Կիբեռոստիկանություն
Kanalga Telegram’da o‘tish
ℹ️ Եղիր իրազեկ առաջինը 👮♂️ Էջը ղեկավարվում է ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից https://www.police.mia.gov.am
Ko'proq ko'rsatishArmaniston321Toif belgilanmagan
6 283
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-67 kun
-3330 kun
Ma'lumot yuklanmoqda...
O'xshash kanallar
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Sentabr '26
Sentabr '26
+8
0 kanalda
Avgust '26
+77
5 kanalda
Get PRO
Iyul '26
+548
5 kanalda
Get PRO
Iyun '26
+128
3 kanalda
Get PRO
May '26
+212
3 kanalda
Get PRO
Aprel '26
+122
4 kanalda
Get PRO
Mart '26
+1 335
4 kanalda
Get PRO
Fevral '26
+103
3 kanalda
Get PRO
Yanvar '26
+304
6 kanalda
Get PRO
Dekabr '25
+347
6 kanalda
Get PRO
Noyabr '25
+672
8 kanalda
Get PRO
Oktabr '25
+3 349
7 kanalda
Get PRO
Sentabr '25
+32
14 kanalda
| Sana | Obunachilarni jalb qilish | Esdaliklar | Kanallar | |
| 09 Sentabr | 0 | |||
| 08 Sentabr | +1 | |||
| 07 Sentabr | +3 | |||
| 06 Sentabr | 0 | |||
| 05 Sentabr | 0 | |||
| 04 Sentabr | 0 | |||
| 03 Sentabr | +2 | |||
| 02 Sentabr | 0 | |||
| 01 Sentabr | +2 |
Kanal postlari
❗ԶԳՈՒՇԱՑԵՔ։ Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները:
Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։
📵 Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալու դեպքում
• Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։
• Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։
• Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
| 2 | 📞 5G կապի թարմացման պատրվակով իրականացվող խարդախությունների մասին
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 193 |
| 3 | 🚫 ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Խարդախություն «Alibaba»-ի անվամբ
Համացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։ Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։
Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա
🎥Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։
🎥Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։
🎥Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 664 |
| 4 | 🦖 Ապահովագրե՛ք Ձեր երեխաներին առցանց խաղերում
Ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։
Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ`
🎥Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։
🎥Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։
🎥Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։
Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք
1. Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։
2. Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։
3. Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։
4. Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։
❗Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։
Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 519 |
| 5 | ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը | 3 125 |
| 6 | 🚫 Ուշադրություն․ հերթական զեղծարարությունը
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։
Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է։
Եթե արդեն մուտքագրել եք տվյալները.
🎥Անհապաղ զանգահարեք բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել Ձեր հաշիվը։
🎥Անմիջապես փոխեք օնլայն բանկինգի Ձեր գաղտնաբառը։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 9 512 |
| 7 | Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները․ մանրամասնում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը | 3 637 |
| 8 | 🎥Զգուշացե’ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից
Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Հորդորում ենք՝
✔️չանցնել կասկածելի հղումներով,
✔️չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
✔️մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 684 |
| 9 | 🤥 Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։
Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։
Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։
Ինչպե՞ս պաշտպանվել
• Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։
• Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։
• Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։
• Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։
• Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։
Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ՝
Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։
Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 112 |
| 10 | 🤥 Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։
Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։
Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։
Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 5 136 |
| 11 | Matn yo'q... | 1 |
| 12 | ՆԳՆ քրեական ոստիկանները բացահայտել և կասեցրել են հանցավոր հերթական խմբի գործունեությունը | 4 748 |
| 13 | ⚠️ Ուշադրություն, հերթական զեղծարարությունը։
Քաղաքացիները 📱 iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 4 279 |
| 14 | Կրկին արդիական | 1 |
| 15 | ✅Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է։ Մանրամասները շուտով ... | 6 640 |
| 16 | Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ | 6 409 |
| 17 | ⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ԿԵՂԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։
Հորդորում ենք՝
• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 7 129 |
| 18 | ⚠️ Ուշադրություն, հերթական կեղծիքը։
Քաղաքացիները 📱 iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ <<Ճանապարհային Ոստիկանության>> անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։
ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 12 982 |
| 19 | «Կիբեռմարտահրավեր»․ առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից | 4 028 |
| 20 | ⛔️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ | «5G ՑԱՆՑԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ» ՊԱՏՐՎԱԿՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։
🛑 Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,
• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,
• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։
ՆԳՆ Կիբեռոստիկանություն | 5 805 |
