fa
Feedback
CIVILNET

CIVILNET

رفتن به کانال در Telegram

ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսություն 🌐 https://www.civilnet.am/ ▶️ YouTube: https://www.youtube.com/@CivilNetTV 🔵 Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV/ 🔘 X: https://x.com/CivilNetTV 🔴 Instagram: https://www.instagram.com/civilnet.am/

نمایش بیشتر
6 986
مشترکین
-224 ساعت
-177 روز
-3030 روز
آرشیو پست ها
📌Մեդիա ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում առանձին լրատվամիջոցի պետական աջակցությունը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի
📌Մեդիա ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում առանձին լրատվամիջոցի պետական աջակցությունը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի թափանցիկ և նախապես սահմանված չափորոշիչներով։ 📌 Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում որոշեց երեք տարով անհատույց օգտագործման իրավունքով պետական տարածք տրամադրել 1in.am լրատվականին։

❌ Սոցցանցերում տարածում են լուսանկարներ, որտեղ պատերին պատկերված են Մոնթեն, Անդրանիկը, Ազգալդյանն ու Դինքը՝ պնդելով, թե դրանք
❌ Սոցցանցերում տարածում են լուսանկարներ, որտեղ պատերին պատկերված են Մոնթեն, Անդրանիկը, Ազգալդյանն ու Դինքը՝ պնդելով, թե դրանք արվել են Թուրքիայում՝ PKK-ի գրասենյակում։ 🔍 Որտե՞ղ են իրականում լուսանկարվել հայկական ջոկատի մարտիկները։ ✅ #CivilNetCheck 👉 ԱՎԵԼԻՆ

2026-ի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զ
2026-ի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Սրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքներն են։

Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի հիմքով՝ Քննչական կոմիտեն կնիքել է «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղի
Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի հիմքով՝ Քննչական կոմիտեն կնիքել է «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղին և առևտրի տաղավարները, հայտնում են կոմիտեից:

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կա
Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում 25 և 20 տարեկան եղբայրները ձերբակալվել են իրենց 56-ամյա մորը սպանելու և դին թաքցնելու կասկածանքով, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

1 մլրդ դրամ գրավ ու ելքի արգելք

🚘Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։ Երևանի քաղաքապետարան

Ծառուկյանի գործը ստվերի բացահայտման մեր աշխատանքի 1% ն է ՊԵԿ նախագահ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի մոտ։ Ոստիկանները վերահսկում են ակցիան՝ թույլ չտալով փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։

🛑Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են: Քննչական կոմիտե

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներն ամբո
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներն ամբողջությամբ ռիսկերի վերլուծության հիման վրա են արվում, վստահեցնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հուլիսի 21-ին զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և դատարան է ներկայացվել կալանավորելու միջնորդություն

Որքա՞ն հարկ է վճարում խաղային բիզնեսը տրիլիոնավոր դրամների շրջանառության պայմաններում

* 📌 Չորս իրավապաշտպան կազմակերպություն դատապարտել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի հայտարարությունները՝ կապված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու թեմայի հետ։ * 📞 Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը, ներկայանալով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան, խնդրել էին Սինիրլիօղլուին աջակցել կաթողիկոսին հեռացնելու հարցում, ինչին նա պատասխանել էր. «Կանեմ հնարավորը, կփորձեմ»։ * ⚖️ Հայտարարության հեղինակները նշում են, որ թեև չեն արդարացնում պրանկի մեթոդը, Սինիրլիօղլուի խոսքերը անհամատեղելի են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ և հակասում են կրոնի ազատության պաշտպանության վերաբերյալ ԵԱՀԿ պարտավորություններին։ * 📢 Նրանք կոչ են արել Սինիրլիօղլուին հրապարակայնորեն հետ վերցնել ցանկացած ակնարկ, որ ԵԱՀԿ-ն կարող է աջակցել կաթողիկոսի պաշտոնանկությանը, վերահաստատել կազմակերպության հանձնառությունը կրոնի ազատությանը և կապ հաստատել Գարեգին Բ-ի հետ։ * 🗣 Christian Solidarity International-ի ներկայացուցիչ Ջոել Վելդքամպը հայտարարել է, որ Փաշինյանի երրորդ ժամկետի պայմաններում միջազգային կառույցները պետք է ավել

🏛 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարության։ 🗣 Նախարար Արս
🏛 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարության։ 🗣 Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ «բարեկեցություն» հասկացությունն ավելի լայն է, քան միայն սոցիալական հարցերը և ավելի ճիշտ է արտացոլում նախարարության առաքելությունը։ 🌍 Թորոսյանը նշել է, որ նման անվանում ունեն աշխարհի բազմաթիվ երկրների համապատասխան գերատեսչություններ։ 👥 Բովանդակային փոփոխություններ չեն նախատեսվում․ նախարարության բոլոր ծառայությունները կշարունակվեն նույն ձևով։ 💬 «Մենք բոլորս ձգտում ենք բարեկեցության, և մեծամասամբ դրան հնարավոր է հասնել աշխատանքի միջոցով, իսկ նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն, շարունակելու ենք աջակցել»,- ասել է նախարարը։ ✅ Վերանվանման առաջարկն արդեն ստացել է գործընկերների հավանությունը, և նոր անվանումը կարող է հաստատվել մոտ ժամանակներս։

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա երկու համածառայակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են, իսկ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Եթե կարիք եղավ, զննվելու է». ՊԵԿ նախագահը ադրբեջանական բեռների տարանցման մասին