Pathophysiology
Kanalga Telegram’da o‘tish
Sharing and discussing pathophysiology, for third year students and beyond
Ko'proq ko'rsatish3 315
Obunachilar
+9424 soatlar
+2757 kun
+29930 kun
Postlar arxiv
3 315
Նաև հատուկ ստոմ ֆակի համար գրված պոստում ավելացրել եմ ստոմֆակի էնդոկրինի թեման․
https://pathphys.livejournal.com/172852.html
3 315
Երիկամների ախտաֆիզիոլոգիան ստոմ ֆակի համար տեղադրել եմ "հատուկ ստոմ ֆակի համար" հրապարակման մեջ։
https://pathphys.livejournal.com/172852.html
3 315
Մարսողության խանգարումները՝ տասներկումատնյա աղու տեսակետից
https://pathphys.livejournal.com/173245.html
3 315
Նախորդ պոստում ավելացրեցի նաև պերիօդոնտի խանգարումների նյութը․
https://pathphys.livejournal.com/172323.html
3 315
Ահա և ստոմ ֆակի նյութերը՝ մարսողության խանգարումները բերանի խոռոչում
https://pathphys.livejournal.com/172323.html
3 315
Նաև չենք ամփոփել Պաթֆիզ vs NEJM ընթերցողներ քվեարկությունը հիպերտենզիայով պացիենտի թիրախային սիստոլիկ ճնշման ընտրության առումով։ Պետք է ասել, որ պատկերը շատ նման էր․ մեր սիրելի ամսագրի ընթերցողներից 3561-ը մասնակցել էին քվեարկության, և 68%-ը կարծել են, որ այդ տարիքում (70+), նաև հաշվի առնելով օրթոստատիկ սինկոպեի (հավանաբար ☺️) դրվագները առավել նպատակահարմար է թիրախավորել 140 մմ ս․ս․։ Մեր ալիքի հետևորդներից միայն 317 հոգի է քվեարկել (քիչ է իհարկե)՝ մոտավորապես նույն համամասնությամբ՝ 71%-ը գտնում են՝ մեծ մարդ է, անոթներըը արդեն էլաստիկ չեն, 140 պահենք սիստոլիկը՝ լավ է։ Ես իրականում այն 1/3-ի կողմնակից եմ, որ մի փոքր ավել կփորձեի իջեցնել։ Բայց ի՞նչ անել հիպոտենզիայի վտանգի հետ։
Սկզբի համար կարդալ մեր սինկոպեի նյութը (ինքնուրույն ուսուցման նյութ է, հիպերտենզիաների հրապարակման մեջ եմ ավելացրել) և նույն ամսագրի մեկ այլ ուժեղ հոդված՝ նվիրված բարոռեֆլեքսներին։ Կարդալիս պետք է պատկերացնել, թե ինչքան միելինապատ է ընձուղտի լեզվաըմպանային նյարդը, որ այդ հրաշք կենդանին ջուր խմելուց հետո գլուխը վեր է բարձրացնում ու մոտը սինկոպե չի լինում։
3 315
Հերթը երիկամներինն է․
https://pathphys.livejournal.com/172185.html
մեր պատկերացումները սակայն հեռու են այն մտքից, որ սա լոկ մի հրաշք օրգան է, որը Շիրազի կարմիր գինին հետևողականորեն մեզի է վերածում։ Դրա համար էլ երիկամային վնասումները քննարկելուց հետո մոդուլը կեզրափակենք թթթվահիմնային հաշվեկշռի խանգարումների քննարկմամբ։
3 315
Ինչպես միշտ երբեմն, NEJM-ը համապատասխանեցնում է իր հրապարակումները պաթֆիզի ծրագրին։ Այս անգամ նրանք հրապարակել են քեյս, որտեղ 75 ամյա նախկին ճարտարապետը ստանում է հակահիպերտենզիվ բուժում՝ ռամիպրիլ (ԱՓՖ պաշարիչ) և ամլոդիպին (կալցիումական անցուղիների պաշարիչ)։ Մի քիչ ավելորդ բաներ են պատմում իր անձնականի մասին ավելորդ նյարդայնացնող՝ հույս ունեմ, որ դա այնքան էլ կարևոր չէ։ Նրա վերջին ամիսների ճնշման չաափումների արդյունքով և զննման ժաման պարզվում է, որ սիստոլիկ ճնշումը 136 մմ ս․ս․ է։ Սակայն վերջերս սկսել է ավելի շուտ հոգնել երկու անգամ վայր է ընկել։ Մի շարք այլ մանրամասներ ևս կան ու թերևս շատ կարևոր են։ Հիմնական հարցը՝ ինչ թիրախային ճնշում ընտրել 140 թե 120։ Լավ կլինի, որ պատասխանեք նախապես, հետո կարդաք երկու տարբեր մասնագետների տեսակետներ, որից հետո վերջնական կողմնորոշվեք ու քվեարկեք։ Ես նաև այստեղ կտեղադրեմ քվեարկություն, հետո կհամեմատենք ՆԵՋՄ-ի ընթերցողների հետ։
3 315
Նախորդ պոստի մեջ տեղադրվել են նաև ստոֆ ֆակի նյութերը։ Իսկ բուժֆակի ուսանողներին հիշեցնեմ, որ այսօր Մուդլի թեստի վերջնաժամկետն է։
3 315
Սրտի ախտաֆիզիոլոգիայի նյութերի երկրորդ մասն եմ տեղադրել
https://pathphys.livejournal.com/171343.html
Ստոմ ֆակի նյութերը կտեղադրեմ առանձին
3 315
Տեղադրեցի սրտային անբավարարության նյութերը։ Սրտի ախտաֆիզիոլոգիայի այլ նյութեր կտեղադրենք առանձին։
https://pathphys.livejournal.com/171089.html
3 315
Սիրելի՛ ընկերներ, տեղեկացնում/հիշեցնում եմ (կախված նրանից, թե բաժանորդագրված եք մեր ամբիոնի գիտական խմբակի տելեգրամյան ալիքին), որ վաղը լինելու է այս կիսամյակի առաջին հանդիպումը։ Եթե գալու եք՝ խնդրում եմ այդ էջում մի էմոջի դրեք, որպեսզի լսարանի ընտրությունը ճիշտ կատարենք։ Եթե շատ մարդ չգա՝ կանենք ամբիոնի 1-ին լսարանում։
Ծրագրում՝ մեգաոբլաստային անեմիա և մի քեյս (ինքս էլ չգիտեմ ին քեյս է, որ հետաքրքիր լինի)։ Հաճույքով սպասում ենք
