uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

PyArmenia

PyArmenia

Kanalga Telegram’da o‘tish

Նորություններ,հնարքներ,անվճար դասեր Python-ի վերաբերյալ և ոչ միայն։

Ko'proq ko'rsatish
515
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+17 kun
-130 kun
Postlar arxiv
Ասում եմ եթե ձեր հավաքած ծրագիրնա խիա ծանուցումներ տեքստը ըտենց գրած😂😂 Մի խաբնվեք նման բաներին
Ասում եմ եթե ձեր հավաքած ծրագիրնա խիա ծանուցումներ տեքստը ըտենց գրած😂😂 Մի խաբնվեք նման բաներին
16 Noy, 13:28

Խնդրեմ սա էլա ֆինանսական բուրգ եթե ուզում եք ձեր գումարները քամուն տալ և կորցնել կարող եք ներդրում անել😁
Խնդրեմ սա էլա ֆինանսական բուրգ եթե ուզում եք ձեր գումարները քամուն տալ և կորցնել կարող եք ներդրում անել😁
16 Noy, 04:20

Խնդրեմ սա էլա ֆինանսական բուրգ եթե ուզում եք ձեր գումարները քամուն տալ և կորցնել կարող եք ներդրում անել😁
Խնդրեմ սա էլա ֆինանսական բուրգ եթե ուզում եք ձեր գումարները քամուն տալ և կորցնել կարող եք ներդրում անել😁
09 Noy, 12:24

Նոր ֆինանսական բուրգ: Հորդորում ենք գումար չներդնել քանի որ հնարավոր չէ ներդնել 70000֏ և օրեկան ստանալ 11000 դրամ
Նոր ֆինանսական բուրգ: Հորդորում ենք գումար չներդնել քանի որ հնարավոր չէ ներդնել 70000֏ և օրեկան ստանալ 11000 դրամ
30 Okt, 14:05

20 Sen, 13:53

20 Sen, 13:51

case կառուցվածքը, ցիկլեր մեր նոր դասը կապված bash scripting-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի և bash scripting-ի հետ 📌 է արված։
15 Sen, 04:12

Պայմաններ և test հրամանը, if..then..else պայմանների կառուցվածքը մեր նոր դասը կապված bash scripting-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի և bash scripting-ի հետ 📌 է արված։
15 Sen, 04:12

Հրամանների և օպերատորների արդյունքը,Pattern matching,Մաթեմատիկական գործողություններ մեր նոր դասը կապված bash scripting-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի և bash scripting-ի հետ 📌 է արված։
15 Sen, 03:14

Փոփոխականներ և մուտքային տվյալների ստացում։Արգումենտներ մեր նոր դասը կապված bash scripting-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի և bash scripting-ի հետ 📌 է արված։
14 Sen, 15:04

Bash-սկրիպտներ։ Ներածություն մեր նոր դասը կապված bash scripting-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի և bash scripting-ի հետ 📌 է արված։
14 Sen, 14:31

Linux միջուկը (Kernel) և մոդուլները մեր նոր դասը կապված Linux-ի հետ:Մեր նախորդ դասերը կապված Linux-ի հետ և այս նոր դասը 📌 է արված։
14 Sen, 10:39

💻 Քո ապագան IT-ում կարող է սկսվել հենց հիմա Եթե ուզում ես սովորել պահանջված հմտություններ, մտնել ծրագրավորման ու AI աշխարհի մեջ ու չկորցնել թրենդներից—even եթե սկսնակ ես 👇 Միացի՛ր մեր տելեգրամյան համայնքներին 🚀 🧑🏻‍💻 Գլխավոր ալիք Ծրագրավորում, AI, Cybersecurity և ամբողջ IT ոլորտի լավագույն կոնտենտը մեկ տեղում 💻🤖 👉 https://t.me/Developer_Lib 🐍 Python & AI (Արհեստական Բանականություն) Եթե հետաքրքրված ես ծրագրավորմամբ ու AI-ով՝ այստեղ կգտնես․ • Python-ի հայերեն դասեր (սկսնակիցից մինչև առաջադեմ) • Արհեստական բանականության հիմքեր և գործնական կիրառումներ 🤖 • Իրական նախագծեր և պրակտիկ օրինակներ 🔐 Կիբեռանվտանգություն (Cybersecurity) Եթե հետաքրքրված ես անվտանգությամբ՝ այստեղ կգտնես․ • Թարմ նորություններ IT անվտանգության աշխարհից • Գործնական ուղեցույցներ և հաքերային մտածելակերպ 🧠 • Օգտակար գործիքներ և ուսուցողական նյութեր 👨🏻‍💻 Python Ծրագրավորողների Ակումբ (700+ մասնակից) Միացի՛ր ակտիվ համայնքին, որտեղ՝ • Քննարկում ենք ծրագրավորում • Կիսվում ենք փորձով և հարցերով • Օգնում ենք իրար աճել 🚀 👉 https://t.me/armenian_programmers 📚 Ծրագրավորողի Գրադարան Ամենամեծ հայկական IT գրադարանը՝ • Python, AI, Cybersecurity գրքեր • Որակյալ և պարբերաբար թարմացվող նյութեր 📖 👉 https://t.me/Developer_Lib_archive #python #ai #cybersecurity #IT #programming #machinelearning
22 Mar, 13:49

🔐 Ransomware – Երբ հանցագործները արգելափակում են Ձեր ֆայլերը ⚙️ Ransomware-ը վնասաբեր ծրագրի տեսակ է, որը հայտնվելով ձեր համակարգչում կամ հեռախոսում, արգելափակում է բոլոր ֆայլերը (լուսանկարներ, փաստաթղթեր, տեսանյութեր և այլն)։ Դրանից հետո հանցագործները ձեզնից պահանջում են գումար (սովորաբար կրիպտոակտիվների տեսքով) ֆայլերը «բացելու» համար։ Նմանատիպ վնասաբեր ծրագրերը հիմանականում հայտնվում ձեզ մոտ հետևյալ դեպքերում👇 ⏺Կասկածելի նամակներ. Երբ բացում եք անծանոթ կցված ֆայլերը (օրինակ՝ «Հաշիվ-ապրանքագիր.pdf.exe»): ⏺«Կոտրած» (Cracked) ծրագրեր. Անվճար ներբեռնվող խաղերը կամ ծրագրերը հաճախ պարունակում են այս վիրուսը: ⏺Չթարմացված համակարգեր. Եթե ձեր Windows-ը կամ հավելվածները հին են, հանցագործները հեշտությամբ գտնում են համապատասխան «ճեղքեր»: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է հիշել ստորև ներկայացված քայլերը 👇 ⏺Ունեցեք պահուստային պատճեն (Backup). Կարևոր ֆայլերը պահեք արտաքին կրիչի (flash, hard drive) կամ Cloud-ի (Google Drive, iCloud) վրա: Այս դեպքում անգամ եթե Ձեր համակարգիչը այսպես ասած «փչանա», դուք չեք կորցնի Ձեր համար կարևոր նշանակություն ունեցող ֆայլերը. ⏺Մի՛ վճարեք հանցագործների կողմից պահանջվող գումարը. Ոչ մի երաշխիք չկա, որ գումարը ստանալուց հետո նրանք կվերականգնեն Ձեր ֆայլերի հասանելիությունը: Ավելին՝ վճարելով դուք ֆինանսավորում եք հաջորդ հարձակումները: ⏺Ծրագրային ապահովումները միշտ թարմացրեք ժամանակին ⏺Զգուշացե՛ք կասկածելի կայքերից. Խուսափեք կասկածելի գովազդներից և անվճար «պարգևներ» խոստացող էջերից, այդ թվում կասկածելի ծրագրերը Ձեր համակարգչային տեխնիկայում տեղադրելուց: 🛑 Եթե ձեր էկրանին հայտնվել է պատուհան, որը պահանջում է գումար ֆայլերը վերականգնելու համար, անմիջապես անջատեք սարքը համացանցից և դիմեք իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում՝ ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանություն:
04 Mar, 03:40

⭐️Ֆիշինգ (Phishing) – Թակարդ կեղծ հղումների տեսքով ◻️ Այսուհետ կանդրադառնանք ոչ միայն մեր երկրում տարածում գտած կիբեռհանցագործություններին, այլ նաև յուրաքանչյուր օր կներկայացնենք կիբեռհանցագործությունների 1 սխեմա, որը կօգնի Ձեզ թվային աշխարհում լինել էլ ավելի անվտանգ։ Այսօրվա թիրախում ՖԻՇԻՆԳՆ Է 💠 Ֆիշինգը դա կիբեռհանցագործության ամենատարածված ձևն է: Այն առաջացել է անգլերեն «fishing» (ձկնորսություն) բառից ։ Հանցագործները «կարթ» են գցում համացանցում՝ սպասելով, թե ով խայծը կուլ կտա։ Սա խաբեության տեսակ է, երբ ձեզ հաղորդագրություն է գալիս (էլ. փոստով, SMS-ով կամ մեսենջերով), որը արտաքնապես շատ նման է վստահելի կազմակերպության նամակի (օրինակ՝ Բանկի, HayPost-ի, Facebook-ի կամ Netflix-ի) 🔹Խայծերը լինում են բավականին «գայթակղիչ» կամ «տագնապալի» (օրինակ՝ «Դուք շահել եք», «Ձեր հաշիվը կարգելափակվի» և այլ)։ Սեղմելով հղմանը՝ դուք հայտնվում եք կեղծ կայքում, որտեղ լրացնելով ձեր տվյալները՝ դրանք ակամա փոխանցում եք հանցագործին։ 🟫 Ինչպե՞ս պաշտպանվեք այդպիսի հարձակումներից ✔️Մի՛ անցեք կասկածելի հղումներով, եթե նույնիս դրանք եկել են «ծանոթ» մարդուց։ ✔️Միշտ ստուգեք կայքի հասցեն կամ հեռախոսահամարը (օրինակ՝ vbe.am-ի փոխարեն կարող է լինել vbe-armenia. com, իսկ հեռախոսահամարի դեպքում փորձեք այլ եղանակով պարզել` արդյոք դա տվյալ ընկերության համարն է, թե ոչ)։ ✔️ Միացրեք երկփուլային վավերացումը (2FA) Ձեր բոլոր անհատական էջերում ✅ Երբեմն բավականին պարզ քայլերը Ձեզ կարող են ապահովագրել հնարավոր վնասներից: ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
04 Mar, 03:40

⛔ ԶԳՈՒՇԱՑԵՔ. Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով։ ⭐️ Պարզապես հիշեք Hell
⛔ ԶԳՈՒՇԱՑԵՔ. Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով։ ⭐️ Պարզապես հիշեք Hellobit անունը կրող ֆինանսական բուրգի վնասները և հեռու մնացեք այս ու նմանատիպ այլ հարթակներից։ ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
22 Fev, 10:47

Սիրելի ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ ժպիտներ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաղթանակն
Սիրելի ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ ժպիտներ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաղթանակներ ու ջերմություն, և շատ-շատ երջանկություն ձեր օջախներում։ Թող այս Ամանորը լինի սիրո, բարեկեցության և խաղաղության տարի, թող բոլոր երազները լինեն գունավոր, իսկ երազանքները՝ իրական։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, որ այս 5 տարիների ընթացքում ակտիվորեն հետևում եք մեր ալիքին և միշտ մեզ հետ եք։ Շնորհավոր Նոր տարի և բարեբեր 2026 թվական
31 Dek 2025, 14:59

💻 Անվտանգության Խորհուրդներ. Ինչպե՞ս Պաշտպանվել Կիբերխարդախներից
⚠️ Չմուտքագրել զգայուն տվյալներ կասկածելի կայքերում: Երբեք մի տրամադրեք ձեր բանկային քարտի տվյալները (համար, CVV կոդ), գաղտնաբառեր, անձնագրի տվյալներ կամ նմանատիպ այլ անձնական տեղեկություններ այն կայքերում, որոնց հուսալիության մեջ կասկածում եք։ Միշտ ստուգեք, որ կայքի հասցեն սկսվում է https://–ով և ունի կողպեքի նշան 🌐։
🔑 Երբեք մի փոխանցեք SMS կոդերը: SMS-ով ստացված մեկանգամյա 6-նիշանոց կոդերը (OTP) նախատեսված են միայն ձեր համար և ծառայում են գործարքը կամ մուտքը հաստատելու համար։ Դրանք չի կարելի տրամադրել որևէ մեկին, անգամ եթե ներկայանում են որպես բանկի աշխատակից։
🚪 Օգտագործել Երկփուլային Հաստատում (2FA): Որտեղ հնարավոր է, միացրեք Երկփուլային Հաստատումը ձեր բոլոր կարևոր հաշիվների համար (էլ. փոստ, սոց. ցանցեր, բանկային հավելվածներ)։ Սա գաղտնաբառին զուգահեռ պահանջում է երկրորդ հաստատում, ինչը զգալիորեն բարձրացնում է անվտանգությունը։
🔗 Ստուգեք հղումը սեղմելուց առաջ: Մինչև որևէ հղման վրա սեղմելը, մկնիկի ցուցիչը տարեք դրա վրա (առանց սեղմելու), որպեսզի տեսնեք իրական հասցեն։ Եթե հասցեն կասկածելի է կամ տարբերվում է սպասվածից, մի՛ բացեք այն։
🚪 Փակեք կայքը անձնական տվյալներ պահանջելիս: Եթե հղումը բացելուց հետո կայքը անհիմն կերպով պահանջում է ձեր մուտքի տվյալները, բանկային քարտի տվյալները կամ այլ զգայուն տեղեկություններ, ուղղակի փակեք այն։
🎁 Զգուշացեք անհավանական շահումներից և խաղարկություններից: Հիշեք, որ արաբ շեյխը ձեզ երբեք գումար չի կտակի, և Yerevan City-ն մեկնաբանությունում ծննդյան ամսաթիվ գրելու դիմաց մեքենա չի խաղարկում։ Ցանկացած խաղարկության իսկությունը միշտ ճշտեք կազմակերպության պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի հաստատված էջում (փոքր կապույտ կամ մոխրագույն նշանով)։
📱 Եթե ձեզ զանգահարել են բանկից, կասկածելու դեպքում անմիջապես անջատեք զանգը և ինքներդ զանգահարեք բանկի պաշտոնական հեռախոսահամարով, որը գրված է ձեր քարտի վրա կամ բանկի կայքում։ Բանկի աշխատակիցը երբեք չի պահանջի ձեր CVV կոդը կամ SMS-ով եկած կոդը։
🗳 Ինչ-որ մեկի օգտին քվեարկելու համար կամ նմանատիպ այլ գործողության համար պետք չէ նորից մուտք գործել ձեր Ինստագրամ կամ Ֆեյսբուք։ Սրանք հաճախ ֆիշինգի փորձեր են՝ գաղտնաբառերը գողանալու համար։
📧 Եթե ստացել եք էլ. նամակ, որը ձեզանից պահանջում է գործողություն, ստուգեք ուղարկողի հասցեն։ Մի՛ բացեք անծանոթ ներդիրներով ֆայլերը։
🔐 Օգտագործեք բարդ, եզակի գաղտնաբառեր յուրաքանչյուր հաշվի համար։ Օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ (Password Manager)՝ դրանք անվտանգ պահելու համար։
🔄 Միշտ պահեք ձեր օպերացիոն համակարգը և բոլոր հավելվածները թարմացված։ Թարմացումները հաճախ ներառում են անվտանգության կարևոր շտկումներ։
❌ Եթե ձեր հեռախոսի տեխնիկական բնութագրում գրված է, որ նա 5G-ի հնարավորություն չունի, ոչ մի «թարմացում» կամ հավելված ձեր հեռախոսի մեջ 5G չի ավելացնի։ Մի վստահեք նմանատիպ ծրագրերին կամ գովազդներին։
06 Dek 2025, 15:19

Հետաքրքիր կլինի շարունակել նմանօրինակ տեսանյութերը? Ֆինանսական բուրգի և այլնի մասին
Anonymous voting
23 Noy 2025, 14:21