uz
Feedback
Dear •

Dear •

Kanalga Telegram’da o‘tish
780
Obunachilar
+224 soatlar
-47 kunlar
-330 kunlar
Postlar arxiv
...հանիր քո մեջից վախերն ու տես` պիտի անվերջ սիրել շարունակես.

Ասեց` չես ապրի, թողեց ու գնաց. Ինձ թվաց` ճիշտ էր, բայց ապրեցի: Երկար տարիներ անց հասկացա, որ չէի ապրել: Ու չափից ավելի վատն այն էր, որ նա ճիշտ էր: Այդպես է. չէի ապրելլ որովհետև երկար էի փորձում մոռանալ նրան: Երկար տարիներ անց հասկացա` բոլորն էլ ունեն իրենց ժամանակը, և այս կյանքում, աշխարհում մեկը, որ քեզ երբեք չլքեց ու չի լքելու, դու ես: | Վեն Մաքելվին |

...սպասել նրան, ով իր գնալու մասին ոչ մի խոսք չասաց և նաև չասաց, որ այլևս չի վերադառնա.

Մա՛մ, ուզում եմ զանգել քեզ։ Ուզում եմ զանգել ու ասել, որ կյանքը հիասքանչ է, որ ամեն ինչ ճիշտ է. այնպես է, ինչպես պետք է լիներ... ուղղակի ես լավ չեմ, մա՛մ... Ուզում եմ զանգել ու ասել, որ հոգնել եմ մարդկանց ցավածը դեղերով բուժելուց, որ հոգնել եմ դեղերից ու հավատալուց, թե մի օր կօգնեն, թե մի օր կանցնի. մարդիկ չեն թողնում, մա՛մ. մարդիկ չեն փոխվում... Ուզում եմ զանգել ու ասել, որ ուզում եմ հոգնած գլուխս դնես ծնկներիդ, խառնակ մտքերս առնես թևերիդ մեջ, լռեմ, հասկանաս.. լացեմ, հասկանաս... քնեմ, հասկանաս... Դու կհասկանաս, մա՛մ, ուրիշը՝ չէ... Ուզում եմ զանգել ու ասել, որ այսպես ճիշտ չէ, որ արցունքները էլ չեն օգնում, մա՛մ. ոչ հոսում են այտերիս, ոչ կուլ են գնում, բայց լցվում են սիրտս ու խեղդում ինձ ներսից... Ուզում եմ զանգել ու ասել՝ ես ուժեղ չեմ, մա՛, չեմ էլ եղել, բայց կյանքը ամեն օր ինձ հակառակն է համոզում ու, գիտե՞ս` լա՜վ էլ համոզում է, մա՛մ... Ուզում եմ զանգել ու հարցնել, -մա՛, մա՛մ, մայրի՜կ, դու որ ինձ ունեցար, չգիտեի՞ր, որ ես չափազանց եմ էս կյանքի համար կամ կյանքն ինձ համար է չափազանց... դու չգիտեի՞ր, որ չեմ դիմանա, դու չգիտեի՞ր, որ պետք չէր ի՛նձ ունենալ ու պետք չէր ինձ ունենալ էս ամենը... Ուզում եմ զանգել ու ասել, հանիր ինձ գրքերից, մա՛մ, ու՝ գրքերը ինձնից։ Օգնիր հասկանալ, որ ես արդեն չափազանց մեծ եմ հեքիաթներին ու մարդկանց հավատալու համար... որ ամեն ինչի սկիզբն է միայն տարբեր. վե՛րջն է նույնը, մա՛մ, վերջը... ու վե՛րջ։ Ուզում եմ զանգել ու հարցնել՝ -հերիք չէ՞, մա՛մ... հանի՛ր ինձ էս մարմնից. Ես խեղդվում եմ, մա՜մ............ | Նարինե Ապոյան |

Նա սիրել չգիտեր, իսկ դու հոգնել ես կարճ դերից. | 3.33 |

Այն, ինչ արժանի է մոռացման, ինչո՞ւ է այդքան շատ. | Չարխչյան |

Երեք Շիշ Գինի - Հայացք.mp33.89 MB

Ես քո լույսն էի, քո լուսաբացը, բայց ո՞վ էր, ի՞նչ էր քո որոնածը. | Սահյան |

Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ, ու եթե Աստված ինձ թույլ տար ինչ-որ բան փոխել, ես իմ անիմաստ կորցրած ժամանակի մեջ քեզ կգտնեի ու կսիրեի մինչև մեր իրականություն` չմտածելով վաղվա մասին. | Վիլո Մաթոսյան |

Գիտեմ` դժվար է քեզ գտնել.

Էս անտեր մոլորակում, ուր բոլորը մեջքիդ կանգնած են ու երբեք չեն հասկանում, որ ծանրություն են միայն պատճառում, կարիք կա հարմար մի ուսի, որին գլուխդ պարզապես կհենես ու կպատմես արևածագի գույների մասին. \ անիկո |

Ես բաց եմ քեզ թողնում, որ բուժվեմ ցավից. | D'Litte |

Ես սիրում եմ քեզ, ես քեզ կարոտել եմ, Բաբելոնը մեծ է, բայց դու ինձ մոտ արի, ինձ մենակ մի թող. | Հենրիկ Էդոյան |

...ու մնաց ինձ ջարդված մի կարոտ.

Ինչ անեմ առանց քեզ, երբ բացվի անարև առավոտ.

Կարևորը, որ նույնիսկ 100-րդ սխալիդ դեպքում մեկը լինի, որ հավատա` էլ չես սխալվելու: | Սոս Ջանիբեկյան |

11:11 🫀

Կան մարդիկ, որ գնում են քեզնից, բայց մնում են քո մեջ. միշտ. | Հովհաննես Գրիգորյան |

Ինձ համար բոլոր եղած ու չեղած սահմաններից դուրս կարևոր աչքերդ էլ երբեք չեն նայի իմ ուղղությամբ կամ կնայեն, երբ հայացքս հառած
Ինձ համար բոլոր եղած ու չեղած սահմաններից դուրս կարևոր աչքերդ էլ երբեք չեն նայի իմ ուղղությամբ կամ կնայեն, երբ հայացքս հառած կլինեմ օտար որևէ կետին` քո սիրո կետից հեռու. #Գայա

01:01