779
Obunachilar
+124 soatlar
-67 kunlar
+230 kunlar
Postlar arxiv
779
Վախենում եմ,
որ կմոռանամ քեզ
ու չեմ հասցնի
քո դեմ
քո առաջ, քո
ուսերին հենված` ներել քեզ.
| Վեն Մաքելվին |
779
Repost from N/a
Այն բանաստեղծությունները,
որ կգրեմ քո գնալուց հետո,
կլինեն լավագույնը.
Բայց,
Աստված սիրես,
մնա.
779
Ես կորցրել եմ,
բայց ես փորձում էի գտնել,
գտնել ամենուրեք`
եկեղեցու մատուռներում,
տան բոլոր անկյուններում,
կասկադի սրճարաններում,
գաղջ փաբերում,
ուր բոլորն էին իրենց ու իրար կորցրել.
Երդվում եմ`
ես փնտրել եմ ծաղկամանի ջրի մեջ,
պատից կախված նկարի հետևում,
սառնարանի մեջ,
մորս սնգույրի մեջ,
մորս սրտի մեջ,
հորս հիշողություններում,
իմ վերմակի տակ,
բարձի մյուս սառը երեսին,
պապիս ու տատիս այգում,
որ ավելի հին է, քան իմ սերը.
և...և չեմ գտել քեզ,
և չեմ գտել ինձ.
Ինձ ասում են` քանի քեզ չգտնես,
նրան չես գտնի,
և ես գլխիկոր և թևաթափ
արտասվում եմ.
ինչպե՞ս գտնեմ ինձ,
աստված իմ,
երբ դրսում այսքան մութ է.
| անի հակոբջանյան |
779
Երբ
մտքովդ անցնի
գնալ՝
գալուդ նման
գեղեցիկ,
չմոռանաս
վերարկու
և տաք
գուլպաներ վերցնել.
Ասում են՝
առանց ինձ,
այնտեղ
սարսափելի ցուրտ է...
| Պետրոս Հոկտանյան |
779
Ինչևէ,
քեզ չեմ մեղադրի,
փոխարենը կհիշեմ մեր համբույրները,
ու շուրթերը մեր` սիրուց խենթացած,
ու թե ինչպես տվեցիր ինձ ամենն ինչ ունեիր,
յ թե ինչպես առաջարկեցի քեզ ամենն ինչ մնացել էր
ինձնից....
| Բուկովսկի |
779
Միայն նա.
Նայում էր ուղիղ աչքերիս մեջ այնպես, կարծես ես նրա համար որևէ բան եմ նշանակում.
| Ռեյ Բրեդբերի |
779
Ու դու չիմացար,
որ աչքերս կկոցում էի քո հեռվությունից,
որ գլխացավերս մազերս ծնկներիդ շաղ չտալուց էին,
ու մեջքս ուղիղ չէի պահում, որ ինձ մեջք դառնաս.
Չիմացար.
| Լուսանե Ջալալյան |
779
Երբեմն չափազանց սառն ենք նրանց հանդեպ, որոնց կարիքն ամենից շատն ենք զգում, որովհետև սովորաբար նրանք մերը չեն.
| Վիլո Մաթոսյան |
779
…Ասել էին`
«հեռացիր, քանի չեն հեռացել քեզնից».
Իմ սերը չի խանգարում նրան: Այլևս: Նա չկա: Նա մեռավ: Ճակատիս: Որպես գիր.
| Արմինե Բոյաջյան |
779
Ես հավատում եմ,
որ դժոխք իսկապես գոյություն ունի,
որ գուցե մեր այս աշխարհն էլ
ինչ որ անհայտ,
օտար մի մոլորակի դժոխքն է,
ուր մենք անկրակ, անկյանք այրվում ենք,
որովհետև չկա ավելի սարսափելի պատիժ,
քան կարոտել մեկին,
ում երբեք չես գրկելու.
| Նարինե Ապոյան |
779
Դու մեծ վրիպում էիր,
որը հիմարաբար կկրկնեի,
բայց ես փակել եմ ճեղքերը բոլոր,
որ այլևս չսողոսկես ներս.
#Գայա
