uz
Feedback
ԱրցախԻնֆո / АрцахИнфо

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

Kanalga Telegram’da o‘tish

Новости и аналитика на армянском и русском 📢 Հետևեք մեզ 👇👇 ✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo Бот для связи с администрацией @Arcaxinfofeedback_bot

Ko'proq ko'rsatish
3 599
Obunachilar
+124 soatlar
-87 kunlar
-4730 kunlar
Postlar arxiv
❗️ Անհետ կորած 14–ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել։ 14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել, դպիր
❗️ Անհետ կորած 14–ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել։ 14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։ Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր: «Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով։ Խնդրում ենք գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին»,– գրել է Թովմաս Առաքելյանը սոցցանցում։

❗️Կորել է երեխա։ Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հ
❗️Կորել է երեխա։ Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112 կամ զանգահարել 077051972 հեռախոսահամարով:

🤷‍♂️ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը խուսափում էին խոսել Արցախի ազատագրության և նման ազգային թեմաների մասին' նշելով, թե հիմա Հայաստանի բնակչությունը այդպիսի պահանջարկ չունի։ Բնակչությունն, իրոք, չունի հայրենիքին տեր կանգնելու պահանջարկ և զբաղված է առօրյա նյութական հարցերով։ Լավ ապրենք, ասֆալտապատ ճանապարհ ունենանք, աշխատանք ունենանք, թոշակը բարձր լինի, խաղաղ ապրենք։ Ահա բնակչության հիմնական պահանջարկը, որտեղ Արցախը, Արարատը, ազգայինը տեղ չունեն։ Եվ դուք ուզում եք, որ այսպիսի արժեքները առաջին պլան բերած բնակչությունը հարգված լինի օտարների կողմից կամ արժանանա՞ ապահով կյանքի: Բացառված է։ Քանի դեռ ժողովուրդը չի գիտակցել իր գործած սխալները, քանի դեռ չի ապաշխարել Հայրենիքի ու Աստծո առաջ, քանի դեռ ժողովուրդը բնակչությունից չի դարձել Ազգ, շարունակական են լինելու բոլոր աղետներն ու կորուստները, և պատմության դատաստանի առաջ դա լինելու է արդարացի։ Ու ներելի չէ, որ ընդդիմադիր ուժերը ազգայինը մի կողմ թողած' նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից։ Եթե դու փորձում ես խաղալ անհայրենիք հրեշների խաղի կանոններով, դու մշտապես պարտվում ես, մանավանդ որ բնակչությանը ավելի ձեռնտու է անհայրենիք փորձած թանը, քան հայրենիքի մասին խոսելուց խուսափող անփորձ մածունը։ /Նաիրի Հոխիկյան/

❗️ Արցախի ժողովրդի հիշողությունը, արժանապատվությունն ու իրավունքները չեն կարող դառնալ զբոսաշրջային ծառայություն։ Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը վերածել զբոսաշրջային երթուղու Marriott Bonvoy Activities հարթակի միջոցով օկուպացված Շուշի և Ստեփանակերտ կազմակերպվող զբոսաշրջային այցելությունները խոր մտահոգություն և արդարացի վրդովմունք են առաջացնում։ Այն պայմաններում, երբ ավելի քան 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից, այդ ողբերգության հետևանքներից առևտրային շահ ստանալը բարոյապես անընդունելի է։ Սրանք պարզապես զբոսաշրջային ծրագրեր չեն։ Դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում՝ բռնի տեղահանության և էթնիկ զտման հետևանքները ներկայացնելով որպես սովորական իրականություն և զբոսաշրջային ուղղություն։ Կոչ ենք անում Marriott International-ին անհապաղ հեռացնել իր հարթակից օկուպացված Արցախ այցելությունների վերաբերյալ բոլոր առաջարկները և թույլ չտալ, որ իր հեղինակավոր բրենդն օգտագործվի հումանիտար հետևանքների առևտրայնացման համար։ /Արցախի մշակույթի պահպանման ՀԿ/

🔺Тотальный провал в экономике Армении, недосбор по налоговой части у 20 крупнейших налогоплательщиков налицо.
🔺Тотальный провал в экономике Армении, недосбор по налоговой части у 20 крупнейших налогоплательщиков налицо.

Repost from Yerevan.Today
«Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը․ «Կարճ ասած» Ինչ տեղի է ունենում, արդար է @YerevanTodaynews

Մարդը երբ թունավոր սենյակում է ապրում, հաճախ չի էլ զգում այդ թույնը, քանի որ սովորում է այդ թույնի գոյությանը, հոտին, սովորական է դառնում ամբողջ օրգանիզմը ախտահարող, դանդաղ սպանող ազդեցությունը։ Բավական է, որ մարդը մի քանի րոպե դուրս գա թունավոր սենյակից, մաքուր օդ շնչի ու նորից վերադառնա, որպեսզի զգա ամբողջ թույնը և դրա անտանելի հոտը։ Նույնը մեր երկրի իրականությունն է։ Ամեն անգամ, երբ Հայաստանից որոշ ժամանակով դուրս եմ գալիս ու շփվում այլ պետությունների առօրյա կյանքին ու մարդկային հարաբերություններին, հանդիպումներ ունենում այլ երկրների պաշտոնյաների կամ հանրային, մշակույթի գործիչների, հայկական համայնքների հետ ու այնուհետև նորից վերադառնում Հայաստան, որոշ ժամանակ ծանր ապրումներ եմ ունենում մեր երկրում տարածված այդ թունավոր օդից։ Իշխանությունը ոչ մի կապ չունի ոչ պետության, ոչ էլ պետական շահի հետ' գերադասելով մտածել միայն սեփական հանցավոր թայֆայի ու թուրքերի ձեռքին գործիք լինելով' հնարավորինս երկար ժամանակ իշխանության մնալու մասին։ Իշխանության կողմնակիցները ոչ մի կապ չունեն ազգի և պետության հետ, և նրանց հետաքրքրում է միայն այս պահին կուշտ լինելու ցանկությունը։ Հայրենիք, պատմություն, ազգ, մշակույթ, բարություն և հանդուրժողականություն։ Սրանք բոլորը անկարևոր բաներ են Հայաստանի իշխանության կողմնակիցների համար, իսկ «պետություն» բառի իմաստն ու նշանակությունը ոչ թե հասկանում են, այլ թութակի պես կրկնում են, որովհետև ամենակարևորը այդ մարդկանց համար ասֆալտապատ ճանապարհն է և «մի փոր հացը», իսկ ով համաձայն չէ այդ մտքի հետ, հռչակվում է թշնամի ու անասելի անեծքների ենթարկվում։ Ընդդիմության մեծ մասը կոշտ քննադատում է իշխանությանը' երկիրը կործանման տանելու համար, բայց միայն քննադատում է։ Անընդհատ աղմուկ, մեղադրանք, անխուսափելի աղետի մասին հայտարարություններ, բայց ոչ մի հստակ նախաձեռնություն։ Խոսքեր, խոսքեր ու միայն խոսքեր, նույնիսկ փողոցային պայքարում էլ են միայն խոսքեր հնչում։ Ընդդիմության կողմնակիցներն անիծում են այն օրը, երբ Նիկոլը եկավ իշխանության, բայց դրանից այն կողմ ոչինչ չի ասվում։ Ընդդիմության կողմնակիցների համար սովորություն է դարձել անիծել իշխանությանը և աղաղակել սպասվող աղետների մասին։ Իսկ ի՞նչ անել աղետից ազատվելու համար։ Դա հարցի մակարդակից այն կողմ չի անցնում, որովհետև ավելի հեշտ է անիծել, քան գործով զբաղվել։ Ընդդիմադիրների մեծ մասին միավորում է ոչ թե հայրենիքի, պետականության նկատմամբ սերն ու պատասխանատվությունը, այլ Նիկոլի նկատմամբ ատելությունը։ Իշխանությունը իր ընդդիմադիրներին անվանում է «թալանչիներ», ընդդիմությունը իշխանությանը անվանում է «դավաճաններ», իշխանության կողմնակիցները ընդդիմադիրներին անվանում են «պիցցայակերներ», իսկ ընդդիմության կողմնակիցները իշխանության կողմնակիցներին անվանում են «զոմբիներ»: Հայերը ատում են հայերին ու անիծում իրար, միմյանց մահը ցանկանում, միմյանց վրա գործ տալիս, միմյանց ողբերգությամբ ուրախանում։ Ներազգային ատելությունը գագաթնակետին է։ Սա հենց թունավոր սենյակն է, որտեղ չես զգում քո դանդաղ մահը, բայց մահանում ես ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես, որտեղ այլևս չի մնում ոչ հայրենիք, ոչ ազգ, ոչ ընտանիք, ոչ էլ սեր ու արժեքներ։ Ովքեր կարողանում են դուրս գալ այդ թունավոր սենյակից ու արտագաղթել, փրկվում են, բայց կարճ ժամանակ անց դադարում են հայ լինել, ձուլվում են օտարներին, մնում են մարդ, բայց կորցնում են հայրենիք, ազգային գալիք, մի քանի տարկ անց նրանց երեխաները դադարում են հայ լինել, մանավանդ որ հիմա հայ լինելը աշխարհում պարտության, նվաստանալու, դավաճանության ու հայրենիք ծախելու խորհրդանիշի է վերածվել մեր իշխանության շնորհիվ։ Իսկ ովքեր մնում են թունավոր սենյակում, կամ պիտի կարողանան հաղթահարել թույնը, ապա վերացնել այն ու ստեղծել լուսավոր սենյակ, կամ պիտի դանդաղ մեռնեն ասֆալտի, հայհոյանքի ու ատելության մեջ' թուրքի յաթաղանի տակ։

Repost from N/a
25.07.1897 Խանասորի Արշավանքը 1896-ի հունիսին,քուրդ Մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպա
25.07.1897 Խանասորի Արշավանքը 1896-ի հունիսին,քուրդ Մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանությունից հետո հարձակվել էր դեպի Պարսկաստան նահանջող անզեն մարտիկների վրա և կոտրել բոլորին։ Հետագայում,Նիկոլ Դումանը առաջարկեց ՀՅԴ-ի զորախմբին վրեժխնդրություն կատարել և կազմակերպել արշավ դեպի Խանասոր։ 1897 թ. հուլիսի 25-ի արշալույսին 253 ֆիդայիներ Նիկոլ Դումանի,Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ անակնկալորեն հարձակվեցին քրդական Մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությունը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։ Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարիֆ Բեկը՝ կանացի հագուստով փախավ մարտից։ Ханасорский поход Одна из крупнейших военных операций организованной партии Дашнакцутюн (армянских фидаев) конца 19-начала 20 веков; представлял карательный поход против турецкого племенного кавалерийского полковника Хамидия курдского вождя Шариф-бека и его племени. Фидаини отпустили женщин и детей, сам Шариф сбежал с боя в женской одежде. Արևախաչ

🤬 «Հայկական ժամանակը», «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի». Ասես բոլոր խոսողների սցենարիստը նույն մարդն է, իսկ բառապաշարը վերցված է մեկ ընդհանուր՝ վաղուց մաշված պահոցից։ Այս անգամ խոսափողը տրամադրվել է սույն պարոնին , որը, կարծես, որոշել է, թե «արվեստագետ» կոչումը բավարար արտոնագիր է՝ Եկեղեցու հասցեին հերյուրանք, կեղծիք ու բամբասանք հնչեցնելու համար՝ իրեն բնորոշ անպարկեշտ ու գռեհիկ մեկնաբանություններով հանդերձ։ Կարելի էր բացատրել, թե ինչ են նշանակում «ուղղափառ», «կաթողիկե» և «առաքելական» հասկացությունները։ Բայց բացատրությունն իմաստ ունի այնտեղ, որտեղ մարդը եկել է հասկանալու, ոչ թե եթերային ձևաչափով վերարտադրելու մոտակա գինետան սեղանի շուրջ ծնված հերթական ցնդաբանությունը։ Եվ խնդիրը ամենևին խելքի պակասը չէ։ Պարզապես սթափ դատողության նշույլ գտնելն այս խոսքի մեջ նույնքան դժվար է, որքան՝ փաստը «Հայկական ժամանակի» եթերներում։ Ի վերջո, սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում, գռեհկությունը՝ համարձակություն, իսկ արվեստագետի կենսագրությունը՝ անպատասխանատվության ինդուլգենցիա։ Խոսափողը կարող է ուժեղացնել ձայնը, բայց, ավաղ, չի կարող մեծացնել ասվածի արժեքը /Տեր Զարեհ քահանա Աշուրյան/

🤷‍♂️ Կեղծված ընտրությունների նոր խորհրդարանում շատ բան է կեղծ ու հակասահմանադրական։ Նույնիսկ օրենքով պարտադիր նախատեսված' Կաթողիկոսի օրհնության կարգն է հանցած օրենքի կոպիտ խախտումով, իսկ պատգամավորի երդման տեքստից հանվել են համազգային նպատակներին վերաբերող հատվածները և թողել են միայն Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճելի տողեր։ Այս պայմաններում ի՞նչ է անելու խորհրդարան մտնող ընդդիմությունը։ Հանդուրժելո՞ւ է Եկեղեցու և Կաթողիկոսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, արտասանելո՞ւ է Նիկոլի գրած տեքստերը, կրկնելո՞ւ է Նիկոլի սիրած բառերը, թե՞ կարող է, օրինակ, չմասնակցել առաջին նիստի կեղծ «երդման արարողությանը» կամ մասնակցել և արտասանել սեփական տեքստը' Հայրենիքի, ազգային պետության ու համազգային շահի, Մայր Աթոռի, Արցախի ու Արարատի մասին։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo

🤦‍♂️🤦‍♂️ Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Հուլիսի 14-21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար.

❗️❗️Բերման է ենթարկվել Ձմերուկ վաճառող երիտասարդը իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո 📎Հիշեցնենք՝ օրեր առաջ
❗️❗️Բերման է ենթարկվել Ձմերուկ վաճառող երիտասարդը իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո 📎Հիշեցնենք՝ օրեր առաջ իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի և ձմերուկ վաճառող երիտասարդի միջև միջադեպ էր տեղի ունեցել: 🔺️Հատկանշական է, որ, թեև տեսանյութում բլոգերը, ըստ հրապարակված կադրերի, սադրում և սպառնում էր, Քննչական կոմիտեն խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել։ Ավելի վաղ բլոգերը հայտարարել էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին խուլիգանության համար է պատասխանատվության ենթարկվելու, իսկ այժմ հենց այդ վարույթի շրջանակում վերջինս բերման է ենթարկվել։

❕❕❕❕❕"Короче говоря". Кто ответственен за смерть солдата?
"​Вы до полуночи отправляли солдат на участки и заставляли голосовать за Никола Пашиняна ради чего? Мол, царит мир, солдаты не погибают. Это ваш мир? Это уже который случай, когда в воинской части погибают солдаты, а Сурену Папикяну (министр обороны РА -ред.) хоть бы что, с его головы ни один волос не упал. Он не подал в отставку с должности и не отказался от высокой зарплаты и премий. Чем быстрее все уберетесь, тем меньше людей погибнет и тем меньше матерей облачатся в траур", – отмечает ведущий программы "Короче говоря" Севак Акопян.
Подробности – в видео 🤍@rusyerevantoday

🤷‍♂️ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի իրավունքների պաշտպան, այլ ոչ թե խախտումների աջակից. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում և դատապարտում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ ՀԱՍԵ առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։

🤦‍♂️ Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաններ է տեղադրել իր ազգականներին ներգրավելով։ 2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնական հրապարակը: Ըստ ծրագրի, քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգումից հետո պետք է տեղադրվեին արձաններ եւ լուսաձայնային շատրվաններ: 2 տարի է անցել, սակայն համայնքապետը խոստացած շատրվանները չի տեղադրել: Մեր տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ նախագիծ կար, որ քաղաքի հրապարակում Գարեգին Նժդեհի արձանը պետք է տեղադրվեր, որպես ուժի եւ հաղթանակի սինվոլ, սակայն կառավարությունն այդ առաջարկությանը ոչ միայն չի պատասխանել, այլ՝ արգելել է Նժդեհի արձանի տեղադրումը: ՔՊ-ական համայնքապետն էլ, որոշել է, որ Նժդեհի փոխարեն մի քանի մարտիկների արձան կտեղադրի կենտրոնական հրապարակում, սրանով ցույց տալով մեղրեցու անկոտրում, մարտական ոգին: Հրապարակի բարեկարգման համար համայնքապետը ոչ մի տենդեր չի հայտարարել, բարեկարգումը կատարվել է համայնքապետ-ընկեր –սանիկ շրջանակներում, գումարների մի մասը մսխվել է, սակայն աշխատանքը մինչեւ վերջ չի կատարվել: Ասացին նաեւ, իբրև թե պատճառն այն է, որ այդ ամենը կատարվել է առանց քաղաքաշինական և օրենքով նախատեսված փաստաթղթերի. Հ. Գ. Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ոչ միայն հրապարակի բարեկարգումը, այլ համայնքում իրականացրած աշխատանքները ֆինասնավորվում է «Մեղրի –Ագարակ» հիմնադրամի կողմից, գնումները կատարվում են մեկ անձից՝ համայնքապետի հորեղբոր տղայից՝ Ռուբեն Անդրեասյանից: Նշենք, որ հորեղբոր տղայի Ռուբեն Անդրեասյանի կինը «Արևիք» արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը նաև «Մեղրի –Ագարակ» հիմնադրամի խորհրդի անդամ է։ /«Հրապարակ» թերթ/ @arcaxinfo

❗️ 1 շաբաթ ժամանակ ենք տալիս օրվա իշխանությանը, հետո կգնանք դեպի Հակարի կամուրջ. անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են «Մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս այսօրվա իշխանությանը, որպեսզի մեր երեխաների մասին որևէ ինֆորմացիա տան։ Եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։ Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։ Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազան ունենանք»,– լրագրողների հետ զրույցում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։ «Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ դեպի Հակարի կամուրջ քայլերթով, չնայած նրան, որ մեր մեջ շատերն առողջական խնդիրներ ունեն»-, հավելեց նա։ @ArmeniaSputnik

🤷‍♂️ Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց
🤷‍♂️ Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց

Repost from Mina_Z
Мозги у директора ЦРУ не больше наперстка, поэтому числа больше своей зарплаты считать он не способен. Если бы каждые 20-30 м
Мозги у директора ЦРУ не больше наперстка, поэтому числа больше своей зарплаты считать он не способен. Если бы каждые 20-30 мин на фронте погибали бы все новобранцы, то для поддержания численного состава в Армии за эти 53 месяца СВО потребовалось бы порядка 6 млрд человек. И эти люди определяют мировую повестку. https://t.me/c/2100893474/2084 Средняя продолжительность жизни российского новобранца на поле боя — 20-30 минут Об этом заявил директор ЦРУ Джон Рэтклифф. По его словам, это связано с тем, что беспилотники с ИИ превратились в специализированные недорогие машины для убийства.
«В настоящий момент Россия занимает 20% территории Украины. Когда я 18 месяцев назад занял пост директора ЦРУ, Россия занимала 19% территории Украины. Темпы их наступления остановились, потому что мастерство Украины в использовании беспилотников и асимметричной войны является мощным уравнителем»
Пендосы, похоже, все очень Народные Пранки - Поделиться

🤷‍♂️ 🤦‍♂️Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունն ասում է, որ տեղեկություններ չունեն թունավորումների մասին, Ֆրանսիայի դեսպան
🤷‍♂️ 🤦‍♂️Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունն ասում է, որ տեղեկություններ չունեն թունավորումների մասին, Ֆրանսիայի դեսպանատունը հաստատում է։

Եթե Նիկոլի տերերը որոշեն, որ նա իշխանությունը պետք է հանձնի X մարդուն, ապա կհանձնի․ կլինի այն, ինչ եղավ 2018-ին