785
مشترکین
-224 ساعت
-27 روز
+130 روز
آرشیو پست ها
786
Մենք հերթական անգամ իրար գրկելուց հետո կկորցնենք իրար՝
խոստանալով էլ երբեք չգտնել,
ու էլի հերթական անգամ
մեր տան դռան դիմաց չհասած`
ես քեզ կզգուշացնեմ,
որ ամեն ինչ կարգին է,
որ հասել եմ...
| Լուսինե Թորոսյան |
786
...Միշտ քեզ սպասող ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը
կա,
երբ հագնում ես կոշիկներդ
կամ երբ քնած ես,
կամ երբ դատարկում ես աղբամանը,
կամ երբ շոյում ես կատվիդ,
կամ մաքրում ես ատամներդ,
կամ տոն ես նշում.
միշտ քեզ սպասող ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան
կա.
Սա միշտ հիշիր,
որ երբ էլ պատահի,
հնարավորինս պատրաստ լինես։
| Բուքովսկի |
786
Ամենը, ինչի մասին հոգ չեն տանում, մի օր սկսում է թոշնել.
Երբեմն դա ծաղիկ է,
երբեմն՝ հարաբերություն,
երբեմն՝ հենց դու։
786
Ասում էի՝ գնա, գնա,
բայց դե ինչո՞ւ դու գնացիր։
Ասում էի՝ էլ մի մնա,
բայց դու ինչո՞ւ չմնացիր:
Աչքերիս մեջ դողն արցունքի՝ ասում էի՝ հավատա ինձ.
Դու աչքերիս հավատայիր, խոսքիս ինչո՞ւ հավատացիր...
| Կապուտիկյան |
786
Ես հույս ունեմ` կգտնես նրան,
ով կստիպի,
որ ծաղիկներ ծաղկեն քո հոգու ամենամութ անկյուններում...
| Էլչին Սաֆարլի |
786
Բոլոր ճանապարհները տանում են դեպի քեզ,
նույնիսկ նրանք,
որ անցել եմ քեզ մոռանալու համար.
| Մահմուդ Դարվիշ |
786
և դու պիտի...պետք է մոռանաս բոլոր կորուստներդ,
անտեսես միայնությունդ ու սիրես,
սիրես,
սիրես մարդկանց...
| Տիգրան Չերազ |
786
Ինձ
Ջնջիր
Օրերիդ միջից.
Եվ եթե սենյակումդ
ժամացույցը կանգ չառավ,
սրտումդ` ժամանակը,
Ուրեմն
Ինձ ջնջիր
Օրերիդ միջից...
| Լևոն Սարգսյան |
786
Ի՞նչ ես դու զգում, Տեր,
երբ աղոթքներում խնդրում ենք քեզ, որ մեզ սիրեն նրանք,
որոնք մեր ճանապարհին պիտի անգամ անցորդ չլինեին...
