598
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
+37 kunlar
+830 kunlar
Postlar arxiv
598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։
Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։
Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։
Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։
[Արցախի տեղեկատվական շտաբ]
598
‼️ ՀՀ բժիշկների թիմը
անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով ուղղաթիռով մեկնեց դեպի Ստեփանակերտ օգնության հասնելու
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից» նախապատրաստում են տուժածների տեղափոխումը։
Հհ ԱՆ598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։
Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենա հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք։
598
Ադրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3–ը՝ երեխա. ՄԻՊ
Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Պողոսյան (երեխա)
Միքայել Պողոսյան (երեխա)
Դավիթ Ալեքսանյան (երեխա)։
598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:
Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:
Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:
Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:
Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:
Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:
Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:
Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:
[ԱՀ կառավարություն]
598
Ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
✔️Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ,
✔️որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ,
✔️ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ,
✔️Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ,
✔️սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
✔️Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:
Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստություն, չտրվել խուճապի ու սադրանքների:
Այս օրհասական պահին իշխանությունները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկեն հասարակությանը:
Արցախի տեղեկատվական շտաբ
598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
598
Հարգելի հայրենակիցներ,
Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։
[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
598
Repost from Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանը կրակում է Ստեփանակերտի վրա: Բարձրացող ծուխը հարվածների ուղղություններն են:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
598
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
598
Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։ Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
[Արցախի մարդու իրավունքների պաշտպան]
598
‼️Հերքում
Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։
598
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։
«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
[ԱՀ առողջապահության նախարարություն]
598
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում: Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են:
[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]
598
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
[ԱՀ առողջապահության նախարարություն]
598
Այսօր՝ սեպտեմբերի 19-ի ժամը մոտ 13:00-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության սահմանների վրա՝ արձակելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական իշխանությունները ահաբեկչական հարձակման են ենթարկել նաև Արցախի խաղաղ բնակչությանը, որոնց թվում նաև երեխաներ, բնակիչները հայտնվել են կրակի տակ, ստացել վնասվածքներ, կան նաև զոհեր։
Ադրբեջանական ահաբեկչական իշխանությունները ըստ երևույթին ոչնչացրել են նաև կապի ենթակառուցվածքները, որովհետև հարձակման պահից առ այժմ չի հաջողվում Ստեփանակերտից կապ հաստատել շրջանների բնակավայրերի հետ։
598
⚡️Հաղորդագրություն
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
