cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Nazeni Hovhannisyan

Find Your WORLD

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
5 169
Obunachilar
-824 soatlar
-377 kunlar
-4830 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

Repost from Vahe Hovhannisyan
Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունեության մեջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն և հաշվետվողականություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները: Չգիտես ինչու՝ չարվեց: Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած բավականին ծանրակշիռ փաստաթղթում կար հիշատակում, որ ադրբեջանա-վրացական սահմանազատման հանձնաժողովի վրացի պատասխանատուները հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ թույլ տված անօրինականության, թաքցված քարտեզների և ինքնագլխության համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։ Շատ կարևոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, և պայմանական ասած, նա ամեն ոլորտում ունի իր «կարմիրբերետավորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզված լինելով, որ ոչ մեկին պարտավոր չեն լինելու հաշվետվություն տալ։ Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը։ Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։ Պետք էր դա անել ավելի վաղ, բայց հիմա ամենևին ուշ չէ։ Քաղաքական գրագետ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որևէ մասնավոր անձի մասին չէ (նույն՝ Մ. Գրիգորյանի)։ Բայց Մենք այսպես ստանում ենք նոր վտանգավոր որակի իշխանություն՝ ոստիկանական զորքերով փակված ու գիշերվա քողի տակ գործող, առանց անձնական պատասխանատվության։ Սա մի կառավարման ձև է, որը որպես կանոն բերում է նոր ներքին և արտաքին ցնցումների։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Hammasini ko'rsatish...
👍 15😢 3👏 1
32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ 2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախն ու հասնել 2023 թ. սեպտեմբերի հաղթանակի ու Արցախի լիարժեք գրավման։ Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ 2022 թ. ամռանը մենք բավարար չպայքարեցինք՝ կանգնացնելու համար արցախյան աղետը։ 2024 թ. մայիսին հնարավորություն ունենք այնպես անելու, որ մյուս տարի այս ժամանակ չխոսենք Սյունիքի ու Տավուշի մարզերի լիարժեք կորստի մասին։ Ամենաարդյունավետ ձևն այս պահին Սրբազան շարժմանը միանալն է։ Իսկ մինչ այդ՝ շնորհավոր տոնդ, Բերձո՛րս։ Դեռ գալու եմ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Hammasini ko'rsatish...
50
Շնորհակալ եմ ԲՈԼՈՐԻԴ՝ հետևելու, մեկնաբանելու և նյութը տարածելու համար: Շմոռանաք նշել, թե ո՞ր երկրից կամ քաղաքից եք դիտում: Շնորհակալ եմ նաև ֆինանասական աջակցության համար❤ #Nazenilivetalks -ի հյուրն էր Զոհրապ Բեկ Գասպարենցը և Սարգիս Գրիգորյանը: https://youtu.be/i_w24wnsSZs?si=28_2uEemlx6ISuK2
Hammasini ko'rsatish...

26👍 10
✝️371 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը (ի թիվս սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների) գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում: ✝️451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են (ի թիվս սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նախարարների) Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։ ✝️1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։ ✝️ 1918թվականին Գեւորգ V կաթողիկոսն իր մահապարտների գնդով առաջնորդել է Սարդարապատի ճակատագրական կռիվը: ✝️1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիան փոխանցվել է խորհրդային բանակին։ ✝️Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ: Պարգև և Բագրատ արքեպիսկոպոսները, Տեր Գրիգոր և Տեր Հովհաննես քահանաները և շատ ուրիշներ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։ «Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։ Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Hammasini ko'rsatish...
88
Ասենք էս «տղամարդիկ» քույր չունեն՞ ... Հայրենիք էլ չունեն, պարզ է!
Hammasini ko'rsatish...
😢 18
Repost from Yerevan Live!
00:04
Video unavailableShow in Telegram
Ինչպես են «կարմիրբերետները» բռնություն կիրառում լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, որի հետևանքով նա ուշաթափվում է (դանդաղացված կադր)։
Hammasini ko'rsatish...
😱 28🤯 12😢 7🤬 3👍 2 1
Repost from Vahe Hovhannisyan
Ինչ ունենք այս պահին   Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.   1.     Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։ 2.     Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման  մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։ 3.     Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։ 4.     Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե՝ հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։ 5.     Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասրակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։ 6.     Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։ 7.     Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Hammasini ko'rsatish...
32👍 1
Repost from Makaryan News
Photo unavailableShow in Telegram
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 20 օրից ավել ապրում է Զվարթնոց օդանավակայանում ։ Իշխանությունները արգելել են այս մարդու մուտքը Հայաստան: Իսկ Հայաստանում, ասում են, դեմոկրատիա է, մարդու իրավունքները պաշտպանված են, մարդն էլ բարձրագույն արժեք է: Երևի էս մարդը դեռ չեզոք գոտում ա գտնվում, պաշտոնապես Հայաստան մուտք չի գործել, դրա համար էլ դեռ բարձրագույն արժեք չի ճանաչվել: Այսքանը, տիկին ՄԻՊ
Hammasini ko'rsatish...
👍 31 12😱 12😢 8