bio-ում տեղադրված հղումով։
https://ArmenianJourneysatGoogle.eventbrite.com | 5 765 |
