ru
Feedback
Ջունիորներ 😊

Ջունիորներ 😊

Открыть в Telegram

Հնարավորություններ ՏՏ ոլորտի ջունիոր մասնագետների համար / Opportunities for tech juniors Հայտարարություն տեղադրելու համար գրել @varszakaryan -ին / contact for posting

Больше
5 781
Подписчики
Нет данных24 часа
-107 дней
-3930 день
Архив постов
Project Manager-ի աշխատանքի/պրակտիկայի հնարավորություն Icketi ընկերությունում Աշխատանքը երկու նախագծերի վրա կլինի. 🔹 վճարային համակարգի մշակման ոլորտի նախագիծ 🔹 միջոցառումների կառավարման ոլորտի նախագիծ Եթե սիրում եք համակարգել, պլանավորել, թիմի հետ աշխատել և ուզում եք զարգանալ տեխնոլոգիական ոլորտում, սա համապատասխան հնարավորություն է ձեզ համար։ Պահանջներ․ 🔸 Agile կամ Scrum մեթոդաբանության իմացություն 🔸 Կազմակերպչական հմտություններ 🔸 Հետաքրքրություն ՏՏ նախագծերի կառավարման նկատմամբ 🔸 Թիմային աշխատանքում հմտություն 🔸 Պատասխանատվության զգացում 📩 Դիմելու և մանրամասների համար գրել hr@icketi.com էլ. հասցեին:

📣InPass ստարտափը, որի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ՝ միջոցառումների մուտքերի կառավարման համար, փնտրում է սկսնակ մասնագետների: Եթե պատրաստ եք կամավորական աշխատանք իրականացնելու, փորձ ձեռք բերելու և աշխատելու իրական նախագծի վրա՝ զարգացնելով ձեր հմտությունները և նպաստելով հարթակի ստեղծմանը, ապա այս պահին առաջարկում են հետևյալ կամավոր պաշտոնները. 1. Django Backend Developer • Հիմնական փորձ Django-ի հետ • REST API-ների իմացություն • Redis գիտելիքներ (կդիտվի որպես առավելություն) 2. React Frontend Developer (Vite) • React with Vite-ի աշխատանքային / օգտագործման փորձ • Ծանոթ է AXIOS-ին API զանգերի համար 3. UI/UX Designer • Դիզայն մտածելակերպ • Կարողություն նախագծելու ժամանակակից և գրավիչ ինտերֆեյսներ, որոնք բարելավում են օգտագործողի UX-ը (User Experience) Թիմին միանալու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր CV-ն @AregKhachatryan -ին:

#ios ծրագրավորողի աշխատանքի հնարավորություն Renderforest-ում 💙 Բոլոր մանրամասները կգտնեք այստեղ:

🚀 Սովորի՛ր անվճար և ստացի՛ր աշխատանքի հնարավորություն: STATECS-ը սկսում է հերթական SAS programming անվճար թրեյնինգի հավաքագրումը: Ուղարկիր CV-իդ, եթե ⬇️ 🔹 տիրապետում ես անգլերենին, 🔹 ունես վերլուծական մտածողություն, 🔹 թիմային աշխատանքի հմտություններ։ ❗️ Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 14 Ֆորմատ՝ օֆֆլայն Տևողություն՝ 1 ամիս 📥 CV-դ կարող ես ուղարկել training.sas@statecs.com էլ. հասցեին։

Junior IT Recruiter/Talent Acquisition Specialist աշխատանք DevsData ընկերությունում 💰 Աշխատավարձ՝ $640 - $700 ամսական 🌎 100% հեռահար 🕦 Ամբողջական դրույք (Շաբաթական 30 - 35 ժամ) ☑️ Ունիկալ հնարավորություն աշխատել արագ զարգացող ստարտափ միջավայրում և բիզնես ոլորտում։ 🔹 Անհրաժեշտ հմտություններ - Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն B2 մակարդակ) - Հասանելի լինել նվազագույնը 30-35 ժամ շաբաթական - Ինքնուրույն աշխատելու և առաջադրանքները կազմակերպելու ունակություն - Վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ - Գործընթացները համակարգելու և վերահսկելու ունակություն - MS Word, Excel, Google Sheets և Google Docs-ի լավ իմացություն 🔹 Իդեալական թեկնածուն - Միաժամանակ մտածում է տարբեր ուղղություններով և պատրաստ է գտնել նոր լուծումներ՝ հաշվի առնելով դրանց հետևանքները - Եղել է ուսանողական կամ արտալսարանային կազմակերպության անդամ, կամ ունեցել է կամավորական փորձ - Հետաքրքրված է ռեքրուիթմենթով կամ IT ոլորտով - Հարմարվող է արագ փոփոխվող միջավայրին - Մոտիվացված է ծանոթանալու տարբեր բիզնես ոլորտների և արագ առաջընթաց գրանցելու - Ուսանել է Բիզնեսի, Հոգեբանության կամ Համակարգչային գիտությունների ոլորտում - Ունի end-to-end ռեքրութմենթի որոշակի փորձ 🔹 Պարտականություններ - Ռեքրութմենթի ռազմավարության մշակմանն աջակցություն և անհրաժեշտ քայլերի առաջարկում - Թեկնածուների որոնում՝ կոնկրետ աշխատանքի պահանջներին համապատասխան - HR տեսազանգերի անցկացում՝ թեկնածուների soft skills-ը գնահատելու համար - Թեկնածուների տվյալների բազայի ընդլայնում և կառավարման աջակցություն - Հաճախակի կապ հաճախորդների հետ - Միջազգային IT ռեքրութմենթի գործընթացների իրականացում - Ռեքրութմենթ արշավների արդյունավետության և աղբյուրների վերլուծություն 🔹 Ընկերությունը նաև տալիս է ✨ Ունիկալ հնարավորություն աշխատելու միջազգային ընկերությունների, ստարտափների, հեջ ֆոնդերի և խոշոր կորպորացիաների հետ (այս տարի համագործակցել ենք BCG-ի և BP-ի հետ 🔥) ✨ Աշխատանքային ճկուն ժամեր՝ համալսարանական դասերի հետ համատեղելու հնարավորությամբ (կարևոր պայման է հասանելի լինել Լեհական աշխատանքային ժամերին՝ 10:00 - 18:00, որոշ դեպքերում հնարավոր է 7:00 - 15:00 կամ 6:00-ից սկսած) ✨ Բիզնեսի և տեխնոլոգիաների համադրությամբ միջազգային շուկայում կարիերա սկսելու բացառիկ հնարավորություն ✨ Մենթորինգ ծրագիր՝ փորձառու ղեկավարի աջակցությամբ ✨ Ամբողջովին հեռահար աշխատանք 📌 Մանրամասների համար սեղմել այստեղ: 📩 Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV/ռեզյումեն general@devsdata.com էլ. հասցեին ℹ️ DevsData LLC-ն կապում է տաղանդավոր ծրագրավորողներին աշխարհի լավագույն աշխատանքային առաջարկների հետ։

#QA աշխատանքի հնարավորություն Renderforest-ում 💙 Մանրամասների համար սեղմել այստեղ:

techweiz-ը նոր հետազոտություն է իրականացնում՝ բացահայտելու Հայաստանի ՏՏ ոլորտի աշխատաշուկայի զարգացման միտումները եւ նախընտրությունները: Այս հետազոտության արդյունքներն օգնելու են գործատուներին բարելավել աշխատանքային պայմաններն ու աճի հնարավորությունները՝ հիմնվելով աշխատակիցների եւ թեկնածուների իրական կարիքների վրա: Ուստի ՏՏ ոլորտում աշխատող յուրաքանչյուր մասնագետի կարծիքը կարևոր է: Հարցումն անանուն է ու շատ ժամանակ չի խլի: Եկեք լրացնենք, սա էն միջոցներից մեկն ա, երբ մեր բողոքներն ու դժգոհությունները իրական շանս ունեն լսվելու:) Հարցումը այստեղ:

Կես դրույքով աշխատանքի հնարավորություն Benivo ընկերությունում 💙 ✅ HR assistant/Office Manager` HR թիմին միանալու համար 🔸Սա նաև լավ հնարավորություն է ուսանողների համար դասերի հետ համատեղելու: Դիմելու ու մանրամասների համար անցնել հղումով՝ t.ly/oHgHA

📣Հարգելի գործատուներ, եթե ձեր ընկերությունն այս պահին ունի ակտիվ աշխատանքի կամ փորձնակության հայտարարություններ, ապա կարող եք այն ուղարկել անձնական նամակով: @varszakaryan Բոլոր հավաքագրված հայտարարությունները կներառվեն ալիքի հաջորդ հրապարակման մեջ: ❗️Հայտարարությունները անպայման պետք է առնչվեն ՏՏ ոլորտին: Հ.Գ. Խնդրում եմ դասընթացներ չուղարկել: 😃

ԱՆՎՃԱՐ «R programming» դասընթացը STATECS-ում 🔥 Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել՝ ամբողջովին 0-ից սովորելով ծրագրավորման նոր լեզու։ ➕ Դասընթացը հարմար է շրջանավարտների կամ ավարտական կուրսի ուսանողների համար։ 🔍 Ինչու՞ սովորել R՝ R-ը տվյալագիտության և վիճակագրության ոլորտում լավագույն ընտրություններից մեկն է, որը լայնորեն օգտագործվում է առողջապահության, ֆինանսների և գիտահետազոտության ոլորտներում։ ✨ Ի՞նչ կտա դասընթացը՝ Դասընթացը ներառում է R-ի հիմնական գործառույթները՝ սկսած տվյալների մշակումից և վիզուալիզացիայից մինչև վիճակագրական մոդելավորում։ Այն հնարավորություն կտա սովորել փորձառու մասնագետներից և սկսել R ծրագրավորողի կարիերա։ Ուղարկիր CV-դ hr@statecs.com էլ․հասցեին, եթե ունես 👇 🔹 Անգլերենի իմացություն, 🔹 Վերլուծական մտածողություն, 🔹 Թիմային աշխատանքի հմտություններ։ Դիմելու վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20 Դասընթացի ֆորմատ՝ լսարանային Տևողություն՝ 1 ամիս

Մաթեմատիկայի օլիմպիադա 2024-ի գրանցումների մեկնարկը տրված է։ 😍 Ունենալով նպատակ աջակցել և կարիերայի նոր հնարավորություններ ապահովել օլիմպիադաների մասնակիցների համար՝ ACA-ը՝ Hoory AI-ի հետ համատեղ, ինչպես նաև Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլ տեխնոլոգիական կազմակերպությունների հովանավորությամբ, կազմակերպում են մաթեմատիկայի օլիմպիադա նաև այս տարի։ Օլիմպիադան այս տարի ևս կանցկացվի 2 փուլով: Հաղթողները կստանան դրամական մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում. ✅ 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ ✅ 2-րդ տեղ՝ 500.000 դրամ ✅ 3-րդ տեղ՝ 300.000 դրամ Օլիմպիադային կարող են մասնակցել ներկա պահին համալսարանների ցանկացած կուրսի ուսանողները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ինչպես նաև վերջին երեք տարում բակալավրիատի աստիճան ստացած շրջանավարտները։ Գրանցման համար` https://bit.ly/4eP0bbh Իմանալ ավելին՝ https://bit.ly/3Ng1bcE

Reinvent by Renderforest 2024-ը վաղը՝ հոկտեմբերի 26-ին նորաբաց Woods Center-ում💙 🔹 4 ժամանակակից դահլիճներ 🔹 40+ խոսնակներ ամենատարբեր մասնագիտացումներից 🔹 Ինտերակտիվ պանելային քննարկում 🎤 Ամբողջապես հայալեզու ելույթներ ✅Գրանցվելու, օրակարգի և բոլոր մանրամասների համար այցելեք www.reinvent.am կայք։ 🚌Reinvent 2024 միջոցառման ընթացքում կգործի էքսպրես ուղևորափոխադրում։ Ավտոբուսի երթուղուն կարող եք ծանոթանալ միջոցառման սոցմեդիա էջերում։ ℹ️Շատ օգտակար միջոցառում է, որին պարտադիր է մասնակցել, եթե ոլորտում սկսնակ եք. հրաշալի հնարավորություն է ոլորտային նոր գիտելիքներ ու կապեր ձեռք բերելու:

⚡️ Ընդունելության օր և կրթաթոշակների հնարավորություն ACA-ից: 💡 Armenian Code Academy-ին այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, անցկացնում է ընդունելության օր։ - Այդ օրը ACA գնալով կարող եք 1 օրում անցնել ընդունելության բոլոր փուլերը, ընդունվել նախընտրած դասընթացին և ստանալ 30.000 դրամի զեղչ։ 📌 Բացի այդ՝ ACA-ը ունի կրթաթոշակների ճկուն համակարգ, և շահառու խմբին համապատասխանելու դեպքում կարող եք ստանալ մինչև 100% կրթաթոշակներ։ Ընդունելության օրվան գրանցվելու համար 👉 https://forms.gle/ZFduNbUYRh1yvqrP8 📍Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտ

Շատ օգտակար զրույց գրագետ CV կազմելու մասին: 😍 10+ տարվա փորձով հավաքագրման մասնագետ Աստղիկ Պետրոսյանը պատմում է. ✅ ինչ տեսք ունի ժամանակակից CV-ն, ✅ ինչ գրել cover letter-ում, ✅ ինչ գրել աշխատանքի դիմում-էլ.նամակում: Անպայման դիտելու զրույց է, ահա հղումը՝ https://youtu.be/uCcV3w-wZp4

🔥STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։ 🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։ ✅ գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00 ✅ ֆորմատ՝ օֆֆլայն 📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն hr@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ Օգոստոսի 23

🔥STATECS ընկերությունը սկսում է անվճար SAS լեզվի մեկամսյա դասընթաց, որի ավարտին լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կստանան STATECS-ի թիմին միանալու հնարավորություն։ 🎯STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող առաջատար միջազգային ընկերություն է։ Այն մատուցում է ծառայություններ մի շարք արտասահմանյան դեղագործական ընկերությունների՝ մասնակցելով տարատեսակ կլինիկական ուսումնասիրությունների բարեհաջող իրականցմանը։ ✅ Դասերի գրաֆիկ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 19:00-21:00 ✅ Ֆորմատ՝ օֆֆլայն 📌Դասընթացին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ն training.sas@statecs.com էլ. հասցեին, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱՄԱՌՎԱ ՏՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 🔥😎 ✅Հունիսի 9 - JS Conf Armenia 2024 🔸Վայրը՝ Synergy բիզնես կենտրոն 🔸Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղից։ Մեր ալիքի բաժանորդների համար գործում է 50% զեղչ՝ ՋՈՒՆԻՈՐՆԵՐ պրոմո կոդով։ ✅ Հունիսի 15 - Game Developers Conference (GCON) 2024 🔸Վայրը՝ AUA 🔸Մուտքն անվճար է՝ պարտադիր գրանցումով։ Գրանցվել կարող եք այստեղ։ ✅ Հուլիսի 4 - Silicon Mountains Shirak 🔸Գյումրի տեխնոլոգիական կենտրոն 🔸Մուտքն անվճար է` պարտադիր գրանցումով։ Գրանցվել կարող եք այստեղ։ ✅ Հուլիսի 21-27 - Sevan Startup Summit 2024 🔸Սևանի ափ 🔸Տոմսերը դեռ չեն վաճառվում, բայց այս պահին ստարտափների և կամավորների համար դիմումները բաց են։ Դիմել կարող եք այստեղ։ ✅ Հուլիսի 27 - #FemInno24 🔸Առնո Բաբաջանյան համերգասրահ 🔸Տոմսերը և այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Udemy դասընթացների անվճար մասնակցության հղումներ հատուկ մեր ալիքի անդամների համար🔥 ✅ Software Design Patterns 🇺🇸Դասընթացի լեզուն՝ անգլերեն ✅ Алгоритмы и Структуры данных 🇷🇺Դասընթացի լեզուն՝ ռուսերեն ❗️Հղումները գործում են 5 օր։ Կարող եք այժմ ավելացնել դասընթացները ձեր պրոֆիլին և անցնել ձեզ հարմար ժամանակ։

QA անվճար դասընթացի, հետագայում նաև ինթերնշիփի հնարավորություն🤩 ACA-ը QTLab ընկերության հետ համատեղ կազմակերպում է Quality Assurance 6-ամսյա, ամբողջական դասընթաց ⚡️ 💻 Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ կամ փոխել մասնագիտությունը՝ ընտրելով ժամանակի պահանջներին համապատասխան ուղի։ Ի՞նչ առավելություններ է տալիս դասընթացը 👇 ☑️ Ինթերնշիփի հնարավորություն Quality Tech Lab-ում՝ լավագույն ուսանողների համար ☑️ Դասընթացին անվճար մասնակցելու տեղեր ☑️ Զեղչեր Դասընթացին ծանոթանալու եք ավտոմատացված թեստավորմանը՝ օգտագործելով Cypress և Playwright TypeScript 🖇 Դիմելու և այլ մանրամասների համար սեղմել այստեղ:

Խաղերի մշակմամբ ու առհասարակ խաղերի աշխարհով հետաքրքրվողների համար ևս լավ նորություն կա 🤩 Հունիսի 2-ին տեղի կունենա GameDev կոնֆերանսը 🔥 ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԿՈՆՖԵՐԱՆՍԸ 🧩 Փորձառու ծրագրավորողների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և նոր կապեր հաստատել ոլորտի միջազգային ներկայացուցիչների հետ 🧩 Նրանց, ովքեր նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին՝ խաղերի ստեղծման ոլորտում 🧩Բոլոր նրանց, ովքեր չեն պատկերացնում կյանքն առանց համակարգչային խաղերի ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ✅ Խորն ու համապարփակ զրույցներ. ոլորտի մասնագետները կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով ու հմտություններով ✅ Գործնական սեմինարներ, իրական դեպքերի ուսումնասիրություններ, ինտերակտիվ քննարկումներ ✅ Նոր ծանոթություններ ոլորտի առաջատարների հետ ✅ Մրցաշարին միանալու, փորձագետների կողքին խաղալու հնարավորություն 🔹Օր և ժամ՝ 2024 թվականի հունիսի 2, 11:00-17:00 🔹Վայրը՝ Synergy բիզնես կենտրոն 💙Մուտքն ԱԶԱՏ է, բայց պարտադիր գրանցումով՝ https://bit.ly/3w4siTg