CIVILNET
Kanalga Telegram’da o‘tish
ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսություն 🌐 https://www.civilnet.am/ ▶️ YouTube: https://www.youtube.com/@CivilNetTV 🔵 Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV/ 🔘 X: https://x.com/CivilNetTV 🔴 Instagram: https://www.instagram.com/civilnet.am/
Ko'proq ko'rsatish6 986
Obunachilar
-224 soatlar
-177 kunlar
-3030 kunlar
Postlar arxiv
6 987
📌Մեդիա ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում առանձին լրատվամիջոցի պետական աջակցությունը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի թափանցիկ և նախապես սահմանված չափորոշիչներով։
📌 Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում որոշեց երեք տարով անհատույց օգտագործման իրավունքով պետական տարածք տրամադրել 1in.am լրատվականին։
6 987
2026-ի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Սրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքներն են։
6 987
Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի հիմքով՝ Քննչական կոմիտեն կնիքել է «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղին և առևտրի տաղավարները, հայտնում են կոմիտեից:
6 987
Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կասկածանքով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
6 987
🚘Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Երևանի քաղաքապետարան
6 987
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
6 987
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի մոտ։ Ոստիկանները վերահսկում են ակցիան՝ թույլ չտալով փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։
6 987
🛑Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են:
Քննչական կոմիտե
6 987
«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
6 987
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներն ամբողջությամբ ռիսկերի վերլուծության հիման վրա են արվում, վստահեցնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
6 987
Հուլիսի 21-ին զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարան է ներկայացվել կալանավորելու միջնորդություն
6 987
* 📌 Չորս իրավապաշտպան կազմակերպություն դատապարտել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի հայտարարությունները՝ կապված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու թեմայի հետ։
* 📞 Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը, ներկայանալով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան, խնդրել էին Սինիրլիօղլուին աջակցել կաթողիկոսին հեռացնելու հարցում, ինչին նա պատասխանել էր. «Կանեմ հնարավորը, կփորձեմ»։
* ⚖️ Հայտարարության հեղինակները նշում են, որ թեև չեն արդարացնում պրանկի մեթոդը, Սինիրլիօղլուի խոսքերը անհամատեղելի են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ և հակասում են կրոնի ազատության պաշտպանության վերաբերյալ ԵԱՀԿ պարտավորություններին։
* 📢 Նրանք կոչ են արել Սինիրլիօղլուին հրապարակայնորեն հետ վերցնել ցանկացած ակնարկ, որ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել կաթողիկոսի պաշտոնանկությանը, վերահաստատել կազմակերպության հանձնառությունը կրոնի ազատությանը և կապ հաստատել Գարեգին Բ-ի հետ։
* 🗣 Christian Solidarity International-ի ներկայացուցիչ Ջոել Վելդքամպը հայտարարել է, որ Փաշինյանի երրորդ ժամկետի պայմաններում միջազգային կառույցները պետք է ավել
6 987
🏛 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարության։
🗣 Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «բարեկեցություն» հասկացությունն ավելի լայն է, քան միայն սոցիալական հարցերը և ավելի ճիշտ է արտացոլում նախարարության առաքելությունը։
🌍 Թորոսյանը նշել է, որ նման անվանում ունեն աշխարհի բազմաթիվ երկրների համապատասխան գերատեսչություններ։
👥 Բովանդակային փոփոխություններ չեն նախատեսվում․ նախարարության բոլոր ծառայությունները կշարունակվեն նույն ձևով։
💬 «Մենք բոլորս ձգտում ենք բարեկեցության, և մեծամասամբ դրան հնարավոր է հասնել աշխատանքի միջոցով, իսկ նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն, շարունակելու ենք աջակցել»,- ասել է նախարարը։
✅ Վերանվանման առաջարկն արդեն ստացել է գործընկերների հավանությունը, և նոր անվանումը կարող է հաստատվել մոտ ժամանակներս։
6 987
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա երկու համածառայակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տեղեկացմամբ՝ համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։
Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են, իսկ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
