uz
Feedback
ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ

Kanalga Telegram’da o‘tish

Մենք քարոզում ենք խաչյալ և հարությալ Քրիստոսին❤️‍🔥

Ko'proq ko'rsatish
538
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+47 kunlar
+530 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Avgust '26
Avgust '26
+17
0 kanalda
Iyul '26
+9
0 kanalda
Get PRO
Iyun '26
+8
0 kanalda
Get PRO
May '26
+8
0 kanalda
Get PRO
Aprel '26
+17
0 kanalda
Get PRO
Mart '26
+24
0 kanalda
Get PRO
Fevral '26
+18
0 kanalda
Get PRO
Yanvar '26
+19
0 kanalda
Get PRO
Dekabr '25
+2
0 kanalda
Get PRO
Noyabr '25
+7
0 kanalda
Get PRO
Oktabr '25
+6
0 kanalda
Get PRO
Sentabr '25
+12
0 kanalda
Get PRO
Avgust '25
+12
0 kanalda
Get PRO
Iyul '25
+10
0 kanalda
Get PRO
Iyun '25
+13
0 kanalda
Get PRO
May '25
+18
1 kanalda
Get PRO
Aprel '25
+35
0 kanalda
Get PRO
Mart '25
+28
0 kanalda
Get PRO
Fevral '25
+14
0 kanalda
Get PRO
Yanvar '25
+28
0 kanalda
Get PRO
Dekabr '24
+13
0 kanalda
Get PRO
Noyabr '24
+7
0 kanalda
Get PRO
Oktabr '24
+16
0 kanalda
Get PRO
Sentabr '24
+19
0 kanalda
Get PRO
Avgust '24
+356
0 kanalda
Sana
Obunachilarni jalb qilish
Esdaliklar
Kanallar
26 Avgust0
25 Avgust0
24 Avgust0
23 Avgust+3
22 Avgust0
21 Avgust0
20 Avgust0
19 Avgust0
18 Avgust+1
17 Avgust+2
16 Avgust+1
15 Avgust0
14 Avgust0
13 Avgust0
12 Avgust0
11 Avgust+1
10 Avgust0
09 Avgust+4
08 Avgust+1
07 Avgust0
06 Avgust+1
05 Avgust+1
04 Avgust0
03 Avgust0
02 Avgust0
01 Avgust+2
Kanal postlari
Սիրելի համայնք, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին. 🤍 Վաղվա թեմա՝

2
Սիրելի եկեղեցի մեր եկեղեցում հնչող երգերը ձեզ ենք ներկայացնում առանձին տելեգրամյան ալիքում: Այս երգերը վերցված են մեր եկեղեցու պաշտամունքներից: Անցեք հղումով🫶 https://t.me/+ROZLCyQBLNI3MjAy
326
3
+2
Էլեն Մի՛ շփոթեք մեղքի գիտակցությունը, մեղադրանքի հետ։ Մեղքի գիտակցությունը Աստծուց ա ու մեզ բերում ա Հիսուսի մոտ՝ ապաշխարության, բայց մեղադրանքը չարից ա, ով ուզում ա, որ մենք ապրենք մեղադրանքի ու ամոթի մեջ: Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը։ Միքիա 7:19❤️‍🩹
161
4
Սիրելի եկեղեցի մեր եկեղեցում հնչող երգերը ձեզ ենք ներկայացնում առանձին տելեգրամյան ալիքում: Այս երգերը վերցված են մեր եկեղեցու պաշտամունքներից: Անցեք հղումով🫶 https://t.me/+ROZLCyQBLNI3MjAy
2
5
Կիրակնօրյա խոքից ❤️‍🔥 «Դու գին չունես. դու անգին ես» «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Ծննդոց 1:1 Մեր կյանքում ամեն բանից առաջ եղող Աստվածը ստեղծեց երկինքն ու երկիրը և այն դրեց մեր սրտում։ «Ամեն բան իր ժամանակին գեղեցիկ արեց. նաև հավիտենությունը դրեց նրանց սրտում»։ Նա դա արել է, որպեսզի ցույց տա, թե որքան արժեքավոր ենք Իր համար։ Երկինքն ու երկիրը մեզ համար են ստեղծված, նրանում եղած ամեն բան Արարչի և մեր մասին է։ Այն, ինչ արտաքնապես ստեղծել է, Նա նաև դրել է մեր ներսում։ Դրսում տեսանելի ամեն բան մեր անտեսանելի սիրտը ցուցադրելու, այն կերտելու և գեղեցկացնելու համար է։ Աստված մեր թանկությունը, արժեքը ցուցադրելու համար մեզ տվել է պարգևներ, հմտություններ, որակներ, կարողություններ և այլն։ Մենք դրանք օգտագործում ենք մեր հոգևոր առօրյայում՝ Աստծո արքայության համար մեր տարատեսակ ծառայություններն ու տեսիլքն իրագործելիս առանց,որի հնարավոր չէ հասնել ,որեւէ հաջողության։ Նա նաև դրել է մեր մեջ երաժշտական ունակություն՝ նվագելու, երգելու տաղանդ, ինչը նույնպես խոսում է մեր արժեքավոր լինելու մասին։ Այս ամենը ունենալով՝ մենք սկսում ենք դրանք զարգացնել, որպեսզի ապահովենք մեզանում այդքան կարևոր՝ գնահատված, արժեքավոր, թանկ լինելու զգացումը։ Համեմատվելով ուրիշների հետ, չափելով մեր և մյուսների հասած հոգևոր հաջողությունները՝ մենք մեզ բավարար արժեքավոր չենք զգում, որովհետև ինչ-որ մեկը մեզանից առաջ է իր հոգևոր փորձառությամբ, պարգևների գործածումով, զբաղեցրած պատասխանատվությամբ, և ակամայից մեր աչքին մեր արժեքը, կարևորությունը, գինը ընկնում է։ Այստեղ մեծ հարց է ծագում. լավ, ինչո՞ւմ է իմ գերագույն արժեքը։ «…ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով… այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես անարատ և անբիծ գառի»։ 1 Պետրոս 1:18-19 Մեր բոլորիս գերագույն արժեքը Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա թափած արյան մեջ է։ Մեր պարգևները, հմտությունները, կարողությունները, ծառայությունները, տեսիլքը մեր հոգևոր կյանքի անբաժան մասը պետք է լինեն, և դրանք հաջողված կարող են լինել միայն այն դեպքում, երբ մեր արժեքը տեսնենք Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա կատարած զոհի մեջ։ Այս ընկալումը մեզ տալիս է խաղաղություն, փրկության վստահություն, ապահովության զգացում և առավել նվիրում Աստծո գործին՝ Նրա արքայության զարգացմանը։ Ամփոփում Եվ այսպես, մեր պարգևները, հմտությունները, կարողությունները, արժեքները, որակները, տաղանդները խոսում են մեր կարևորության և թանկության մասին, բայց դրանք համեմատելի չեն այն բանի հետ, ինչը տեղի ունեցավ խաչի վրա։ Իմ գերագույն արժեքը Հիսուս Քրիստոսի՝ ինձ համար թափած արյան մեջ է նրա իմ հանդեպ ցուցադրած անզուգական սիրո մեջ։ Եկեք այս փաստի հետ հաշվի նստենք չանտեսենք այն ,այլ շնորհակալ լինենք մեզ համար այսքան մեծ գին վճարած Հիսուս Քրիստոսին։
324
6
Նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել, խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը։ Մոտակա մկրտությունը տեղի կունենա Օգոստոսի 29-ին՝ Սևանում+1
Նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել, խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը։ Մոտակա մկրտությունը տեղի կունենա Օգոստոսի 29-ին՝ Սևանում։ ❤️‍🔥
447
7
Matn yo'q...
121
8
Սիրելիս, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին եկեղեցում ❤️‍🔥 Հիշեցում: 📖 Չմոռանաս Աստվածաշունչդ։ 🔥
Սիրելիս, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին եկեղեցում ❤️‍🔥 Հիշեցում: 📖 Չմոռանաս Աստվածաշունչդ։ 🔥
443
9
Շատ կարևոր ❤️‍🔥 Հայրեր, բան ունենք անելու։ «Եվ դուք, հայրե՛ր, մի՛ բարկացրեք ձեր երեխաներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով և վարդապետությամբ» Եփեսացիս 6:4 Որդիներ և դուստրեր, բան ունենք անելու։ «Պատվի՛ր քո հորը և քո մորը, որպեսզի երկար լինեն քո օրերը այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ»։ Ելից 20:12 Բոլորս բան ունենք անելու։ «Բայց եթե մեկը յուրայինների, մանավանդ իր ընտանիքի համար հոգ չի տանում, նա հավատքն ուրացել է և անհավատից ավելի վատ է»։ Ա Տիմոթեոս 5:8 «Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։ Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»»։ Ելք 4:24–26 Մովսեսը պատրաստվում էր աշխարհը փոխել Աստծո հետ, բայց իր ընտանիքը փոխելու մասին չէր մտածել։ Աստված պատվիրել էր, որ ամեն արու թլփատվի, և այդ ուխտը, Աբրահամից սկսած, պետք է յուրաքանչյուր հրեա կատարեր ի նշան մեղքից ազատվելու ։ Իսկ Մովսեսը, այդ իմանալով, իր որդուն չէր թլփատել։ Մեր յուրաքանչյուր կատարած գործ պետք է սկսվի մեր տնից, այնուհետև տարածվի մեր շուրջը եղող մարդկանց և, հետո, տարածվելով՝ հասնի ամբողջ աշխարհին։ Պատմե՛ք ձեր ընտանիքի անդամներին եւ բարեկամներին Հիսուսի մասին։
441
10
Երեկ շատ օրհնված օր ունեցանք՝ լի փառաբանությամբ ու Աստծո ներկայությամբ 🤍
Երեկ շատ օրհնված օր ունեցանք՝ լի փառաբանությամբ ու Աստծո ներկայությամբ 🤍
364
11
Երեխեք մի հատ անկեղծ կասեք, ով ա ֆիքսել որ էսօր ժողով ունենք?
28
12
Հիշեցում: 📖Չմոռանաս Աստվածաշունչդ։ 😊
692
13
Սիրելինե՛ր, ուզում ենք խնդրել, որ այսուհետ գաք ձեր Աստվածաշնչերով։ Իսկ թե ինչու ենք այսպես որոշել և ինչի համար է դա կարևոր, ա
Սիրելինե՛ր, ուզում ենք խնդրել, որ այսուհետ գաք ձեր Աստվածաշնչերով։ Իսկ թե ինչու ենք այսպես որոշել և ինչի համար է դա կարևոր, ավելի մանրամասն կխոսենք վաղը՝ պաշտամունքի ընթացքում։ Կհանդիպենք վաղը ժամը 15:00 Վաղվա թեմա՝ ❤️‍🔥
601
14
Կիրակնօրյա խոսքից շատ կարևոր հատված ❤️‍🔥 ‹‹Ինչ կրակով ենք տաքանում›› “Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։” ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:15-21 Հիսուսին տանում են քահանայապետի գավիթը՝ դատավարության։ Պետրոսը դրսում կանգնած էր և չէր կարողանում ներս մտնել։ Հավանաբար Հովհաննեսն էր, որ, ներսում լինելով, ներս հրավիրեց նաև Պետրոսին, որովհետև ծանոթ էր քահանայապետին։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դո՞ւ էլ ես այդ մարդու աշակերտներից»։ Նա պատասխանեց. «Ո՛չ, չեմ»։ Մեր հոգևոր կյանքում նույնպես մենք հայտնվում ենք այսպիսի իրավիճակներում կանգնում ենք դռների առաջ և պատասխանում «դռնապան կնոջ» հարցին՝ արդյոք Հիսուսի աշակերտնե՞րն ենք, թե՞ ոչ։ Դռնապան կինը խորհրդանշում է կեղծ եկեղեցին, որը ուրացել է Հիսուսին, և, որպեսզի մտնես նրա տարածք, դու նույնպես պետք է ուրանաս Հիսուսին եւ կրես նրա ուսմունքը ,որ դառնաս նրա աշակերտը։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներն ու պահակները, որոնք կրակ էին վառել և տաքանում էին, որովհետև ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Պետրոսը տաքանում էր մի կրակով, որը Աստծո զոհասեղանից չէր վառվում։ Աստված Մովսեսին պատվիրել էր, որ զոհասեղանի կրակից վերցված կրակը լցնեն բուրվառի մեջ՝ որպես մաքուր անոթ, և վրան խունկ լցնելով՝ վառեն այն՝ տարածելով խնկի բույրն ու ծուխը։ Բուրվառը մենք ենք՝ որպես Աստծո համար մաքուր անոթ։ Խունկը և նրա բույրը մեր աղոթքներն են, որոնք հաճելի են Աստծուն։ Իսկ ծուխը դեպի Աստված բարձրացող մեր աղոթքներն են։ Պետրոսը, երեք տարի Հիսուսի հետ լինելով, մի կարևոր բան դեռ չէր հասկացել. Հիսո՛ւսն է այն զոհը, որով միայն կարող ես տաքանալ։ Ահարոնի երկու որդիները, իրենց բուրվառները զոհասեղանի կրակից չվառելով, տեղում մահացան Աստծո հարվածից։ Այո՛, զոհը Հիսուս Քրիստոսն է։ Նա է մեր սառած սրտերը տաքացնողը։ Խնկի յուրաքանչյուր հատիկը մենք ենք եկեղեցու սիրո, հնազանդության, Նրան հետևելու, Նրան չուրանալու, Նրան պատվելու, մեծարելու և գովաբանելու խոստովանությունն է ուղղված ճշմարիտ Զոհին՝ Հիսուս Քրիստոսին։ Իսկ Պետրոսը տաքանում էր կեղծ ճյուղերով, որոնք խորհրդանշում են վախը, անորոշությունը, ինքնավստահությունը, մեծամտությունը և, վերջիվերջո, ուրացումը, ինչը տեղի ունեցավ երկրորդ անգամ հենց այդ կրակի մոտ։ Քահանայապետը Հիսուսին հարցնում է Նրա աշակերտների և ուսմունքի մասին, ինչին Հիսուսը պատասխանում է. «Հարցրե՛ք նրանց»։ Այսինքն՝ տվյալ դեպքում՝ Պետրոսին։ Բայց Պետրոսը լուռ էր, որովհետև վախեցած էր։ Երրորդ անգամ ևս մեկը հարցրեց, և նա ուրացավ։ Դրանից հետո աքաղաղը կանչեց, և նրա մարդկային ողջ կամայականությունը պարտվեց։ Նա այն աշակերտն էր, ով, հույսը դնելով իր մարդկային կամքի վրա, խոստացել էր երբեք չուրանալ Հիսուսին։ Նա նույնիսկ պատրաստ էր Հիսուսի հետ գնալ տանջարան։ Բայց հենց այստեղ պետք է հասկանանք, որ մեր մարդկային կամքն անզոր է վախի և մահվան դեմ, եթե չի սնվում և չի տաքանում Հիսուսի զոհից։ Պետրոսը լքում է այդ տարածքը, դառնագին արտասվում է, զղջում և, տաքանալով Հիսուս Քրիստոսի զոհով, բորբոքվելով Նրա սիրով, դառնում է Նրա նահատակը՝ հաջորդ կենդանի խարույկը, որը վառվում է Հիսուսի զոհի կրակով։ Նա է, Ով հավիտյան տաք է պահում մեր սառած սրտերը։
517
15
Իսկ դուք ո՞ր տարիքում եք փրկվել🤍 ⬇️
Իսկ դուք ո՞ր տարիքում եք փրկվել🤍 ⬇️
469
16
Նրանք ովքեր ուզում են մկրտվել, լրացրեք հարցաթերթիկը https://forms.gle/qnNrKYDABafm2uA7A
535
17
«Մկրտվել , մկրտություն նշանակում է»։ Ընկղմվել, սուզվել , մեկանալ, թաղվել ։ Մի քանի տեսակի մկրտություն կա: 1. Մահվան մկրտություն 2. Սուրբ Հոգու մկրտություն։ 3. Ջրի մկրտություն։ 2- «Տարբեր մոտեցումներ կան Մկրտության վերաբերյալ»։ ֊Կաթոլիկ ֊Առաքելական -Մկրտական -Ավետարանական 3- «Տերն է պատվիրել ,որ մկրտվենք» Մատթեոս 28․19–20 (Հիսուսի պատվիրանը) “Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով.” - մենք մկրտում ենք Հանուն Հոր Որդու եւ Սուրբ Հոգու։ 4- «Ինչ է մկրտության խորհուրդը»։ Մկրտությունը փրկության վկայության ցուցադրումն է, Վերածնունդի ապաշխարհության վկայության ներկայացումը։ Երբ ընդունում ենք Հիսուսին հավատքով ,նույնականանում ենք Նրա մահվան ու հարության հետ և որոշում ենք ապրել Աստծով նոր կյանք: Այդ նույն ժամանակ այն իր մեջ կրում է հատուկ օրհնություններ։ Մկրտվելով ցանկանում ենք ինքներս մեզ եւ նաեւ շրջապատին ասել ,որ հին մարդն այլեւս մեռած է, թաղված ,իսկ նոր մարդը ցանկանում է Աստծո համար նոր, Նրան առավել հաճելի կյանք ապրել։ Օրինակ սուզվելով ջրի մեջ մենք մեր հին մարդը թողում ենք այնտեղ, որպես նշան հին մեռած մարդու եւ Աստծով փրկված նոր մարդ դուրս գալիս ջրից ասելով ,հներն անցան ամեն բան նոր է։ Ուզում ենք ասել, որ ազատ ենք մեղքից. և այսուհետ ապրելու ենք Հիսուսի համար: Եվ այսպես Մկրտությունը փրկվելու համար չէ, այլ փրկվածի վկայությունը ցուցադրելու համար է։ «Տերն ասում էր մի մկրտություն ունեմ ,որ շատ եմ փափագում»: Ինքը մեռնում է մեր փոխարեն ու համարում,որ մենք էլ ենք մահացել: Հռոմեացիներին 6:3-11 “Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։” Այս համարների հիման վրա տեսնում ենք ,որ մենք մեր փրկության հարցում,ոչինչ չենք արել,բայց միակ բանը ,որ պիտի անենք այն է ,որ գիտակցենք,որ փրկված ենք ,որովհետեւ Հիսուսը մահի մեջ մկրտվելով մեզ կյանք տվեց եւ գիտակցելով ,որ փրկված ենք ապաշախարության արժանի պտուղներ ցույց տանք նաեւ ինչպես Պողոսն է ասում Իր չարչարանքներին մասնակից լինենք ։ Մկրտությունը փրկություն չէ։ Հավատքով է փրկությունը ոչ մկրտությունով։ Գործք 16.31-34-ում Փիլիպեցի բանտատերը հարցնում է թէ <<ես ի՞նչ պիտի անեմ որ փրկվեմ>>, ու առաքյալները նրան պատասխանեցին ասելով <<հավատա Հիսուս Քրիստոսին ու դու և քո ընտանիքը/տունը կփրկվեք>>, ու նրանք հավատալով փրկվեցին ու մկրտվեցին, հավատալով Աստծուն: 5- Ի՞նչ սպասել մկրտությունից հետո: Փորձվելու ենք. “Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։” Մատթեոս 4:1 Հնարավոր է տարատեսակ փորձություններ գան: Արդյունքում «Զորանալու ենք»։ “Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում։” Ղուկաս 4:14 Հոգևոր թարմացում, նվիրում, աճ Աստծո Սիրո մեջ: Համայնքային հանդիպումների ակտիվ մասնակցություն (Եկեղեցի հաճախում,տարատեսակ միջոցառումների մասնակցում)։ Ամփոփում Մկրտության Բացատրություն․ Մկրտությունը փրկության պատճառը չէ, այլ դրա հետևանքը։ Այն գալիս է հավատքից և ապաշխարությունից։ Մկրտվել նշանակում է՝ մեռնել հին կյանքով և հարություն առնել նոր կյանքով Հիսուսում: Գործք 2.41-ում ասում է որ <<Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին: Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան>>: Նրանք իրենց հավատքի հիման վրա մկրտվեցին:
529
18
https://forms.gle/qnNrKYDABafm2uA7A
18
19
Սիրելի՛ համայնք ❤️‍🔥 Վաղը միասին ունենալու ենք հաղորդություն։ Ժամը 15:00-ին. Վաղվա թեման է՝ «Ի՞նչ կրակով ենք տաքանում»։ Արի՛
Սիրելի՛ համայնք ❤️‍🔥 Վաղը միասին ունենալու ենք հաղորդություն։ Ժամը 15:00-ին. Վաղվա թեման է՝ «Ի՞նչ կրակով ենք տաքանում»։ Արի՛ պատրաստ սրտով՝ լցվելու Տիրոջ ներկայությամբ և խոսքով։
451
20
Ի՞նչ ենք աղոթում։ 🔥 Առաջին սերն ունենալով՝ մեր ամբողջ կենտրոնացումը ուղղված է Աստծուն։ Սակայն որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ այն սերը, որ ունեինք Աստծո նկատմամբ, կամաց-կամաց նվազում է, և մեր կենտրոնացումը սկսում է ուղղվել դեպի այս աշխարհը։ Եթե նախկինում Աստծուց խնդրում էինք հոգևոր բաներ, օրինակ՝ «Տե՛ր, լցրո՛ւ մեզ Քո Սուրբ Հոգու պտուղներով», ապա հիմա մեր աղոթքները հաճախ նմանվում են հեթանոսների աղոթքներին. «Տո՛ւր այս նյութական բանը, տո՛ւր այն նյութական բանը, տո՛ւր ինձ հաջողություն այս կյանքում, որպեսզի այս ունենամ, այն ունենամ»։ «Ուրեմն մի՛ մտահոգվեք՝ ասելով. «Ի՞նչ ենք ուտելու», կամ՝ «Ի՞նչ ենք խմելու», կամ՝ «Ի՞նչ ենք հագնելու», որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենի կարիքն ունեք։ Բայց նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»։ Մատթեոս 6:31-33 Մեր սերն առ Աստված վերականգնվելու կարիք ունի։ Մեր աղոթքները պետք է ուղղված լինեն դեպի երկինք, և, ինչպես Խոսքն է ասում, նախ պետք է փնտրենք Աստծու արքայությունն ու Նրա արդարությունը, և այդ ամենը մեզ ավելիով կտրվի։ Քո օրհնվելու եւ չօրհնվելու պատասխանատուն դու ես։ Ուստի Հոգեւոր օրհնություններ փնտրիր եւ կենտրոնացումդ պահիր դեպի երկինք։
458