fa
Feedback

فریب کلاهبرداران را نخورید! تل‌متریو این کانال‌ها را شناسایی و برچسب‌گذاری می‌کند 👉 برای مشاهده برچسب، اشتراک تهیه کنید

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

ԱրցախԻնֆո / АрцахИнфо

رفتن به کانال در Telegram

Новости и аналитика на армянском и русском 📢 Հետևեք մեզ 👇👇 ✅Telegram-ում՝ https://t.me/Arcaxinfo Бот для связи с администрацией @Arcaxinfofeedback_bot

نمایش بیشتر
3 467
مشترکین
+124 ساعت
-57 روز
-4030 روز
آرشیو پست ها
😔 Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է տառապել ազգային ինքնության քայքայման' էրոզիայի հիվանդությամբ։ Դա մասնագիտական ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։ Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, երբ արժեզրկված ինքնության գիտակցումը սկսեց մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել թւ պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։ Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինել-չլինելը կասկածի տակ դնելը, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը և այլն։ 2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։ Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։ Դա հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։ Այսինքն հանրությունը արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որի դեմ պետք է պայքարել։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել, այլ մասնագիտորեն բուժել։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo

🇦🇲 Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թ
🇦🇲 Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորին ցավակցություններ է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն @armgeopolitics

🖋️ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի։ Այդ օրը շատ ծանր ու դաժան օր է մեր պատմության մեջ, բայց դրանից հետո ոչ պակաս ցավոտ օրեր ենք ունեցել, տեսել Արցախի էթնիկ զտումը։ Վեց տարին քիչ ժամանակ չէր, որ պայքարել ու ոտքի կանգնել ցանկացող ղեկավարությունը մեզ չհասցներ այն կետին, որ այսօրվա քննարկման հարցը չլիներ Բաքվից պարտադրվող սահմանադրական հանրաքվեն։ Վեց տարին ժամանակ էր, որը կարելի էր ու պետք էր օգտագործել բանակը հզորացնելու, մեր դիվանագիտական ներուժը մեծացնելու, մեր հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև սեփական թերացումները տեսնելու, դրանք շտկելու և ոտքի կանգնելու համար։ Բայց այդ ժամանակը հոգով, մտքով ու սրտով հանձնված ՀՀ իշխանությունն օգտագործեց բանակը բարոյալքելու, Արցախի դեմ պայքարելու, Արցախի հայերին թիրախավորելու, Արարատ-Արագած կեղծ դիլեմաների, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և այլ հակապետական օրակարգերի համար։ Նրանք գերադասեցին մեզ բոլորիս մտցնել պարտության խարանի տակ, մեզ բոլորիս դարձնել կոտրված ու հանձնված, քան պայքարելու ու դիմադրելու ջանք գործադրել՝ հանուն մեր պետության։ Մենք հասել ենք մի կետի, երբ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» պատմության մեջ գոյություն չունեցող զավթողական անվամբ, և դրա դեմ պետական մակարդակով պայքար չկա, փոխարենը՝ մեզ եկել համոզում են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Հանձնվելուց ու խեղճանալուց արգահատելի բան չկա։ Թերևս անձնատուր լինելը անկամների ու տգետների համար հեշտ լուծում է, իսկ պայքարելը՝ բարդ, համառ, խելք ու կամք պահանջող աշխատանք։ Խոնարհումս 44-օրյա պատերազմում իրենց կյանքը դրած բոլոր մեր զինծառայողներին, որոնք կյանքի գնով չհանձնվեցին, այլ իրենց կյանքով ու զոհողությամբ պահեցին մեր բոլորիս ազգային արժանապատվությունը։ Որքան էլ ոմանց թվա, թե նրանց սխրանքը կարելի է մոռացության տալ, դա մեծ թյուրիմացություն է։ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․ Հ․Գ․ Ափսոս է մեր ժամանակը, այն կարելի է օգտագործել հանուն Հայաստանի, այլ ոչ թե ընդդեմ մեր պետության և ինքնիշխանության։ Ի վերջո, ժամանակը գնում է․․․ /Տաթևիկ Հայրապետյան/ https://hetq.am/hy/article/131501

«Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը... Եվ քե
«Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը... Եվ քեզ հագցրի ասեղնագործ հանդերձով, քեզ հագցրի բիսսոնով և ծածկեցի քեզ մետաքսով» (Եզեկիել 16:8, 10): Ադրբեջանում բողոքի ցույցեր այլևս չկան, Էրդողանն ու Ալիևը Շուշիում տոնում էին իրենց տարած հաղթանակը, Ադրբեջանը չփլուզվեց, Թուրքիան էլ չմասնատվեց։ Եվ գիտեք, դա այնքան էլ վատ չէ, քանի որ հայ հասարակությունը շարունակական կերպով կսկսեր ճզմվել ինքնախաբեության հաստոցի տակ այնպես, ինչպես մի քանի հարյուր տարի։ Ես բնավ չեմ ուրախանում ո՛չ Բաքվի ցույցերից, ո՛չ էլ Իզմիրի երկրաշարժից, քանի որ, որքան էլ՝ տարօրինակ է, մենք՝ հայերս, դրանից միայն արխային ընկնելու տենդով ավելի ու ավելի ենք հիվանդանում։ Ես կուրախանայի մի դեպքում, երբ Բաքվի ցույցերը, հուզումներն ու ընդվզումները կազմակերպած լինեին հայկական Հատուկ ծառայությունները, ես անչափ կուրախանայի Իզմիրի, կամ Մալաթիայի երկրաշարժերից, եթե դա հայկական արտադրության որևէ գաղտնի զենքի կիրառման արդյունք լիներ։ Ավարայրի անեկդոտի նման, մենք սիրում ենք հույսներս դնել Աստծու վրա, բայց էստեղ էլ մի ՄԵԾ, շատ ՄԵԾ ինքնախաբեություն կա՝ մենք ոչ թե հույսներս ենք դնում Աստծո վրա, այլ մեր համահայկական մեծամտությունն ու թամբալությունն ենք փորձում դրանով քողարկել։ Համոզված եմ ասում, քանի որ Քրիստոսին առաջինն ընդունած ժողովուրդը եթե կառչած լիներ նույն Քրիստոսի վարդապետությունից, իրապես գիտակցեր՝ ինչ բան է սերը, ինչ բան է հավատը, ինչ բան է աղոթքը, ապա ոչ մի թուրք չէր կարող մեզ հաղթել։ Մահացու մեղքերի մեջ թաթախված հասարակությունը ի զորու չէ իր քթից այն կողմ իրական աշխարհ տեսնել, դրանից է, որ նույն այդ հասարակությունն իր գլխին վերակացու է կարգել իր նմանին, իր՝ հավաքական մեղքերը մեկտեղող մեկին, ով ամեն օր, ամեն ժամ ու րոպե ոտքերն են սրբում այն ամենի վրա, ինչը մեզ հայ է պահում։ Հպարտության, ագահության, ծուլության, բարկության, որկրամոլության, բղջախոհության, նախանձի մունետիկն այսօր, կարողանում է կոտրել քիչ թե շատ մնացած այն գոյապահպանական իմունիտետը, որը կենաց մահու կռիվ է տալիս համահայական քաղցկեղի դեմ։ Բայց սա պարտության ճանապարհ է, կործանումի ճանապարհ, քանի որ, ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլև՝ հոգևորում, մենք պարտություն ենք կրում։ Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց։ Մեր Արցախ տունը, այն վահանը, որի հետևում մենք թաքցնում էինք մեր հոգևոր մերկությունը։ Արցախը չկա, ու դրանից հետո մենք հասկացանք, որ ունակ ենք մարսել նաև, երբ պղծվում է 1700-ամյա մեր հավատքը։ Սա մեր մերկության ապացույցն է , մեր՝ հոգևորից սնանկ լինելու ապացույցը։ Մենք չենք ապրում քրիստոնեավայել, ու բարեպաշտ կյանքով, դրա համար ենք այս օրն ընկել։ «Արդ, խորհուրդ եմ տալիս քեզ ինձնից գնել կրակով փորձված ոսկի, որպեսզի հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որպեսզի հագնես, և քո մերկության ամոթը չերևա... Արդ, նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր» (Հայտնություն 3:18): https://www.facebook.com/share/p/1bpDRPxc4x/?mibextid=wwXIfr

🖋️ Անգրագիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․ աղաղակող բացահայտումներ կլինեն․ Նվաստացումը պարտությունը չէր, այլ պարտությունից հետո կաատարվողը...

🤷‍♂️ Թուրքի վաստակներից ուրիշ ի՞նչ էիք սպասում...
🤷‍♂️ Թուրքի վաստակներից ուրիշ ի՞նչ էիք սպասում...

😔 6 տարի առաջ այս օրը ամենայն թուրքաց պոռնկածինը մարդկանց դեռ ուղարկում էր Շուշի` զոհվելու, այնինչ Շուշին մի քանի օր էր, ինչ արդեն իսկ հանձնել էր։ Թերևս մեր ձուկ ազգին բան էլ չկա ասելու...

🌨️ Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։

❌ Ճնշումներն արդեն սկսվել են. փաշինյանական վախեր կամ ընդդիմությանը համոզելու բիրտ միջոցներ #խուզարկություններ #5tv 🌩Աջակցեք մեզ 💌Հետադարձ կապ

«Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անվան» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորում է 44-օրյա պատերազմի մասնակիցների բիզնես-նախագծերը՝ 8-ից 12 միլիոն դրամ բիզնեսի մեկնարկի համար։ Մեր պրոֆեսիոնալ թիմն աջակցելու է բիզնեսի հետ կապված բոլոր հարցերում։ 📅 Հայտերի ընդունումը՝ նոյեմբերի 9-ից 📧 jivanabrahamyanhim@gmail.com 📞 +374 33 520560 📍 ք. Երևան, Աբելյան 6/1, IT Park Եկեք միասին ապացուցենք, որ մենք ոչ միայն հայրենիքի պաշտպան ենք, այլև այն շենացնող ու զարգացնող։ #ՋիվանԱբրահամյան #հիմնադրամ #44օրյա #վետերաններ #բիզնես #Հայաստան

🤡 Հայկական ծիրանը, կեռասը, դեղձը, նեկտարինը և ելակն արդեն արտահանվում են օմանական շուկա։ Հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Փաշինյանական կլանը կազմաքանդել է հայ-ռուսական հարաբերությունները՝հանձնել է Արցախն իրենց դաշնակից Ադրբեջանին, Արևմուտքի ցուցումով Սյունիքը հանձնում է ԱՄՆ-ին՝սրելով հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները, տնտեսությունը՝փլատակների մեջ է, իսկ բանակում՝բարդակ է։ Փաշինյանի օրոք ՀՀ արտաքին պարտքը նոր ռեկորդ է սահմանել ՝գրեթե 15 միլիարդ դոլար՝չկան աշխատատեղեր, մարզերն ու գյուղերը՝մահանում են։ Միջին խավն ապագա չի կապում նիկոլական Հայաստանի հետ և արտագաղթում է։ ՀՀ-ում մեկ միլիոն աղքատություն կա, իսկ ՔՊ-ականները՝հարստանում են։ Ամեն օր գնաճ է, ավելանում են հարկերն ու տուրքերը։ Փաշինյանական թիմի քայլերի արդյունքում ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի սնանկություն։ Ընդդիմությունը պետք է սկսի փողոցային պայքար՝հակառակ պարագայում ՀՀ-ն ցավոք կրկնելու է Արցախի ճակատագիրը։ Площадь Республики/Հանրապետության հրապարակ

🤷‍♂️ Այսօրվա խորհրդարանը միջանկյալ փուլ է մինչև առաջիկա արտահերթ ընտրություն։ Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2027-ին խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպել, և որպեսզի ՔՊ -ն ստանա 55%-ից ավելի ձայն ու կազմել սահմանադրական մեծամասնություն, հիմա պետք է կարողանա հնարավորինս սիրելի դառնալ ժողովրդին։ Դրա համար գյուղերի փողոցներն են ասֆալտապատում, դպրոցների նորոգումը ավելի մեծ թափով են անում, նույնիսկ որոշ ՔՊ -ական չինովնիկների են ձերբակալում' ցույց տալու համար, թե իրենք արդար են։ Իհարկե, այդ ընթացքում էլ պետական բյուջեից հսկայական գումարներ են գողանում, բայց կարևորը ժողովրդի աչքին թոզ փչելն է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները համոզված են, որ ժողովուրդը անդեմ և անսկզբունք զանգված է։ Այս ամենը բեմադրություն է ժողովրդին սիրաշահելու համար։ Ու երբ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, անմիջապես կցրի գործող ԱԺ -ն ու նոր ընտրություններ կնշանակի։ Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի։ Ընդդիմադիր հիմնական ուժերը ուղղակի պարտավոր են պատրաստվել 2027-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ /Նաիրի Հոխիկյան/

Փաշինյանը ցանկանում է չեզոքացնել ընդդիմությանն ու ստանալ բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների: Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը ցանկանում է չեզոքացնել ընդդիմությանն ու ստանալ բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, այսինքն ՀՀ-ում դե-ֆակտո հաստատել ՔՊ-ական միակուսակցական, թրքամետ և արևմտամետ իշխանություն՝Ադրբեջանի բոլոր պահանջները կյանքի կոչելու համար։ Արևմուտքն աչք է փակելու փաշինյանական թիմի բոլոր հակաօրինական քայլերի վրա ընդդեմ ազգային ընդդիմության՝ՔՊ-ականներն ընդդիմությանը պիտակավորում են ռուսամետ 5-րդ շարասյուն և Կրեմլի ագենտներ, որպեսզի ստանան ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը՝նրանց բանտեր նետելու համար։ Այսօր ընդդիմության լիդերների մեծամասնությունը կամ անցնում են քրեական գործերով կամ բանտերում են՝չեզոքացվում է ընդդիմության գործունեությունը մարզերում՝հետապնդվում են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուներն ու ակտիվիստները՝իրավական և քաղաքական տեռոր է սկսվել ընդդիմության դեմ։ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ անում են՝հենվելով ՀՀ քաղաքացիների մասայական անտարբերության, ապատիայի վրա և ուժային համակարգի՝նոր ԱԺ ընտրություններին ընդառաջ ցանկանում են զրոյացնել ընդդիմության ներկայությունը քաղաքական դաշտում՝ձևավորելով փսեվդոընդդիմություն՝արևմտամետ, հակառուսական տարբեր ուժերից, որոնց պետք է անցկացնեն ապագա խորհրդարան՝ադրբեջանամետ զիջումները լեգիտիմացնելու համար։ Այսօր բոլոր պաշտոններում՝մարզպետեր, քաղաքապետեր, գյուղապետեր, նախարարներ, ուժային բլոկի ղեկավարներ՝ՔՊ-ականներն են և փաշինյանական ընտանեկան կլանի հետ աֆիլացված մարդիկ, ովքեր հարստանում են և հայկական շահերն ու ՀՀ քաղաքացիների ապագան են հանել վաճառքի՝գնորդը Թուրքիան է՝Հայոց ցեղասպանության հարցում, Արցախը և անկլավները՝ի դեմս Ադրբեջանի, իսկ Արևմուտքին բաժին է հասնելու Սյունիքն ու ՀՀ-ի հակառուսական արտաքին քաղաքականությունը՝ՀՀ-ի վերածումն երկրորդ Ուկրաինայի։ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչնչացնում են հայոց պետականության ինստիտուտները՝հենարանները՝հայոց բանակ, տնտեսություն, Մայր Աթոռ, Հայաստան-Սփյուռք կապեր, հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինք, Արցախ և Սյունիք։ ՀՀ քաղաքացիներն անտարբեր հետևում են հայրենիքի թրքացմանը՝մասնակցում են ՔՊ-ի կազմակերպած տարբեր համերգների, փառատոնների, շոուների կամ պատրաստվում են շանսի դեպքում ընդմիշտ արտագաղթել ՀՀ-ից։ Ընդդիմությունն ամորֆ դիրքորոշում է որդեգրել՝չունեն ճանապարհային քարտեզ Փաշինյանին հեռացնելու համար, իսկ ԱԺ կեղծված ընտրություններից հետո վերցնելով մանդատները լեգիտիմացրել են փաշինյանական իշխանությունն ու մսխել են սեփական ընդդիմադիր, հակափաշինյանական էլելտորատը։ ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի անդունդը՝փրկությունը փողոցային համազգային պայքարն է՝այլ մեխանիզմներով ՔՊ-ն երբեք չի հեռանալու։  Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Այստեղ պետք է հիշել Սևանի մասին։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ռազմավարության մեջ Բաքուն ունի իր տեսլականն այդ լճի հետ կապված։ Փետրվարին Վեոալիա Ջուրը հայտարարել էր, որ մայիսից Երևանի մի մասն ու բոլոր մարզերն անցնելու են 17 ժամյա ջրամատակարարման։ Դժգոհության ալիքից հետո կառավարությունը չեղարկել է այդ որոշումը, սակայն հարցերը, թե ուր է գնում ջուրը՝մնացին անպատասխան։ Հիմա գումարների մասին, թե ով է վճարելու, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ 2025թ․-ին կառավարությունը տվել է պետական երաշխիք՝«Լիդիան Արմենիային» մինչև 150 միլիոնի վարկի հետ կապված։ Հետ չվերադարձնի վարկ վերցնողը՝վճարում է բյուջեն։ Այսինքն մենք՝ձեզ հետ միասին։ Պետությանն է պատկանում այդ նախագծի 12,5%-ը։ Համայնքներին խոստանում են տարեկան 7-9 միլիոն դոլար։ Դա հանքի շահույթի մոտ մեկ տոկոսն է։ Գումարները բաշխելու է 7 հոգուց բաղկացած խորհուրդը, չորս հոգին ներկայացնելու են տվյալ ընկերությունը։ Վճարումները վերջանում են հենց այն պահին, երբ հանքը փակվում է, այսինքն երբ թթվային դրենաժը սկսում է իրեն ցույց տալ։ Թե ինչպես է դա լինում շատ լավ երևում է ամերիկյան Սամմիթվիլի օրինակով։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և հեռացել՝թողնելով գրավ 4․7 միլիոն դոլար։ Պետությանը մաքրման աշխատանքներն արժեցել են 250 միլիոն՝տարեկան նաև 2 միլիոն դոլար անժամկետ։ Դա երկու-երեք անգամ շատ է, քան Ամուլսարը կվճարի համայնքներին իրենց աշխատանքների ողջ ընթացքում։ Իսկ ինչ երաշխիքներ է տվել Լիդիանը՝փակման կամ վերականգնման համար։ Հրապարակայնորեն դա չի նշվել։ Ինչպես նաև էկոլոգիական մոնիթորինգի, գետեր նետումների քանակն ու այն միջոցառումները, որոնք խորհուրդ են տվել աուդիտորները։ Ընկերության կայքում «Մոնիթորինգի զեկույց» բաժինը կա, սակայն կայքում զեկույցը չկա։ 2023թ․-ից Բերնի կոնվենցիան պահանջում է ՀՀ-ից իրականացնել նոր էկոլոգիական փորձաքննություն՝մինչև հանքավայրի շահագործումը, սակայն այդ պահանջը անտեսված է։ «Ջերմուկ» ազգային պարկը, որը խոստացվել էր, որպես լեռան բնության ոչնչացման համար փոխհատուցում՝այդպես էլ չի ստեղծվել։ Եվ ամենակարևոր խնդիրը՝Ամուլսարում ոսկին արդյունահանելու են մոտ 12 տարի, իսկ ջրի ախտոտվածությանը պետք է հետևել տասնամյակներ շարունակ։ Փորձաքննությունը խոսում էր 500 տարվա մոնիթորինգի մասին՝100 տարվա փոխարեն, որը խորհուրդ էր տալիս ընկերությունը։ Եվ փաստ չէ, որ դա հաջողվելու է։ Այլ հանքավայրերի բացասական փորձն իրենց վրա մինչև հիմա զգում են տարբեր տարածաշրջանների բնակիչները։ Ամենաբարդ իրավիճակը՝Ալավերդիում է և Ախթալայում։ Լոռվա մարզը ՀՀ-ում զբաղեցնում է առաջին տեղը օնկոլոգիական հիվանդությունների թվով՝առաջ անցնելով անգամ Երևանից։ Մնում է ավելացնել, որ Ամուլսարի շահագործման մեկնարկից 9 օր անց՝Երևանում հոկտեմբերի 19-30-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կողմերի համաժողովը (COP17)`«Գործելով հանուն բնության» խորագրի ներքո։ Հավանաբար քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են։ Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Ամուլսարն այդպես էլ սար չմնաց․ Ում հաշվին է Փաշինյանը լցնում բյուջեն Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ է տվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Հանքի օպերատոր «Լիդիան Արմենիան» խոստանում է տարեկան բյուջե փոխանցել 130 միլիոն դոլար, իսկ կառավարությունը՝ՀՆԱ-ի 1․5-2 տոկոսանոց աճ և ավելի քան հազար աշխատատեղեր։ Գեղեցիկ է հնչում։ Իսկ հիմա հասկանանք, թե ինչի է այդ ամենը հանգելու։ Սկսենք հաշվարկից։ Ամուլսարի հանքաքարի մեկ տոննայում առկա է 0․78 գրամ ոսկի։ Որպեսզի ստացվի մեկ գրամ ոսկի, պետք է սարից դուրս բերվի մոտ 5 տոննա հանքաքար։ Մոտ 190 միլիոն տոննա դատարկ ապարը պահեստավորվելու է հենց սարի մոտ ստեղծված հատուկ պահեստարանում։ Հենց այդ պահեստն էլ հանդիսանում է դանդաղ ական։ Ապարը պարունակում է պիրիտ՝ջրի և օդի հետ շփումից այն կարող է օքսիդանա՝առաջանում է թթվային դրենաժ՝հանքաքարից դուրս է մղվում մկնդեղ, ցինկ և այլ ծանր մետաղներ։ Եվ դա ակտիվիստների կողմից տարածվող վախեցնող լուրեր չեն։ 2019թ․-ին կառավարությունը պատվիրել էր անկախ աուդիտ լիբանանա-ամերիկյան ELARD/TRC ընկերությունից։ Այնտեղ նշված է հետևյալը․ 1․ Դատարկ ապարի յուրաքանչյուր չորրորդ փորձանմուշը շատ թթվային է 2․ Խորհրդային շրջանի պահեստից առկա արտահոսքը հանքավայրի տարածքում արդեն այսօր ունի pH 3,3 թթվայնություն՝աուդիտորները դա անվանել են Ամուլսարի ապագայի «խելացի ինդիկատոր» 3․Ընկերության մոդելը, որով ապարն իբր «կայուն» է թթվային դրենաժի նկատմամբ աուդիտը անվանել է մոլորեցնող։ 4․ Չի իրականացվել ոչ մի նմուշառում, առանց որոնց անհնար է պատկերացնել ստորջրյա ջրերի շարժը ճեղքավոր ապարներում։ Իսկ «Լիդիանի» կապալառուի (Golder Associates) կանխատեսումը պահեստարանից հոսքերի համար հանքի փակումից հետո հետևյալն է՝մկնդեղը 10 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերը խմելու ջրի համար, իսկ նիտրատները՝մոտ 32 անգամ։ Ընկերությունը հայտարարում է, որ ամբողջը ծածկվելու է կավով և կանխվելու է։ Հարվածի տակ են ընկնում Արփա, Դարբ և Որոտան գետերը, աղբյուրները, հանքի կողքը գտնվող գյուղերի ջրամատակարարումը և Կեչուտի ջրամբարը։ Հանքի պահեստը գտնվում է հենց ջրամբարի մոտ։ Իսկ Կեչուտից՝Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է մատակարարվում լճի ջրերի հինգերորդ մասը։ Արփան և Որոտանը հետագայում թափվում են Արաքս գետը։ Ցիանիդը Սևանում՝վախեցնող լուր է, իսկ ազոտն ու մետաղները Կեչուտում՝իրական սցենար է, որը մինչև այսօր ոչ մեկ խորությամբ չի հաշվարկել։ Արդարության համար պետք է նշել, որ ըստ երկու անկախ հետազոտության հանքը չի սպառնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Սակայն Ջերմուկը դա ոչ միայն աղբյուրներ են։ Դա հանքից 13 կմ հեռավորության վրա գտնվող առողջարան է, որի զարգացման վրա կառավարությունը հատկացնում է 6 միլիոն եվրո։ Զբոսաշրջիկները մեկնում են այնտեղ մաքուր օդի և սարերի համար, այլ ոչ թե արդյունաբերության պահեստ դիտելու։ Զավեշտալին այն է, որ հենց այդ ռիսկերի վրա են կառուցել իրենց ցույցերը նրանք, ովքեր 2018թ․-ին եկել են իշխանության։ Այդ ժամանակ Ամուլսարը պայքարի խորհրդանիշն էր։ Այսօր այն փողի աղբյուր է, որը Փաշինյանը կարողացել է մի կողմ թողնել 8 տարով, սակայն այսօր արդեն չի կարողանում։ Ինչքան էլ կառավարությունը չհայտարարի, որ ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները չեն հարվածել ՀՀ-ին ու շուկաները գտնված են՝տնտեսությունը հենվում է տուրիզմի և շինարարության վրա, իսկ փող ինչ-որ տեղից պետք է վերցնել։ Չկանգնեցրեց Փաշինյանին նաև նրա «գործընկեր» Ադրբեջանը, որը տարիներ շարունակ պահանջում է փակել Ամուլսարը։ Դեռևս 2024թ․-ին ադրբեջանական ՀԿ Environmental Protection First հայտարարել էր, որ հանքից ծանր մետաղները Որոտանով և Հաքարիով լցվելու են Արաքս, իսկ այնտեղից՝Կասպից ծով և պատրաստակամություն էր հայտնել մոնիթորինգ անել հանքավայրը։ 2026թ․-ի հոկտեմբերի սկզբին Բաքվում կրկին անգամ տեղի է ունեցել բրիֆինգ՝«անդրսահմանային ախտոտվածության» մասին՝հայկական հանքաարդյունաբերության հետևանքով։ Իսկ օգոստոսին Փաշինյանն ինքը հաստատեց, որ ադրբեջանական մասնագետներն արդեն եկել են Հայաստան՝2025թ․-ի սեպտեմբերին և 2026թ․-ի հունվարին՝քննարկել են երկաթգիծն ու էլեկտրահաղորդակցության գծերը։ Չի բացառվում, որ հաջորդ կետը վերաբերվելու է արդեն հանքերին։

❗️3 факта специально для Арарата Мирзояна: как азербайджанцы поступали с заблудившимися армянами, пересекшими границу Сегодня
❗️3 факта специально для Арарата Мирзояна: как азербайджанцы поступали с заблудившимися армянами, пересекшими границу Сегодня, 21 октября, распространилась информация о том, что азербайджанский пастух пересек границу Армении. Минобороны Армении не прокомментировало эту новость, а СНБ отметила, что не располагает сведениями. Позже выяснилось, что это правда, хотя до сих пор данный факт официально не подтвердили. В нашей стране подобную информацию давно уже сообщает пресса, тогда как МО и СНБ занимают позицию запоздалых «опровергателей-подтверждателей». На пересечение границы азербайджанцем в парламенте отреагировал министр иностранных дел Арарат Мирзоян, заявив, что заблудившийся азербайджанский пастух не может представлять угрозы безопасности: «Подобное иногда случается. Азербайджанский пастух вполне мог заблудиться. Кстати, подобный случай может произойти и с нашей стороны. К таким случаям обе стороны подходят конструктивно». Арарат Мирзоян говорит правду: подобное может случиться и с нашей стороны, и такие случаи бывали. Но подходить ли Азербайджан «конструктивно» к этому вопросц, как утверждает Мирзоян? Как, к примеру, поступал «конструктивный», по версии Арарата Мирзояна, Азербайджан, когда границу пересекали заблудившиеся армянские пастухи? На протяжении лет фиксировался ряд случаев, когда пастухи и другие граждане из приграничных населенных пунктов Армении из-за тумана или в поисках скота случайно пересекали армяно-азербайджанскую границу. Однако они подвергались похищению, жестокому насилию, пыткам, судебным процессам по сфабрикованным обвинениям и в большинстве случаев были убиты. Так, в сентябре 2010 года 20-летний житель села Ттуджур Гегаркуникской области Манвел Сарибекян заблудился в приграничной зоне во время поиска пропавшего из-за тумана скота. Азербайджанская сторона представила его как диверсанта. По азербайджанскому телевидению показали его допрос, где на лице отчетливо просматривались следы пыток и физического насилия. Вскоре после пленения Манвел Сарибекян был убит в бакинской тюрьме. Азербайджанская сторона заявила, будто он совершил самоубийство. В январе 2014 года 77-летний житель села Верин Кармирагбюр Тавушской области Мамикон Ходжоян, имевший проблемы со здоровьем, перешел границу, заблудившись. В Азербайджане его также попытались представить как «диверсанта». Он подвергся жестоким физическим пыткам: ему вводили химические вещества неизвестного происхождения и сломали ребра. В марте его вернули в Армению в крайне тяжелом состоянии. От полученных в результате пыток увечий Мамикон Ходжоян спустя короткое время скончался. В августе 2014 года 31-летний житель села Чинари Тавушской области Карен Петросян, заблудившись, оказался в азербайджанском селе. Сначала местные азербайджанские жители приняли его как заблудившегося гражданина, однако азербайджанские военные переодели его в военную форму, снимали на камеру и объявили «диверсантом». На следующий же день после пленения Азербайджан сообщил, что Карен Петросян «скоропостижно скончался от сердечной недостаточности». В действительности он был убит в результате пыток. Упомянутый Араратом Мирзояном «конструктивный» Азербайджан представляет заблудившихся гражданских лиц, перешедших границу, как «членов армянской разведывательно-диверсионной группы» и убивает их. Разумеется, эти факты ничего не значат для нынешней власти, которая объявляет тех, кто говорит о проблемах и бьет в тревогу, «врагами мира» и заявляет, что если озвучивать проблемы — будет война. @rusyerevantoday

🤷‍♂️😔 Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում կասեցնելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարությունը և դրա հետևանքների մասին հայաստանյան քննարկումները ոչինչ չեն տալու երկրի բնակչությանը։ Հայաստանում մարդկանց մի մասը հասկանում է երկրի լավն ու վատը և այսպես թե այնպես ընդդիմադիր է, չի ընդունում իշխանության կործանարար քայլերը։ Մյուս մասը անդառնալի իշխանամետ է և անկախ ամեն ինչից պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ նա լուծարի Հայաստանի պետականությունը։ Եվ Հայաստանի բնակչության մեծագույն մասը անտարբեր է։ Այդ մարդկանց որևէ բան հետաքրքիր չէ, նույնիսկ եթե ամեն ինչ կործանվի։ Հիմա, այս պայմաններում ի՞նչ կլինի, եթե նույնիսկ Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ -ից, գազը թանկանա 69 տոկոսով, տնտեսությունը կաթվածահար լինի, ամեն ինչի գինը բարձրանա, կյանքը դառնա անհնար մեր երկրում։ Ա) անտարբեր հատվածի մի մասը կհավաքի իրերը և կչվի «տաք երկրներ», ինչպես լինում է միշտ։ Մի մասն էլ կհարմարվի իրավիճակին, կավելացնի իր եկամուտը, կապրի «հայրենիքը հյուրանոց է» սկզբունքով։ Հյուրանոցն էլ կարող է ծառայությունների գները բարձրացնել, ու եթե կողքի հյուրանոցում ավելի էժան չէ, պետք է հարմարվել այս թանկ հյուրանոցին։ Բ) Նիկոլ Փաշինյանին անվերապահ պաշտպանող մասսան անձայն կհեռանա Հայաստանից' լավագույն դեպքում։ Դրսում' հիմնականում Ռուսաստանում հաստատվելով' այդ նույն մարդիկ կսկսեն Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրել Ռուսաստանին ու Հայաստանի նախկին իշխանություններին։ Գ) Երկրում կմնան ու դժվար պայմաններում կշարունակեն ապրել ազգային ընդդիմության համակիրները, մարդիկ, որոնց համար քաղաքական հայացքները ոչ թե անձնական շահի միջոց են, այլ պետականության համար պայքար։ Այս մարդիկ, սակայն քիչ են, ու այսպես պակասելով' մի օր էլ այս մարդկանց վերջին շարքերը կզոհաբերվեն թուրքական յաթաղանին կամ հակառակը' խենթերը կգտնեն հնար։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo

🤔 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի «ՀՀ-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետեւանքների մասին» զեկույցը սառը ցնցուղ է եղել իշխանության համար։ Զեկույցում կետ առ կետ թվարկված են այն հետեւանքները, որոնք կկրի Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրի գործունեության կասեցումից հետո: Իսկ այդ հարցը քննարկելու են դեկտեմբերին։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր ռեւերանսները երկաթուղու եւ ատոմակայանի հետ կապված, կմեղմեն հայ-ռուսական սրված հարաբերությունները, մինչդեռ պարզվում է, որ երկակի խաղերն այլեւս արդյունք չեն տալիս: Իշխանական շրջանակներում վստահ են, որ Պուտինը չի նահանջելու իր գլխավոր պահանջից, այն է՝ հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով: Ըստ իշխանականների, հանրաքվեն Պուտինին պետք է օդուջրի պես, որպեսզի ամրացնի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում: Նրանք վախենում են, որ եթե հանրաքվեով հայ ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։ Ըստ մեր աղբյուրի՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս խուսանավում է հանրաքվեից, սակայն կարող է ինչ-որ պահի դա այլեւս չհաջողվի։ Իսկ մինչ այդ որոշել են դիմադրել, ցույց չտալ, որ անհանգստացած են զարգացումներից: Որոշ տեղեկություններով, զեկույցը հրապարակվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ շտապ առարկություններ կազմել, որոնք հիմնված կլինեն այն պնդման վրա, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ որեւէ կանոն, եւ այս զեկույցն ու ճնշումները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին ու միջազգային իրավունքին։ Երեկ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չի լինելու, իսկ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված, մասնավորապես՝ որ արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն 15.6 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը 55.6 տոկոսով, իսկ գազի գինը կաճի 69 տոկոսով եւ այլն: Պապոյանը, ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյո՞ք դա այնպիսի հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ չէ, այդպես չի լինի։ Գնային տարբերության համար մենք, այսպես թե այնպես, վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի՝ ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան»։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ: Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը 3 ամսում պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի դրած սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: /«Հրապարակ» օրաթերթ/ @arcaxinfo

⚡ ❗️Азербайджанский пастух пересек границу Армении - СМИ По информации 5tv. am, азербайджанский пастух пересек границу Армении. Телеканалу сообщили, что нарушителя обнаружили, и сейчас он находится в военной полиции города Берд. В Министерстве обороны пока не прокомментировали эту информацию, однако один из руководителей общины Тавуш в беседе с 5tv. am сказал, что он тоже слышал об этом, но у него нет точной информации. «Он проник через леса в нашем районе», - сказал глава общины. В СНБ также заявили, что на данный момент у них нет подобной информации, они уточнят и сообщат, однако через некоторое время посоветовали направить письменный запрос. «Мы отправили запрос, и как только получим ответ, мы опубликуем его», - отмечает телеканал. @alphanewsam

🤦‍♂️ Կրակոցներ Աշտարակում․ սպшնվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ «Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։ «Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլդ» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր։ /Լիա Սարգսյան/