cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Infocom

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ [email protected] youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am

إظهار المزيد
مشاركات الإعلانات
22 994
المشتركون
+2924 ساعات
+107 أيام
-830 أيام
توزيع وقت النشر

جاري تحميل البيانات...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
تحليل النشر
المشاركاتالمشاهدات
الأسهم
ديناميات المشاهدات
01
🇦🇲🇺🇸 Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
2 3074Loading...
02
📢 Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ․ 📌 «1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ 🔸 Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա ԼՂ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից։ 📌 Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում»։
2 6614Loading...
03
❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: 📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
2 9534Loading...
04
🗣 Վաղվանից վրանային ավանը պետք է դուրս գա, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է։ 🤝 Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ես ուզում եմ այս ամբողջ շարժումը վերադասավորվել և այս ժամանակաշրրջանը դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ [Բագրատ Սրբազան]
3 20917Loading...
05
❗️ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։ ⚖️ Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։|tert.am|
3 0611Loading...
06
📢 Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բիրտ ուժի դեպքերի վերրաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել․ ❗️«Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ 🗣Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ 📌Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար» ։
3 0344Loading...
07
📢 ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ 🗣 «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։ 🔸 Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին» ։
2 8053Loading...
08
📢 Տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
2 7350Loading...
09
📌Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ 👮‍♂️Ոստիկանությունն այսօր բացել է Դեմիրճյան փողոցը, իրավապահ մարմինների ծառայողներն էլ չեն հսկում խորհրդարանի ցանկապատները։
2 7881Loading...
10
📢 ՀԱՊԿ քարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին․ 🇦🇲🇷🇺«Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի մասնակցության նկատելի նվազմանը, այն (խմբ․ Հայաստանը) մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունից։ |armenpress.am|
2 8663Loading...
11
📌 Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։ 🗣 Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։ Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։ [ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան] |armenpress.am|
2 9170Loading...
12
🗣 Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ տարբեր դեսպանատներ մերժում են մուտքի արտոնագիր տրամադրել կամ ընդհանրապես ընդունել իրենց հայտերը՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանի կողմից իրենց տրված անձնագրերը 070 կոդով են: 📍 ՀՀ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ խնդրին տեղյակ են․ «ԵՄ անդամ որոշ պետությունների դեսպանությունների կողմից մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքերի հարցը ներկայումս քննարկվում է համապատասխան գործընկերների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ դեսպանություններին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթերի նմուշներ՝ խնդրի հանգուցալուծման հնարավոր տարբերակներն առավել առարկայական քննարկելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության (փախստականների) հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, պաշպանելու համար»,- ասված է հարցման պատասխանում։ 📎 Կարդալ ավելին
3 1440Loading...
13
🇦🇲🇷🇺 Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ 🗣 ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։ Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
3 0775Loading...
14
Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում պրն Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնի։ Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։ #վճարովի_բովանդակություն
3 2945Loading...
15
🇦🇲🇺🇸ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ 📌 Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
3 2889Loading...
16
⚖️ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ |armenpress.am|
3 2881Loading...
17
⚖️ Նույնականացվել են Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների մասնակից շուրջ 40 անձինք։ 📌 Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ [Քննչական կոմիտե]
3 4722Loading...
18
🗣 Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում երեկվա բախումներին՝ նշելով, որ ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը։ 📌 Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել․ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»։
3 5791Loading...
19
🇧🇾 Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Երեւանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրդեն արտաքին խաղացողները․ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար 📌 Նա հավելել է, որ Բելառուսը չի խառնվում Հայաստանի ներքին կյանքին, հարգում է հայ ժողովրդին եւ մաղթում է ղեկավարություն, որն իսկապես կմտածի երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցության մասին։ 🗣 «Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։
3 8073Loading...
20
🇧🇾 Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազ 🗣 «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը», - ասել է Անատոլի Գլազը։
3 7988Loading...
21
🚨 Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ |hetq.am| 📌 «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
9 34718Loading...
22
🇧🇾 Բելառուսը հանգիստ է գնահատում Մինսկի հետ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները»․ ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկի 🗣 «Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը բազմադարյա պատմական կապեր ունի։ 🔸 Գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք համագործակցում ենք և կհամագործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- հայտարարել է Շպակովսկին։ |factor.am|
4 1847Loading...
23
🇷🇺 Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ․ Պեսկով 🗣 «Իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Հավանաբար Հայաստանը նույնպես հետաքրքրված է դրանով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները։
4 1513Loading...
24
🔸 Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։ 🔸 Դատապարտելի է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածմանը՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը, որի ամոթալի դրսևորումներից էր մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների դեմ հրահրված սադրանքը: [Մայր Աթոռի հայտարարությունը]
4 4811Loading...
25
❗️ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
4 39812Loading...
26
✅ ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ․ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
4 4561Loading...
27
❌ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
4 53710Loading...
28
🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ 2023թ․ Արցախի հայաթափմանը՝ մեղադրելով ընդդիմությանը «2 ժամում հանձնվելու» և «ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում Ադրբեջանին հանձնելու» մեջ։ 🗣 «Հիմա եկել են, ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անեն, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հանձնեն ՀԱՊԿ-ին։ ❗️ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային․ դուք Հայաստանում Կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել․, որովհետև ժողովրդից ծնված և սնվող լեգիտիմության առաջ դուք ուղղակի անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփխություն կարող է իրականացնել միայն ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա, կանի, չի ուզենա, չի անի»,- հայտարարեց Փաշինյանը, ինչից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։ 📌 Նշենք, որ ընդդիմությունը հեռացել է նիստերի դահլիճից։
4 4136Loading...
29
💬 Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ․ Նիկոլ Փաշինյան 🔸 Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրեց ցուցարարներին ոստիկանության պատը ճեղքելու համար, որպեսզի «հարձակում գործեն խորհրդարանի վրա»: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը: 🔸 Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ: 🗣 «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից․ «Այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»: |azatutyun.am|
4 1634Loading...
30
🇦🇲🇧🇾 Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն․ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ Փաշինյան 🗣 «Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից։ Իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ եզրափակիչ ելույթ ունենալիս։
4 37250Loading...
31
🔸 Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ՀՀ կառավարության դիմացից քայլերթով վերադառնում է Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ։ Երթն ընթանում է Նալբանդյան փողոցով։
4 1730Loading...
32
🤝 ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրեն Քրիստոֆեր Ջ. Անդերսոնին։ 🔸 Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, անձամբ ՄԻ պաշտպանի և աշխատակազմի իրականացրած փաստահավաք աշխատանքներին։ Պաշտպանը ներկայացրել է նաև Լոռու մարզի աղետի գոտում իրականացրած փաստահավաք աշխատանքների մանրամասները։ [ՄԻՊ]
4 2380Loading...
33
📣 ՀՀ կառավարության նիստը տեղի կունենա ուրբաթ օրը։ 💬 «Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի:»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
4 3522Loading...
34
❗️ Ժամը 09։30-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 🔸 Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ 🏥 Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [ՀՀ ԱՆ]
4 1500Loading...
35
‼️ Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ 🎤 Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչներ։ 📣 Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։ [ՄԻՊ] ⚖️ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ [ՄԻՊ]
4 8191Loading...
36
🔸 Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթով հասան ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Շենքի բոլոր մուտքերի դիմաց ոստիկանները պատեր են կազմել։ 📌 Նշենք, որ ՀՀ կառավարության հերթական նիստերը մեկնարկում են ամեն հինգշաբթի՝ ժամը 11։00-ին։ Օրվա և ժամի փոփոխության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել։
4 8901Loading...
37
📌 00։00֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ [ՀՀ ԱՆ]
5 6756Loading...
38
❗️ Հավաքի մասնակիցները երթով վերադառնում են Բաղրամյան պողոտա։
5 7191Loading...
39
❗️Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ: [Իրազեկ քաղաքացիների միավորում]
5 7319Loading...
40
❗️22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 🔸6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ [ՀՀ ԱՆ]
5 7283Loading...
🇦🇲🇺🇸 Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն]
إظهار الكل...
👍 44 10👎 5😁 2
📢 Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ․ 📌 «1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ 🔸 Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա ԼՂ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից։ 📌 Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում»։
إظهار الكل...
😁 22 16👎 14👍 4
❗️Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: 📌 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
إظهار الكل...
😁 7👎 6👍 1 1
🗣 Վաղվանից վրանային ավանը պետք է դուրս գա, քանի որ 4 օրյա գործընթացը ավարտված է։ 🤝 Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ես ուզում եմ այս ամբողջ շարժումը վերադասավորվել և այս ժամանակաշրրջանը դարձնել ավելի ընդգրկուն, շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ [Բագրատ Սրբազան]
إظهار الكل...
😁 72👎 12 11👍 7
❗️ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղավոր ճանաչեց Վազգեն Մանուկյանին եւ դատապարտեց տուգանքի 400 հազար դրամի չափով։ ⚖️ Վազգեն Մանուկյանի գործով դատապաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը հայտնեցին, որ կբողոքարկեն դատավճիռը։ Պաշտպանները պահանջում են արդարացման դատավճիռ։|tert.am|
إظهار الكل...
😁 18👎 5👍 3 2
📢 Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բիրտ ուժի դեպքերի վերրաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել․ ❗️«Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ 🗣Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ 📌Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար» ։
إظهار الكل...
😁 23👍 16👎 5 2
📢 ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ 🗣 «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։ 🔸 Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար։ Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին» ։
إظهار الكل...
😁 66👍 8 5👎 4
Photo unavailableShow in Telegram
📢 Տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
إظهار الكل...
😁 51👎 11 10👍 5
Photo unavailableShow in Telegram
📌Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ 👮‍♂️Ոստիկանությունն այսօր բացել է Դեմիրճյան փողոցը, իրավապահ մարմինների ծառայողներն էլ չեն հսկում խորհրդարանի ցանկապատները։
إظهار الكل...
😁 13👍 10

😁 21👎 3👍 1 1