Ջունիորներ 😊
Kanalga Telegram’da o‘tish
Հնարավորություններ ՏՏ ոլորտի ջունիոր մասնագետների համար / Opportunities for tech juniors Հայտարարություն տեղադրելու համար գրել @varszakaryan -ին / contact for posting
Ko'proq ko'rsatish5 781
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-107 kunlar
-3930 kunlar
Postlar arxiv
5 781
Project Manager-ի աշխատանքի/պրակտիկայի հնարավորություն Icketi ընկերությունում
Աշխատանքը երկու նախագծերի վրա կլինի.
🔹 վճարային համակարգի մշակման ոլորտի նախագիծ
🔹 միջոցառումների կառավարման ոլորտի նախագիծ
Եթե սիրում եք համակարգել, պլանավորել, թիմի հետ աշխատել և ուզում եք զարգանալ տեխնոլոգիական ոլորտում, սա համապատասխան հնարավորություն է ձեզ համար։
Պահանջներ․
🔸 Agile կամ Scrum մեթոդաբանության իմացություն
🔸 Կազմակերպչական հմտություններ
🔸 Հետաքրքրություն ՏՏ նախագծերի կառավարման նկատմամբ
🔸 Թիմային աշխատանքում հմտություն
🔸 Պատասխանատվության զգացում
📩 Դիմելու և մանրամասների համար գրել hr@icketi.com էլ. հասցեին:
5 781
📣InPass ստարտափը, որի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ՝ միջոցառումների մուտքերի կառավարման համար, փնտրում է սկսնակ մասնագետների:
Եթե պատրաստ եք կամավորական աշխատանք իրականացնելու, փորձ ձեռք բերելու և աշխատելու իրական նախագծի վրա՝ զարգացնելով ձեր հմտությունները և նպաստելով հարթակի ստեղծմանը, ապա այս պահին առաջարկում են հետևյալ կամավոր պաշտոնները.
1. Django Backend Developer
• Հիմնական փորձ Django-ի հետ
• REST API-ների իմացություն
• Redis գիտելիքներ (կդիտվի որպես առավելություն)
2. React Frontend Developer (Vite)
• React with Vite-ի աշխատանքային / օգտագործման փորձ
• Ծանոթ է AXIOS-ին API զանգերի համար
3. UI/UX Designer
• Դիզայն մտածելակերպ
• Կարողություն նախագծելու ժամանակակից և գրավիչ ինտերֆեյսներ, որոնք բարելավում են օգտագործողի UX-ը (User Experience)
Թիմին միանալու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր CV-ն @AregKhachatryan -ին:
5 781
#ios ծրագրավորողի աշխատանքի հնարավորություն Renderforest-ում 💙
Բոլոր մանրամասները կգտնեք այստեղ:
5 781
🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն:
STATECS-ը սկսում է հերթական SAS programming անվճար թրեյնինգի հավաքագրումը:
Ուղարկիր CV-իդ, եթե ⬇️
🔹 տիրապետում ես անգլերենին,
🔹 ունես վերլուծական մտածողություն,
🔹 թիմային աշխատանքի հմտություններ։
❗️ Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 14
Ֆորմատ՝ օֆֆլայն
Տևողություն՝ 1 ամիս
📥 CV-դ կարող ես ուղարկել training.sas@statecs.com էլ. հասցեին։
5 781
Junior IT Recruiter/Talent Acquisition Specialist աշխատանք DevsData ընկերությունում
💰 Աշխատավարձ՝ $640 - $700 ամսական
🌎 100% հեռահար
🕦 Ամբողջական դրույք (Շաբաթական 30 - 35 ժամ)
☑️ Ունիկալ հնարավորություն աշխատել արագ զարգացող ստարտափ միջավայրում և բիզնես ոլորտում։
🔹 Անհրաժեշտ հմտություններ
- Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն B2 մակարդակ)
- Հասանելի լինել նվազագույնը 30-35 ժամ շաբաթական
- Ինքնուրույն աշխատելու և առաջադրանքները կազմակերպելու ունակություն
- Վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ
- Գործընթացները համակարգելու և վերահսկելու ունակություն
- MS Word, Excel, Google Sheets և Google Docs-ի լավ իմացություն
🔹 Իդեալական թեկնածուն
- Միաժամանակ մտածում է տարբեր ուղղություններով և պատրաստ է գտնել նոր լուծումներ՝ հաշվի առնելով դրանց հետևանքները
- Եղել է ուսանողական կամ արտալսարանային կազմակերպության անդամ, կամ ունեցել է կամավորական փորձ
- Հետաքրքրված է ռեքրուիթմենթով կամ IT ոլորտով
- Հարմարվող է արագ փոփոխվող միջավայրին
- Մոտիվացված է ծանոթանալու տարբեր բիզնես ոլորտների և արագ առաջընթաց գրանցելու
- Ուսանել է Բիզնեսի, Հոգեբանության կամ Համակարգչային գիտությունների ոլորտում
- Ունի end-to-end ռեքրութմենթի որոշակի փորձ
🔹 Պարտականություններ
- Ռեքրութմենթի ռազմավարության մշակմանն աջակցություն և անհրաժեշտ քայլերի առաջարկում
- Թեկնածուների որոնում՝ կոնկրետ աշխատանքի պահանջներին համապատասխան
- HR տեսազանգերի անցկացում՝ թեկնածուների soft skills-ը գնահատելու համար
- Թեկնածուների տվյալների բազայի ընդլայնում և կառավարման աջակցություն
- Հաճախակի կապ հաճախորդների հետ
- Միջազգային IT ռեքրութմենթի գործընթացների իրականացում
- Ռեքրութմենթ արշավների արդյունավետության և աղբյուրների վերլուծություն
🔹 Ընկերությունը նաև տալիս է
✨ Ունիկալ հնարավորություն աշխատելու միջազգային ընկերությունների, ստարտափների, հեջ ֆոնդերի և խոշոր կորպորացիաների հետ (այս տարի համագործակցել ենք BCG-ի և BP-ի հետ 🔥)
✨ Աշխատանքային ճկուն ժամեր՝ համալսարանական դասերի հետ համատեղելու հնարավորությամբ (կարևոր պայման է հասանելի լինել Լեհական աշխատանքային ժամերին՝ 10:00 - 18:00, որոշ դեպքերում հնարավոր է 7:00 - 15:00 կամ 6:00-ից սկսած)
✨ Բիզնեսի և տեխնոլոգիաների համադրությամբ միջազգային շուկայում կարիերա սկսելու բացառիկ հնարավորություն
✨ Մենթորինգ ծրագիր՝ փորձառու ղեկավարի աջակցությամբ
✨ Ամբողջովին հեռահար աշխատանք
📌 Մանրամասների համար սեղմել այստեղ:
📩 Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV/ռեզյումեն general@devsdata.com էլ. հասցեին
ℹ️ DevsData LLC-ն կապում է տաղանդավոր ծրագրավորողներին աշխարհի լավագույն աշխատանքային առաջարկների հետ։
5 781
techweiz-ը նոր հետազոտություն է իրականացնում՝ բացահայտելու Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատաշուկայի զարգացման միտումները եւ նախընտրությունները: Այս հետազոտության արդյունքներն օգնելու են գործատուներին բարելավել աշխատանքային պայմաններն ու աճի հնարավորությունները՝ հիմնվելով աշխատակիցների եւ թեկնածուների իրական կարիքների վրա:
Ուստի ՏՏ ոլորտում աշխատող յուրաքանչյուր մասնագետի կարծիքը կարևոր է: Հարցումն անանուն է ու շատ ժամանակ չի խլի:
Եկեք լրացնենք, սա էն միջոցներից մեկն ա, երբ մեր բողոքներն ու դժգոհությունները իրական շանս ունեն լսվելու:)
Հարցումը այստեղ:
5 781
Կես դրույքով աշխատանքի հնարավորություն Benivo ընկերությունում 💙
✅ HR assistant/Office Manager` HR թիմին միանալու համար
🔸Սա նաև լավ հնարավորություն է ուսանողների համար դասերի հետ համատեղելու:
Դիմելու ու մանրամասների համար անցնել հղումով՝ t.ly/oHgHA
5 781
📣Հարգելի գործատուներ,
եթե ձեր ընկերությունն այս պահին ունի ակտիվ աշխատանքի կամ փորձնակության հայտարարություններ, ապա կարող եք այն ուղարկել անձնական նամակով: @varszakaryan
Բոլոր հավաքագրված հայտարարությունները կներառվեն ալիքի հաջորդ հրապարակման մեջ: ❗️Հայտարարությունները անպայման պետք է առնչվեն ՏՏ ոլորտին:
Հ.Գ. Խնդրում եմ դասընթացներ չուղարկել: 😃
5 781
ԱՆՎՃԱՐ «R programming» դասընթացը STATECS-ում 🔥
Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել՝ ամբողջովին 0-ից սովորելով ծրագրավորման նոր լեզու։
➕ Դասընթացը հարմար է շրջանավարտների կամ ավարտական կուրսի ուսանողների համար։
🔍 Ինչու՞ սովորել R՝
R-ը տվյալագիտության և վիճակագրության ոլորտում լավագույն ընտրություններից մեկն է, որը լայնորեն օգտագործվում է առողջապահության, ֆինանսների և գիտահետազոտության ոլորտներում։
✨ Ի՞նչ կտա դասընթացը՝
Դասընթացը ներառում է R-ի հիմնական գործառույթները՝ սկսած տվյալների մշակումից և վիզուալիզացիայից մինչև վիճակագրական մոդելավորում։ Այն հնարավորություն կտա սովորել փորձառու մասնագետներից և սկսել R ծրագրավորողի կարիերա։
Ուղարկիր CV-դ hr@statecs.com էլ․հասցեին, եթե ունես 👇
🔹 Անգլերենի իմացություն,
🔹 Վերլուծական մտածողություն,
🔹 Թիմային աշխատանքի հմտություններ։
Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20
Դասընթացի ֆորմատ՝ լսարանային
Տևողություն՝ 1 ամիս
5 781
Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ի գրանցումների մեկնարկը տրված է։ 😍
Ունենալով նպատակ աջակցել և կարիերայի նոր հնարավորություններ ապահովել օլիմպիադաների մասնակիցների համար՝ ACA-ը՝ Hoory AI-ի հետ համատեղ, ինչպես նաև Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլ տեխնոլոգիական կազմակերպությունների հովանավորությամբ, կազմակերպում են մաթեմատիկայի օլիմպիադա նաև այս տարի։
Օլիմպիադան այս տարի ևս կանցկացվի 2 փուլով:
Հաղթողները կստանան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում.
✅ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ
✅ 2-րդ տեղ՝ 500.000 դրամ
✅ 3-րդ տեղ՝ 300.000 դրամ
Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա պահին համալսարանների ցանկացած կուրսի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրիատի աստիճան ստացած շրջանավարտները։
Գրանցման համար`
https://bit.ly/4eP0bbh
Իմանալ ավելին՝ https://bit.ly/3Ng1bcE
5 781
Reinvent by Renderforest 2024-ը վաղը՝ հոկտեմբերի 26-ին նորաբաց Woods Center-ում💙
🔹 4 ժամանակակից դահլիճներ
🔹 40+ խոսնակներ ամենատարբեր մասնագիտացումներից
🔹 Ինտերակտիվ պանելային քննարկում
🎤 Ամբողջապես հայալեզու ելույթներ
✅Գրանցվելու, օրակարգի և բոլոր մանրամասների համար այցելեք www.reinvent.am կայք։
🚌Reinvent 2024 միջոցառման ընթացքում կգործի էքսպրես ուղևորափոխադրում։ Ավտոբուսի երթուղուն կարող եք ծանոթանալ միջոցառման սոցմեդիա էջերում։
ℹ️Շատ օգտակար միջոցառում է, որին պարտադիր է մասնակցել, եթե ոլորտում սկսնակ եք. հրաշալի հնարավորություն է ոլորտային նոր գիտելիքներ ու կապեր ձեռք բերելու:
5 781
⚡️ Ընդունելության օր և կրթաթոշակների հնարավորություն ACA-ից:
💡 Armenian Code Academy-ին այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, անցկացնում է ընդունելության օր։
- Այդ օրը ACA գնալով կարող եք 1 օրում անցնել ընդունելության բոլոր փուլերը, ընդունվել նախընտրած դասընթացին և ստանալ 30.000 դրամի զեղչ։
📌 Բացի այդ՝ ACA-ը ունի կրթաթոշակների ճկուն համակարգ, և շահառու խմբին համապատասխանելու դեպքում կարող եք ստանալ մինչև 100% կրթաթոշակներ։
Ընդունելության օրվան գրանցվելու համար 👉 https://forms.gle/ZFduNbUYRh1yvqrP8
📍Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտ
5 781
Շատ օգտակար զրույց գրագետ CV կազմելու մասին: 😍
10+ տարվա փորձով հավաքագրման մասնագետ Աստղիկ Պետրոսյանը պատմում է.
✅ ինչ տեսք ունի ժամանակակից CV-ն,
✅ ինչ գրել cover letter-ում,
✅ ինչ գրել աշխատանքի դիմում-էլ.նամակում:
Անպայման դիտելու զրույց է, ահա հղումը՝ https://youtu.be/uCcV3w-wZp4
5 781
🔥STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։
🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։
✅ գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
✅ ֆորմատ՝ օֆֆլայն
📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն hr@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Օգոստոսի 23
5 781
🔥STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։
🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։
✅ Դասերի գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00
✅ Ֆորմատ՝ օֆֆլայն
📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
5 781
ԱՄԱՌՎԱ ՏՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 🔥😎
✅Հունիսի 9 - JS Conf Armenia 2024
🔸Վայրը՝ Synergy բիզնես կենտրոն
🔸Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղից։ Մեր ալիքի բաժանորդների համար գործում է 50% զեղչ՝ ՋՈՒՆԻՈՐՆԵՐ պրոմո կոդով։
✅ Հունիսի 15 - Game Developers Conference (GCON) 2024
🔸Վայրը՝ AUA
🔸Մուտքն անվճար է՝ պարտադիր գրանցումով։ Գրանցվել կարող եք այստեղ։
✅ Հուլիսի 4 - Silicon Mountains Shirak
🔸Գյումրի տեխնոլոգիական կենտրոն
🔸Մուտքն անվճար է` պարտադիր գրանցումով։ Գրանցվել կարող եք այստեղ։
✅ Հուլիսի 21-27 - Sevan Startup Summit 2024
🔸Սևանի ափ
🔸Տոմսերը դեռ չեն վաճառվում, բայց այս պահին ստարտափների և կամավորների համար դիմումները բաց են։ Դիմել կարող եք այստեղ։
✅ Հուլիսի 27 - #FemInno24
🔸Առնո Բաբաջանյան համերգասրահ
🔸Տոմսերը և այլ մանրամասներ կգտնեք այստեղ։
5 781
Udemy դասընթացների անվճար մասնակցության հղումներ հատուկ մեր ալիքի անդամների համար🔥
✅ Software Design Patterns
🇺🇸Դասընթացի լեզուն՝ անգլերեն
✅ Алгоритмы и Структуры данных
🇷🇺Դասընթացի լեզուն՝ ռուսերեն
❗️Հղումները գործում են 5 օր։ Կարող եք այժմ ավելացնել դասընթացները ձեր պրոֆիլին և անցնել ձեզ հարմար ժամանակ։
5 781
QA անվճար դասընթացի, հետագայում նաև ինթերնշիփի հնարավորություն🤩
ACA-ը QTLab ընկերության հետ համատեղ կազմակերպում է Quality Assurance 6-ամսյա, ամբողջական դասընթաց ⚡️
💻 Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ կամ փոխել մասնագիտությունը՝ ընտրելով ժամանակի պահանջներին համապատասխան ուղի։
Ի՞նչ առավելություններ է տալիս դասընթացը 👇
☑️ Ինթերնշիփի հնարավորություն Quality Tech Lab-ում՝ լավագույն ուսանողների համար
☑️ Դասընթացին անվճար մասնակցելու տեղեր
☑️ Զեղչեր
Դասընթացին ծանոթանալու եք ավտոմատացված թեստավորմանը՝ օգտագործելով Cypress և Playwright TypeScript 🖇
Դիմելու և այլ մանրամասների համար սեղմել այստեղ:
5 781
Խաղերի մշակմամբ ու առհասարակ խաղերի աշխարհով հետաքրքրվողների համար ևս լավ նորություն կա 🤩
Հունիսի 2-ին տեղի կունենա GameDev կոնֆերանսը 🔥
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
🧩 Փորձառու ծրագրավորողների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և նոր կապեր հաստատել ոլորտի միջազգային ներկայացուցիչների հետ
🧩 Նրանց, ովքեր նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին՝ խաղերի ստեղծման ոլորտում
🧩Բոլոր նրանց, ովքեր չեն պատկերացնում կյանքն առանց համակարգչային խաղերի
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
✅ Խորն ու համապարփակ զրույցներ. ոլորտի մասնագետները կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով ու հմտություններով
✅ Գործնական սեմինարներ, իրական դեպքերի ուսումնասիրություններ, ինտերակտիվ քննարկումներ
✅ Նոր ծանոթություններ ոլորտի առաջատարների հետ
✅ Մրցաշարին միանալու, փորձագետների կողքին խաղալու հնարավորություն
🔹Օր և ժամ՝ 2024 թվականի հունիսի 2, 11:00-17:00
🔹Վայրը՝ Synergy բիզնես կենտրոն
💙Մուտքն ԱԶԱՏ է, բայց պարտադիր գրանցումով՝ https://bit.ly/3w4siTg
