ԵԿԵՂԵՑԻ
Відкрити в Telegram
Մենք քարոզում ենք խաչյալ և հարությալ Քրիստոսին❤️🔥
Показати більше538
Підписники
Немає даних24 години
Немає даних7 днів
+730 днів
Триває завантаження даних...
Схожі канали
Хмара тегів
Немає даних
Виникли проблеми? Будь ласка, оновіть сторінку або зверніться до нашого support-менеджера.
Вхідні та вихідні згадування
---
---
---
---
---
---
Залучення підписників
вересень '26
вересень '260
в 0 каналах
серпень '26
+18
в 0 каналах
Get PRO
липень '26
+9
в 0 каналах
Get PRO
червень '26
+8
в 0 каналах
Get PRO
травень '26
+8
в 0 каналах
Get PRO
квітень '26
+17
в 0 каналах
Get PRO
березень '26
+24
в 0 каналах
Get PRO
лютий '26
+18
в 0 каналах
Get PRO
січень '26
+19
в 0 каналах
Get PRO
грудень '25
+2
в 0 каналах
Get PRO
листопад '25
+7
в 0 каналах
Get PRO
жовтень '25
+6
в 0 каналах
Get PRO
вересень '25
+12
в 0 каналах
Get PRO
серпень '25
+12
в 0 каналах
Get PRO
липень '25
+10
в 0 каналах
Get PRO
червень '25
+13
в 0 каналах
Get PRO
травень '25
+18
в 1 каналах
Get PRO
квітень '25
+35
в 0 каналах
Get PRO
березень '25
+28
в 0 каналах
Get PRO
лютий '25
+14
в 0 каналах
Get PRO
січень '25
+28
в 0 каналах
Get PRO
грудень '24
+13
в 0 каналах
Get PRO
листопад '24
+7
в 0 каналах
Get PRO
жовтень '24
+16
в 0 каналах
Get PRO
вересень '24
+19
в 0 каналах
Get PRO
серпень '24
+356
в 0 каналах
| Дата | Залучення підписників | Згадування | Канали | |
| 04 вересня | 0 | |||
| 03 вересня | 0 | |||
| 02 вересня | 0 | |||
| 01 вересня | 0 |
Дописи каналу
Կիրակնօրյա խոսքից. ❤️🔥
Նա երիտասարդ տարիքից ձգտում էր հետևել Աստծուն և չէր դիմում կռապաշտությանը:
Նա ամբողջ երկրում վերացրեց բազմաթիվ կուռքերն ու բարձրավայրերը և խրախուսեց ժողովրդին պաշտել միայն Տիրոջը:
Նա իշխաններ, քահանաներ և ղևտացիներ ուղարկեց Հուդայի քաղաքները, որպեսզի ժողովրդին սովորեցնեն յռփԱստծո օրենքը։ Սա եզակի նախաձեռնություն էր թագավորների օրոք ոյե։
Նա ամրացրեց երկրի պաշտպանությունը և կառուցեց ամրություններ, սակայն իր վստահությունը չէր դնում միայն ռազմական ուժի վրա։
Բ Մնացորդաց 20:1–30
Հովսափատի հաղթանակը
1. Թշնամիները գալիս են Հուդայի դեմ — 1–4
Մովաբացիների, ամմոնացիների և նրանց հետ միացած մարդկանց մեծ բանակը գալիս է պատերազմելու Հուդայի դեմ։
Հովսափատը վախենում է, բայց իր վախի մեջ Աստծուն է դիմում։ Նա որոշում է ամբողջ ժողովրդին հավաքել և ծոմ պահել ու աղոթել Աստծուն։
2. Հովսափատի աղոթքը — 5–12
Հովսափատը ժողովրդի առաջ աղոթում է Աստծուն։
Նա հիշեցնում է, որ Աստված նախկինում օգնել է Իսրայելին և տվել է նրանց այս երկիրը։ Հովսափատն ասում է, որ երբ իրենց դժվարություն է պատահում, իրենք Աստծուն են աղաղակում, և Նա լսում է։
Վերջում ասումա
«Մենք չգիտենք՝ ինչ անենք, բայց մեր աչքերը Քեզ են ուղղված»։
Այս խոսքը ցույց է տալիս Հովսափատի հավատը․ նա հասկանում է, որ իր ուժերով չի կարող հաղթել։
3. Աստծո պատասխանը — 13–17
Ամբողջ ժողովուրդը կանգնած է Աստծու առաջ։
Այդ ժամանակ Աստծու Հոգին գալիս է Հազիելի վրա, և նա հայտնում է Աստծու խոսքը.
«Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը»։
Աստված ասում է, որ նրանք պետք է դուրս գան թշնամու դեմ, բայց իրենք չպետք է վախենան, որովհետև Աստված նրանց հետ է և Ինքը պիտի կռվի նրանց փոխարեն։
4. Հովսափատի արձագանքը 18–19
Հովսափատը և ամբողջ ժողովուրդը խոնարհվում են Աստծու առաջ և երկրպագում։
Ղևտացիները սկսում են բարձր ձայնով փառաբանել Աստծուն։
5. Փառաբանողները բանակի առջև — 20–21
Հաջորդ առավոտ Հովսափատը ժողովրդին քաջալերում է.
«Հավատացեք ձեր Աստծուն և հաստատուն կմնաք»։
Հետո նա բանակի առջև երգիչներ է դնում, որպեսզի փառաբանեն Աստծուն։
Նրանք երգում են, որ Աստծու ողորմությունը հավիտյան է։
Այսինքն՝ նրանք պատերազմի են գնում ոչ թե միայն զենքի ու ուժի վստահությամբ, այլ Աստծուն ապավինելով և Նրան փառաբանելով։
6. Աստված հաղթում է թշնամիներին — 22–24
Երբ նրանք սկսում են փառաբանել Աստծուն, Աստված խառնաշփոթ է առաջացնում թշնամիների մեջ։
Մովաբացիներն ու ամմոնացիները սկսում են կռվել իրենց դաշնակիցների դեմ և ոչնչացնում են միմյանց։
Երբ Հուդայի մարդիկ հասնում են այնտեղ, տեսնում են, որ թշնամիները արդեն կործանված են։
Հուդայի ժողովուրդը նույնիսկ չի ստիպված լինում սովորական ձևով պատերազմել։
7. Թշնամու ունեցվածքը — 25–26
Հովսափատն ու ժողովուրդը հավաքում են թշնամիների թողած շատ ավար՝ այնքան, որ այն հավաքելու համար երեք օր է պահանջվում։
Չորրորդ օրը նրանք հավաքվում են և օրհնում Աստծուն։
Այդ պատճառով այդ վայրը կոչվում է Բերաքայի հովիտ, այսինքն՝ օրհնության հովիտ։
8. Ժողովուրդը վերադառնում է ուրախությամբ — 27–28
Հովսափատն ու ժողովուրդը վերադառնում են Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Աստված նրանց հաղթանակ էր տվել։
Նրանք մտնում են Երուսաղեմ՝ տավիղներով, քնարներով և փողերով, և գնում են Տիրոջ տուն։
9. Վերջնական արդյունքը — 29–30
Երբ մյուս ժողովուրդները լսում են, որ Տերն է կռվել Իսրայելի թշնամիների դեմ, նրանք վախենում են։
Հովսափատի թագավորությունը հանգիստ է ունենում, որովհետև Աստված նրան խաղաղություն է տալիս բոլոր կողմերից։
| 2 | Սիրելի եկեղեցի, այսօր ունենալու ենք հաղորդություն, ժամը 15:00 սպասում ենք եկեղեցում. 🔥
Այսօր միասին շարունակենք տոնել այն, ինչ Աստված անում է մարդկանց կյանքերում։
“Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։”
Հռոմեացիներին 6 : 4 | 376 |
| 3 | Յոթերորդ օրը հանգստացիր. 🤍
Աստված վեց օր ստեղծեց և ամեն օր, նայելով Իր ստեղծածին, զննեց, տեսավ՝ որքան գեղեցիկ, թանկ բան է ստեղծել և արարել, հաճույք վայելեց և ասաց՝ «Շատ բարի է»։
Իսկ մենք շտապում ենք մի բանից մյուսին անցնելու։ Նա յոթերորդ օրը հանգստացավ, իսկ մենք, երբեմն առանց դադարի, անցնում ենք հաջորդ բանն անելու։
Շատ լավ է և գովելի, որ մեր փափագը մեծ է Աստծուն ծառայելու, ինչի մասին մենք շատ ենք խոսում և խրախուսում՝ ասելով, որ եթե մեկը սիրում է Աստծուն, գործնականում պետք է ցուցադրի այն, որ է՝ Նրան ծառայելը։
Բայց բանն այն է, որ առանց հանգստի չենք կարող երկարատև ծառայել։ Ուղղակի կվառվենք և կկորցնենք Աստծո հետ հարաբերությունները։ Կդառնանք մեխանիկական գործիք Աստծո ձեռքին, բայց Աստված դա չի սպասում մեզանից։
Նա յոթերորդ օրը հանգստի օր է հիմնել, իսկ մենք այն չենք պահում։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է ունենա մեկ հանգստի օր, այն է՝ կիրակին։
Նրա ներկայության մեջ է մեր հանգիստը։ Հոգսերդ, տագնապներդ, կարիքներդ հանձնելով Նրան, նորոգելով սիրտդ, միտքդ, պատգամը լսելով, երգելով՝ հանգիստ կգտնես։
Իսկ այն մարդիկ, ովքեր հոգևոր ծառայության մեջ են, մանավանդ, որ կիրակի օրերն էլ են ծառայում, պետք է ևս մեկ հանգստի օր ունենան։
Մեզ պետք է հանգստանալ ֆիզիկապես, մտավոր, զգացմունքային և հոգեպես, առանց որի մենք առողջ և արդյունավետ ծառայել չենք կարող։
Իսկ ինչպե՞ս կազմակերպել հանգիստը։
«Լռե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված»։
Սաղմոս 46։10
Լուռ նստիր Նրա ներկայության մեջ՝ վստահելով ամեն բան Նրան՝ որպես Աստված։
Աստված ստեղծեց ժամանակ, տարածություն և նյութ։
Աստծո ժամանակը Սուրբ Հոգու ձեռքում է։ Երբ Նա թողնի այս աշխարհը, այն կավարտվի։
Իսկ Նա ոչ շտապում է, ոչ էլ դանդաղում։ Նա Աստծո ժամանակով է շարժվում։
Եկեք մտնենք Նրա ներկայության մեջ՝ հանգիստ գտնելով, գործենք Աստծո սահմանած ժամանակի մեջ։
«Լռի՛ր Տիրոջ առաջ և սպասի՛ր Նրան»։
Սաղմոս 37։7
Լռիր և սպասիր Նրան։ Նա կգա՝ քո աղոթքներին պատասխանելու։ Ուղղակի լուռ նստիր ու սպասիր։
Հանգիստդ գտիր Աստծո ներկայության մեջ, որպեսզի ավելի արդյունավետ ծառայես Արքային։ | 374 |
| 4 | Սիրելինե՛ր 🤍
Վաղը մեր համայնքում ունենալու ենք մկրտություն.
Մասնակիցները ժամը 10:00-ին հավաքվում են Parking-ում և այնտեղից միասին շարժվում ենք Սևան։ Հասցե՝ Կիևյան 2Ա. Ուղիղ 10:00-ին շարժվելու է ավտոբուսը.
Խնդրում ենք ձեզ հետ տաք հագուստ վերցնել.
Նաև, եթե դեռ չեք գրանցվել, խնդրում ենք մեկնաբանություններում «+» դնել, որպեսզի իմանանք՝ ովքեր են գալու։
Օրհնյալ օր է սպասվում 🔥 | 360 |
| 5 | Սիրելի համայնք, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին. 🤍
Վաղվա թեմա՝ | 625 |
| 6 | Սիրելի եկեղեցի մեր եկեղեցում հնչող երգերը ձեզ ենք ներկայացնում առանձին տելեգրամյան ալիքում: Այս երգերը վերցված են մեր եկեղեցու պաշտամունքներից:
Անցեք հղումով🫶
https://t.me/+ROZLCyQBLNI3MjAy | 448 |
| 7 | +2 Էլեն
Մի՛ շփոթեք մեղքի գիտակցությունը, մեղադրանքի հետ։ Մեղքի գիտակցությունը Աստծուց ա ու մեզ բերում ա Հիսուսի մոտ՝ ապաշխարության, բայց մեղադրանքը չարից ա, ով ուզում ա, որ մենք ապրենք մեղադրանքի ու ամոթի մեջ:
Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը։
Միքիա 7:19❤️🩹 | 268 |
| 8 | Սիրելի եկեղեցի մեր եկեղեցում հնչող երգերը ձեզ ենք ներկայացնում առանձին տելեգրամյան ալիքում: Այս երգերը վերցված են մեր եկեղեցու պաշտամունքներից:
Անցեք հղումով🫶
https://t.me/+ROZLCyQBLNI3MjAy | 2 |
| 9 | Կիրակնօրյա խոքից ❤️🔥
«Դու գին չունես. դու անգին ես»
«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։
Ծննդոց 1:1
Մեր կյանքում ամեն բանից առաջ եղող Աստվածը ստեղծեց երկինքն ու երկիրը և այն դրեց մեր սրտում։
«Ամեն բան իր ժամանակին գեղեցիկ արեց. նաև հավիտենությունը դրեց նրանց սրտում»։
Նա դա արել է, որպեսզի ցույց տա, թե որքան արժեքավոր ենք Իր համար։
Երկինքն ու երկիրը մեզ համար են ստեղծված, նրանում եղած ամեն բան Արարչի և մեր մասին է։
Այն, ինչ արտաքնապես ստեղծել է, Նա նաև դրել է մեր ներսում։
Դրսում տեսանելի ամեն բան մեր անտեսանելի սիրտը ցուցադրելու, այն կերտելու և գեղեցկացնելու համար է։
Աստված մեր թանկությունը, արժեքը ցուցադրելու համար մեզ տվել է պարգևներ, հմտություններ, որակներ, կարողություններ և այլն։
Մենք դրանք օգտագործում ենք մեր հոգևոր առօրյայում՝ Աստծո արքայության համար մեր տարատեսակ ծառայություններն ու տեսիլքն իրագործելիս առանց,որի հնարավոր չէ հասնել ,որեւէ հաջողության։
Նա նաև դրել է մեր մեջ երաժշտական ունակություն՝ նվագելու, երգելու տաղանդ, ինչը նույնպես խոսում է մեր արժեքավոր լինելու մասին։
Այս ամենը ունենալով՝ մենք սկսում ենք դրանք զարգացնել, որպեսզի ապահովենք մեզանում այդքան կարևոր՝ գնահատված, արժեքավոր, թանկ լինելու զգացումը։
Համեմատվելով ուրիշների հետ, չափելով մեր և մյուսների հասած հոգևոր հաջողությունները՝ մենք մեզ բավարար արժեքավոր չենք զգում, որովհետև ինչ-որ մեկը մեզանից առաջ է իր հոգևոր փորձառությամբ, պարգևների գործածումով, զբաղեցրած պատասխանատվությամբ, և ակամայից մեր աչքին մեր արժեքը, կարևորությունը, գինը ընկնում է։
Այստեղ մեծ հարց է ծագում. լավ, ինչո՞ւմ է իմ գերագույն արժեքը։
«…ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով… այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես անարատ և անբիծ գառի»։
1 Պետրոս 1:18-19
Մեր բոլորիս գերագույն արժեքը Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա թափած արյան մեջ է։
Մեր պարգևները, հմտությունները, կարողությունները, ծառայությունները, տեսիլքը մեր հոգևոր կյանքի անբաժան մասը պետք է լինեն, և դրանք հաջողված կարող են լինել միայն այն դեպքում, երբ մեր արժեքը տեսնենք Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա կատարած զոհի մեջ։
Այս ընկալումը մեզ տալիս է խաղաղություն, փրկության վստահություն, ապահովության զգացում և առավել նվիրում Աստծո գործին՝ Նրա արքայության զարգացմանը։
Ամփոփում
Եվ այսպես, մեր պարգևները, հմտությունները, կարողությունները, արժեքները, որակները, տաղանդները խոսում են մեր կարևորության և թանկության մասին, բայց դրանք համեմատելի չեն այն բանի հետ, ինչը տեղի ունեցավ խաչի վրա։
Իմ գերագույն արժեքը Հիսուս Քրիստոսի՝ ինձ համար թափած արյան մեջ է նրա իմ հանդեպ ցուցադրած անզուգական սիրո մեջ։
Եկեք այս փաստի հետ հաշվի նստենք չանտեսենք այն ,այլ շնորհակալ լինենք մեզ համար այսքան մեծ գին վճարած Հիսուս Քրիստոսին։ | 406 |
| 10 | Նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել, խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը։
Մոտակա մկրտությունը տեղի կունենա Օգոստոսի 29-ին՝ Սևանում։ ❤️🔥 | 513 |
| 11 | Немає тексту... | 121 |
| 12 | Սիրելիս, հանդիպում ենք վաղը ժամը 15:00-ին եկեղեցում ❤️🔥
Հիշեցում: 📖 Չմոռանաս Աստվածաշունչդ։ 🔥 | 499 |
| 13 | Շատ կարևոր ❤️🔥
Հայրեր, բան ունենք անելու։
«Եվ դուք, հայրե՛ր, մի՛ բարկացրեք ձեր երեխաներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով և վարդապետությամբ»
Եփեսացիս 6:4
Որդիներ և դուստրեր, բան ունենք անելու։
«Պատվի՛ր քո հորը և քո մորը, որպեսզի երկար լինեն քո օրերը այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ»։
Ելից 20:12
Բոլորս բան ունենք անելու։
«Բայց եթե մեկը յուրայինների, մանավանդ իր ընտանիքի համար հոգ չի տանում, նա հավատքն ուրացել է և անհավատից ավելի վատ է»։
Ա Տիմոթեոս 5:8
«Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։ Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։ Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»»։
Ելք 4:24–26
Մովսեսը պատրաստվում էր աշխարհը փոխել Աստծո հետ, բայց իր ընտանիքը փոխելու մասին չէր մտածել։
Աստված պատվիրել էր, որ ամեն արու թլփատվի, և այդ ուխտը, Աբրահամից սկսած, պետք է յուրաքանչյուր հրեա կատարեր ի նշան մեղքից ազատվելու ։ Իսկ Մովսեսը, այդ իմանալով, իր որդուն չէր թլփատել։
Մեր յուրաքանչյուր կատարած գործ պետք է սկսվի մեր տնից, այնուհետև տարածվի մեր շուրջը եղող մարդկանց և, հետո, տարածվելով՝ հասնի ամբողջ աշխարհին։
Պատմե՛ք ձեր ընտանիքի անդամներին եւ բարեկամներին Հիսուսի մասին։ | 495 |
| 14 | Երեկ շատ օրհնված օր ունեցանք՝ լի փառաբանությամբ ու Աստծո ներկայությամբ 🤍 | 419 |
| 15 | Երեխեք մի հատ անկեղծ կասեք, ով ա ֆիքսել որ էսօր ժողով ունենք? | 28 |
| 16 | Հիշեցում: 📖Չմոռանաս Աստվածաշունչդ։ 😊 | 792 |
| 17 | Սիրելինե՛ր, ուզում ենք խնդրել, որ այսուհետ գաք ձեր Աստվածաշնչերով։ Իսկ թե ինչու ենք այսպես որոշել և ինչի համար է դա կարևոր, ավելի մանրամասն կխոսենք վաղը՝ պաշտամունքի ընթացքում։
Կհանդիպենք վաղը ժամը 15:00
Վաղվա թեմա՝ ❤️🔥 | 658 |
| 18 | Կիրակնօրյա խոսքից շատ կարևոր հատված ❤️🔥
‹‹Ինչ կրակով ենք տաքանում››
“Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։”
ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:15-21
Հիսուսին տանում են քահանայապետի գավիթը՝ դատավարության։ Պետրոսը դրսում կանգնած էր և չէր կարողանում ներս մտնել։ Հավանաբար Հովհաննեսն էր, որ, ներսում լինելով, ներս հրավիրեց նաև Պետրոսին, որովհետև ծանոթ էր քահանայապետին։
Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դո՞ւ էլ ես այդ մարդու աշակերտներից»։ Նա պատասխանեց. «Ո՛չ, չեմ»։
Մեր հոգևոր կյանքում նույնպես մենք հայտնվում ենք այսպիսի իրավիճակներում կանգնում ենք դռների առաջ և պատասխանում «դռնապան կնոջ» հարցին՝ արդյոք Հիսուսի աշակերտնե՞րն ենք, թե՞ ոչ։
Դռնապան կինը խորհրդանշում է կեղծ եկեղեցին, որը ուրացել է Հիսուսին, և, որպեսզի մտնես նրա տարածք, դու նույնպես պետք է ուրանաս Հիսուսին եւ կրես նրա ուսմունքը ,որ դառնաս նրա աշակերտը։
Այնտեղ կանգնած էին նաև ծառաներն ու պահակները, որոնք կրակ էին վառել և տաքանում էին, որովհետև ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։
Պետրոսը տաքանում էր մի կրակով, որը Աստծո զոհասեղանից չէր վառվում։
Աստված Մովսեսին պատվիրել էր, որ զոհասեղանի կրակից վերցված կրակը լցնեն բուրվառի մեջ՝ որպես մաքուր անոթ, և վրան խունկ լցնելով՝ վառեն այն՝ տարածելով խնկի բույրն ու ծուխը։
Բուրվառը մենք ենք՝ որպես Աստծո համար մաքուր անոթ։
Խունկը և նրա բույրը մեր աղոթքներն են, որոնք հաճելի են Աստծուն։
Իսկ ծուխը դեպի Աստված բարձրացող մեր աղոթքներն են։
Պետրոսը, երեք տարի Հիսուսի հետ լինելով, մի կարևոր բան դեռ չէր հասկացել. Հիսո՛ւսն է այն զոհը, որով միայն կարող ես տաքանալ։
Ահարոնի երկու որդիները, իրենց բուրվառները զոհասեղանի կրակից չվառելով, տեղում մահացան Աստծո հարվածից։
Այո՛, զոհը Հիսուս Քրիստոսն է։ Նա է մեր սառած սրտերը տաքացնողը։
Խնկի յուրաքանչյուր հատիկը մենք ենք եկեղեցու սիրո, հնազանդության, Նրան հետևելու, Նրան չուրանալու, Նրան պատվելու, մեծարելու և գովաբանելու խոստովանությունն է ուղղված ճշմարիտ Զոհին՝ Հիսուս Քրիստոսին։
Իսկ Պետրոսը տաքանում էր կեղծ ճյուղերով, որոնք խորհրդանշում են վախը, անորոշությունը, ինքնավստահությունը, մեծամտությունը և, վերջիվերջո, ուրացումը, ինչը տեղի ունեցավ երկրորդ անգամ հենց այդ կրակի մոտ։
Քահանայապետը Հիսուսին հարցնում է Նրա աշակերտների և ուսմունքի մասին, ինչին Հիսուսը պատասխանում է. «Հարցրե՛ք նրանց»։ Այսինքն՝ տվյալ դեպքում՝ Պետրոսին։ Բայց Պետրոսը լուռ էր, որովհետև վախեցած էր։
Երրորդ անգամ ևս մեկը հարցրեց, և նա ուրացավ։ Դրանից հետո աքաղաղը կանչեց, և նրա մարդկային ողջ կամայականությունը պարտվեց։
Նա այն աշակերտն էր, ով, հույսը դնելով իր մարդկային կամքի վրա, խոստացել էր երբեք չուրանալ Հիսուսին։ Նա նույնիսկ պատրաստ էր Հիսուսի հետ գնալ տանջարան։
Բայց հենց այստեղ պետք է հասկանանք, որ մեր մարդկային կամքն անզոր է վախի և մահվան դեմ, եթե չի սնվում և չի տաքանում Հիսուսի զոհից։
Պետրոսը լքում է այդ տարածքը, դառնագին արտասվում է, զղջում և, տաքանալով Հիսուս Քրիստոսի զոհով, բորբոքվելով Նրա սիրով, դառնում է Նրա նահատակը՝ հաջորդ կենդանի խարույկը, որը վառվում է Հիսուսի զոհի կրակով։ Նա է, Ով հավիտյան տաք է պահում մեր սառած սրտերը։ | 531 |
| 19 | Իսկ դուք ո՞ր տարիքում եք փրկվել🤍
⬇️ | 488 |
| 20 | Նրանք ովքեր ուզում են մկրտվել, լրացրեք հարցաթերթիկը
https://forms.gle/qnNrKYDABafm2uA7A | 548 |
