780
Підписники
+224 години
-47 днів
-330 день
Архів дописів
780
Ասեց` չես ապրի,
թողեց ու գնաց.
Ինձ թվաց` ճիշտ էր,
բայց ապրեցի:
Երկար տարիներ անց հասկացա,
որ չէի ապրել:
Ու չափից ավելի վատն այն էր, որ նա ճիշտ էր:
Այդպես է.
չէի ապրելլ
որովհետև երկար էի փորձում մոռանալ նրան:
Երկար տարիներ անց հասկացա`
բոլորն էլ ունեն իրենց ժամանակը,
և այս կյանքում, աշխարհում մեկը, որ քեզ երբեք չլքեց ու չի լքելու, դու ես:
| Վեն Մաքելվին |
780
Մա՛մ,
ուզում եմ զանգել քեզ։
Ուզում եմ զանգել ու ասել,
որ կյանքը հիասքանչ է,
որ ամեն ինչ ճիշտ է.
այնպես է, ինչպես պետք է լիներ...
ուղղակի ես լավ չեմ, մա՛մ...
Ուզում եմ զանգել ու ասել,
որ հոգնել եմ մարդկանց ցավածը դեղերով բուժելուց,
որ հոգնել եմ դեղերից ու հավատալուց,
թե մի օր կօգնեն,
թե մի օր կանցնի.
մարդիկ չեն թողնում, մա՛մ.
մարդիկ չեն փոխվում...
Ուզում եմ զանգել ու ասել,
որ ուզում եմ հոգնած գլուխս դնես ծնկներիդ,
խառնակ մտքերս առնես թևերիդ մեջ,
լռեմ, հասկանաս..
լացեմ, հասկանաս...
քնեմ, հասկանաս...
Դու կհասկանաս, մա՛մ,
ուրիշը՝ չէ...
Ուզում եմ զանգել ու ասել,
որ այսպես ճիշտ չէ,
որ արցունքները էլ չեն օգնում, մա՛մ.
ոչ հոսում են այտերիս,
ոչ կուլ են գնում,
բայց լցվում են սիրտս ու խեղդում ինձ ներսից...
Ուզում եմ զանգել ու ասել՝
ես ուժեղ չեմ, մա՛,
չեմ էլ եղել,
բայց կյանքը ամեն օր ինձ հակառակն է համոզում ու, գիտե՞ս`
լա՜վ էլ համոզում է, մա՛մ...
Ուզում եմ զանգել ու հարցնել,
-մա՛, մա՛մ, մայրի՜կ,
դու որ ինձ ունեցար,
չգիտեի՞ր, որ ես չափազանց եմ էս կյանքի համար
կամ կյանքն ինձ համար է չափազանց...
դու չգիտեի՞ր, որ չեմ դիմանա,
դու չգիտեի՞ր, որ պետք չէր ի՛նձ ունենալ
ու պետք չէր ինձ ունենալ էս ամենը...
Ուզում եմ զանգել ու ասել,
հանիր ինձ գրքերից, մա՛մ,
ու՝ գրքերը ինձնից։
Օգնիր հասկանալ,
որ ես արդեն չափազանց մեծ եմ
հեքիաթներին ու մարդկանց հավատալու համար...
որ ամեն ինչի սկիզբն է միայն տարբեր.
վե՛րջն է նույնը, մա՛մ, վերջը...
ու վե՛րջ։
Ուզում եմ զանգել ու հարցնել՝
-հերիք չէ՞, մա՛մ...
հանի՛ր ինձ էս մարմնից.
Ես
խեղդվում
եմ,
մա՜մ............
| Նարինե Ապոյան |
780
Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ,
ու եթե Աստված ինձ թույլ տար
ինչ-որ բան փոխել,
ես իմ անիմաստ կորցրած ժամանակի մեջ քեզ կգտնեի
ու կսիրեի մինչև մեր իրականություն` չմտածելով վաղվա մասին.
| Վիլո Մաթոսյան |
780
Էս անտեր մոլորակում,
ուր բոլորը մեջքիդ կանգնած են ու երբեք չեն հասկանում, որ ծանրություն են միայն պատճառում,
կարիք կա հարմար մի ուսի,
որին գլուխդ պարզապես կհենես
ու կպատմես արևածագի գույների մասին.
\ անիկո |
780
Ես սիրում եմ քեզ,
ես քեզ կարոտել եմ,
Բաբելոնը մեծ է, բայց դու ինձ մոտ արի,
ինձ մենակ մի թող.
| Հենրիկ Էդոյան |
780
Կարևորը, որ նույնիսկ 100-րդ սխալիդ դեպքում մեկը լինի, որ հավատա` էլ չես սխալվելու:
| Սոս Ջանիբեկյան |
780
Ինձ համար բոլոր եղած ու չեղած սահմաններից դուրս կարևոր աչքերդ էլ երբեք չեն նայի իմ ուղղությամբ
կամ կնայեն, երբ հայացքս հառած կլինեմ օտար որևէ կետին`
քո սիրո կետից հեռու.
#Գայա
Вже доступно! Дослідження Telegram за 2025 — головні інсайти року 
